Լրահոս
Օրվա լրահոսը

AIBA-ն մերժեց Հայաստանի բողոքը

Ապրիլ 19,2012 15:26

Անդրանիկ Հակոբյանը միայնակ մնաց Լոնդոնի օլիմպիական ռինգում:

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում, թեեւ այսօր սկսվում են կիսաեզրափակիչ մենամարտերը:

Այն բանից հետո, երբ AIBA-ի կողմնակալ մրցավարությունը քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց գյումրեցի 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանին, մեր պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանն ու հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը  բողոքարկել են շոտլանդացի Ջոշ Թեյլորի հետ մենամարտի արդյունքը: Սակայն, ինչպեսեւ սպասելի էր, մրցավարական հանձնախումբը «իր տղաների» որոշումը չի փոխել:

Նույն օրը երեկոյան անհաջողության են մատնվել նաեւ Արա Պուլուզյանը` 64 կգ եւ Հրայր Մաթեւոսյանը` 69 կգ:

Այսպիսով, Լոնդոնի օլիմպիական ռինգում Հայաստանից հանդես կգա միայն 75 կգ քաշային, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30