Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական նոր ուղեգրեր պետք է որ լինեն

Ապրիլ 19,2012 16:12

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը նույնպես մեկնեց Սոֆիա, որտեղ ազատ ոճայինների պայքարից հետո ասպարեզը տրամադրվելու է այս մրցաձեւի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցներին:

Մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Բուլղարիա տարել է Եվրոպայի անցած տարվա չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, Ալեքսան Միքայելյանին` 60 կգ, Սասուն Ղամբարյանին` 66,  Հրաչյա Հովհաննիսյանին` 84, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանին` 96 եւ 120 կգ քաշային, Եվրոպայի քառակի չեմպիոն եւ Պեկինի օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր Յուրի Պատրիկեեւին:

Այստեղ նույնպես ուղեգրի արժանանալու համար անհրաժեշտ է մտնել եզրափակիչ: Մասնագետները մեր հունահռոմեականների հնարավորությունները Սոֆիայում բարձր են գնահատում:

Հայաստանի հավաքականը 74 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունի, քանի որ Արսեն Ջուլֆալակյանն արդեն Լոնդոնի ուղեգիր նվաճել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30