Օրվա լրահոսը
«Մաքուր ջուր»-ը որոշեց. դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին
«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը, որը սպառողներին հայտնի է «Մաքուր ջուր» ապրանքանիշով, դատարանում կբողոքարկի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշումը: Հանձնաժողովը «ՄԳԱ Վոթըր»-ին մեղադրել էր անբարեխիղճ մրցակցության եւ սպառողներին մոլորեցնելու մեջ: Ըստ տնտեսվարողի տարածած հաղորդագրության, իրենց ընկերությունը 9 տարի է՝ շշալցնում է Գառնիի աղբյուրների ջուրը, որը խողովակի միջով հոսում է արտադրամաս. «Ընկերությունը երբեք սպառողներից չի թաքցրել
Կիմ Կարդաշյանը հավատում է, որ սեր կա
Նա ժխտել է տարածվող այն լուրերը, իբր բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից բաժանվելուց հետո վերսկսել է հարաբերությունները Ֆուտբոլի ազգային լիգայի «Մայամի Դոլֆինս» թիմի խաղացող Ռեջի Բուշի հետ: Կարդաշյանը հայտարարել է, թե ներկայումս շրջապատում չկա այնպիսի մեկը, որին ինքը կվստահեր: «Ամեն ոք կյանքում մի քանի համախոհների է հանդիպում եւ, պարզապես, կյանքի տարբեր հատվածներում տարբեր մարդկանց կարիքն է զգում:
«Նիգ-Ապարանը» հերթական անգամ հատո՞ւմ է արգելված սահմանը
«Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպությունը որոշել է մի քանի օրից Մարզահամերգային համալիրի շուրջը կազմակերպել հերթական շուրջպարը:, Aravot.am-ի հետ զրույցում, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե այդ ավանդական քոչարին այս ժամանակահատվածում պարելը կապ չունի՞ ընտրությունների հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Նիգ-Ապարանը հասարակական կառույց է եւ իրավունք չունի կուսակցական միջոցառումների մասնակցել»: Քանի որ քննարկվում էր այդ միջոցառումը կազմակերպել ապրիլի 7-ին
Նոր «Մարտի 1»-ը ձեռնտու չէ ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմության առողջ հատվածին
Ընդամենը վերջերս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատու հայտարարություն արեց՝ ասելով. «Ես անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունների խաղաղ եւ արդարացի անցկացման համար, իհարկե, ոստիկանական գործունեության հետ կապված»: Aravot.am-ը հայաստանյան հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանից, նույն ինքը՝ «Փղից», հետաքրքրվեց՝ ոստիկանապետն ուզում է ոստիկանության նոր իմի՞ջ ստեղծել, թե՞ նոր մշակույթ: «Սա, իմ կարծիքով նոր մշակույթ ձեւավորելու փորձ է,
ՀՀԿ-ի «ոչ օրինական շտաբ-ֆազենդան»
Լուսանկարում պատկերված այս նախկին առեւտրի սրահը, ինչպես դրա սեփականատերն ասաց` «անօրինական շտաբ է»: Նկատելով առեւտրի կետի վրա տեղադրված ՀՀ դրոշն ու Հանրապետական կուսակցության դրոշը Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք այդ օբյեկտը ՀՀԿ ընտրական շտա՞բ է: Օբյեկտի տերը, որը ներկայացավ Սեւակ անունով, այսպես պատասխանեց. «Երկու բառով հասկացեք` էսի ոչ օրինական շտաբ ա, ոչ էլ բան: Էսի մեր հայաթն
Ֆուտբոլի մրցավարը կյանքին վերջ է տվել
Մակեդոնիայում ֆուտբոլի հեռանկարային մրցավար Պետր Վելյանովսկին նետվել է 8-րդ հարկում գտնվող իր բնակարանից եւ ստացած վնասվածքներից մահացել: 29-ամյա մասնագետը եկող մրցաշրջանից ֆուտբոլային հանդիպումները պետք է վարեր արդեն «A» կարգի մրցավարի կարգավիճակով: Սակայն տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ նրա ու Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ տարաձայնություններ են առաջացած եղել վերջին ժամանակներս: Առայժմ պարզ չէ, թե ինքնասպանությունը որեւէ առնչություն ունի՞
Հայաստանյան ԶԼՄ-ները լուսաբանումներով գերազանցել են թուրքականներին
Այսօր Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ ) ԶԼՄ-ներին ներկայացրեց «Հայաստանի եւ Թուրքիայի ԶԼՄ-ների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանման հիմնական միտումները» որակական հետազոտության հիմնական արդյունքները: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանումը Հայաստանի եւ Թուրքիայի տասը լրատվամիջոցներում՝ 2008թ. օգոստոսից մինչեւ 2010թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են
Վախթանգ Դարչինյանը չկարողացավ նվաճել WBC գոտին
Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը Տոկիոյում, ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ մենամարտում, միավորների 111:117, 111:116, 111:116 տարբերությամբ պարտություն կրեց: Հայ բռնցքամարտիկը մարտի առաջին հատվածում նախընտրելի տեսք ուներ, սակայն ճապոնացին ավելի դիմացկուն դուրս եկավ եւ կարողացավ կշեռքի նժարը թեքել իր կողմը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 6-ի դրությամբ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանում Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Այսպես. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.482.739, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և
Րաֆֆի Հովհաննիսյան. «Երբ ինձանից գողություն են կատարել, հետապնդել եմ գողին ու գոռացել՝ բռնեք գողին»
Սյունիքի մարզում «Ժառանգության» շտաբի բացման հետ կապված խնդիրներ էին առաջացել, եւ երբ Զարուհի Փոստանջյանը զանգահարել էր Սյունիքի մարզպետին՝ հայհոյախառն արտահայտություններ էր լսել: Այսօր ասուլիսում, այս առնչությամբ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ երեկ վերականգնվել է այդ շտաբը. «Իհարկե, Զարուհու նկատմամբ եղել է ոչ քաղաքավարի պահվածք, կար վախի կիրառական բանեցում Գորիսի քաղաքացիների վրա: Բայց, իհարկե, ուրախ
ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց մոնիթորինգային աշխատանքային խումբ
Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցչությունները: Հանդիպման մասնակիցների թվում էին, ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՅԴ,
Սիգար ծխելու էտիկետներ.Քաղցր ծխի դառը հետևանքները
Ի հայտ գալու առաջին իսկ որվանից ծխախոտը միլիոնավորների կյանքն է կտրել: Սիգարի սիրահարներին պետք է հիասթափեցնեմ, որ սիգարն ու ծխամորճն չափազանց վտանգավոր են առողջության համար ու հատկապես շրջապատի: Այս նյութը նրանց համար է, ովքեր հավատում են, թե անգութ վիճակագրությունը իրենց չի խոցի, նաև նրանց, ովքեր ձգտում են ապրել առանց հետադարձ հայացքի: Այսպես սիգար…. Բազմազան ապրանքանիշների
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդեմ տղամարդկային «մաչոյիզմի» (Տեսանյութ)
Ամեն անգամ ՀԱԿ-ի նկատմամբ «Ժառանգությունը» բարի կամք է դրսեւորում, ուստի Aravot.am-ի հետ զրույցում մենք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունե՞ք, որ դա կշփոթեն խեղճության, թուլության հետ: Հատկապես, որ Ստյոպա Սաֆարյանի հետ նույն ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանն է, Արամ Մանուկյանի հետ նույն ընտրատարածքում Զարուհի Փոստանջյանն է եւ կոչ արվեց «Ժառանգության» անդամների կողմից, որ ասպետական ժեստ անեն,
«Եթե տետրի գումարը բերեիր, ավելի բարձր կստանայիր»
«Գժվացրին արդեն, հոգնել եմ: Մտածում էի, որ մենակ սեպտեմբերին եմ փող տանելու դպրոց, բայց հեսա տարին կավարտվի ու էլի ստիպված կլինեմ էդ բթացնող տետրերն առնել»,-ասում է 16-ամյա աշակերտ Արմանը: Եթե մեր ժամանակներում ստուգողականները գրում էինք ուսուցչուհու կողմից կազմված հարցերով,ապա այսօր պատկերն այլ է: Աշակերտների համար նախատեսված աշխատանքային տետրերի գինը հասնում է երկու հազար դրամի: Եթե
Մակեյանը վկայում է ընտրակաշառքների մասին (Տեսանյութ)
«Մարդու տեսակ կա , որ նամուս ունենա՝ արեւի հետ դուրս չի գա: Իմ ընտրատարածքում ամենաակտիվ ընտրակաշառք բաժանող ու անձնագրեր հավաքողը «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներն են, բայց հենց իրենք են կոչ անում պայքարել ընտրակաշառքների դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը .«Եթե պետք եղավ՝ կհրապարակեմ կոնկրետ ընտրակաշառք հավաքողի անունը , գիտեմ՝ ով է հավաքել»:
Այսօր մարդն այս պետությանը քվեարկում է իր ոտքերով
«Քաղաքականություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Դուստրիկ Մխիթարյանն այսօր «Կոնգրես» հյուրանոցում ուշադիր լսելով Ռիո+20 Ազգային գնահատման զեկույցի նախագծի վերաբերյալ ՀՀ իշխանությունների գնահատականը` զարմացած ասաց. «Ես այդպես էլ չհասկացա, թե այս զեկույցը ո՞ր երկրի մասին էր` ամեն ինչ լավ է, ամեն ինչ արվում է»: Զեկույցի վերաբերյալ կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հանրային քննարկում: Տիկին Մխիթարյանն առաջարկեց պատրաստել
Ըստ մասնագետների՝ եկել է սեքսի մասին խոսելու ժամանակը
Այսօր սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ու հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսեցին վերջերս մեծ աղմուկ հանած հայկական armgirls.am պոռնոկայքի ու երեխաների սեռական դաստիարակության պակասի մասին: Շահրամանյանի փոխանցմամբ՝ կայքը համախմբում էր մարմնավաճառներին, ու չնայած այն փակվեց, երեւույթը որպես այդպիսին չկասեցվեց՝ «Այդ կայքի մարմնավաճառնեը վերագրանցվեցին ռուսական եւ արտասահմանյան կայքերում: Այնպես որ, armgirls.am-ի փակվելը հարցի տրամաբանական լուծում չէր»: Գասպարյանի ձեւակերպմամբ էլ՝
Համամասնական ցուցակում ընդգրկված մարզպետն արձակուրդ չի գնացել
Մայիսի 6-ին նշանակված Աժ ընտրություններում գրանցված պատգամավորության թեկնածուները, ովքեր պետական մարմինների աշխատակիցներ ու պաշտոնատար անձինք են, գրանցվելուց հետո մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը պետք է ժամանակավորապես ազատվեն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց: Սա ՀՀ ընտրական օրենսգրքի 107 հոդվածի 2-րդ կետի պահանջն է: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 65-րդ տեղում է: Սակայն մարզպետն արձակուրդ չի գնացել:
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը
Ապրիլի 6-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին` «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի, Գրողների համահայկական VI համաժողովի նախապատրասական աշխատանքների, «Լատինական Ամերիկայի կրթամշակութային կյանքին աջակցություն» ծրագրի 2012թ. կատարման ընթացքի մասին և ընթացիկ այլ հարցեր: Օրակարգի առաջին երկու հարցերը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը: Զեկուցողը ներկայացրեց «Սփյուռք ամառային
Պ.Մակեյան.«Իշխանությունների տեղն ինչքան նեղն է, որ դիակներին են կենդանացնում»
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 10 պասաժիրներից յուրաքանչյուրը «Օրինաց երկիր» կուսակցության 10 հազար ներկայացուցչի համարժեք է՝ իր կենսագրությամբ, արժանապատվությամբ ու ողնաշարով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ հակադարձելով իրենց կուսակցության մասին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի գնահատականներին. «Մեր 10-ից ամեն մեկը ունի ողնաշար, ոչ թե իրենց պես թռնում են: Իրենք բարոյական դասեր են տալիս
Կուսակցությունները զբաղված են շտաբաշինությամբ և մարդու իրավունքների պաշտպանության ժամանակ չունեն
«Ես ազատ և արդար ընտրություններ սպասում եմ ՀՀ ոստիկանապետից, ԿԸՀ նախագահից, Գլխավոր դատախազից,Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից»,-այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք զբաղված կլինեն խորհրդատվությամբ և դիտորդական լիազորություններով: Անվճար կգործի խորհրդատվական 116 հեռախոսահամարը, ինչպես նաև 20 շրջիկ մեքենաներ կշրջեն և խորհրդատվությամբ կօգնեն քաղաքացիներին: Լրագրողներին հետաքրքրեց՝ մարդու իրավունքների
Կրթության պատասխանատուները շեշտեցին Ջհանգիրյանի պահանջկոտությունը
Այսօր Երեւանի «Գլաձոր» համալսարանում բացվեցին որակի ապահովման եւ կարիերայի կենտրոններ՝ ԿԳ նախարարության, «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի եւ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ: Որակի ապահովման կենտրոնը նպաստելու է ուսումնական նոր ծրագրերի իրականացմանը, իսկ կարիերայի կենտրոնը՝ բուհի շրջանավարտների աշխատանք գտնելուն: Բացմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ Գլաձորի հետ համագործակցությունն այս տարիների ընթացքում դժվար
ԱՎՄ-ն հայտարարեց Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին պաշտպանելու մասին
Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ մեկնարկեց Ազատամարտի վետերանների միության 5-րդ հերթական համագումարը։ Ու թեեւ համագումարի մեկնարկում հայտարարվեց, թե քաղաքական ու հասարակական կազմակերպություններ են հրավիրվել համագումարին եւ ներկա են կուսակցությունների առաջնորդներ, այդուհանդերձ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն էր, որը ԱՎՄ-ի համագումարին ներկա էր` ի դեմս ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ու պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի։ Համագումարի բացման խոսքում ԱՎՄ
ԵՎՍ ՄԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ հինգերորդ ԵՎՍ ՄԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Եվ Լիանան մի քիչ մտածեց ու կմկմալով Կարենին ասաց՝ «պապան ու դու շատ ընդհանուր գծեր ունեք», եւ Կարենը ծիծաղելով ասաց՝ «ապրես», եւ Լիանան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Կարենը ծիծաղելով ասաց՝ «հետս արդեն դու-ով ես խոսում», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «մի քիչ դժար ա,
Դերենիկ Գաբրիելյան. «Ռինգը հինգերորդ անկյուն չունի»
Մինչդեռ՝ ԱԻԲԱ-ի կուլիսներում վեցերորդն էլ կարելի է գտնել Տրապիզոնում կայանալիք բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի օրերին՝ ապրիլի 19-ին, կայանալու է մարզաձեւի եվրոպական կոնֆեդերացիայի արտահերթ համաժողով, իսկ հաջորդ օրը՝ գործկոմի նիստ: Դրանց մասնակցելու է նաեւ մեր պատվիրակության ղեկավար ու եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը: «Առավոտը» ՀԲՖ 1-ին փոխնախագահից տեղեկացավ, որ ինչ հարցեր են քննարկվելու դրանցում: –
«Շոու-բիզնեսում միայն փողն ու ծանոթությունը չեն»
Կովկասցի երգիչ Ֆելիքս Ցարիկատին չի տրվել «սեռական» առաջարկների Երեկ Ազգային օպերային թատրոնում երաժշտարվեստի համարյա բոլոր ոլորտները ներկայացնող ռուսաստանցի անվանի արտիստների ճոխ համերգով ազդարարվեց «Մոսկվայի օրերը Երեւանում» միջոցառումների շարքը: Այն բացվեց ռուսական հայտնի երգերի գործիքային կատարումներով, որին անմիջապես հաջորդեց ռուսաստանյան շոու-բիզնեսի ճանաչված երգիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Ֆելիքս Ցարիկատիի՝ Առնո Բաբաջանյանի հայտնի հիթերից «Երկրագնդի ամենալավ քաղաքը» երգի
Հեզ, սիրող կին՝ ընտանիքում, ակտիվ՝ քաղաքականության մեջ
Կամ կանայք՝ կանանց մասին Մարտի 8-ի առիթով «Առավոտի» հետ զրույցում տարբեր ոլորտների տղամարդիկ ամենաջերմ խոսքերն էին հնչեցրել կանանց հասցեին ու հայտարարել, թե պատրաստ են ողջ աշխարհը նվիրել նրանց: Քանի որ կանանց միամսյակն ավարտվում է, որոշեցինք հիմա էլ տարբեր ոլորտների կանանցից ծաղկեփունջ «հավաքել» ու նրանց կարծիքները ներկայացնել: «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, խոսելով հայ կանանց
ՄՕԿ-ը կարող է հեռացնել Սաուդյան Արաբիային
Սաուդյան Արաբիայի ՕԿ նախագահ արքայազն Նավաֆ իբն Ֆեյսալի հայտարարությունն այն մասին, թե իրենց երկրի կին մարզիկները չեն մասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերին, միջազգային լայն արձագանք է գտել եւ ՄՕԿ-ը կարող է այդ երկիրն ընդհանրապես հեռացնել օլիմպիական խաղերից: Սաուդյան Արաբիայի «Կանանց սպորտի եւ Ֆիթնեսի հիմնադրամի» գործադիր տնօրեն Սյու Տիբալսը արքայազնի այդ դիրքորոշումն անընդունելի է համարում: «Մենք հույս
«Վարորդական» թունավորումներ
Ինչպիսի թույների հետ է վարորդը շփվում իր աշխատանքային գործունեության ընթացքում, եւ ինչպես խուսափել թունավորվելուց: Աշխատանքային գործունեության ընթացքում կամ կենցաղային անհրաժեշտության բերումով վարորդները մշտապես վտանգված են թունավորումների՝ ածխածնի օքսիդով, էթիլացված բենզինով ու անտիֆրիզով: Ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ վարորդ ու ավտոսիրող իմանա այդ նյութերից պաշտպանվելու ձեւերի, իսկ թունավորվելու դեպքում՝ առաջին բուժօգնության միջոցների մասին: Ածխածնի օքսիդով
Շերիլը երազում է արքայազն Հարիին իրենով անել
«Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլի նախկին կինը՝ «Girls Aloud»-ի նախկին մեներգչուհի Շերիլը, երազում է ամուսնանալ արքայազն Հարիի հետ: Ու ինչպես երեւում է, մտադրությունը լուրջ է: Նա արդեն անձամբ ծանոթ է արքայական ընտանիքի մի քանի անդամների հետ: Մասնավորապես, Շերիլը բարեգործական մի նախագծում համատեղ աշխատում է արքայազն Չարլզի հետ: «Ես համաձայն եմ: Ես շատ եմ սիրում Հարիին: Լուրջ:


















































