Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր երգերից, «Նոր ալիքի» վերջին նորություններից մինչև Ջենիֆեր Էնիսթոնի նշանադրություն

Օգոստոս 18,2012 15:40

6-ամյա Նարեկը պայքարում է նեյրոլեյկոզի դեմ, և Նարեկի վիրահատության համար գումար գտնելու հույսով երգահան, գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները երգ են ստեղծել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա: Բարեգործական «Դու հաստատ կապրես» երգի  խոսքերը գրել է Տարոն Կոխլիկյանը: Երգի ստեղծմանն օգնել են Նադեժդա Սարգսյանը, ջութակահարուհի Մերի Ջուլֆայանը, դաշնակահարուհի Անահիտ Մարկոսյանը եւ «Ժպիտ» ակումբը: «Դու հաստատ կապրես»-ը  նվիրված է Նարեկին, բոլոր նրանց, ովքեր օգնում են եւ կօգնեն փրկել փոքրիկի կյանքը:

«Օգոստոսի 15-17-ը Արտեկում կայացած «Մանկական Նոր ալիք 2012» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել է երկրորդ տեղը` ստանալով մրցույթի բյուրեղապակյա արձանիկը», – գրել է Bravo.am-ը, «Մեր տեղեկությունների համաձայն, մրցութային առաջին օրը, կատարելով «Listen» երգը, Սոնան ժյուրիի բոլոր անդամներից, բացառությամբ մեկի,  ստացել է առավելագույն 11, իսկ մեկից` 10 միավոր: Երկրորդ օրը մեր ներկայացուցիչը կատարել է «Կարոտ» երգը եւ ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանացել առավելագույն 11 միավորի»:

Իսկ մեծերի «Նոր ալիքը» նոր ալիքներ բերեց Սուրեն Առուստամյանի կյանքում. «Մեծ փորձ բերեց, նոր ծանոթություններ, առաջարկներ: Թե ինչքանով հետագայում դրանք կիրականացվեն, ժամանակը ցույց կտա: Բայց ամեն դեպքում նոր ալիքներ բերեց», – ասել է նա slaq.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում: Սուրենը խոսել է նաև իր անվան շուրջ պտտվող բամբասանքների մասին, ասելով.  «Նորմալ եմ վերաբերվում բամբասանքներին: Դա մի բան է, որ միշտ էլ լինելու է կողքից: Պետք է պատրաստ լինես, որ դա միշտ էլ լավ կարծիքների հետ մեկտեղ լինելու է»:

Bravo.am-ը գրել է՝ «Օգոստոսի 16-ին Վրաստանում առաջին անգամ կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի համերգը: Նրա ելույթը նվիրված էր Ախալցխայի բերդի եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթի հանդիսավոր վերաբացմանը: Pik.tv կայքը անդրադարձել է ֆրանսահայ շանսոնյեի ելույթին եւ տոնական միջոցառման բացմանը: Համալիրի վերակառուցման համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է մոտ 15 միլիոն դոլար: Համալիրի ամֆիթատրոնում էլ կայացել է Ազնավուրի համերգը: Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության որոշմամբ այստեղ տեղադրվել է Շարլ Ազնավուրի անունով աստղ»:

Աղջիկների կողմից սիրված  մի դերասան էլ գտավ իր կեսին: Օգոստոսի 15-ին կայացել է Սամվել Թոփալյանի և ապագա կնոջ` Սոնա Դավթյանի նշանադրությունը: Սամվելի ապագա կինը մասնագիտությամբ սոցիոլոգ է: Դերասանը նշել է, որ սիրելիի հետ ծանոթ են հունվար ամսից:

Վերջերս նշանվել է նաև տղամարդկանց սիրելի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: Դերասանուհու ընտրյալը Ջասթին Թերուն է: Ի դեպ, նշանադրությունը կայացել է հենց Թերուի ծննդյան օրը` Նյու Յորքի ամենահայտնի ռեստորաններից մեկում: Հիշեցնենք` Էնիսթոնն ու Թերուն հանդիպում են 2011 թվականի մայիսից:

Լեդի Գագան թողարկել է իր հինգերորդ եւ եզրափակիչ նորաձեւ ֆիլմը իր ամենահիթային երգերից մեկի` «You and I»-ի հիման վրա: 26-ամյա աստղը սկսել է թողարկել ֆիլմի մյուս հատվածները անցյալ տարվա սեպտեմբերից: Ֆիլմի հատվածներում գլխավոր դերը ստանձնում է տեսահոլովակում հինգ գլխավոր կերպարներից յուրաքանչյուրը:

Մոդել Իրինա Շեյքը որոշել է հանդես գալ նաև որպես հաղորդավարուհի. 26-ամյա մոդելը վարելու է «Ռուսական թոփ-մոդել հեռուսատշոուն»՝ փոխարինելով Քսենիա Սոբչակին:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031