Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի «ոչ օրինական շտաբ-ֆազենդան»

Ապրիլ 06,2012 16:57

Լուսանկարում պատկերված այս նախկին առեւտրի սրահը, ինչպես դրա սեփականատերն ասաց` «անօրինական շտաբ է»: Նկատելով առեւտրի կետի վրա տեղադրված ՀՀ դրոշն ու Հանրապետական կուսակցության դրոշը Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք այդ օբյեկտը ՀՀԿ ընտրական շտա՞բ է: Օբյեկտի տերը, որը ներկայացավ Սեւակ անունով, այսպես պատասխանեց. «Երկու բառով հասկացեք` էսի ոչ օրինական շտաբ ա, ոչ էլ բան: Էսի մեր հայաթն ա, իմ ֆազենդան ա, ոնց որ մենք մեր հարազատներով, մեր ընգերներով հավաքվում ենք, լավ բաներից ենք խոսում, քննարկում ենք ինչոր բաներ: Էսի օրինական շտաբ չի»:

Մեր այն հարցին ի պատասխան էլ, թե ինչո՞ւ են Հանրապետական կուսակցության դրոշը տեղադրել, Սեւակը վստահեցրեց, որ Հանրապետական կուսակցության գաղափարների համախոհն է եւ իր «ոչ օրինական շտաբում» հավաքվում են բացառապես հանրապետականի կողմնակիցները:

Այս ֆազենդա-շտաբում, ինչպես ականատես եղանք, ձեռքի հետ էլ նախընտրական «բարեգործություն են անում»: Մեր զրույցի ընթացքում, մի թոշակառու ծերունի մոտեցավ «շտաբի ղեկավար» Սեւակին`ասելով, որ առողջական խնդիրներ ունի եւ խնդրեց օգնել իրեն: ՀՀԿ-ի մոլի երկրպագուն էլ ծերունուն հրավիրեց ներս`մանրամասն զրուցելու եւ օգտակար լինելու պատրաստակամությամբ:

ՀՀԿ գաղափարակիր երիտասարդը մեր զրույցում հպարտորեն խոստովանեց, որ ՀՀԿ-ի եւ Հայաստանի Հանրապետության դրոշները ամառ-ձմեռ կախված են այդ «ոչ օրինական» շտաբում:

ՀՀԿ-ի այս պաստառն էլ տեղադրված էր Արշակունյաց փողոցի շենքերից մեկի պատին: Որքան էլ փորձեցինք տարածքում շտաբանման մի բան գտնել` չհաջողվեց: Անգամ տարածքի բնակիչները տեղյակ չէին, թե որտեղ է լինելու շտաբը: Հանրապետականների այս պաստառը տեղադրված է կոշկակարի կրպակի գլխավերեւում::

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30