Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցութը ունեցավ երկու 1-ին մրցանակակիր

Հունիս 13,2012 22:30

Օրեր առաջ մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան միջազգային ութերորդ մրցույթն ավարտված է: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:
Տարբեր երկրներից ժամանած մասնակիցները օրեր շարունակ ջութակով խաչատրյանական իրենց տաղանդն են ներկայացրել ժյուրիին: Մրցույթը բաղկացած է եղել երեք փուլից: Մասնակիցները շատ են եղել,  ժյուրիի աշխատանքն էլ դժվար: Սակայն ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանի խոսքով` իրենք կարողացել են ընտրել լավագույններից լավագույնին:
«Քանակի հետ կար որակ,-ասում է նա ու ավելացնում,- այս տարի մասնակցելու ցանկություն հայտնողները շատ են եղել, ու դա խոսում է մրցույթի հանդեպ հետաքրքրության մասին»:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցութի երրորդ տեղը զբաղեցրել էր Դայչի Նակամուրան` Ճապոնիայից: Ի տարբերություն մյուս մրցույթների` այս մեկն առանձնացավ նրանով, որ չկար երկրորդ հորիզոնական, իսկ առաջին տեղը գրավել էին երկու մասնակից` Այակո Թանաբեն` Ճապոնիա ու Պավել Միլյուկովը` Ռուսաստան:

Իսկ գլխավոր մրցանակը` գրան-պրին հանձնվեց Ֆյոդոր Ռուդինին` Ռուսաստան:  Վերջինիս համար մրցանակը անակնկալ էր. «Ես չգիտեի գրան-պրիի մասին: Բոլորն էլ արժանի էին դրան: Այս հաղթանակը ինձ համար շատ բան է նշանակում: Մեծ պատիվ է նման մրցանակ ստանալը»:
Երեկոյի ընթացքում խրախուսական մրցանակ եւ դիպլոմ տրվեց Լեհաստանի մասնակցին` Յոաննա Էմիլիա Քրեֆթին: Խրախուսական նվեր էր պատրաստել նաեւ հայ մեծանուն կոմպոզիտորի տուն-թանգարանը:  Արամ Խաչատրյանի լավագույն երգ -պոեմ անվանակարգում պարգեւատրվեց Անժելա Հովհաննիսյանը, իսկ Անի Կարապետյանը պարգեւատրվեց Արամ խաչատրյանի պարի լավագույն ներկայացման համար: Երկուսն էլ հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում տալ մենահամերգ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով`  այս տարի մասնակիցները ուժեղ են եղել, ընտրություն կատարելն էլ` դժվար.«Լինելով հայ, իհարկե, ես ունեցել եմ իմ ֆավորիտը, բայց եթե ժյուրին որոշել է  հաղթողին ու նա մեր հայրենակիցը չէ, այդ դեպքում եւս պետք է ընդունենք: Հարյուր տոկոսով հասել ենք մեր նպատակին: Ամեն տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի վարկանիշը բարձրանում է: Այժմ ունենք եւս մեկ նպատակ` այն անցկացնել աշխարհի տարբեր երկրներում»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930