Օրվա լրահոսը
Աշոտյանը հրամանով ո՞ւմ է ազատել՝ փորձագետի՞ն, թե՞ ռեկտորին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, ժամը 10-ին սկսեց «Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումով նախնական դատական նիստը: Հայցադիմումն ուղղված է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ: Սուրեն Զոլյանի ներկայացուցիչն է ճանաչված փաստաբան Լիանա Գրիգորյանը (հայտնի է ճանապարհային ոստիկանությանն
Պարզվել է ավտոպատահարի զոհի ինքնությունը
Հունիսի 13-ին, ժամը 01.55-ին ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտ «ԲՄՎ» մակնիշի 33 LD 321 պ/հ ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարանի տարածք և բախվել սյանը: Ավտովթարի հետևանքով վարորդը` ծնված 1983 թ. Ռ. Հակոբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 3 հիվանդանոց, իսկ ուղևորներ`
Կառավարությունը անապահով ընտանիքներին սպառած գազի դիմաց սուբսիդիա կհատկացնի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց այս տարվա առաջին եռամսյակում սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի դիմաց ավելի քան 76 մլն դրամ սուբսիդիա հատկացնել: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանն էլ հիշեցրեց, որ նախորդ տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլ գազի գնի սուբսիդավորումից արդեն օգտվել է 60 հազար ընտանիք: Նրա խոսքով, պետբյուջեից այդ ուղղությամբ հատկացվել է
Oxford Analitica. Փարիզում միջնորդները կարող են ճնշում գործադրել կողմերի վրա
Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի 18-ին կհանդիպեն Փարիզում եւ կան սպասումներ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճնշում կգործադրեն կողմերի վրա, որպեսզի մեղմացնեն ստեղծված լարվածությանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման կանխատեսում է արել Oxford Analitica բրիտանական հետազոտական կենտրոնը: OxfordAnalitica-ն նշում է, որ Ադրբեջանը որդեգրել է նոր ռազմավարություն, որը հիմնված է սպառազինությունների գնումների ավելացման եւ 2014թ.
Մեր հարուստների թանկարժեք զվարճալիքները
Մարդու ուղեղից դուրս չի գալիս օրեր առաջ նախագահի նստավայրի մոտ նախկին ոստիկան, 5 երեխայի հայր Մխիթար Ալումյանի ինքնահրկիզման փորձը, որն այդ ծայրահեղ քայլով կարծես ուզում էր արթնացնել իրեն շրջապատողներին քաղցր քնից (Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ): Մխիթարը դստերը վիրահատելու համար անհրաժեշտ 200 հարյուր հազար դրամը չէր ունեցել եւ հուսահատության մեջ ամենավերջին միջոցին էր դիմել: Ընդ
Էդուարդ Շարմազանովը որտեղի՞ց գիտի, որ Վ. Օսկանյանի դեմ սկսված ԱԱԾ քայլը քաղաքական հետապնդում չէ:
Նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները ինչ չափով որ երևան են բերում մեր քաղաքական իրականության քստմնելի կողմերը, նույնքան էլ` այս անվայել իրարանցումը քաղաքական կապիտալի վերածելու իշխանական որոշակի շրջանակների ցանկությունը: Ամենահետաքրքրականը, մեր կարծիքով, մնում է իշխանության ներկայացուցիչներից մեկի` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի համարյա բետոնե դիրքորոշումն այն
Շակիրան ու Ռիհանան կմեկնեն Բաքու
Իսպանացի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեի ընկերուհին՝ Շակիրան, կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով գործընկերուհու՝ Ռիհանայի, հետ որոշել է սեպտեմբերին մեկնել Բաքու, որտեղ այդ ժամանակ մեկնարկելու է ֆուտբոլի աղջիկների մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նրանք ՖԻՖԱ-ի հետ արդեն պայմանավորվել են իրենց ելույթների մասին: Ռիհանան երգելու է քառորդ եզրափակչում, իսկ Շակիրան՝ եզրափակիչ խաղի օրը:
Նկարն ավելացրին: Մնաց տեքստը
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած հրապարակումից հետո ԱԺ կայքում ավելացվել են ԵԱՀԿ գործող նախագահ Է. Գիլմորի հետ հանդիպման լուսանկարները, որտեղ երեւում են նաեւ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության պատգամավորները։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման վերաբերյալ լուսանկարներում երեւում էին բոլոր հայ պատգամավորները, բացառությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու քարտուղար Արամ Մանուկյանի։ Բացի
«Ֆուռերն» ադրբեջանական զինուժի համար անձեռնմխելի՞ են
Սահմանագոտում ադրբեջանական զինուժի գնդակոծություների պատճառով հունիսի 6-ից մինչ այժմ փակ է Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Միջպետական ճանապարհի այդ վտանգավոր հատվածի մուտքն արգելելու համար Բաղանիս գյուղի մեջ եւ Ոսկեպարի տարածքում պետավտոտեսչության մեքենաները` Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակիցների հետ շուրջօրա հերթապահություն են իրականացնում: Մեքենաները երթեւեկում են սահմանագոտին շրջանցող, Հարսանաքար սարի ստորոտով ձգվող ճանապարհով: 6.3 կմ երկարությամբ շրջանցիկ այդ ճանապարհը
Նախկին ոստիկանապետ. «Դուք տեսնում եք՝ ինչպիսի ժամանակներ են. օդի մեջ մարդու գլխին մի բան են սարքում»
Հատված ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հարցազրույցից; – Պարոն Սարգսյան, այնպիսի տպավորություն է, որ Դուք Ձեր հարազատ կուսակցությունից նեղացել եք, չեք ցանկանում որեւէ շփում ունենալ ՀՀԿ–ականների հետ։ – Ոչ մեկից նեղացած չեմ, ամեն դեպքում Ձեր նշած մարդկանցից նեղացած չեմ, ես աշխատում եմ նախագահականում, նախագահից շատ շնորհակալ եմ, գոհ եմ, ոչ մի
«Վարդան Օսկանյանը հավատում էր, որ Մարտի 1-ին Ազատության հրապարակում ընդդիմությունը զինամթերք եւ պայթուցիկներ էր կուտակել։ Հիմա էլ ես եմ հավատում, որ Վարդան Օսկանյանը փողեր է լվացել»
Վարդան Օսկանյանը, իհարկե, վրդովված է, նա արդեն երկու օր է հայտարարություններ է անում իր ֆեյսբուքյան էջում, նախօրեին էլ հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին եւ ներկայացնում էր իր հետ տեղի ունեցածի վերաբերյալ սեփական գնահատականը։ Իսկ Օսկանյանի գնահատականն այն է, որ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման, Հայաստանում իշխանությունը մոնոպոլիզացված է, իրավական համակարգը մեկ մարդու ձեռքի գործիքն է, որն
ՏԵՐՅԱՆԱԿԱՆ
Եթե կյանքն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան, Եթե հղեն քեզ սիրով լի ջերմ բառեր, Իմացիր, որ պատգամավոր ես դառել:
ԲՀԿ խոսնակը՝ իրենց ընդդիմադիր հայտարարելու մասին. «Մենք չենք ուզենա, որ որեւէ մի ձեւակերպում կաշկանդի սեփական կուրսը վարելիս»
Հատված ԲՀԿ ժամանակավոր մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ հարցազրույցից: – ԲՀԿ–ն ի վերջո ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն հանդես կգա՞ հայտարարությամբ, որ ինքն ընդդիմադիր խմբակցություն է լինելու ԱԺ–ում։ – Ձեւակերպման հետ կապված՝ մենք ընդհանուր քննարկում չենք ունեցել։ Բայց մեզ համար առաջնայինը ոչ թե ձեւակերպումն է, այլ իրական ձեւաչափը գործունեության, համոզմունքների համապատասխանության եւ այն ակնկալիքների, որոնք
ՄՕԿ-ը արգելում է սրսկումները օլիմպիական խաղերի ժամանակ
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է Լոնդոնի օլիմպիական խաղերում «Ոչ ասեղին» քաղաքականությունը որդեգրելու մասին: Ըստ այդմ, օլիմպիական ավանի բացման պահից (հուլիսի 16) մինչեւ Խաղերի փակման հանդիսավոր արարողության ավարտը (օգոստոսի 12) բոլոր մարզիկները պարտավոր են ձեռնպահ մնալ ցանկացած սրսկումից: Իսկ եթե դա բժշկական տեսակետից անհրաժեշտ է, նրանք պետք է հատուկ հայտարարագիր լրացնեն: Չհայտարարագրված ամեն մի սրսկում խիստ
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կկայանա վաղը
Այսօր երեկոյան նախատեսվում էր, որ կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի հերթական նիստերը: Դրանց ընթացքում պետք է հստակեցվեր կառավարության նոր կազմը: Մասնավորաբար, ՀՀԿ-ն պետք է կողմնորոշվեր, թե ովքե՞ր են պաշտոնավարելու ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելուց հետո թափուր մնացած նախարարական պաշտոններում: ՀՀԿ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է վաղը, այն տեղի
ՈՒԵՖԱ-ն ուզում է Ռուսաստանին զրկել վեց միավորից
Եվրո 2012-ում ռուս ֆուտբոլասերների անվայել պահվածքի պատճառով Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության կարգապահական ատյանը որոշել է Եվրոպայի առաջնության հերթական ընտրական փուլում Ռուսաստանի ազգային հավաքականի հաշվարկից վեց միավոր հանել: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պատիժը պայմանական բնույթ է կրում եւ ընդգրկում է այս պահից մինչեւ Եվրո 2016-ի որակավորման փուլի անցումային հանդիպումներն ընդգրկած ժամանակահատվածը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» դեմ հարուցված քրեական գործի մասին
Երբ վճռում ես դառնալ ԱՌԱՋԻՆ, մինչդեռ հնարավոր է վկայից դառնաս մեղադրյալ «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսական մուտքերի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ վերջերս քաղաքականություն մտած ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քաղաքական կենսագրության ու ապագայի համար: Դա սպառնում է նրա` քաղաքական դաշտը նույնքան անսպասելի ու արագ լքելով, որքան անսպասելի ու արագ նա մտավ այնտեղ: Օսկանյանը
Մորնինգսթար. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթությունն է»
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր կայացել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկումը: Քննարկումը բացել է Հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերին, որն իր գործընկերներ, սենատորներ Ջին Շահինի և Ռոբերտ Մենենդեսի հետ միասին դեսպանի թեկնածուին ուղղել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ հարցեր: Ամերիկայի հայկական կազմակերպությունների կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն,
«Թագավորից» հաճախորդ, «առյուծից» փիսիկ դառնալու ճանապարհը
Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը դադարեցրել է իր աշխատանքը: Այդ մասին հայտնի է դարձել երեկ, իսկ ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը «Ազատությանը» հայտնել է, թե գործարանն անպայման աշխատելու է ու պետք չէ քաղաքականացնել պարապուրդը: Սակայն, ուզես, թե չուզես, երբ այդ դադարը կամ կանգառը տեղի է ունենում այժմ՝ Վարդան Օսկանյանի և ԲՀԿ շուրջ ծավալվող իրադարձություններում, այն
Կիսամերկ երգչուհին՝ փողոցում
24-ամյա խենթ երգչուհի Ռիհաննան օրերս կիսամերկ թափառում էր Նյու-Յորքի փողոցներով: Պարզվում է` երգչուհին շատ համարձակ զգեստով առանց ներքնաշորի դուրս է եկել խանութներով շրջելու: Ռիհաննան շատ է սիրում զբոսանքների ու շոփինգների գնալ: Չնայած նա ամեն անգամ զարմացնում է իր երկրպագուներին, բայց այս անգամ պարզապես ապշեցրել է: Նա նույնիսկ լուսանկարվել է իր բազմահազարանոց երկրպագուների բանակի հետ, ի
Գյումրեցի ազատամարտիկներ.«Վերջ տվեք հանցավոր անտարբերությանն ու քաղաքական ինտրիգներին»
Հայտարարություն Վերջին տարիների քրեա-օլիգարխիկ վարչախմբի վարած ազգադավ քաղաքականության հետևանքով մեր երկիրը հայտնվել է պատերազմի շեմին, տարածաշրջանում դառնալով գերտերությունների սպասարկող գործիք: Սրընթաց թանկացումները, գործազրկությունը, ծայրահեղ աղքատությունը, երկրի ընդերքի անխնա թալանը, աղետալի չափերի հասնող արտագաղթը, ահավոր ձևով քայքայում են մեր երկիրը, գերշահույթ բերելով ռեժիմին: Այս ամենը իր բացասական հետևանքն է թողնում ինչպես Արցախի հիմնահարցի կարգավորման խնդրի, այնպես
Ճշտվել են կարկուտի հասցրած վնասների չափերը
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչությունում ամփոփվել են մարզի գյուղատնտեսությանը կարկուտի հասցրած վնասի չափերը: Ըստ գյուղվարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի` հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւների ու կարկուտի հետեւանքով մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս կրեց: Մարզում ընդհանուր հաշվարկով վնասվել է 500 հա հացահատիկ, 170 հա կարտոֆիլ: Կարկուտից գրեթե ոչնչացել են նաեւ 28 հեկտար բանջարբոստանային տարբեր մշակաբույսեր եւ 108 հեկտար բազմամյա խոտաբույսեր:
Հիմնանորոգվում է Կարմիրգյուղի մանկապարտեզը
Շարունակվում է Կարմիրգյուղի մանկապարտեզի հիմնանորոգումը: Մանկապարտեզի հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ տարվանից: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Ջժմաչյանը, գյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները շարունակելու նպատակով 2012-ին տեղական միջոցներից ներդրվում է 17 միլիոն 887 հազար 300 դրամ: «Կլոր սեղան» հասարակական կազմակերպության եւ համայնքի համատեղ ուժերով վերանորոգվել էր շենքը: Ծրագրի շրջանակներում «Կլոր սեղան»
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցութը ունեցավ երկու 1-ին մրցանակակիր
Օրեր առաջ մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան միջազգային ութերորդ մրցույթն ավարտված է: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Տարբեր երկրներից ժամանած մասնակիցները օրեր շարունակ ջութակով խաչատրյանական իրենց տաղանդն են ներկայացրել ժյուրիին: Մրցույթը բաղկացած է եղել երեք փուլից: Մասնակիցները շատ են եղել, ժյուրիի աշխատանքն էլ դժվար: Սակայն ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանի խոսքով` իրենք կարողացել
Լարիսա Ալավերդյան. «Օսկանյանը ունակություն ունի ապացուցել իր հիմքերը, որով նա արդար է»
4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մասնագիտական բացատրություն տվեց՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ծավալված դեպքերի մասին. «Ես պետք է ուշադիր հետեւեմ այդ գործընթացին, դա՝ առաջին: Երկրորդ՝ ես ափսոսում եմ, որ այդպիսի դեպքերը հայտնաբերվում են ոչ հարիր պահին: Այսինքն՝ տալիս են առիթ իրապես կասկածելու, որ, իմանալով հանդերձ
Սիրուշոն ճանաչվել է լավագույն կին արտիստ
Ֆեյսբուքի իր էջում Սիրուշոն գրում է. «Վերջերս հաճելի անակնկալ ստացա փոստի միջոցով. ՄՐՑԱՆԱԿ! բավական լուրջ անվանակարգում:) շնորհակալ եմ իմ oգտին քվեարկելու համար, իսկ ”Armenian Pulse”-ին ցանկանում եմ հաջողություն եւ բազում լավ գործեր!»: Առաջիկայում «Առավոտ երիտասարդկանը» կփորձի ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ մրցանակի և «Armenian Pulse»-ի մասին: Լուսանկարը Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից
Տիմատին շարունակում է ծաղրել Կիրկորովին (Տեսանյութ)
Ռուս հայտնի ռեփեր Տիմատին իր մյուս ռեփեր ընկերների հետ կատարել է Ադրբեջանում հիթ դարձած «Давай, до свидания» երգը` ծաղրելով ռուսական շոու բիզնեսը, և հատկապես Ֆիլիպ Կիրկորովին: Կարծես թե աստղային այս պատերազմը արդեն հանդարտվել է, բայց արի ու տես, որ Ռեփերի և Կիրկորովի սկանդալային հարաբերությունները թեւակոխում են մի նոր փուլ: Տիմատին և իր ռուս ռեփեր գործընկերները
Մարիաննա Հովհաննիսյանն ամուսնանում է
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը պատրաստվում է ամուսնանալ: Լուրը դեռ մի քանի ժամ էր, ինչ հայտնի էր հանրությանը, երբ ֆեյսբուքում սկսվեցին Մարիաննայի երկրպագուների ու ոչ երկրպագուների գրառումները. «Էս երբ մեծացավ, որ արդեն ամուսնանումա)))», «Ինչ լավաաա, երջանկություն իրան»… Երգչուհին պատրաստվում է ամուսնանալ այս հուլիսին: Bravo.am-ին տեղեկացրել է, որ արդեն պատրաստ են հարսանեկան զգեստները. «Երկու շոր եմ հագնելու, որոնք
Զովաբերում կարկուտը անասունների անկման պատճառ է դարձել
Նախորդ օրը Սեւանի տարածաշրջանի Զովաբեր գյուղում տեղացած երկարատեւ կարկուտը մանր եղջերավոր անասունների անկման պատճառ է դարձել: Զովաբերցիների բնորոշմամբ` կարկուտի հատիկների մեծությունը չի գերազանցել ընկույզի չափերին, սակայն այն տեղացել է ուժգին ու երկարատեւ: Ինչպես «Առավոտին» հայտնեց Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանը, կես ժամ տեւած կարկուտը ջարդել է Զովաբերի հանդամասերում արածող ոչխարի հոտը: Կարկուտի հարվածներից սատկել է 17
Ավանդները վերադարձնելու են, սրտի վիրահատությունն էլ դարձնելու են անվճար
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, խոսելով կոալիցիոն կառավարության մշակած ծրագրի մասին, որն Ազգային ժողով է ներկայացվելու ամենաուշը հունիսի 20-ին, մի քանի ուշագրավ նորություններ հաղորդեց: Ծրագիրը, որը կազմված է ՕԵԿ-ի, Հանրապետական կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի դրույթների հիման վրա, նախատեսում է շարունակել ավանդների փոխհատուցումը: «Դուք գիտեք, որ սա մեր բնակչությանը ամենաշատ


















































