Օրվա լրահոսը
«Ես ոչ մեկի մարդն էլ չեմ, ես իմ կնոջ մարդն եմ». Կատակում է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված ամենաերիտասարդ թեկնածուն
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող 4 թեկնածուների գրանցումից հետո այս քաղաքի բնակչությունը ավելի շատ է սկսել ճշգրտումներ անել, թե նրանցից որ մեկը՝ ի՞նչ «խաղ է խաղում», ի՞նչ շահ ունի, եւ ամենակարեւորը՝ ո՞ւմ դրդմամբ է առաջադրվել, կամ այլ կերպ ասած՝ ո՞ւմ մարդն է: Թեկնածուներից երեքը՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն ու
Հայաստանում ինչպե՞ս կգնահատեն օլիմպիական մեդալակիրներին եւ նրանց մարզիչներին
Ուրիշի փողերը հաշվելը լավ զբաղմունք չէ: Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե Լոնդոնի օլիմպիական խաղերում մեդալ նվաճած մեր մարզիկներն ու նրանց մարզիչներն ընդհանուր առմամբ ի՞նչ պարգեւատրումների կարժանանան: Պետբյուջեից եւ Ազգային օլիմպիական կոմիտեից ստանալիք գումարները սահմանված են. արծաթե մեդալակիրը պետությունից` 15 միլիոն դրամ, գումարած դրա կրկնակին ՀԱՕԿ-ից, բրոնզե մեդալակիրները` 10-ական միլիոն պետությունից եւ կրկնակին էլ օլիմպիական
Վճիռ Սիվիլիթասի դեմ
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սիվիլիթաս հիմնադրամի` ԱԱԾ-ի որոշման բողոքարկումը: Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ և հարկային ստուգումները շարունակվում են: Civilnet.am
Ռուս ուղղափառ եկեղեցին գթասրտության կոչ է անում
Երեկ ուշ երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցին Pussy Riot խմբի անդամների դատավճռի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «օրենքի սահմաններում գթասրտություն ցուցաբերել դատապարտվածների նկատմամբ»` հույս հայտնելով, որ «նրանք այսուհետ կհրաժարվեն սրբապիղծ գործողություններից»: Հայտարարությամբ Ռուս ուղղափառ եկեղեցին նաեւ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց վիրավորված են զգում Քրիստոս Ամենափրկիչ տաճարում խմբի ելույթից, «ձեռնպահ մնալ
«Ես, միակս, Վարդան Ղուկասյանս…». Արձագանքներ Խոսրով Հարությունյանի հայտարարություններին
«Չէ, չի շոյում, որովհետեւ Խոսրով Հարությունյանը «մարտի 1»-ից անմիջապես հետո հարմար գտավ Սերժ Սարգսյանի ստեղծած նախագահին կից հանրային խորհրդում աշխատել, որը ոչ մի առաջընթաց չկարողացավ բերել մեր երկրի զարգացմանը»,- «Առավոտի» հարցին՝ Ձեզ շոյո՞ւմ է նախկին վարչապետի դրվատանքի խոսքը, ասաց«Քաղաքը մերն է» նախաձեռնության համակարգող Լեւոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը դրական
ԱԺ պատգամավորը մեղադրում է Տիգրան Սարգսյանին
«Հաճույքով կհավատայի նման օրակարգին, եթե իրական խնդրին տեղյակ չլինեի»,-«Առավոտին» իր վրդովմունքը փոխանցեց ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ վարչապետ Տիգրան-Սարգսյանի եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի ու դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանի (ԱՄՆ) հանդիպման առիթով: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին եւ այնտեղի
Նոր երգերից, «Նոր ալիքի» վերջին նորություններից մինչև Ջենիֆեր Էնիսթոնի նշանադրություն
6-ամյա Նարեկը պայքարում է նեյրոլեյկոզի դեմ, և Նարեկի վիրահատության համար գումար գտնելու հույսով երգահան, գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները երգ են ստեղծել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա: Բարեգործական «Դու հաստատ կապրես» երգի խոսքերը գրել է Տարոն Կոխլիկյանը: Երգի ստեղծմանն օգնել են Նադեժդա Սարգսյանը, ջութակահարուհի Մերի Ջուլֆայանը, դաշնակահարուհի Անահիտ Մարկոսյանը եւ «Ժպիտ»
Լիսաբոնցի երաժիշտները նախարարի չափ են ստանում
Երեկ «Նարեկացի» կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան) հիմնադրման 15-ամյակի առիթով Գրողների տան դահլիճում հանդես եկավ համերգով: Դիրիժորական վահանակի մոտ էր պորտուգալաբնակ Սամվել Բարսեղյանը, որին մասնագետներն ու երաժշտասեր հասարակությունը ճանաչում են որպես ալտահար: Փաստորեն, երեւանյան համերգով նա առաջին անգամ ներկայացավ իբրեւ դիրիժոր: Դեռեւս 1980-ականներին մասնագետների շրջանում հոլովվում էր երիտասարդ ալտահար Սամվել Բարսեղյան անունը՝ իբրեւ տաղանդավոր
Աղավնաձոր գյուղում կազմակերպվեց «Կյանքը արվեստի լեզվով» ինտերակտիվ դասընթացը
Joint Civic Education-ի աջակցությամբ Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղում կազմակերպվեց «Կյանքը արվեստի լեզվով» ինտերակտիվ դասընթացը: Տեւեց ընդամենը չորսը օր: Այն կազմակերպված էր երեխաների ամառային արձակուրդները ավելի հետաքրքիր դարձնելու համար: «Ես այդ մտահաղացումը ներկայացրել էի Joint Civic Education-ին, նրանք հավանություն տվեցին եւ աջակցեցին ծրագիրը կյանքի կոչելուն»,-ասում է նախաձեռնող-կազմակերպիչ Աննա Շահինյանը: Ամառային արձակուրդների ընթացում գյուղերում դպրոցահասակ երեխաները
«Մառազմ». ըստ Ստեփան Դանիելյանի`տնտեսության քայքայման նույն գործելաոճը կառավարությունը կիրառում է կրոնական կառույցների հանդեպ
«Խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի շուրջ «Առավոտը» զրուցեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ: Նրա խոսքով, նոր նախագիծն ընդհանուր առմամբ թերի է եւ իրավաբանական առումով տգետ, ինչը բավականին թափանցիկ կերպով ակնարկել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Օրինակ, պարոն Դանիելյանը նշեց, որ «հոգեորսություն» բառի սահմանումը տարածական է.«Ցանկության դեպքում յուրաքանչյուր հավատացյալի կարելի է
Մեքենան դուրս է բերվել ջրամբարից
Երեկ ուշ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում փրկարարարներին հաջողվեց Սյունիքի մարզի Դավիթբեկի ջրամբարից դուրս հանել Կապանի Ձորք թաղամասի բնակիչ Մհեր Հայրապետյանի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որը ջուրն էր սուզվել օգոստոսի 11-ի կեսգիշերին: Ջրամբարից կամ տեղացիներին առավել հայտնի Չայզամի լճից մեքենայի դուրսբերման աշխատաքները 2 օր են տեւել: Մեքենան 13 մ խորության վրա էր գտնվում, ծառերի ճյուղերի ու
Երկու տարի` սխալ երգելու համար
Ընդհանուր առմամբ, ռուսներն ավելի հավատացյալ ժողովուրդ են, քան մենք՝ հայերս: Ուրիշ հարց, որ այնտեղ պաշտոնական եկեղեցական վերնախավն ունի ճիշտ նույնպիսի «հեղինակություն», ինչպես եւ իրենց հայաստանյան գործընկերները, ու ճիշտ նույն՝ հղփացածության եւ ճոխ կյանքի հանդեպ հակվածության պատճառով: Բայց միանշանակ է, որ ռուս ժողովուրդը հարգում է իր սրբությունները, այդ թվում՝ Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի բազմաչարչար տաճարը: Այդ առումով
Յուրի Պատրիկեեւի համար վիճակահանությունը ոչ բարենպաստ էր
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ, ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով իր սանի լոնդոնյան մրցելույթների մասին, ասաց. «Վիճակահանությունը Յուրայի համար անբարենպաստ էր: Նա պետք է իր հիմնական մրցակիցներից մեկ գոտեմարտ ավելի անցկացներ: Մասնագետները կհասկանան, թե դա ինչ է օլիմպիական խաղերում, այն էլ` այդ
«Լուսնային կիթառ» նոր ակումբային երգը արդեն համացանցում է
«La guitarra de la luna». Նելլի Ռեյի եւ Լաերայի նոր օրիգինալ միքսի անվանումն է: Թարգմանաբար նշանակում է` «Լուսնային կիթառ»: Ընդամենը ժամեր առաջ է տեղադրվել Hayfanat-ի Youtube-յան բաժնում: Իր տեսակով ակումբային երգ է, իսկ երաժշտությունը շատ նման է Յոլանդայի երգերին: Ներբեռնման համար այն հասանելի է ինչպես iTunes-ի, այնպես էլ Hayfanat-ի բաժնում: Երգը թեեւ չի հասցրել այդքան
Եկող տարի սոցվճարը «դառնալու է» եկամտային հարկ
2010 թ. ԱԺ-ում ընդունվեց «Եկամտային հարկի մասին օրենքը», որն ըստ էության, ներկայումս սոցվճարների փոփոխված տարբերակն է, այլեւս ոչ թե սոցվճար է լինելու, այլ` եկամտային հարկ: Այսօր Aravot.am-ին ահազանգեց մի գործարար, որը չցանկացավ անունը հրապարակել, եւ իր անհանգստությունն արտահայտեց նոր օրենքի վերաբերյալ: Ըստ գործարարի, նոր օրենքով գործատուների վրա մեծ բեռ է ընկնում սոցվճարների մասով: Բացի այս
Արսեն Ջուլֆալակյան. «Ես նման բան չեմ ասել»
Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ընդհանուր առմամբ գոհ է Լոնդոնում նվաճած արծաթե մեդալից, չնայած օլիմպիական խաղեր մեկնել էր չեմպիոնական տիտղոսի համար: Խոսելով եզրափակչում ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ գոտեմարտի մասին, որում հայ ըմբիշը պարտվեց, Արսենն ասաց, որ այդ գոտեմարտում ինքն իրեն շատ լավ էր զգում: «Պարտեր դիրքում ես լավ էի պաշտպանվում եւ չպետք է գլորվեի: Բայց վերջին
Լեւոն Բարսեղյանի նամակը Սամվել Բալասանյանին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրուբ Ավագանու անդամության թեկնածու Լ.Բարսեղյանը նամակ է հղել Գյումրու քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. Հարգելի պարոն Բալասանյան, Շնորհակալություն հայտնելով քաղաքային խնդիրները օգոստոսի 18-ին ժամը, 16-ին քննարկելու մասին ինձ հղած Ձեր հրավերի համար, ստիպված եմ տեղեկացնել, որ մասնակցել չեմ կարողանա, որովհետեւ Գյումրու բարեփոխման «Քաղաքը մերն
ԱՄՆ-ում կցուցադրվի հայ ընտանիքի մասին պատմող «Ռաֆայէլ Քեռիս» ֆիլմը
«Ռաֆայէլ Քեռիս» ֆիլմը, որուն կեդրոնական կերպարը հիմնուած է լոս-անճելըսահայ ծանօթ բեմադրիչ եւ դերասան Վահիկ Փիրհամզէյի ստեղծած կերպարին վրայ, պիտի ցուցադրուի Լոս Անճելըսի, Նիւ Եորքի, Ֆրեզնոյի, Թորոնթոյի եւ շարք մը այլ քաղաքներու մէջ Սեպտեմբեր 21էն սկսեալ: Առաջին անգամ ըլլալով Հոլիվուտի մէջ պատրաստուած կատակերգական ֆիլմի մը կեդրոնական կերպարը հայ մըն է, իսկ ֆիլմը գեղեցիկ երկխօսութիւն մը կը
Արաբկիրում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` «Պրագա» և «DDD» հյուրանոցային համալիրների, Կոմիտասի պող 3-50, Ն. Զարյան 13-60, Հր. Քոչար 9-160, Սունդուկյան 21-29, Սևքարեցի Սաքո 55-162, Այգեկցի 51-113, Փափազյան 17-22, Վաղարշյան 13-29, Հ. Էմին
Մեկ շաբաթում` 1200 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախվտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի
Բանդայի գործով ավարտվել է նախաքննությունը
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը հայտարարել է մի շարք ավազակային հարձակումների գործի նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունից, կողմերին 15-օրյա ժամկետ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար: «Փաստինֆո» լրատվական գործակալության տվյալներով՝ գործով մեղադրյալները 6-ն են՝ Արտուշ Հակոբյանը, Սամվել Դավթյանը, Քյարամ
Հայկ Խանումյանի հայտարարություն
Ինչպես նշել էի, ՀՀ/ԼՂՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որտեղ ինձ ներգրավել են որպես մեղադրյալ` խափանման միջոց կիրառելով ստորագրությամբ չհեռանալը: Նայելով ամբողջ գործը` մնում է միայն մեկ եզրակացություն անել. նախաքննական մարմինը և ոստիկանությունը եղել են կողմնակալ և պատվեր են կատարել: Մասնավորապես, հուլիսի երեսունին ԱրՊՀ-ում տեղի ունեցած միջադեպից հետո ես զանգել
Միշա Հայրապետյան-Քալանթարյանի առեղծվածը
Երեկ տեղի ունեցած աղմկահարույց դեպքը` հրազենի կրակոցից մահը, այսօր խառնաշփոթի վերածվելու առիթ է դարձել մամուլում: Նախ, PanARMENIAN.Net -ը գրեց. «Քիչ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանն ասաց, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը: Մալխասյանը փոխանցեց, որ դատաբժշկական փորձաքննություն է
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Լոնդոնից չի եկել Հայաստան
Լոնդոնի օլիմպիական խաղերում հայ ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանի եւ Արմեն Նազարյանի անհաջող մրցելույթներից հետո Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի մասնագետ Ադրիան Կրոիտորուն, ըստ Aravot.am-ին հասած տեղեկությունների, իրերի մի մասը թողել է օլիմպիական ավանում եւ մեկնել Ռումինիա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ընկել է 7-րդ հարկից
Օգոստոսի 17-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի 104 շենքից մարդ է ընկել: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության և շտապօգնության հերթապահներին։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում Շերամի 104 շենքի 7-րդ հարկից ընկել և տեղում մահացել է 1959 թ. ծնված Մ. Մելիքյանը: ԱԻՆ տեղեկատվական վարչություն
Հրդեհներ հանրապետությունում
Օգոստոսի 17-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել կենցաղային գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով 1968 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը ստացել է առաջին և երկրորդ կարգի այրվածքներ: Տուժածը տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: *** Օգոստոսի 17-ին,
Բախվել են մեքենաներ
Օգոստոսի 17-ին, ժամը 17.08-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Գազել» մակնիշի 3576 Տ պ/հ (վարորդ` Վանաձորի բնակիչ, 1991 թ. ծնված Վահրամ Փարսադանյան) և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 31 ՍՏ 115 պ/հ (վարորդ` 1957 թ. ծնված
Հ/Կ-ներից շատերը մերժում են Սամվել Բալասանյանի հրավերը
Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուն` Սամվել Բալասանյանը, այսօր կեսօրին պատրաստվում է հանդիպել հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Դեռևս մի շաբաթ առաջ վերջինս իրեն պատկանող գարեջրի գործարանի էլեկտրոնային հասցեով անհատական նամակներ էր հղել թիմային կարգով ավագանու անդամի թեկնածություն առաջադրած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամներին` հրավիրելով իր նախընտրական ծրագրի համալրմանն ու մշակմանը: Սա ինչ-որ տեղ զարմացրել, անակնկալի է բերել
Փանջունիության գյումրիական ֆենոմենը
Վարդան Ղուկասյանինՙ Գյումրու տակավին գործող քաղաքապետին, իշխանությունները «կարմիր քարտ» ցույց տվեցին եւ արգելեցին առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու: Այսինքն, իշխանությունները, հանուն «գաղափարի», հանուն այն բանի, որ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը «վայրէջք» կատարեն իրենց «այլընտրանքային» բարձունքից ու պառկեն իրենց ոտքերի տակՙ ապահովելով իրենց նոր հնգամյա երթը… Ըստ էության, նրանք խախտեցին ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներըՙ
ԱՄՆ-ը և ԵՄ-ը դատապարտել են «Pussy Riot»-ի մասնակիցների դատավճիռը
«Amnesty International». Բանտարկության դատապարտված երեք կանայք խղճի բանտարկյալ են ճանաչվել Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կառավարությունները և մարդու իրավունքների ակտիվիստները դատապարտել են ռուսական «Pussy Riot» ֆեմինիստական փանք-խմբի երեք ներկայացուցիչների երկու տարվա ազատազրկման մասին դատավճիռը: Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ «անհամաչափ» է անվանել փանք-ռոք խմբի մասնակիցներին ներկայացված դատավճիռը և հորդորել է


















































