Լրահոս
Օրվա լրահոսը

Շերիլը երազում է արքայազն Հարիին իրենով անել

Ապրիլ 06,2012 13:13

 «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլի նախկին կինը՝ «Girls Aloud»-ի նախկին մեներգչուհի Շերիլը, երազում է ամուսնանալ արքայազն Հարիի հետ:
Ու ինչպես երեւում է, մտադրությունը լուրջ է: Նա արդեն անձամբ ծանոթ է արքայական ընտանիքի մի քանի անդամների հետ: Մասնավորապես, Շերիլը բարեգործական մի նախագծում համատեղ աշխատում է արքայազն Չարլզի հետ:
«Ես համաձայն եմ: Ես շատ եմ սիրում Հարիին: Լուրջ: Վերջերս երազ տեսա, որում մենք ամուսնանում էինք եւ Չարլզն արդեն իմ սկեսրայրն էր», – պատմել է Շերիլ Քոուլը:
Ներկայումս որոնումների մեջ է նաեւ Հարին: Վերջին հարցազրույցում նա ասել է. «Արդեն 27 տարեկան եմ եւ կյանքի ընկերուհի գտնելը հեշտ չէ: Հիմա փնտրում եմ ոչ թե նրան, ով կհամապատասխանի այդ դերին (կնոջ), այլ նրան, ով պատրաստ է այդ ամենը (պարտականությունները) վերցնել ուսերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30