Օրվա լրահոսը

Հանդիպում Հանրային խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները: Օրակարգում եղել են գյուղատնտեսության ոլորտում հրատապ կարգավորում պահանջող որոշ խնդիրների, արտահանման ընդլայնման և խթանման, Հայաստանում կատոդային պղինձ ստանալու վերաբերյալ, ինչպես նաև Հանրային հեռուստատեսության եթերի բովանդակության հետ կապված և արդիական համարվող այլ հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ

Բրյուսովի ուսանողն ազատ է արձակվում

Հայաստանի ոստիկանությունը հաստատել է, որ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներից մեկը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում: Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ Նարեկ Սամսոնյանին ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա ներկայումս բացատրություն է գրում եւ առաջիկայում ազատ կարձակվի: Ոստիկանությունը նաեւ պարզում է հանգամանքները: Համալսարանի երրորդ կուրսի քաղաքագիտական

«Թեղուտ» ընկերությունը ներկայումս չունի միջադեպի հետ առնչվող իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու իրավական հիմքեր

Պարզաբանումներ 16.04.2012 թ. միջադեպի վերաբերյալ Հաշվի առնելով 2012 թ. ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս տեղի ունեցած անցանկալի միջադեպի որոշ հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում տեղ գտած անճշտությունները՝ լրացուցիչ հայտնում ենք. 1.         Միջադեպին ներգրավված անձանց՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությունում աշխատանքը շարունակելու առնչությամբ. Ցանկացած աշխատակցի աշխատանքից ազատելու հարցը կարող է լուծվել միայն ՀՀ աշխատանքային

«Ես փորձել եմ այդ հպարտությունը նրանց մեջ պահել». Էրիկի ստեղծագործական եւ անձնական կյանքի մասին

13 տարեկանում Վրաստանի Թիֆլիս քաղաքից եկավ Հայաստան, մասնակցեց «Կռունկ» փառատոնին, որոշեց մնալ այստեղ, ստեղծագործական կյանքը կապել հայրենի երկրի հետ: Հիմա էլ «Տարվա լավագույն երգիչն է»: Գուշակեցիք, այս անգամ խոսելու ենք երիտասարդ, բայց արդեն հայ կատարողի համար ամենագլխավոր` ազգային մրցանակին արժանացած Էրիկի հետ:    Հիմա արդեն կայացած երգիչը վերեւից է նայում անցած տարիների դժվարություններին, մեզ էլ համոզում

Համարձակ երիտասարդ արվեստագետներն ու նրանց “Սինթեզը”

Երևանյան մշակութային անցուդարձի հորձանուտում հասցրի այցելել Բոյաջյան պատկերասրահում գործող և արդեն փակվող “Սինթեզ” ցուցադրությանը: Այն ներառում էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 6 երիտասարդ շրջանավարտների աշխատանքներ, որոնք միահամուռ ուժերով փորձել էին սինթեզել  ներդաշնակ էքսպոզիցիայի սահմաններում: Էքսպոզիցիոն մշակույթը 21-րդ դարում շատ հեղհեղուկ և ոչ միանշանակ երևույթ է: Այժմ երիտասարդ կուռատորներն ու պատկերասրահների ղեկավարները ամբողջ աշխարհում ձգտում են

Նաիրա Զոհրաբյան. «Ժառանգությունը» խճճվել է անարժանապատիվ խաղի սարդոստայններում»

«Ես կարծում եմ, որ որեւէ քաղաքական ուժ այլեւս ի վիճակի չէ որեւէ բանով օգնել «Ժառանգությանը»: եթե տվյալ քաղաքական ուժն ընտրել է այդ քաղաքականությունը, այդ մարտավարությունը, ապա կարծում եմ՝ հասարակության համար ուղղակիորեն եւ միանշանակորեն տեսանելի են իր քաղաքական վարքագծի իրական մոտիվացիաները: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ մայիսի 6-ին հասարակությունն այդ քաղաքական ուժի ճիշտ գնահատականը

Ինքնահոսի թողնված գիտությունից մինչեւ «սպանված» ֆիզիկայի ինստիտուտ

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով մասնակցում էր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին, այսօր Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ ՀՀ գիտությունների ակադեմիան նվազագույն ֆինանսական ապահովման պայմաններում անգամ կարողանում է միջազգային ասպարեզում զարմանալիորեն պահպանել իր պատշաճ տեղն ու դերը: Նրա կարծիքով. «Դա կատարվում է միայն մեր գիտաշխատողների նվիրական աշխատանքի շնորհիվ: Ցավոք, մի իրավիճակ է ստեղծվել, որ

Բերման է ենթարկվել ուսանող

«Առավոտի» ստացած հաղորդագրության համաձայն՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանակ­ան համալսարան­ի ուսանողներ­ի`  այսօրվա ցույցի ժամանակ, մինչ նրանք խոսում էին ԿԳ նախարար Աշոտյանի հետ,  ոստիկաները­ ձերբակալել­ են նույն համալսարան­ի ուսանող Նարեկ Սամսոնյանի­ն: Բրյուսովի ուսանողներ­ը  նախարարի հետ իրենց հանդիպումը­ թողել են և իրենց ընկերոջ հետևից դեպի  Երևանի կենտրոնակա­ն ոստիկանութ­յուն են շարժվում:

Ծակ շալվարից միլիարդատեր դարձած օլիգարխների գրպանից է պետք փող պոկել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարության ֆինանսավորմամբ առաջիկայում կվերականգնվի Մինասի «Հայաստան» որմնանկարը, որը գտնվում է Վահրամաբերդի մշակույթի պալատում: Այս առիթով գյումրեցիներն արդեն մտավախություն են հայտնել, որ վերականգնելուց հետո, կառավարության որոշմամբ՝ այդ որմնանկարն էլ կտեղափոխվի Գյումրիից: «Մարդիկ իրավունք ունեն լրջորեն կասկածել այս իշխանությունների բոլոր նախաձեռնություններին, որովհետեւ որմնանկարների մասով, կառավարությունը մինչ օրս չի կարողանում մշակույթի նախարարի հետ հոդաբաշխ

Ձուկն «անակնկալով» կամ իշխանը քար ուտո՞ւմ է

Երեւանյան սուպերմարքեթներից մեկից գնված իշխանի մեջ օրերս շատ անսպասելի հայտնաբերվել է «գանձ»՝ ձկան փորոտիքն ուղղակի պայթում էր տարբեր «կարատների» քարերից: «Անակնկալով» իշխանն Արկադի Գեւորգյանը գնել էր Տիգրան Մեծի պողոտայի վրա տեղակայված «Երեւան սիթի» սուպերմարքեթում: Վաճառողը տեղի ակվարիումում լողացող ձկանը որսալուց հետո ցանկացել էր մաքրել փորոտիքը, սակայն գնորդը խնդրել էր դա չանել՝ ցանկանալով հնարավորինս երկար թարմ

Մի մրցակիցին մարդակեր է համարում, մյուսին՝ բարերար

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյանը, իր բառերով, հավաստի տեղեկություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանն իր դեմ պատվեր է կատարում. «Սամվել Ալեքսանյանը գնել ա Նիկոլ Փաշինյանին։ Դերասանական բաներ են անում, որ ցույց տան, թե իբր Նիկոլ Փաշինյանը դուրս ա եկել Սամվել Ալեքսանյանի դեմ։ Իրականում դուրս ա եկել իմ դեմ»։ Չնայած Ալեքսանյանն իր դեմ պայքարում

Օլիմպիական նոր ուղեգրեր պետք է որ լինեն

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նույնպես մեկնեց Սոֆիա, որտեղ ազատ ոճայինների պայքարից հետո ասպարեզը տրամադրվելու է այս մրցաձեւի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցներին: Մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Բուլղարիա տարել է Եվրոպայի անցած տարվա չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, Ալեքսան Միքայելյանին` 60 կգ, Սասուն Ղամբարյանին` 66, 

Սարուխանցի Նարեկը դանակահարել է դասընկերոջը

Երեկ Ժամը 12-ն անց 45-ին Գավառի բժշկական կենտրոնից տեղի ոստիկանական բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ Սարուխանի բնակիչ Թորգոմ Քոլոզյանը իրենց մոտ է տեղափոխվել գլխի վնասվածքով եւ ազդրի ստորին մեկ երրորդականի ծակած-կտրած վերքերով: Այնուհետեւ պարզվել է, որ ապրիլի 18-ին դանակահարությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Ըստ ՀՀ ոստիկանության

Լեսբուհիները, գեյերն ու բիսեքսուալները կպաշտպանվեն «Լռության օրը»

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը` «Ուսումնական հաստատություններում «բուլինգի» երևույթը» թեմայով: «Բուլինգ» (bullying) անգլերենից թարգմանաբար նշանակում է հալածանք, վախեցում, արհամարհանք. դա սոցիալական երևույթ է՝ բնորոշ առավելապես դեռահասների խմբերին: 1996թ.-ից սկսած՝ աշխարհի տարբեր երկրներում ապրիլի երրորդ ուրբաթը նշվում է որպես լռության օր, որի նպատակն է՝ ուսումնական

Պահանջվում է հասնել եզրափակիչ

Այսօր եւ վաղը հայտնի կդառնա, թե Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր հանրապետության ազատ ոճային ըմբիշները կկարողանա՞ն Լոնդոնի ուղեգիր նվաճել: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ մեր հավաքականը ապրիլի 17-ից Սոֆիայում է: Մրցագորգ մտնելու են Նարեկ Սողոմոնյանը` 60 կգ, Դավիթ Սաֆարյանը` 66, Սուրեն Մարկոսյանը` 74, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը` 84, Էդգար Ենոքյանը` 96 եւ ծանր քաշային Ռուսլան

Ստյոպա Սաֆարյան. «Ժառանգությունը» չի մասնակցում Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը»

Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց՝ միասնական շտաբում «Ժառանգությունն» ավելորդ ամբիցիաներ չդրսեւորե՞ց: Եթե դուք ուզում եք մի խնդրի շուրջ միանալ՝ միայն «Ժառանգության» կողմից ներկայացված պահանջներն ի՞նչ էին նշանակում՝ նա պատասխանեց. «Բոլորը մի բան ասել՝ դեռեւս չի նշանակում, որ բոլորը ճիշտ բան են ասում: Եթե միասնական շտաբի անդամները գտնում են, որ այդ շտաբում պիտի

Ոստիկանությունը բերման է ենթարկելու «Արմենիա» հեռուստաընկերության դերասաններին (ձայնագրություն)

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում  է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը: «Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու մեջ, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ» մեղադրվող դերասանուհու նախկին զուգընկեր Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը մեր զրույցում ասաց, որ արդեն երկու դատական նիստ

Ռադիկ Մարտիրոսյանի անկեղծ զարմանքից մինչեւ Արմենիկում (Տեսանյութ)

«Ի վերջո ակադեմիայի աշխատողները մտավորականնե՞ր են, թե՞ ոչ»,-այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին նման հարց ուղղեց գիտնականներից մեկը, ով հետաքրքրվում էր նաեւ գիտական աստիճան ունեցողների հավելավճարով եւ թոշակով: Հարցը «խլրտոց» առաջացրեց դահլիճում, ոմանք փռթկացին: «Մտավորական լինելը հո օրենսդրությամբ չե՞ն սահմանում, արհեստավորն էլ կարող է մտավորական լինել»,- տեղից ասաց մեկ ուրիշ գիտնական:

«Ժառանգության» խոսնակ. «Այդ ինչպե՞ս է լինում, որ 27%-ը վստահում է, բայց 3%-ն է ձայն տալու» (տեսանյութ)

«Գելափի» վերջին հարցումների արդյունքով` «Ժառանգությանը» ձայն տվողները հարցման մասնակիցների 3%-ն էին: Սակայն իրենց հարցազրույցներում «Ժառանգության» ներկայացուցիչները ասում են, որ եթե մինչ քարոզարշավը ակնկալում էին ստանալ ժողովրդի 25%-ի քվեն, ապա հիմա, տեսնելով մարդկանց տրամադրվածությունը, իրենց ակնկալիքները մեծացել են: Այս հանելուկի լուծումը գտնելու համար դիմեցինք «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին: Պարոն Խուրշուդյանը նախ նկատեց, որ այդ հարցումները

AIBA-ն մերժեց Հայաստանի բողոքը

Անդրանիկ Հակոբյանը միայնակ մնաց Լոնդոնի օլիմպիական ռինգում: Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում, թեեւ այսօր սկսվում են կիսաեզրափակիչ մենամարտերը: Այն բանից հետո, երբ AIBA-ի կողմնակալ մրցավարությունը քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց գյումրեցի 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանին, մեր պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանն ու հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը  բողոքարկել

Արամ Մանուկյանը գիրք է գրելու

«Եթե մինչև ընտրությունները ամեն ինչ լավ չանցավ, այդ դեպքում ես թքել եմ ցանկացած կոալիցիայի վրա: Ժողովուրդն ինքը պետք է զգա, որ մասնակցել է ընտրություններին»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Դառնալով ՀԱԿ-ի շանսերին` նա նշեց, որ այն այս պահին ունի 70 տոկոս ձայներ, սակայն պետք է հաշվի առնել, որ հասարակությանը ահաբեկում

Գրիգոր Ամալյան. «Հ1-ը ամենից շատ լուսաբանել է ՀՀԿ-ին, «Կենտրոն»-ը՝ ԲՀԿ-ին, «Երկիր Մեդիան» ՀՅԴ-ին»

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր ներկայացրեց մայիսի 6-ի ընտրություններին մասնակցող թեկնածուներին, համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 08.04.12‐14.04.12թթ. ժամանակահատվածում տրամադրված եթերաժամանակի վերաբերյալ տվյալներ: Ամալյանի տպավորությունը նախընտրական քարոզչության անցած շրջանի մասին հետեւյալն է. «Լրատվամիջոցները հաջողել են ապահովել պայմաններ թեկնածուների, քաղաքական ուժերի համար: Այս ժամանակահատվածում

Անահիտ Բախշյան. «Ուզեմ- չուզեմ՝ պետք է գնամ Ազգային ժողով, հո անգործ չեմ նստելու»

Ի՞նչ է արել նախորդ հինգ տարիներին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ ի՞նչ անելիք ունի, եթե նորից ընտրվի պատգամավոր: Այս հարցին այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած հանդիպմանը պատասխանեց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ա. Բախշյանը. «Հայաստանը չուներ հանրակրթության մասին օրենք, եւ 2009-ին ընդունվեց: Ճիշտ է, կրթության ոլորտում չենք տեսնում առաջընթաց, բայց ես

Դպրոցներում չկա՞ն ջրծաղիկով հիվանդներ

Ըստ վերջերս շրջանառվող լուրերի, Երեւանի դպրոցներում տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Խնդրի հետ կապված Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանից: «Մենք նման որեւէ ահազանգ չենք ստացել, իսկ երբ որեւէ դպրոցում, որեւէ երեխայի հետ նման դեպք է լինում, նա մեկուսացվում է, այդ ընթացքում չի հաճախում դասերին, այն դասարանը, որտեղ եղել է

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ կույրաղիքը ՀԱԿ-ն է

Այսօր ՄԱԱ-ում Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՀԱԿ-ն իր ողջ քարոզչության ընթացքում թիրախ է դարձրել ՀՀԿ-ին եւ ձեզ՝ ՕԵԿ-ին անվանելով «ՀՀԿ-ի կույրաղիքը»: Պարոն Շահգելդյանը պատասխանեց. «Ամեն մի քաղաքական ուժ նաեւառաջ պիտի խոսի իրենից, իրենք իրենց մասին պետք է մտածեն՝ որպես կույրաղիքի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ելնելով բարոյական նորմերից, իր մասին

Չարենցի «Ես իմ անուշը» կհրատարակվի աշխարհի բոլոր լեզուներով

Այս տարի լրանում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115 եւ գրական գործունեության 100-ամյակը: Այդ առիթով այսօր «Երկու երես» ակումբում հյուրընկալվել էին Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը: Տիկին Հակոբյանը խոսելով կազմակերպվելիք միջոցառումների մասին՝ հայտնեց, որ իրենք ունեն չարենցյան խոշոր ծրագիր Երեւանի քաղաքապետարանի հետ. «Այն

Ստյոպա Սաֆարյան. «Վստահ չեմ, որ Գայանե Առուստամյանին ճանաչում են»

Այսօր ՄԱԱ-ում բանավեճ էր կազմակերպվել թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի եւ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի միջեւ: Ստյոպա Սաֆարյանի կարգախոսն է՝ «Գալիս եմ ձեր հոգսերը հոգալու»: Նա ներկայացնելով իրեն՝ նշեց, որ Ստյոպա Սաֆարյանից կարելի է ստանալ շտապօգնության յուրահատուկ ծառայությունը, քանի որ ինքը մարդ է, որին կարելի է

ԱԻԲԱ-ն շարունակում է մաղել «ոչ յուրայիններին»

Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի եվրոպական երկրների համար օլիմպիական միակ վարկանիշային մրցաշարում ԱԻԲԱ-ն շարունակում է «ոչ յուրայիններին» մաղելու ավանդական քաղաքականությունը: Դա հերթական անգամ ցայտուն կերպով արտահայտվեց երեկ կայացած մինչեւ 60 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանի եւ շոտլանդացի Ջոշ Թեյլորի մենամարտում: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը ներկայացրել է այդ դիմակայության ամբողջական պատկերը՝ մրցավայրից մեր հավաքականի

Ինքնասպանությունը ելք չէ ստեղծված իրավիճակից

Ըստ մասնագետների, 2020թ.-ին աշխարհում ինքնասպանությունների տարեկան թիվը կհասնի 1,53 միլիոնի Օրերս Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում «Մանանա» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ինքնասպանություն. մահացու մեղք, թե փրկության միջոց» թեմայով քննարկում: Երիտասարդների հետ զրույցը վարեցին հոգեբան Մարինա Սահակյանը եւ Մայր Աթոռի միաբան Ժորա սարկավագ Սարգսյանը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2010-11թթ. տվյալների, տարեկան ինքնասպանություն է գործում մեկ միլիոն

Բնության նվիրյալի նոր գիրքը

Մայրաքաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում օրերս նշվեց անվանի բնապահպան, գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանի ծննդյան 65-ամյակը եւ կայացավ նրա «Ճախրանքի հմայքը» գրքի շնորհանդեսը: Դահլիճը նաեւ բնաշխարհի լուսանկարների ցուցասրահ էր դարձել: Հոբելյանին շնորհավորեց ու նրա վաստակն արժեւորեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը. «Այսօր յուրահատուկ օր է՝ շնորհիվ Սուրեն Հայրապետյանի, զարմանալի անհատականություն, որն արդեն քանի տասնամյակ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031