Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն իր անձնական կարծիքը չի հայտնել

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է, որ ԲՀԿ-ի առաջարկը «Ժառանգություն» կուսակցության ծրագրային հիմնադրույթներից է: Ինչ վերաբերում է միջկուսակցական խորհրդակցություններին, ապա «Ժառանգություն» խմբակցությունը չի շտապում, քանի որ այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը. «Այս հարցի մասին կամ կուսակցության բաձրագույն մարմինը պետք է հայտարարի, կամ առնվազն այդ մասին պետք է հայտարարի կուսակցության առաջնորդը»։ Նաիրա Զոհրաբյանը

Ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյան. «Յասեր Արաֆաթն ինձ ասում էր, որ «բռնապետ» եմ եւ խնդիրներ եմ ստեղծում

Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում այսօր բացվեց հայազգի ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանի ցուցահանդեսը` կազմակերպված «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից: Ցուցահանդեսը կրում է «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» խորագիրը եւ ներկայացնում է աշխարհի կարեւորագույն իրադարձություները եւ հակամարտությունները: Ներկայացնելով կատարած աշխատանքները` Ալեքսանդրա Ավագյանն ասաց. «Որոշ իրավիճակներում հանդիպել եմ դժվարությունների: Օրինակ` «Հեզբոլլահին» մոտենալ գրեթե անհնար է, որովհետեւ մերժում էին եւ արգելում,

Երբ քննչական ապարատն առանձնացվեց դատախազությունից

 «Կար ժամանակ, երբ դատախազությունն ուներ քննչական ապարատ և միաժամանակ և նախաքննություն էր իրականացնում, և հսկողություն նախաքննության օրինականության նկատմամբ, որը ակնհայտ է, որ չէր կարող չենթարկվել գերատեսչական շահերին։ Այդ էր պատճառը, որ նոր Սահմանադրությամբ և դրան հաջորդած իրավական բարեփոխումների արդյունքում քննչական ապարատն առանձնացվեց դատախազությունից, որպեսզի դատախազությունը հնարավորություն ունենա իրականացնելու անաչառ դատախազական հսկողություն։ Դատախազական անաչառ հսկողություն իրականացնելու

Դիլիջանը փրկվո՞ւմ է սողանքներից

Դիլիջան քաղաքի ցավոտ խնդիրը սողանքներն են: Սողանքներն ակտիվ են քաղաքային ամֆիթատրոնի դիմաց` «Մյասնիկյան» փողոցին հարակից տարածքում, ավտոկայարանի դիմացի լանջին, ինչպես նաեւ` «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհին: Դիլիջանի սողանքային գոտիները մասնագետների կողմից լավ ուսումնասիրված են: Այժմ իրականացվում են հակասողանքային միջոցառումներ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Արփա-Սեւան» ընկերության աշխատակիցները բացում են խորհրդային տարիներին

Գյումրու քաղաքապետարանը մնաց կառավարության ու վարդանիկական «բարեգործների» հույսին

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է փակել Վարդան Ղուկասյանի կուտակած 209 միլիոն դրամի աշխատավարձի պարտքերը` բնականաբար այս հարցում հայցելով կառավարության օգնությունն ու ժամանակ առ ժամանակ որոշակի դոտացիա ստանալով: Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների` մանկապարտեզների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխատակիցները 3 ամիս շարունակ աշխատավարձ չէին ստացել, և ինչպես նեղսրտում էր Սամվել

Ուսանողները բողոքում են, ռեկտորը` խնդիրների լուծման մասին խոսում

«Առավոտ երիտասարդականն» այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում էր: Պարզում էր, թե ինչ դժգոհություններ կամ խնդիրներ ունեն ուսանողները բուհի ներսում: Նշեմ, որ նրանցից ոչ ոք չցանկացավ ներկայանալ: Ուսանողներից մեկի խոսքով` իրենց լաբորատորիաները հարուստ չեն ժամանակակից սարքերով, փորձեր են կատարում սովետական այնպիսի տեխնիկայի վրա, որը ներկայումս չի օգտագործվում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը մեզ

Գագիկ Մակարյանի համոզմամբ, Doing-Business-ի թույլ կողմերը, որ գտնես, հաջողություն կարձանագրես

«Doing-Business-ն ունի շատ խիստ մեթոդաբանություն, եւ եթե այդ մեթոդաբանությանը լավ ես տիրապետում, դու կարող ես այդ մեթոդաբանության մեջ գտնել որտեղ ինչը կարող ես փոխել կամ լավացնել, որպեսզի արդյունքը դրական ստացվի»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած Doing-Business զեկույցին, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ պարոն Մակարյանի, Doing-Business-ն ունի իր թույլ

Նոր հանք բացելու փոխարեն, եղած թափոնակույտերն ու պոչամբարները շահագործեք. Կոչ են անում մասնագետները (Տեսանյութ)

Չնայած այսօր լեռնային հանքարդյունաբերությունն առանց թափոնների չի կարող գոյություն ունենալ, սակայն հնարավոր է այնպես շահագործել եղած պոչամբարներն ու թափոնակույտերը, որոնց ե’ւ վտանգները մաքսիմալ չեզոքացնել, եւ կրկին շահույթ ստանալ` առանց նոր հանք բացելու: Այսօր Երեւանի պետական համալսարանում քննարկվեցին (ԵՊՀ) լեռնային հանքարդյունաբերության տեխնոծին թափոնները, օգտագործման տեխնոլոգիական, տնտեսական եւ բնապահպանական խնդիրները: ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների

1270 դոլար` մեկ կիլոգրամ պանրի դիմաց

Անգլիական Սոմերսեթ կոմսությունում անցկացվող «Լեգենդար պանիր» տոնավաճառի շրջանակներում սահմանվել է նոր ռեկորդ: Ավանակի կաթից պատրաստվող սերբական Pule պանրի 1 կիլոգրամը վաճառվել է 1 270 դոլարով, ինչի արդյունքում էլ այս պանիրը ճանաչվել է աշխարհում ամենաթանկը։ Իր արժողությամբ 2-րդ տեղում է հայտնվել Wyke Farms Vintage Cheddar պանրի տեսակը, որի մեկ կիլոգրամի համար կպահանջվի 400 դոլար։ Ֆուտբոլի աշխարհի առաջին

Спорт-Экспресс. «Ալեքսանդր Կերժակով. պատրաստ եմ մրցանակս հանձնել Մխիթարյանին»

 «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, որը «Սպորտ Էքսպրեսի» կողմից անցկացվող «Զվեզդա» մրցույթում ճանաչվել է հետխորհրդային երկրների հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնել է, որ պատրաստ է իր մրցանակը հանձնել Հենրիխ Մխիթարյանին, եթե «Զենիթ»-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս գա: «Ես շատ քիչ բան գիտեմ Հենրիխի մասին ու հազվադեպ եմ դիտել «Շախտյորի» խաղերը: Բայց իմ նա

Ռուբեն Հայրապետյանն արդեն գիտի, թե Հայաստան-Լիտվա խաղին ովքեր են գոլ խփելու

Այսօր Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից փորձեց հետաքրքրվել՝ պատրա՞ստ է նոյեմբերի 22-ին ներկայանալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բավարարելու իրեն դատի տված ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պահանջը: Հիշեցնենք, որ երեկ դատարանը որոշեց բավարարել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պաշտպան Մհեր Արշակյանի միջնորդությունը: Պարոն Հայրապետյանի պաշտպանները Հ. Խառատյանի կասկածները փարատելու համար  դատական հաջորդ նիստին

Շախմատային բում Երեւանում

Երբ գնում էի Երեւանի Շախմատի տուն` մասնակցելու  Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, օլիմպիական եռակի չեմպիոն Լեւոն  Արոնյանի` նոյեմբերի 6-ին կայանալիք շախմատային միաժամանակյա սեանսին, որոշել էի ինչքան հնարավոր է պաշտպանողական խաղ ցուցադրել: Երեւի հասկանալի էր իմ մարտավարությունը. վերջ ի վերջո  խաղալու էի երկրագնդի երկրորդ շախմատիստի հետ: Սակայն խաղի ընթացքում «հավեսի ընկա», նույնիսկ շախ հայտարարեցի շախմատային «հսկային»: Դիմացա

Մելիք Մավիսակալյան. Ոչ մի վիրավորանք էլ չկա

Օրերս ծննդյան 75-ամյակի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանին, ինչին նախորդել էր ճանաչված արվեստագետին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելը: Վաղն էլ  «Արամ Խաչատրյան» համերգասրահում  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կնշի կոմպոզիտորի հոբելյանը: Ժամանակին Մելիք Մավիսակալյանին համընդհանուր ճանաչում է բերել Հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային- սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական

Ի՞նչ է նշանակում «աղջիկ ֆռռացնել». Ինչպիսի՞ հետեւանքներ այն կարող է ունենալ

Գրեթե բոլորի միջավայրում կան այնպիսի մարդիկ, ովքեր ունենում են բազմաթիվ սիրավեպեր, որոնց, սակայն լուրջ չեն վերաբերում: Սկզբում հաճելի ժամանակ են անցկացնում, այլոց մոտ պարծենում իրենց նոր կյանքով, այնուհետև հաջորդում են հետևյալ խոսքերը. «Նրա հետ պարզապես զվարճանում էի» կամ «Նա ինձ խաբեց, ես սրան արժանի չէի»: «Միաժամանակ շփվում էի երկու աղջկա հետ, ինձնից պոկ չէին գալիս, կարելի

Սմբատ Մարգարյանը` ծանրամարտի համաշխարհային ուսանողական առաջնության 3-րդ մրցանակակիր

Իսրայելի Էյլաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնությունը: Հայաստանից ուսանողական մրցահարթակում հանդես են գալու միայն 8 ուսանող տղաներ: Նրանք են. 56 կգ` Սմբատ Մարգարյան, 69` Վանիկ Ավետիսյան, 77` Սամվել Գրիգորյան, 85` Աղասի Աղասյան եւ Վահրամ Գեւորգյան, 94` Վարդան Դավթյան, +105` Հայկ Հակոբյան եւ Անդրանիկ Հովհաննիսյան: Երեկ երեկոյան առաջինը մրցահարթակ մտել է Սմբատ Մարգարյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքը ԲՀԿ նախաձեռնությանը

Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն

Հայաստանը նահանջել է եւս 18 հորիզոնական

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության` ՖԻՖԱ-ի, հրապարակած ազգային հավաքականների նոյեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է եւս 18 հորիզոնական եւ հանգրվանել 82-րդ հորիզոնականում: Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային մրցաշարի մեր մրցակիցները զբաղեցնում են այսպիսի տեղեր. 5. Իտալիա, 22. Դանիա, 25. Չեխիա, 40. Բուլղարիա, 150. Մալթա: Իսկ առաջատարների տասնյակը կազմում են Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան,

Լյուդվիգ Խաչատրյան.«Բարձրաստիճան այրերը, ովքեր հետաքրքրված են հուշարձանների պահպանությամբ, վանդալներ են»

Այսօր Հայաստանի պատմության թանգարանի բակում կազմակերպվել էր հանդիպում լրագրողների հետ: Պատճառը` տարբեր մարզերից բերված հուշարձանների բեկորներն էին, որոնք առաջացրել էին մի-շարք բնապահպանների վրդովմունքը: Ինչպես ասաց թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տարբեր անտեղյակ աղբյուրներից լսել գործի մասին: Նա պատմեց, թե ինչպես է առաջացել նման նախագիծ իրականացնելու միտքը. «Թորոս Թորոմանյանը, ով

ՀՅԴ-ն կհամագործակցի՞ ԲՀԿ-ի հետ, թե՝ ոչ. պարզ կլինի վաղը

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ երեկ կատարած հայտարարությունը՝ կապված խորհրդարանական համակարգին անցնելու հարցի շուրջ քաղաքական ուժերի շրջանակներում կոնսուլտացիաներ անցկացնելու հետ, արդեն քննարկվում է քաղաքական դաշտում: Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ քանի որ ՀՅԴ-ն ևս հանդես է եկել նման ծրագրային առաջարկով, հնարավո՞ր է այդ գաղափարի շուրջ ԲՀԿ-ի հետ համախմբում, կամ որքանո՞վ

2500 ավելի դրամը` 1 կգ պանրի գումար

46-ամյա վանաձորցի Մարգարիտա Թորոսյանի համար նվազագույն աշխատավարձը 2500 դրամով  բարձրացնելն առնվազն  ծիծաղելի է: Նա ասում է, որ այդ գումարը էականորեն չի ազդի իր 4 հոգանոց ընտանիքի հոգսերը թեթեւացնելու հարցում: «Չգիտես` ուրախանաս, թե տխրես: Ուղղակի ծիծաղում են ժողովրդի վրա,  մեկ կիլոգրամ պանիր կարող ես գնել դրանով: Ինչ-որ տեղ լսել կամ կարդացել են, որ փողը ձեռքի կեղտ

Skype-ով պսակ չի արվում, բայց համացանցի բոլոր հնարավորությունները քահանան օգտագործում է

Քարոզչական առաքելությամբ  Եվրոպայից Հայաստան է ժամանել տեր Արմեն քահանա  Մելքոնյանը  եւ մասնակցել  մի շարք հոգեւոր միջոցառումների ու դասախոսություններ կարդացել: Տեր Արմենը, որ Գերմանիայում եւ Հոլանդիայում հոգեւոր հովիվ է, ու Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչ, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ  համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործում է հոգեւոր քարոզչության նպատակներով: Մասնավորապես  facebook-ում նրա քարոզների

Ինչո՞ւ թուրքական կլկլոց լսենք

Երգիչ Արտակ Ալավերդյանը Կոմիտասին հանրամատչելի դարձնելու ծրագիր է մշակել Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նվիրում Կոմիտաս վարդապետին» խորագրով գրական-երաժշտական երեկո: «Առավոտի» հետ զրույցում երիտասարդ երգիչ Արտակ Ալավերդյանը (լուսանկարում) հայտնեց, որ ինքը ներկայացնելու է երեկոյի երաժշտական հատվածը, իսկ Խորեն Լեւոնյանը` գրական. «Ի թիվս այլ ստեղծագործությունների, հնչելու են Կոմիտասի աշխարհիկ կատարումները: Առաջին անգամ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է

ԼԵԶՈՒԱԿԱՆ   ՀԱՐՑԵՐԻ  ՄԱՍԻՆ  ԽՕՍԵԼ  ՄԻԱՅՆ  ՓԱՍՏԵՐՈՎ «Տգէտ   գեադան  հրապարակել  է  խելքին  փչած  «ցանկապատային»    ուղղագրութիւն,  եւ նրան   հնազահդելով   պէտք  է  գրել,  ինչպէս   լակոտներ   են  գրում  պատերի  վրայ»: Ի.  Բունին  (Նոբելեան  մրցանակի  դափնեկիր) «Ուրիշ  էլ  ի՞նչ  ենք  անելու  մեր  լեզուի  դէմ,  որպէսզի  մատչելի  լինի  բթամիտներին»: Ի.  Իլյին   (Փիլիսոփայ,  Մոսկուայի  համալսարանի փրոֆ.) Ռուս  մտաւորականութիւնը  լեզուի  մասին  լենինեան  դեկրետային  

Բեմադրիչ Արթուր Սահակյան. «Ես առանց այն էլ կաշառված եմ»

Թատերական բեմադրիչ (շուրջ 30 տարի), ինքն իրեն ազատ  ստեղծագործող հռչակած (1999-ից) Արթուր Սահակյանը նշանավոր կատակերգակ  Թաթիկ Սարյանի թոռն է: Կուլիսային խոսակցություններում մշտապես հոլովվում է այն, որ ռեժիսորի ստեղծագործական գործունեության վրա չի անդրադարձել  ոչ միայն պապի գործոնը, այլեւ նրա ընկերական շրջապատը՝ սկսած Հրանտ Թոխատյանից, Միքայել Պողոսյանից… ովքեր ունեն կոչումներ ու պարգեւներ, մուտք՝ իշխանական շրջապատ: Նրա ընկերները,

Շնորհավորել է Օբամային` վերընտրվելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր տպավորիչ հաղթանակն ապացուցեց, որ այն ուղին, որը Դուք որդեգրել եք Միացյալ Նահանգներն առաջ տանելու համար, ինչպես նաև Ձեր

Կ. Ավագյանը՝ Ն. Զոհրաբյանի հայտարարության մասին. «Դա թողնենք՝ որպես Նաիրա Զոհրաբյանի անձնական կարծիք»

«Դա թողենք՝ որպես Նաիրա Զոհրաբյանի անձնական կարծիք»,-ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությանը այն մասին, թե ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսելու այլ քաղաքական ուժերի շրջանում` խորհրդարանական համակարգին անցնելու հարցի շուրջ: Մեր հարցին՝ արդյոք համամի՞տ են այդ կարծիքին,

Կաթսայատան տեղում՝ ավտոլվացման կե՞տ

Իսահակյան 28 շենքի բակը ծանրաբեռնված է ավտոմեքենաներով, եւ ավտոլվացման կետն այդ բակը կվերածի ավտոկայանատեղիի Մոտ մեկ ամիս է՝ Իսահակյան 28 շենքի բակում խորհրդային տարիներից անգործության մատնված կաթսայատան դռները բացվել են: Շենքի բնակիչները նկատել են, որ ինչ-որ մարդիկ գնում-գալիս են, կաթսայատանը աշխատանքներ են կատարում: Առայժմ աշխատանքները ծավալվում են կաթսայատան ներսում. տարածքն ազատում են անգործության մատնված խողովակներից

Եթե Հայաստանում ես ապրում, Հայաստանի քաղաքացի ես

«1988 թվականից մինչ այսօր ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, սակայն չեմ հիշում դեպք, որ Միգրացիոն պետական ծառայությունը գոնե մեկ անգամ անհանգստանար իմ կարգավիճակի մասին եւ փորձեր հասկանալ՝ արդյոք ինչպե՞ս եմ ապրում»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Վլադիմիր Խաչատրյանը: Վլադիմիրը Հայաստան է բռնագաղթվել 1988 թվականին՝ ընտանիքի մյուս անդամների հետ մասին: Սկզբնական շրջանում վարձակալությամբ բնակվում էին  Հոկտեմբերյանում, որից

«Քաղաքական իրավիճակը ավելի նպաստավոր է, քան առնվազն հինգ կամ տասը տարի առաջ»

Ըստ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ 2007-2008թթ․ Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իշխող քաղաքական եւ տնտեսական վերնախավի նկատմամբ անել այն, ինչ նա հիմա է ձգտում անել: – ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, թե ՀԱԿ-ը ձգտում է մյուս քաղաքական ուժերին համախմբել առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման անհրաժեշտության շուրջ, նաեւ այլ տարբերակ էր

Ղուկասյանների խնամին աշխատում է Սամվել Բալասանյանի հետ

Ինչպես հայտնի է` Գյումրիի քաղաքապետ Վարդան  Ղուկասյանի հրաժարականից անմիջապես հետո, նրա պաշտոններ  զբաղեցնող ազգուտակը` երաժշտական դպրոցի տնօրեն դուստրը, «Կենտրոն»  ու «Անի» համատիրության  նախագահների պաշտոնները զբաղեցնող   եղբորորդիները և այլք,  աշխատանքից ազատման դիմում ներկայացրեցին ու հեռացան նրա հետ: Սակայն, Aravaot.am-ը  Գյումրու քաղաքապետարանի նորանշանակ մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից ճշտեց, որ  Ղուկասյանների ավագ եղբոր ` Գևորգ Ղուկասյանի  խնամին` Ներսիկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031