Լրահոս
Օրվա լրահոսը

Զովաբերում կարկուտը անասունների անկման պատճառ է դարձել

Հունիս 13,2012 20:28

Նախորդ օրը Սեւանի տարածաշրջանի Զովաբեր գյուղում տեղացած երկարատեւ կարկուտը մանր եղջերավոր անասունների անկման պատճառ է դարձել: Զովաբերցիների բնորոշմամբ` կարկուտի հատիկների մեծությունը չի գերազանցել ընկույզի չափերին, սակայն այն տեղացել է ուժգին ու երկարատեւ:

Ինչպես  «Առավոտին» հայտնեց Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանը, կես ժամ տեւած կարկուտը ջարդել է Զովաբերի հանդամասերում արածող ոչխարի հոտը: Կարկուտի հարվածներից սատկել է 17 ոչխար: Ոչխարները պատկանում են զովաբերցի 16 տնտեսությունների:

Ըստ համայնքապետի`կատարվածի մասին տեղում ակտ է կազմվել: Վնասն ուսումնասիրվել է  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից: Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է վնասի չափերը:

«Առավոտի» այն հարցին, թե փոխհատուցում կամ ինչ-որ պետական աջակցություն կլինի տուժած տնտեսություններին, գյուղապետը պատասխանեց, որ դեռեւս ոչինչ պարզ չէ:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930