Օրվա լրահոսը

ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան.«Բուհը շահ ունի ավագ դպրոցից»

«Առավոտը» Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ է բուհն իր առաջ դրել՝ վերակառուցելով Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցը, որի բացումն էր երեկ: «Դպրոցաշինությունը միայն դպրոցի շինարարությունը չէ, եւ միամիտ կլինի մտածել, թե դպրոցի լավ շենքով, լաբորատորիաներով եւ այլնով, լուծվում են կրթական խնդիրները: Մյուս կողմից էլ՝

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորն առաջարկում է` Երիտասարդության միջազգային օրը դարձնել ներպետական

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության միջազգային օրն է: Եվ «Արմատ» ակումբում այսօր այս թեման էր քննարկվում: ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ, Հայ- սլավոնական համալսարանի ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանն ասաց, որ առաջնային խնդիրը նրանց զբաղվածությունն է: Ըստ նրա, շատերը գիտելիք ստանալուց հետո իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Մարգարյանը նշեց, որ Հայ-սլավոնական համալսարանում ուսման հետ կապված խնդիրներ

Մեկ զոհված, վիրավորներ Երեւան – Ստամբուլ ավտոբուսի շրջվելու հետեւանքով

Երեւանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը այսօր Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Պատահարի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, վիրավորների թիվը ճշտվում է, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը։ Վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 14:16, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նաիրա ԲՈւԼՂԱԴԱՐՅԱՆ «Ազատություն» ռադիոկայան

Պետրոս Ղազարյանի կարծիքից մինչև Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումներ

Վերջերս «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակին, գրելով. «Նոր TV-ով տեսա արդեն Սիլվա Հակոբյանի կլիպը փոքրիկ երեխաների հետ: Փաստորեն, մեր աստղերը հենց սեռապես հասունանում են, սկսում են փոքրիկ բալիկների հետ կլիպեր նկարել))))»: Երգչուհին այս գրառմանը չի արձագանքել, ավելին, երգչուհու հայրը mamul.am-ի հետ զրույցում ասել է,

Վարչապետի հանձնարարականը չեն կատարում

«Ժողովուրդների բարեկամություն» այգի հիմնելու նախագիծը անհիմն պատճառներով հետաձգվում է Արդեն երկրորդ անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի քաղաքապետարանին հանձնարարել է «Ժողովուրդների բարեկամության» այգի հիմնելու համար հողհատկացում անել: Սակայն այգու հիմնադրման հարցը ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: Նշենք, որ այդ այգին նախատեսվում է հիմնել  Դավիթաշեն վարչական շրջանում, որը կզբաղեցնի 2,3 հա տարածք եւ կունենա 4 գլխավոր դարպաս: Ըստ

ՀՅԴ հանձնախումբը կվերահսկի Սամվել Բալասանյանին

ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո Գյումրու քաղաքապետի պարտված ՀՅԴ-ական թեկնածու, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին չի թողնելու միանձնյա կառավարման, վերահսկելու է նրա ամեն քայլը, կայացրած որոշումներն ու ֆինանսական գործարքները, որպեսզի Գյումրին հանկարծ սխալ կառավարումից վնաս չկրի: Իսկ վերահսկիչի դեր ստանձնելը նախկին թեկնածուն բացատրեց ոչ թե դաշնակցականների նեղված

Կենաթոշակային բարեփոխումնե՞ր. մի քիչ զսպեք «երկար» փողեր ունենալու ձեր ախորժակը

Դեռ 19-րդ դարավերջին մասոնական օթյակները մշակել էին երկրները քանդելու կարգ (այն տեսնել ցանկացողներին կարող եմ ինքս տրամադրել կամ դիմեն հարգարժան արքեպիսկոպոս՝ հայր Կոմիտասին), իսկ սեփական երկրները քանդելու մասին, կարծում եմ, դեռ մշակված կարգ չկա, բայց լավ էլ քանդվում են: Դրանք հավանաբար կատարվում են ակամայից՝ առանց երկար մտածելու, քայլ առ քայլ, երբեմն էլ՝ դրսի թելադրանքով… 2011թ.

Նոր հանցադրվագներ մի շարք գողություններ կատարած կանանց գործունեությունից

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ոստիկանության ծառայողները նոյեմբերի 2-ին, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, Քանաքեռի 6-րդ փողոցից բերման էին ենթարկել 1966 թ. ծնված Էլմիրա և Գայանե Սարգսյաններին: Պարզվել էր, որ նրանք, հագուստ վաճառելու պատրվակով, պարբերաբար մտել էին Երևան քաղաքի և մի շարք մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել էր տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել

Ծառուկյանը ՀՀԿ-ին չի կաշկանդի

«ՀՀԿ-ն ոչնչից չի կաշկանդվում»,- երեկ «Առավոտի» հարցին՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, դա ՀՀԿ-ին շա՞տ կկաշկանդի, հակադարձեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցներում գերիշխող տեսակետը այն է, որ ԲՀԿ-ն 2013-ի փետրվարին

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյա՞նն է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը  չի բացառում, որ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում  միավորումը տեղի ունենա անկուսակցական թեկնածուի շուրջ: ԲՀԿ մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշում է, որ իրենց համար նախագահի պաշտոնը ինքնանպատակ չէ: Երկու գործիչների Դեմ առ դեմ բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot.am կայքում: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ: -«Առավոտ»-Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի`

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ում դոմինանտ է այն տեսակետը, որ մեր թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»

«Կուսակցությունում դոմինանտ է այն տեսակետը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Նախագահական ընտրությունների վերաբերյալ որեւէ վարկած, որեւէ մեկի կողմից շրջանառության մեջ դրված, այս պահին չեմ ցանկանում քննարկել»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի առաջ քաշած

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան. «Մենք մեր խոսքի տերն ենք»

– Պարոն Բաղդասարյան, ԲՀԿ-ն վերջերս հանդես եկավ 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ կառավարման խորհրդարանական մոդելի անցման վերաբերյալ հայտարարությամբ: Ի՞նչ կապ կարող է այն ունենալ առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ինչպիսի՞ն է ՕԵԿ-ի դիրքորոշումը: – Երկրի կառավարման համակարգը փոխելը բարդագույն խնդիր է: Այն լրջագույն դեբատներ է նախատեսում: Այս հարցը տեղին չեմ համարում կապել առաջիկա նախագահական ընտրությունների հետ,

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ալի Հասանովին

Նախօրեին տրամաբանությունից զուրկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների, այդ թվում` ԱՄՆ-ի վրա: Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.“Այս հայտարարությունը եւ մեկ անգամ ի ցույց է դնում

Ճիշտ մեկնարկ է տրված. Վարդան Օսկանյան

Այսօր կայացան առաջին քաղաքական կոնսուլտացիաները ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև՝ վերջինիս առաջ քաշած գաղափարի շուրջ, որ պետք է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: ՍիվիլՆեթը ճեպազրույց է ունեցել ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ, որը մասնակցել է այսօրվա քննարկմանը: -Պարոն Օսկանյան, այսօր կայացավ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու շուրջ ԲՀԿ-ՀՅԴ առաջին քաղաքական խորհրդակցությունները: Ինչպե՞ս անցավ

«Չելսին» առաջին անգամ մրցաշրջանը շահույթով է ավարտել

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը երեկ իր պաշտոնական կայքում հայտարարել է, թե վերջին ինը տարիներին առաջին անգամ տարին եզրափակել է շահույթով: 2003 թվականից ի վեր, երբ ակումբը գնեց ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, «Չելսիին» ոչ մի կերպ չէր հաջողվում տարին դրական բյուջեով ավարտել: Համաձայն տարածված հայտարարության, հունիսի 30-ին ավարտված 2011-2012 թթ. ֆուտբոլային մրցաշրջանում ակումբը վաստակել է 1,4

Նախորդ` հանցավորը

Երեսուն տարի առաջ մահացավ Լեոնիդ Բրեժնեւը, այն ժամանակ 22 տարեկան էի, այսինքն՝ գտնվում էի միանգամայն գիտակից տարիքում եւ հասկանում էի, որ երկար տարիներ այդ մարդու առողջական վիճակը թույլ չէր տալիս ոչ միայն երկիր ղեկավարել, այլեւ առանց թղթի երկու կապակցված միտք արտահայտել: Այդ հսկայական երկիրը ղեկավարում էր Համակարգը՝ տնտեսապես անարդյունավետ եւ քաղաքական առումով՝ ռեպրեսիվ: Բայց ոչ

Սոցիոլոգ. «Գագիկ Ծառուկյանը դուխ կունենա՞ նախագահական ընտրություններում իրեն առաջադրել»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատականներով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար ավելի շահավետ կլինի նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ՀՀԿ կապերի կամուրջը կա Հովիկ Աբրահամյանի միջոցով: Նա երկու կողմերի հետ էլ ունի անձնական , կուսակցական կապեր, կարող է լինել քաղաքական առեւտուր: Չեմ պատկերացնում, որ Ծառուկյանն իր 30 տոկոս ձայներով աջակցի Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Չորս պատանի միավոր չեն կորցրել

Մարիբորում (Սլովենիա) մեկնարկած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում երկու տուրից հետո Հայաստանի 16 ներկայացուցիչներից միայն չորսն են երկուական հաղթանակ տարել: 10 տարեկան տղաների մրցաշարում Շանթ Սարգսյանն ընթանում է 12-րդ, Արթուր Դավթյանը՝ 24-րդ տեղում: 18 տարեկանների պայքարում Կարեն Գրիգորյանը 2-րդն է, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 4-րդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ոստիկանապետն այսօր պաշտոնանկություններ է խոստանում

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր,  պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք ոստիկանությունում լինելու են կադրային փոփոխություններ, ասաց, որ ոստիկանությունում պաշտոնակությունները շարունակական և պարբերական բնույթ են կրելու: ՛՛Ուղիղ կես ժամ հետո խորհրրդակցություն է հրավիրված, քննարկելու ենք անտառահատումների հարցը, և բոլոր մեղավոր ոստիկանների մի մասը ազատվելու է, մյուս մասը վերցվելու է կադրերի հսկողության տակ: Համակարգի ինքնամաքրումը այսպես է լինելու՛՛,-ասաց

Գաբրիելն ու Սամվելը Իսպանիայում ընթանում են 3-րդ տեղում

Իսպանիայի Լեոն քաղաքում շարունակվող շախմատի այդ երկրի ակումբային առաջնության հինգերորդ տուրում «Linex-Magic Extremadura» ակումբը, որի կազմում հանդես են գալիս հայաստանցի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ոչ-ոքի՝ 3:3, արեց «C. E. Forment Martinens»-ի հետ եւ նահանջեց երրորդ հորիզոնական: Գաբրիելը երկրորդ խաղատախտակի առջեւ միավորը բաժանեց մրցակցի հետ, իսկ չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սամվելը հաղթանակ տարավ:

Շաբաթվա բոցը: Բռնկվեց ու մարեց

Անցնող շաբաթը որքան բուռն ու աղմկոտ սկսվեց, նույնքան էլ արագ ամեն բան հանդարտվեց ու ներքաղաքական կյանքում դարձյալ թագավորեց անորոշությունը: Ընդդիմադիր ճամբարում նկատվող աշխուժությունը շաբաթավերջին անսպասելիորեն մարեց, ինչից հանրությունը այդպես էլ չհասկացավ, թե այստեղ «ով ում բարեկամն է» եւ հատկապես ազդարարված համախմբման ու համագործակցության գործընթացը «միս ու արյուն» ստանալո՞ւ է, թե՞ ընդդիմադիր ուժերը կրակոտ ճառերից այն

Համագործակցելով Իրաքի հետ` Հայաստանը կնպաստի Թուրքիայի մեկուսացվածության խորացմանը

Դա անհրաժեշտ է եթե ոչ թուրքական նկրտումները չեզոքացնելու, ապա դրանց ազդեցությունը գոնե թուլացնելու համար Իրաքի վարչապետարանից տարածված հաղորդագրության համաձայն, վարչապետ Նուրի ալ Մալիքին նոյեմբերի 7-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորած Հայաստանի կառավարական պատվիրակությանը: Ընդունելությանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու Իրաքի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող խնդիրներ: Ըստ հաղորդագրության, վարչապետ Մալիքին ցանկություն է հայտնել

Վարդան Օսկանյանի հարցազրույցը` «Նուվել դ՜Արմենի» պարբերականին

Նախաբան Վարդան Օսկանյանից հարցազրույց վերցրեցի 2012-ի հոկտեմբերի 15-ին՝ իր աշխատասենյակում : Հարցազրույցի մեծ մասը հրապարակվել է ֆրանսերեն՝ “Նուվել դ’Արմենի Մագազինի”-ում (ՆԱՄ, n° 190, նոյեմբերի մեկին)* : Իսկ հայերեն տարբերակն ամբողջական է և հրապարակվում է ՆԱՄ-ի ինտերնետային կայքում : Մեր ամսագրի խմբագրության համար կարևոր է հաստատել, որ ՎՕ-ն այժմ քաղաքական խայտառակ հետապնդման է ենթարկվում, որը նրան անկասկած զոհ է դարձնում,

ՎԱՆԵՑԻՆ ԵՎ ԹԵՅԸ

– Թեյը քանի՞ կտոր շաքարով ես խմում,- հարցնում են վանեցուն: – Մեր տանը երկու կտորով, ուրիշների տանը՝ չորս,- պատասխանում է վանեցին եւ հոգոց հանելով ավելացնում.- էդպես էլ կյանքիս մեջ ոչ մի անգամ սրտիս ուզած թեյը չխմեցի: – Սրտիդ ուզածը ո՞րն է,- հարցնում են վանեցուն: – Երեք կտոր շաքարով,- պատասխանում է վանեցին:

Փելեշյանը լա~վ «ապտակեց»…

Օրերս Երեւանի թատրոնի ու կինոյի ինստիտուտում Արտավազդ Փելեշյանը «բաց»  դաս անցկացրեց ուսանողների հետ: Ու լավ էր, որ դրանից առաջ ցուցադրվեցին նրա ֆիլմերը, որոնք երիտասարդները բառացիորեն ոտքի վրա նայեցին: Ուրախացա, որ ամեն ինչ կորած չէ, որ սերիալախեղդ ու ռաբիսածուծ Հայաստանում երիտասարդները կարող են ժամերով վավերագրական ֆիլմ նայել, որտեղ էրոտիկ տեսարաններ կամ քրեական տարրերի իդեալականացման կադրեր չկան:

Տիգրան Ուրիխանյանի պարզաբանումը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի վերաբերյալ:

Ցանկանում եմ ներկայացնել հանրությանը այն պարզ իրավիճակը, որի առթիվ շոուների սիրահար երիտասարդ պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը սեփական գործը ոչ պատշաճ կերպով կատարելու և արդյունքում տապալելու մեղքը փորձում է բարդել ինձ վրա: Շատ կարճ՝ երբ «Հարսնաքարի» դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու նախագիծը մտավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ, ես բնականաբար մասնակցում էի նիստին և հավուր պատշաճի կատարում

Աստղաշատ հյուրանոցներ. Որտե՞ղ են հանգստանում հոլիվուդյան հայտնիները

Եթե ցանկանում եք Ձեր հաջորդ արձակուրդից վերադառնալ հոլիվուդյան աստղերի, հայտնի մարդկանց հետ լուսանկարված, ապա կարող եք ընտրել աստղաշատ հյուրանոցներ և վայրեր: Օրինակ` Հոնգ Կոնգի Landmark Mandarin Oriental-ն այն հյուրանոցներից է, որտեղ նախընտրում են իջևանել այնպիսի աստղեր, ինչպիսիք են դիզայներ Ստելլա Մակքարթնին և Ջորջիո Արմանին: Նրանք հիմնականում ընտրում են ընդարձակ սենյակներ` 3 հարթ էկրան հեռուստացույցներով, արդիական

Ձեռնաշղթաներ չկրելն ամբաստանյալի իրավունքն է. պաշտպանը՝ «Հարսնաքարի» գործով մեղադրյալի մասին

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներից մեկը` Նորայր Հայրապետյանը, թույլ չի տալիս ոստիկաններին իր ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնել, երբ դատական նիստի ընդմիջումներին ոստիկանները մոտենում են` մեղադրյալին դահլիճից դուրս ուղեկցելու նպատակով: Ինչպես նկատել է Epress.am-ի թղթակիցը, նման պահվածք Նորայր Հայրապետյանը դրսևորել է մինչ այժմ կայացած գրեթե բոլոր դատական նիստերի ընթացքում: Դրանցից մեկի ժամանակ ոստիկանի խոսքին, թե «ախպեր, ձեռքերդ տուր», Հայրապետյանը

Լեւոն Զուրաբյան. ԲՀԿ-ն Մարտի 1-ի համար կրում է քաղաքական պատասխանատվություն

Մարտի 1-ի իրական մեղավոր, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տեսնում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Այդ մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է ինքը՝  Զուրաբյանը: «Մարտի մեկի իրական մեղավոր ես տեսնում եմ ռեժիմին: Ռեժիմի բաղկացուցիչ մաս եղել են այդ օրվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետ, եւ նաեւ մարդ, ով հռչակվեց, կամ ինքնահռչակվեց

Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրեց ՀՀ նախագահի թեկնածու

Նոյեմբերի 9-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության  «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 112 անդամներից մասնակցում էին 112-ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը  միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրեց Հայաստանի հանրապետության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031