Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգվում է Կարմիրգյուղի մանկապարտեզը

Հունիս 13,2012 23:03

Շարունակվում է Կարմիրգյուղի մանկապարտեզի հիմնանորոգումը: Մանկապարտեզի հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ տարվանից:

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Կարմիրգյուղի համայնքապետարանի ներկայացուցիչ Աշոտ Ջժմաչյանը, գյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները շարունակելու նպատակով  2012-ին տեղական միջոցներից ներդրվում է 17 միլիոն 887 հազար 300 դրամ:

«Կլոր սեղան» հասարակական կազմակերպության եւ համայնքի համատեղ ուժերով վերանորոգվել էր շենքը: Ծրագրի շրջանակներում  «Կլոր սեղան» ՀԿ-ն ներդրել էր 6 միլիոն դրամ, նույնչափ ներդրում էր կատարել նաեւ համայնքապետարանը:

Ամբողջությամբ փոխվել է տանիքը: Վերանորոգվել են շենքի մի օգտագործվող հատվածի առաջին եւ երկրորդ հարկերը: Վերանորոգվել է նաեւ սանհանգույցն ու խոհանոցը, փոխվել են պատուհաններն ու դռները:

Նախատեսվում է նաեւ մի նոր ծրագիր իրականացնել, որի արդյունքում կներդրվի 12 միլիոն դրամ եւ կլուծվի ջեռուցման համակարգի անցկացման խնդիրը:

Հավելենք, որ Կարմիրգյուղի մանկապարտեզը սեզոնային է, ուր այժմ գործում է երկու խումբ: Մանկապարտեզի տնօրինության կողմից ենթադրվում է, որ կբացվի նաեւ երրորդ խումբը, որի ստեղծման համար մի շարք նախադրյալներ արդեն կան:

Այստեղ հաճախում են 60-70 փոքրիկներ: Ջեռուցման խնդիրը լուծվելու դեպքում մանկապարտեզը կարող է գործել շուրջտարի: Հաջորդ տարում նախատեսվում է ցանկապատել մանկապարտեզն ու կառուցել խաղահրապարակ:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930