Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի մրցավարը կյանքին վերջ է տվել

Ապրիլ 06,2012 16:50

Մակեդոնիայում ֆուտբոլի հեռանկարային մրցավար Պետր Վելյանովսկին նետվել է 8-րդ հարկում գտնվող իր բնակարանից եւ ստացած վնասվածքներից մահացել: 29-ամյա մասնագետը եկող մրցաշրջանից ֆուտբոլային հանդիպումները պետք է վարեր արդեն «A» կարգի մրցավարի կարգավիճակով: Սակայն տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ նրա ու Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ տարաձայնություններ են առաջացած եղել վերջին ժամանակներս:

Առայժմ պարզ չէ, թե ինքնասպանությունը որեւէ առնչություն ունի՞ ֆուտբոլային մաֆիայի հետ, որի դեմ վերջին տարիներին խիստ պայքար է տարվում հատկապես Բալկաններում եւ Արեւելյան Ասիայում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30