Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Հայաստանը՝ իմ անուշ հայրենիքը, շատ ավելի մեծ խորհուրդ է, քան FB-ի մի քանի հասցեներով գուցե դժբախտ, չկայացած մարդիկ»

Հուլիս 12,2012 11:11

Հատված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ հարցազրույցից:

– 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի շուրջ Ձեր որոշ հայտարարություններից հետո կարծես թե ժողովուրդը սկսեց ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել Ձեր նկատմամբ

– Ես որեւէ հայտարարություն չեմ արել, բոլորովին կապ չունեցող բաներ են դրանք։ Եթե իմ նկատմամբ ագրեսիվ տրամադրվեին կամ իմ վարկանիշն ընկներ, համերգներին այդքան մարդ ներկա չէր լինի, վերջերս տեսնեիք, թե վարկանիշ ընկնելը որն է, երբ դահլիճը ծափահարում եւ բրավո էր գոռում։ Հայաստանը՝ իմ անուշ հայրենիքը, շատ ավելի մեծ խորհուրդ է, քան FB-ի մի քանի հասցեներով գուցե դժբախտ, չկայացած մարդիկ։ Եվ, ի վերջո, եթե վարկանիշս այդքան «ցածր» է, ես թերեւս չստանայի այդքան նամակ՝ արդեն որպես պատգամավոր, ուր մարդիկ ինձ վստահում են ու դիմում բազում հարցերով։

-Դուք նշել էիք, որ համոզված եք, թե ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն իր թիկնապահներին կպատժի, ոստիկանությանը չե՞ք վստահում այդ մարդկանց «պատժելու» գործում։

– Ավելի քան վստահ եմ, որ ոստիկանությունը, դատախազությունն արժանի պատժի կենթարկեն այդ սրիկաներին։ Ես ամսի 20-ի առավոտյան, երբ դեռ չգիտեի մանրամասները եւ ուղղակի ինչ-որ բաներ փորձում էի ճշտել րագրողից, որն էլ ինձ հարցով դիմեց, թե ինչ պետք է անի պարոն Հայրապետյանն այս իրավիճակում, պատասխանեցի, որ ես կարծում եմ՝ առաջինը հենց ինքը պետք է պատժի, ազատի աշխատանքից եւ ինքն իր ձեռքով հանձնի իրավապահ մարմիններին։ Կարծում եմ՝ իրենք պետք է իրենց շրջապատը մաքրեն իրենց իսկ ստեղծած այդ կերպարներից, որոնց առաքելությունն ի սկզբանե անտեսանելի լինելն է եւ ոչ սադիստի նման… Չեմ

ուզում խոսել այդ թեմայով, սիրտս պայթում է, ու գիտեք, մեր հասարակությունն էլ իր մեղքն ունի սրա, նրա, տո է՛լ թիկնապահին, Է՛լ վարորդին, իմ ինչի՞ն է պետք, որ իմանամ, թե ով ինչ է։ Դուք երբեւէ լսե՞լ եք, թե ինչ հիացմունքով են խոսում հագուկապից, մեքենաների համարներից, ինձ

պետք չէ՝ նման դատարկություններով գլուխս լցնեմ։ Ուղղակի դեմագոգիա է ինչ-որ բառերից կառչելը։ Հայրապետյանը դատավոր չէ, որ ինքը պատժի, իհարկե դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Ես մեղավոր չեմ, որ մարդիկ իմ խոսքերը հասկանում են այնպես, ինչպես իրենք են ուզում։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031