Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՄ-ն հայտարարեց Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին պաշտպանելու մասին

Ապրիլ 06,2012 13:51

Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ մեկնարկեց Ազատամարտի վետերանների միության 5-րդ հերթական  համագումարը։ Ու թեեւ համագումարի մեկնարկում հայտարարվեց, թե քաղաքական ու հասարակական կազմակերպություններ են հրավիրվել համագումարին եւ ներկա են կուսակցությունների առաջնորդներ, այդուհանդերձ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն էր, որը ԱՎՄ-ի համագումարին ներկա էր` ի դեմս ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ու պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի։
Համագումարի բացման խոսքում ԱՎՄ նախագահ Համլետ Հովսեփյանը հայտարարեց, թե համագումարի օրակարգում են առաջիկա ընտրություններին այս կազմակերպության դիրքորոշմանը եւ անելիքներին վերաբերող հարցը։

Ավելի ուշ իր ելույթում Հովսեփյանը հայտարարեց. «Ուզում ենք հավատալ, որ այն բարքերին ու երեւույթներին, որոնք ձեւավորվել են տարիների ընթացքում  եւ չարիք են բերել մեր ժողովրդին, որոնք վտանգում են մեր պետության անվտանգությունը՝ պետք է վերջ տրվի: Հույսով եւ հավատով պետք է առաջ գնանք՝ առանց երկմտելու։ Ուզում եմ դիմել մեր համակիրներին՝ եկեք կանգնենք մեր գերագույն գլխավոր հրամանատարի թիկունքին եւ հմոզված եմ՝ հաղթանակը մերն է լինելու։ Փոխվելու ենք, որ կարողանանք փոխել»,-ասաց ԱՎՄ նախագահը։

Ավելի ուշ ԱՎՄ համագումարը որոշեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ-ին, իսկ 2013թ. նախագահական ընտրություններում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30