Օրվա լրահոսը
Ինքնահաստատման ձեւ
Մի քանի տարի առաջ, երբ ԲՀԿ-ն «ուղղափառ իշխանամետ» էր, ֆեյսբուքյան-կայքային ակտիվիստները եւ հատկապես ակտիվիստուհիները որպես թիրախ ընտրել էին Նաիրա Զոհրաբյանին: Երբ ես կոչ էի անում ավելի զուսպ արտահայտվել կնոջ մասին, այդ «պայքարողները» արդարանում էին, թե խոսում են ոչ թե կնոջ, այլ տվյալ կուսակցության եւ ընդհանրապես իշխանության ներկայացուցչի դեմ: Հիմա, երբ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի (եւ, հետեւաբար,
Երեւան-Աբովյան երթուղիներն աշխատում են (Տեսանյութ)
Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղիները սպասարկող թիվ 259 եւ 275 ավտոբուսներն ու ներքաղաքային 1,2 եւ 3 երթուղիները այսօրվանից աշխատում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հարցին, թե այլ ընկերությանը պատկանող երթուղիով Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ավտոբուսների անվճար շահագործումը անօրինականություն չէ՞, նախարարը պատասխանեց. «Նրանք դժգոհում են, որ անօրինական են,
Սևանը շրջապատող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները լճից ոչ մի կաթիլ չեն ստանում
«Սևանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի մասին խոսելիս մենք, չգիտես ինչու, նկատի ենք ունենում Արարատյան դաշտը, բայց չէ որ գյուղատնտեսությամբ են զբաղվում նաև լճին հարող մյուս գոտիներում», – «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» Հ/Կ նախագահ Սաթիկ Բադեյանը: Ըստ նրա՝ Սևանը շրջապատող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները լճից այսօր ոչ մի կաթիլ կենարար
Հայաստանի զինված ոժերի սպա, զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության նախաքննության գործընթացի հասարակական վերահսկողության նախնական արդյունքների մասին
Որոշ դիտարկումներ Երկու օր առաջ, ՀՀ Ոստիկանության քննչական Գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանը մամլո ասուլիս ունեցավ ՀՀ զինված ուժերի սպա, ՊՆ մայոր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության նախաքննության ընթացքի մասին Առանձնացնել մի քանի հանգամանքներ, որոնք թույլ են տալիս պնդել, որ այս դեպքում գործ ունենք հստակորեն նախապես ուղղորդված նախաքննության հետ և
Արծվիկ Մինասյան. «Պետք չէ դրանից մեծ տրագեդիա սարքել»
«Արդարացի է Նիկոլ Փաշինյանի այն դժգոհությունը, թե իրենց խմբակցությունը չի տվել իր թեկնածությունը՝ որպես ԱԺ Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի, բայց իրեն նշանակել են: Սա նուրբ իրավական հարց է, բայց պետք չէ դրանից մեծ տրագեդիա սարքել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Նա խոսեց մի շարք թերություններից, որոնք
Վահե Ավետյանի մահվան Քառասունքի օրը` համահայկական մոմավառության օր
Ս.թ. հուլիսի 8-ին, «Հարսնաքար» համալիրի մոտակայքում տեղի ունեցած դեպքերը կրկին ապացուցեցին «Վահե Ավետյան» հասարակական շարժման կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված իշխանական համակարգին տված այն բնորոշումը, ըստ որի` այն առաջնորդվում է ժողովրդավարական պետականության արդի ընկալումների և օրինականության հետ անհամատեղելի, հանցավոր կամայականության և անպատիժ ինքնադատաստանի սկզբունքների վրա հիմնված բռնության` քրեական մշակույթի արժեհամակարգով: Այդ են վկայում թե հարյուրավոր ոստիկանների անգործ ներկայությամբ ֆոտոլրագրող Արման Վեզիրյանի նկատմամբ
Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը
Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշեց. « Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն առանցքային դեր է խաղում Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում ու Հայաստանն անդամակցությունից ի վեր ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր երեք
Կոնյակի արտահանման խթանման և սպառողների շահերի պաշտպանության համար
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006 թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում։ Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են և ծավալային աճի մեծ ներուժ ունեն։ Այդ պատճառով,
Կանցկացվի քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ ՀՀ կառավարությունը որոշել է 2012 թ. նոյեմբերի 19-20-ը Երևանում կազմակերպել քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով և հաստատել է համաժողովի ծրագիրը։ Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր, անդրադառնալ երիտասարդության մասնագիտական կրթության
Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետը Սյունիքում էր
Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Սյունիքի մարզ: Հարավային մարզ կատարած այցելության ընթացքում՝ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր` միջմարզային համագործակցության, տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, առողջապահության, տնտեսության, առեւտրի, սպորտի, գյուղատնտեսության, բնապահպանության եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության խթանման նպատակով: Կնքված հուշագրի համաձայն` երկու վարչատարածքային միավորների
«Deutche Welle»-ը` ՀՀ-ում գրանցվող ինքնասպանությունների մասին
«Deutsche Welle» պարբերականը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով, թե ՀՀ բնակիչներն ինքնակամ հրաժարվում են կյանքից` նախեւառաջ տնտեսական խնդիրների պատճառով: Ըստ պարբերականի` վերջին կես տարում 47 ինքնասպանություն է գրանցվել ՀՀ-ում, ինչը համարյա կրկնակի գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի տվյալներին: «Deutche Welle»-ը նաեւ նշում է, թե զարմանալի չէ` Հայաստանի ինքնասպանությունների տնտեսական դրդապատճառների գործոնը. Հայաստանում գործազրկությունը
ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ. «ԲՀԿ-ի հետ առանձին համագործակցության ձեւաչափեր ճշտելու խնդիր դրված չէ»
Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հարցազրույցից -Գերագույն ժողովը որեւէ կերպ անդրադարձե՞լ է «Բարգավաճ Հայաստանի» հետ հարաբերությունների թեմային։ -Նախընտրական շրջանում ԲՀԿ-ի հետ համագործակցություն եղել է միասնական շտաբի շրջանակում։ Այդ փուլն ավարտված է, եւ դա կարող է օգտակար լինել նաեւ հետագա ինչ-ինչ ձեւաչափով համագործակցության համար։ Բայց «Բարգավաճ Հայաստանի» հետ առանձին համագործակցության ձեւաչափեր ճշտելու խնդիր,
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստան այցի ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է անում, բարձրաձայնում բարեփոխումների աջակցության մասին
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն, ով այսօր պաշտոնական այցով Հայաստանում է, կարևորեց հրադադարի խիստ պահպանումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վրա և շփման գծում` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նախապայման և երաշխավորեց ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխման ջանքերին: Զանյեն ասել է, որ ԵԱՀԿ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից խթանվող գործընթացին
Օսկանյանի գործը՝ փակուղո՞ւմ
Նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայության կողմից «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործում կարծես թե տեղաշարժ չկա: Համենայն դեպս, այդ գործի ընթացքի հետ կապված որեւէ հրապարակային տեղեկություն չի հաղորդվում: Բավականին երկար ժամանակ է նաեւ, ինչ հարցաքննության չեն հրավիրում Վ.Օսկանյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի Քննչական
Պետդուման ընդունում է վիճահարույց օրինագծերը
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի խորհրդարանը տեղեկատվական ոլորտին վերաբերող միանգամից երկու օրինագիծ է ընդունել, որոնք հարուցում են ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը: Առաջին ընթերցմամբ Պետական դուման ընդունել է զրպարտությունը վերստին քրեականացնող օրինագիծը: Այս օրինագիծը ոչ միայն զրպարտության մասին հոդվածը վերադարձնում է Քրեական օրենսգիրք, այլեւ զգալիորեն խստացնում է զրպարտության համար պատասխանատվությունը: Դրա համաձայն՝ զրպարտող անձը կարող է ազատազրկվել մինչեւ 5
Արծրունու դատավճիռը հրապարակվեց առանց հարազատների ներկայության
Էրեբունի-Նուբարաշեն համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու գործով վճիռը: Արտագնա դատական նիստին մասնակցելու էին եկել Արծրունու հարազատները՝ կինը, եղբայրը: Սակայն չնայած այն հանգամանքին, որ փաստաբան, Արծրունու ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունին երկու անգամ ընդհատեց վճռի հրապարակումը, ասելով, որ հարազատներին ներս չեն թողել՝ դատավորը շարունակեց հրապարակել: Ըստ վճռի, Արսեն
ԱՄՆ և ՀՀ կառավարությունները մեկնարկում են հակակոռուպցիոն իրազեկման ծրագիր
Ս.թ. հուլիսի 12-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես նշանավորեցին հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը: 77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից և իրականացվում է 2008թ. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը քաղաքականության հետ կապ չունի
ԱԺ պատգամավոր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը. Նախորդ օրվանից “Անվճար երթուղիներ” ծրագրի շուրջ զարգացող իրադարձությունները և ակնհայտորեն ուղղորդվող լրատվական հոսքերն ինձ պարտավորեցնում են մեկ անգամ ևս մանրակրկիտ անդրադառնալ թեմային: Բարեգործական երթուղիները գործել են և գործում են բացառապես բնակչության խնդրանքով: Մենք մեծ ուրախությամբ այդ գումարները կուղղեինք այլ ոլորտներ, սակայն Հայաստանի այսօրվա սոցիալական
Բագատիե տոժե պալաչուտ
Երեկ Աբովյան–Երեւան, Չարենցավան-Երեւան եւ մի քանի այլ երթուղիների ավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների դեմ, որոնց պատճառով իրենց ավտոբուսներից քչերն են օգտվում։ «ՉԻ»- Զավեշտն այն է, որ այս հարցի շուրջ բարձրացած աղմուկն ակնհայտ քաղաքական երանգավորում ունի, եւ որեւէ մեկի մտքով չի անցնում հարցին նայել այդ անվճար ավտոբուսներից օգտվողների
Նունե Եսայանին հարց են ուղղել գազի գնի մասին
Հարց. Ձեր կարծիքով՝ ի՞նչ պիտի անի կառավարությունը, որպեսզի Հայաստանին մատակարարվող գազի գինը չբարձրանա, եւ ընդհանրապես, ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ։ Պատասխան. Ինձ համար ավելի ճիշտ կլինի խոսել հետեւանքներից, քան թե ինչ կանի կառավարությունթ: Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի կառավարությունը, եւ առանձնապես չեմ էլ սպասում, որ կառավարությունն ինչ-որ բան կանի եւ, առհասարակ, սակագին կիջեցնի:
Լիլիթ Գալստյան. «Ես բաժնետեր ու հանձնառու եմ իմ քաղաքական թիմի որոշումներին»
«Շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին մեր ժողովրդի հավաքական հաղթանակի համար նաև իմ՝ իբրև քաղաքացու դերակատարությունը տեսնելու համար։ Իսկ իբրև քաղաքական և կուսակցական մարդ, հստակ է՝ ես բաժնետեր ու հանձնառու եմ իմ քաղաքական թիմի՝ ՀՅԴ-ի որոշումներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց չորրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր. «Ակնհայտ է, որ
Շուշան Պետրոսյան. «Հայաստանը՝ իմ անուշ հայրենիքը, շատ ավելի մեծ խորհուրդ է, քան FB-ի մի քանի հասցեներով գուցե դժբախտ, չկայացած մարդիկ»
Հատված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ հարցազրույցից: – 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի շուրջ Ձեր որոշ հայտարարություններից հետո կարծես թե ժողովուրդը սկսեց ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել Ձեր նկատմամբ… – Ես որեւէ հայտարարություն չեմ արել, բոլորովին կապ չունեցող բաներ են դրանք։ Եթե իմ նկատմամբ ագրեսիվ տրամադրվեին կամ իմ վարկանիշն ընկներ, համերգներին այդքան մարդ ներկա չէր
10-ամյա Նաոմի Կուտինն աշխարհի ամենաուժեղ աղջնակն է
Նյու-Ջերսի նահանգի Փարամուս քաղաքից 6-րդ դասարանցի Նաոմի Կուտինն ամենաուժեղն է կանանց այս տարիքային խմբում: Աղջնակը համաշխարհային ռեկորդ է սահմանել իր տարիքային խմբում՝ բարձրացնելով 97 կիլոգրամ ծանրաձողը: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Նաոմիի անձնական քաշը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ո՞ր քաղաքում ունեմ շատ բան. Միտք եմ անում՝ է՞ս, թե՝ էն: Մեջտեղ կանգնած միտք եմ անում, Չեմ հասկանում՝ է՞ս, թե՝ էն:
«Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնը մեղադրանքները ՀՀ իրավապահների ուշադրությանը չեն արժանացել
ՀՀ իրավապահները երեկ հերթական հաղորդագրությունն են տարածել, ըստ որի՝ 100 դոլլար կաշառք վերցնելուց հետո ձերբակալվել է անձնագրային եւ վիզաների վարչության մի աշխատակից, որը գումարը պահանջել է անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար: Նման խոշոր հանցագործության բացահայտումը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության համատեղ օպերացիայի շնորհիվ։ Մի բանի օր առաջ էլ քաղաքացուց
Պակիստանում զինյալները 8 ոստիկանի են սպանել
Պակիստանի Լահոր քաղաքում ոստիկանական հանրակացարանի վրա զինյալների հարձակման հետեւանքով սպանվել է 8 ոստիկան, եւս 9-ը մարմնական վնասվածքներ է ստացել: «Ազատություն» ռադիոկայան
Կողմերի քաղաքական կամքը ԼՂ խնդրի խաղաղ լուծման միակ ճանապարհն է. Լամբերտո Զանիերի հարցազրույցը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը: Վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ են եղել ԵԱՀԿ բարեփոխումների եւ զարգացման վերաբերյալ: Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում իրականացնել առաջիկայում: ԵԱՀԿ-ն յուրօրինակ կազմակերպություն է. այն տարածաշրջանային անվտանգության ամենախոշոր կազմակերպությունն է, որը համախմբում է երբեմն հակադիր քաղաքական հայացքներ ունեցող 56 մասնակից պետություններ, եւ մեր նպատակն է հարթակ հանդիսանալ նրանց համար, որտեղ
Յուրի Դոխոյանը որոշել է Ռուսաստանի հավաքականի կազմը
Հայաստանցի անվանի մարզիչ Յուրի Դոխոյանը, որը համեմատաբար վերջերս է նշանակվել շախմատի Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հրապարակել է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Ստամբուլում կայանալիք համաշխարհային օլիմպիադա մեկնող հավաքականի անդամների անունները: Նրանք են. Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ, Ալեքսանդր Մորոզեւիչ, Դմիտրի Յակովենկո: «Հուսով եմ, որ սա վերջնական կազմն է եւ այն փոփոխության կենթարկվի միայն
Սամվել Մկրտչյան. «Բռնության հակված իշխանությունները սարսափում են ուղեղից»
Հատված գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ հարցազրույցից: – Պարոն Մկրտչյան, արդեն 10 օրից ավելի է, ինչ «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով սպանված Վահե Ավետյանին նվիրված ակցիաներ են տեղի ունենում, գնալով ավելի շատ մարդիկ են ընդգրկվում բողոքի ցույցերում, Սփյուռքը նույնպես իր բողոքի ձայնը բարձրացրեց, իսկ վերջին մոմավառության ժամանակ անգամ բախումներ եղան, ոստիկաններն ուժ կիրառեցին ցուցարարների նկամամբ…: Դեպքերի


















































