Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կկայանա վաղը

Հունիս 14,2012 10:41

Այսօր երեկոյան նախատեսվում էր, որ կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի հերթական նիստերը: Դրանց ընթացքում պետք է հստակեցվեր կառավարության նոր կազմը: Մասնավորաբար, ՀՀԿ-ն պետք է կողմնորոշվեր, թե ովքե՞ր են պաշտոնավարելու ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելուց հետո թափուր մնացած նախարարական պաշտոններում: ՀՀԿ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է վաղը, այն տեղի կունենա երեկոյան 20.00-ին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի հրաժարականներից հետո թափուր են մնացել առողջապահության, քաղաքաշինության եւ սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության նախարարների պաշտոնները: Քննարկվում է նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարի փոփոխության հարցը: Նախկին կոալիցիոն քվոտայով այն պատկանում էր ՕԵԿ-ին, հնարավոր է, այժմ այդ պորտֆելն անցնի ՀՀԿ-ին: Նախարարի հավանական թեկնածուներից մեկն ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է: Որ նա ղեկավարելու է որեւէ ոլորտ, մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն իսկ հստակ է, իսկ թե հատկապես որը` դեռ պարզ չէ: Նույն աղբյուրի փոխանցմանբ , կարծես, արդեն հստակ է առողջապահության նախարարի անունը. Շրջանառվեցին տարբեր անուններ, սակայն, նախագահի ընտրությունը կարծես հանգել է  Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի վրա:

Դեռեւս «բաց» է մնում ՕԵԿ-ի` նախարարի թեկնածուի եւ նախարարական պորտֆելի հարցը: Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին ՕԵԿ-ում, ինչպես հայտնի է, հակված են փոխարինել կուսակցական համամասնական ցուցակից դուրս մնացած Հովհաննես Մարգարյանով, բայց կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն, ավելի շուտ ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, արդյոք, հավանության է արժանացրել սույն թեկնածությունը, դեռեւս հայտնի չէ: Դեռ հայտնի չէ նաեւ թե ո՞ր նախարարական պորտֆելն է տրվելու ՕԵԿ-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930