Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս ուղղափառ եկեղեցին գթասրտության կոչ է անում

Օգոստոս 18,2012 16:23
Երեկ ուշ երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցին Pussy Riot խմբի անդամների դատավճռի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «օրենքի սահմաններում գթասրտություն ցուցաբերել դատապարտվածների նկատմամբ»` հույս հայտնելով, որ «նրանք այսուհետ կհրաժարվեն սրբապիղծ գործողություններից»:

Հայտարարությամբ Ռուս ուղղափառ եկեղեցին նաեւ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց վիրավորված են զգում Քրիստոս Ամենափրկիչ տաճարում  խմբի ելույթից, «ձեռնպահ մնալ վրեժխնդրության կամ այլ բռնի գործողություններից»:

Փետրվարին Քրիստոս Ամենափրկիչ տաճարում նախագահ Պուտինին հեռանալու կոչ պարունակող երգ կատարելու համար խմբի անդամները երեկ դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, ինչը բողոքի ցույցեր է հարուցել Մոսկվայից մինչեւ Նյու Յորք:

Դատավճիռը քննադատել են Միացյալ Նահանգներն ու Եվրամիությանը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը չի միջամտել դատական գործընթացին եւ չի կարող մեկնաբանել դատավճիռը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ դատավարությունը քաղաքականացված է եղել, իսկ դատավճիռը «հարված էր խոսքի ազատությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031