Օրվա լրահոսը
Միջպետական ճանապարհի վերականգնման ժամկետը խախտվեց, ճանապարհաշինարարները «ձեռի հետ» բազալտ են իրացնում
2011թ. հոկտեմբերի 2-ի Այրումի սողանքից քանդված միջպետական ճանապարհի 350 մ հատվածի վերականգնումը, ըստ պայմանագրի , պետք է ավարտվեր հուլիսի 16-ին: Սակայն նախատեսված ժամկետում ճանապարհը չվերականգնվեց: «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն սողանքից քանդված ճանապարհահատվածի վերականգնումը կատարում է մարտի կեսերից, պետբյուջեի 550 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Հունիսի 27-ին աշխատանքային այցով Տավուշի մարզ, Այրումի սողանքի գոտի այցելած ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն
Ստեփան Սաֆարյանը կդառնա՞ միասնական թեկնածու
Առայժմ միայն Ս.Սաֆարյանն է հայտարարել իր առաջադրման մասին: Եթե, իհարկե, չհաշվենք քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, ով դեռ չի կողմնորոշվել` առաջադրվի Գյումրիո՞ւմ, թե՞ Ավանում: Ս.Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջադրվելու մասին որոշումն ինքը կայացրել է, իսկ կուսակցության որոշումը կլինի ընտրությունների մասին պաշտոնական հայտարարությունից հետո: Կունենա՞ արդյոք ընդդիմությունը միասնական թեկնածու այս տարածքում: «Այս մի ընտրության
Արդյոք Կոտայքի մարզպետը տեղյա՞կ չէր իր ենթակայի կաշառակերության մասին
Հատված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ հարցազրույցից: – Պարոն Շահգալդյան, Կոտայքի փոխմարզպետը 40 հազար դրամ կաշառք է վերցրել մարզի դպրոցի տնօրենից, ինչո՞ւ Ձեր կողմից վերահսկողություն չի եղել, որպեսզի Ձեր տեղակալը նման քայլի չդիմեր։ – Փաստն արդեն արձանագրված է, բայց նշեմ, որ դա ինձ համար շատ անսպասելի բան էր, այնպես որ տվյալ անձնավորությունը շատ կոպիտ սխալ
Բախվել են մեքենաներ
Հուլիսի 17-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Անկախության-Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 02 ՏԼ 952 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Մհեր Վիրաբյան) և «ԶԱԶ» մակնիշի 52 ԼՕ 945 պ/հ (վարորդ` 1980
«ՀԱԿ-ը նմանվում է հարուստ փեսացուին հետապնդող պչրուհու»
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնության շռնդալից տապալումից հետո կրկին համոզվեցինք, թե որքան անհեթեթ են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին պնդումները: Ընդհանրապես նրանք, ովքեր հայտարարում եմ, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համագործակցում են, նրանք կամ արտահայտում են սեփական ցանկությունը, կամ ուղղակի կեղծում են իրականությունը: ՀԱԿ առաջնորդի հայտնի «քաղաքագիտական վերլուծության» պատճառով ՀԱԿ-ը լքած կուսակցություններն ու գործիչներն էլ
Վրաստանի ԱԳՆ. «Ռուսաստանը ռազմականացնում է Աբխազիան եւ Հարավային Օսիան»
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ տարածել է հայտարարություն, որով պնդում է, որ Ռուսաստանը զբաղված է 2008 թվականի օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո անկախություն հռչակած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների ինտենսիվ ռազմականացմամբ: Հայտարարության մեջ հիշատակվում է Ռուսաստանի ցամաքային զորքերի գեներալ Վլադիմիր Չիրկինի այցը Աբխազիա եւ Հարավային Օսիա, ինչպես նաեւ սեպտեմբերին այդ տարածքներում նախանշված ռազմական վարժանքները: «Ազատություն» ռադիոկայան
Դմիտրի Մեդվեդեւը մարզիկներին հորդորել է Լոնդոնում այս ու այն կողմ քարշ չգալ
Իր տեղակալների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է օլիմպիական խաղեր մեկնող մարզիկներին հորդորել, որպեսզի նրանք Լոնդոնում կենտրոնանան մարզումների, այլ ոչ թե «Ռուսական տներում» կազմակերպվելիք զվարճալի միջոցառումների վրա: «Գլխավորն այն է, որպեսզի մարզիկներն այս ու այն կողմ քարշ չգան: Ինչո՞ւ շրջել այդ տներում: Նրանք պետք է մարզվեն: «Ռուսական տներ» ով ուզում է՝ թող
Մի քանի ամսից կթանկանա Հայաստան ներկրվող գազը, ինչը շղթայական ռեակցիայով կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքատեսակների թանկացմանը
Այն, որ Հայաստանում լոկ աշխատավարձով ապրելը գրեթե անհնար է, հայտնի իրողություն է: Խոսքն, իհարկե, գերիշխող մեծամասնության մասին է, որին Հանրապետական կուսակցության ձեւավորած կառավարությունը խոստացել է առաջիկա հինգ տարիներին կրկնապատկել նվազագույն աշխատավարձը։ Եթե անգամ հավատանք, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն ի զորու է իրագործել սեփական ծրագիրը, եթե տա Աստված, որ առաջիկա հինգ տարիներին չլինեն նոր տնտեսական
Ո՞ւրեն հոսում «առեղծվածային» գումարները
«Այդ օրինագծի ընդունումը զարմանալի էր, քանի որ այս տարի ակնհայտորեն բավական ձնառատ ձմեռ ունեինք»,- անդրադառնալով հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված` Սեւանա լճից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին ընդունված օրենքին, մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: «Կառավարության բացատրությունն այն էր, թե ապրիլ-մայիս
Նաիրա Զոհրաբյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ընդհանրապես հավակնում է կուսակցության լիդերի կարգավիճակին, պիտի առնվազն որոշումներ կայացնելու ունակություն ունենա»
«Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության» միջեւ բացահայտ պատերազմ է սկսվել։ Երկու ուժերն իրար մեղադրում են ընդդիմություն խաղալու համար: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, որ, իր կարծիքով, «Բարգավաճ Հայաստանը» պիտի լրջորեն քննարկի՝ միանա՞լ որեւէ նախաձեռնության, ձեւաչափի, որի տակ կլինի «Ժառանգության» որեւէ ներկայացուցչի ստորագրություն։ Երեկ նա պատասխանել է մեր
Ինչո՞ւ չպետք է Գագիկ Ծառուկյանն իրեն նախագահի դերում տեսնի
Հատված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցից: – Վերջին ամիսներին ԲՀԿ-ի կիսաընդդիմադիր վիճակը հաշվի առնելով, որքանո՞վ է հավանական, որ նա կսատարի միասնական թեկնածուի։ Եթե անգամ այդպես լինի, ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն։ – Եթե հաշվի առնենք, որ այս երեք ուժերի միջեւ գաղափարական-քաղաքական ընդհանրություններ չկան՝ խոսքը գնում է պլուտոկրատիային դատափետող Դաշնակցության, պլուտոկրատիայի շահերը Հայաստանում ներկայացնող
Լեւոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Grand Prix»-ին
Հրապարակվել են այն շախմատիստների անունները, որոնք առաջիկա երկու տարիներին կմասնակցեն ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Grand Prix»-ի խաղարկության վեց փուլերին. Բորիս Գելֆանդ, Պյոտր Սվիդլեր, Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Մորոզեւիչ, Վասիլի Իվանչուկ, Ռուսլան Պոնոմարյով, Թեյմուր Ռաջաբով, Շախրիյար Մամեդյարով, Հիկարու Նակամուրա, Գատա Կամսկի, Վեսելին Տոպալով, Ֆաբիանո Կարուանա, Վան Հաո, Պետեր Լեկո, Լենյեր Դոմինգես, Անիշ Գիրի, Ռուստամ Կազիմջանով: Յուրաքանչյուր փուլում
Պաշտպանի հրապարակային պատասխանը փոխվարչապետին
Սևանի վերաբերյալ օրենսդրական փոփոխության ընթացակարգային խախտումների մասին Պաշտպանի հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխվարչապետը ներկայացրել էր պարզաբանումներ և մանրամասնորեն անդրադարձել իր ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակային քննարկում կազմակերպելու որոշակի դրական քայլերին, սակայն նշված քայլերը չեն ապահովել օրենքի պահանջների լիարժեք կատարումը: Ավելին՝ Սևանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի ակնհայտ խախտումով: Ստորև ներկայացված են մեր այս պնդման
Ջերմուկը 2-րդ անգամ ընդունեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը
Երեկ երեկոյան Ջերմուկ առողջարանային քաղաքում կայացավ ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 12 ուժեղագույն կին շախմատիստները մինչեւ հուլիսի 14-ը կպայքարեն այս մրցափուլի հաղթողին որոշելու համար: Նրանք են. չինացիներ Հոու Յիֆանը, Չժաո Սյուեն, Ցզյույ Վենցզյուն, Ժուան Լուֆեյը, Համփի Կոներուն (Հնդկաստան), Կատերինա Լահնոն (Ուկրաինա), Նադեժդա Կոսինցեւան եւ Եկատերինա Կովալեւսկայան (երկուսն էլ` Ռուսաստան),
Պերճանքի ու թշվառության Հայաստանը
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ Ջերմուկում բացվել է կանանց շախմատի Գրան-պրի մրցաշարը, որտեղ նաև որոշվելու են աշխարհի չեմպիոնի կոչման երկու հավակնորդների անունները: Մի կողմից` ուրախալի է, որ Հայաստանում անցկացվում է նման նշանակալից մրցաշար, որին մասնակցում են աշխարհի լավագույն շախմատիստուհիները, իսկ մյուս կողմից էլ սա Հայաստանում կողք կողքի քայլող պերճանքի ու թշվառության հերթական վկայությունն է: Կամ, ավելի
Բիշարյան. «Ուղղակի ամոթ է, որ մեր փոքր երկրում թիկնապահներով են ման գալիս»
«Ինձ համար անընդունելի է, որ սոցիալապես նման երկրում թիկնապահներով ման գան, թիկնապահներին նման արտոնություններ տան, եւ այնպիսի մթնոլորտ ստեղծեն նրանց համար, որոնք կարող են ցանկացած պահի նման երեւույթ թույլ տալ իրենց»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հարսնաքարի» միջադեպին այսպիսի կոշտ գնահատական տվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար եւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով՝ «Մենք բազմիցս ենք ասել՝
Գյումրին պատրաստվում է խլել Վրաստանի սրտային հիվանդներին
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրամանով Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Իսահակյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնը: Նշենք, որ 13 միլիոն դոլար արժողությամբ հինգ հարկանի շենքը կառուցվել է Գյումրու կենտրոնում` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով և դեռևս շահագործման հանձնված չէ: Մասնագետների հավաստմամբ` այն տիպային հիվանդանոց է, և
Կանադացին հայտնաբերել է 26 կիլոգրամանոց սունկ
Միջին քաշի մարդու մարմինը պարունակում է այնքան յուղ, որ նրանից հնարավոր է ստանալ 7 կտոր օճառ: Գիշատիչ մեդուզայի թույնը գրեթե 100 անգամ ավելի վտանգավոր է, քան կոբրայինը: Ի տարբերություն օձերի` գիշատիչ մեդուզայի թույնը չունի հակաթույն: Մարդկանց 97%-ը, երբ ունենում են նոր գրիչ, այդ գրիչով գրում են առաջինը իրենց անունը: Աղմուկը քնած մարդուն կարող է արթնացնել հիմնականում
«Դեմ առ դեմ»-Էդիկ Անդրեասյան եւ Արթուր Մինասյան
Հուլիսի 17-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 22-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը եւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Արթուր Մինասյանը: Քննարկման թեման` ինչո՞ւ ձախողվեց «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ
Թե ինչպես կատուն «գլուխ հանեց» տպիչ սարքից
Օրեցօր զարգացող տեխնոլոգիայի հետ միասին առաջընթաց է ապրում ոչ միայն մարդկանց զարգացվածությունը, այլ նաև կենդանիներինը: Պարզ օրինակ է այս տեսանյութը, որտեղ կատուն թեև դժվարությամբ, բայց այնուամենայնիվ կարողանում է «գլուխ հանել» տպիչ սարքից, իսկ թե ինչպես՝ ՝ դիտեք տեսանյութում: Տիգրանուհի Թասլակյան
Անուշիկի աչքերը իսկապե՞ս սեւ էին
«Կնայեմ աչքերի մեջ, ամեն ինչ կհասկանա»: Մինչ Արմենը մտածում էր աղջկան ինչ-որ բան հասկացնելու մասին, աղջիկն իր մտքում արդեն որոշակի ծրագիր կազմել էր, միայն թե այստեղ Արմենն իր տեղը չուներ: Ժամը 13:05 րոպե Արմենն արդեն սրճարանում էր. աղջիկն ընկերուհիների հետ նորից նույն տեղում է, նույն ժպիտը, հայացքը… Արմենը սովորության համաձայն մոտենում եւ նստում է
«Լուրջ ու պարկեշտ մարդը Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար չի առաջադրվի»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը, որից մենք հետաքրքրվեցինք, թե իր պատկերացմամբ ինչպիսի՞ քաղաքապետ է անհրաժեշտ հանրապետության երկրորդ քաղաքին, որ կարողանա այն փոքր-ինչ վերակենդանացնել ու փրկել կործանումից: «Ես կարծում եմ, որ Գյումրու խնդիրները Գյումրու քաղաքապետի մակարդակով լուծվելիք խնդիրներ չեն: Այսինքն քաղաքը էնքան թաղված է ճահիճի մեջ, որ լուրջ
«Կոկա-Կոլան» պարգեւատրեց Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման ելքը ճիշտ գուշակողներին
Դեռեւս Դոնեցկ գործուղելուց առաջ «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունն իր անցկացրած շահումային ակցիայի հաղթողներին առաջարկել էր կռահել Եվրո 2012-ի կիսաեզրափակչի Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման հաշիվը, որպեսզի վերադառնալուց հետո նորից հավաքվեն` ամփոփելու մեկշաբաթյա ուղեւորության արդյունքները եւ պարգեւատրելու վերոնշյալ հանդիպման ելքը ճիշտ գուշակողներին: Օրերս Դոնեցկ մեկնած երջանիկները նորից «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունում էին: Գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց իրենց
Անուշ Սեդրակյան. «Ընդդիմության միավորումն այս պարագայում՝ բարդ գործ է»
Խորհրդարանական ընտրություններից հետո, բոլոր վերլուծություններում եւ տեսակետներում, խոսվում է նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբման մասին: Aravot.am-ի հարցին՝ տեսնո՞ւմ է ամբիցիաները հաղթահարելու հնարավորություններ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Անուշ Սեդրակյանն ասաց. «Քանի որ ընդդիմադիր դաշտի տարբեր մասերը տարբեր թեկնածուների անուններ են տալիս՝ շրջանառվում է Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի անունները, ՀՅԴ-ն է որոշակի բաներ է
Հեղինե Բիշարյան. «Ընդդիմությունը, 4 քաղաքական ուժերը միասնականության խնդիր ունեն»
4 խմբակցություններ` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որը, ինչպես տեղեկացրել ենք, ձախողվեց: Չհավաքվեց անհրաժեշտ 44 ստորագրությունը: Այս առնչությամբ Aravot.am-ը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչու «Օրինաց երկիրը» չմիացավ այդ նախաձեռնությանը, չստորագրեց եւ իր կարծիքով` ինչն էր պատճառը, որ այն ձախողվեց: Հեղինե Բիշարյանի խոսքերով`
ԼՂՀ մայրաքաղաքն այս օրերին (ֆոտոշարք)
Վերջերս, «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ, մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եռօրյա այցով եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում: Լրագրողները շրջեցին քաղաքի տեսարժան վայրերում, զրույցներ ունեցան բնակիչների հետ: Հատկապես կենտրոնական հրապարակում երեկոյան զբոսնող երիտասարդների եւ երեխաների առատությունը, զբոսայգիներում իրականացվող կառուցողական եւ շինարարական աշխատաքները փաստում էին այն մասին, որ Ստեփանակերտը նոր կյանք է
Ապարանցիների ընտանեկան հեռուստաընկերությունը` ննջարանում. «Նիգ-Ապարանում» աշխատում էին ամուսինները, երեխաները և անգամ սկեսուրը
Ապարանի բնակիչ Հովհաննես Գալստյանի տան ննջասենյակում գտնվող «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը զարմանալիորեն ոչ մի կապ չունի ապարանցիների մասին հայտնի անեկդոտների ու զվարճալի պատմությունների հետ: Տան բակում գտնվող բարձր արբանյակային ընդունիչներն ու հեռարձակող աշտարակն արդեն հուշում են այն մասին, որ այստեղ գտնվում է իրական հեռուստաընկերություն: 1997-ին Հովհաննես Գալստյանն իր ընտանիքով է հիմնել «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը, որն ի սկզբանե տեղակայված
Լիլիթ Գալստյան. «Միգուցե Ռուբեն Հայրապետյանին քավության նոխազ կսարքեն, բայց ինքը համայնապատկերի մի փոքր մասն է»
«Միգուցե տարբեր պատճառներ կան: Անառարկելի է, որ նախեւառաջ քաղաքական մեծամասնությունն է պատասխանատու երկրի քաղաքական որակների, բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքական վարքագծի ու սոցիալ-տնտեսական իրողությունների համար: Մեր քաղաքական մեծամասնությունը պիտի խոհեմություն եւ քաղաքական շրջահայացություն դրսեւորեր, եւ խնդիրը բերեր քաղաքական գլխավոր ամբիոն՝ խորհրդարան, որովհետեւ դա երկրի շահից է բխում»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսպես պատասխանեց
«Սիրիայում քաղաքացիական պատերազմ է». Կարմիր խաչի միջազգային կոմիտե
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձայն, Սիրիայի բազմաթիվ տարածքներում ծավալվել է «ոչ միջազգային զինված հակամարտություն», այլ կերպ ասած՝ քաղաքացիական պատերազմ: Կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտությունը ծավալվել է Հոմս, Համա և Իդլիբ քաղաքներում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Հիչամ Հասանը սակայն ավելի ուշ ավելացրել է, որ բռնությունները տարածվել են նաև

















































