Օրվա լրահոսը

Ավտովթար Տավուշի մարզում. իրար են բախվել «ՈՒԱԶ», «Տոյոտա Ռավ 4» և «Ֆոլցվագեն» մակնիշի մեքենաները, կա վիրավոր

Երեկ` փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.40-ի սահմաններում Դիլիջանի շտապօգնության ծառայությունից տեղեկացրել են ոստիկանության Դիլիջանի բաժին, որ կրծքավանդակի սալջարդ հարցականով մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Ստավրոպոլի երկրամասի բնակիչ, 64-ամյա Հեկտոր Սայանը: Հիվանդանոց է մեկնել Դիլիջանի ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը, որը պարզել է,

Շարունակվում են որոնողական աշխատանքները Սևանա լճում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր՝ փետրվարի 19-ին, շարունակվում են որոնողական աշխատանքները Սևանա լճում։ Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 10.00-ից սկսած ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարները 4 մոտորանավակով, 2 ջրասուզակների, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությամբ շարունակում են որոնողական աշխատանքները ջրախեղդ եղած տղամարդու դին հայտնաբերելու համար։ Ինչպես երեկ՝ փետրվարի 18-ին,

Երկու որակազրկում եւ մեկ բրոնզե մեդալի շնորհում հայ ծանրորդներին

Դեռ հունվարի 4-ին «Aravot.am»-ում գրել էինք, որ Կազանում անցած տարի անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներ, հայաստանցիներ Էլեն Գրիգորյանի եւ Գեւորիկ Պողոսյանի  դոպինգ անալիզների դրական արդյունքները հաստատվել են եւ նրանք, կարելի է ասել՝ որ որակազրկվել են: Ցավոք, դա պաշտոնապես հաստատվել է ու Եվրոպայի առաջնության արդյունքների ցուցակում նրանց անունների դիմաց նշվել է DSQ, այսինքն՝ որակազրկում: Սակայն Քյոլնի

Վթարի է ենթարկվել Աշոտ Մանուչարյանը

Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Երևանի Գուրգեն Մահարի 10 փողոցի և 6-րդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել 40-ամյա Հակոբ Գալստյանի վարած «Միցուբիշի պաջերո» մակնիշի 30 ԼՏ 869 համարանիշի և 58-ամյա Աշոտ Մանուչարյանի (պարզաբանենք, որ խոսքը քաղաքական հայտնի գործիչ Աշոտ Մանուչարյանի մասին չէ.-խմբ) վարած

Եղանակի կանխատեսում

 Հանրապետության տարածքում` փետրվարի  19-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ, 20-22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց:  Օդի ջերմաստիճանը  20-21-ի գիշերները կնվազի 8-10  աստիճանով:  Երևանում` Փետրվարի 19-22-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ

Ծխելը կարող է սպանիչ լինել

Բրոնխիտ, քաղցկեղ, սրտային, շնչառական խնդիրներ. սրանք այն   հիվանդություններն են , որոնց առաջացմանը նպաստում է ծխախոտը: Վերջինս պարունակում է մի շարք թունավոր նյութեր: Նիկոտինից բացի` արտաքինից տպավորիչ գլանակը պարունակում է նաև ածխաթթու գազ, ռադիոակտիվ պոլոնիում և այլ վտանգավոր բաղադրիչներ: Ծխախոտն առաջին հերթին ազդում է թոքերի վրա , որից հետո հարվածի տակ է սիրտը և մյուս օրգանները:

Չինաստանում ստադիոն է փլվել: Տուժել է ավելի քան 70 մարդ

 Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Չունցին քաղաքի ստադիոնի հարթակներից մեկը միջոցառման ժամանակ փլվել է: Զոհեր, բարեբախտաբար, չկան, սակայն մեծ բարձրությունից ընկած ավելի քան 70 մարդ տարբեր աստիճանի կոտրվածքներով ու վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ողբերգությունը տեղի է ունեցել Չինաստանում սիրված փոփ երգչուհի Վան Ֆեի համերգի ժամանակ: Համերգը, հասկանալի է, ընդհատվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Բնակիչները հույս էին հայտնում, որ գոնե այս անգամ գեներալ «Շերիֆի» ազգականը պատասխանատվության կենթարկվի

Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.20-ի սահմաններում Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Սասուն Գրիգորյանը, վարելով «ԲՄՎ 520» մակնիշի 06 ՍԼ 864 համարանիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ուղևոր, 21-ամյա Լևոն Աղամիրյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի

Դերեկ Չիսորան մենամարտից առաջ թքել է Կլիչկո կրտսերի դեմքին

 Դերեկ Չիսորային որտեղի՞ց այդքան ատելություն ուկրաինացի եղբայրների հանդեպ: Բավական չէ, որ նա կշեռքի ժամանակ բոլոր ներկաների աչքի առջեւ ապտակեց Վիտալի Կլիչկոյին, լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մարտից առաջ նա հարմարեցրել է նաեւ թքել Վլադիմիր Կլիչկոյի դեմքին: Ավելի ճիշտ, շշից բերանը ջուր հավաքելով՝ թքախառն «ցողել» է կրտսեր Կլիչկոյի դեմքը: Ճիշտ է, ծագումով զիմբաբվեցին արդեն ռինգում մրցավարների միաձայն

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հանդիպել և զրուցել է Հայկ Ստեփանյանի հետ

Այսօր՝ փետրվարի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե իբրև Սադախլո անցակետում փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Ստեփանյանը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքը հանդիպել և զրուցել է Հայկ Ստեփանյանի հետ՝ ՀՀ Ոստիկանության պետական պահպանության միավորման իր աշխատավայրում, և

Բրայզան խոստովանում է իր սերը Թուրքիայի հանդեպ՝ հաստատելով իր հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը

Իմ կանխատեսումը, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից և կզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատև դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցյալ շաբաթ թուրքական «Hurriyet» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը զբաղվելու է «ֆիզիկական անձանց, կառավարությանը և մասնավոր ընկերություններին խոշոր ներդրումային ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով»: Մնում է տեսնել, թե արդյո՞ք Բրայզայի ծրագրած «լոբբիստական» և «քարոզչական» գործողություններն ի նպաստ թուրքերին և ադրբեջանցիներին, գտնվում են իրավական շրջանակներում` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է

Ձնաբքի պատճառով Շիրակի և Արագածոտնի մարզերում ամբողջությամբ փակ են միջհամայնքային ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում: Դժվարանցանելի է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն և

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Իտալիայում եւ Վատիկանում

Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Փետրվարի 8-ին Վատիկանում նրան ընդունեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը: Տիկին Հակոբյանն այս առիթով Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ պրն. Ճեմպերճյանի հետ այցելեց նաեւ Հռոմի Լեւոնյան Ք. Վարժարանը, ուր ի պատիվ հայրենի մեծարգո հյուրի վարժարանի տեսչությունը «սիրո

Հեռուստաընկերությունը փոխում է իր արտոնագրով սահմանված ուղղվածությունը

«12» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գագիկ Եղյանը «Երկիր» օրաթերթին  այսօր հայտնել էր. «12»-ը դառնում է սպորտային ալիք: Ովքեր կկարողանան աշխատել, կմնան, ովքեր չէ, ուրիշ տեղ աշխատանք կփնտրեն»: Նշենք, որ այս հեռուստաընկերությունը  2010 թվականի դեկտեմբերի 16-ին ստանալով ՀՌԱՀ բոլոր անդամների «6» գնահատականները` հաղթել էր թիվ 15 մրցույթում, որը սահմանված էր ընդհանուր ուղղվածության եւ տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային

Ազատավան գյուղի ճանապարհին իրար են բախվել «Լենդ ռովեր»–ն ու կաթի ավտոմեքենան. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի Ազատավան գյուղի հատվածում իրար են բախվել «Լենդ ռովեր» մակնիշի 20 ՏՏ 440 համարանիշի և «ԳԱԶ 5312» մակնիշի 639 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Լենդ ռովեր»–ի վարորդ, Գյումրու բնակիչ Արմեն Գրիգորյանն ու նրա ուղևոր Հովհաննես

Աստղագիտություն առարկայից մասնակցություն չի եղել

Փետրվարի 13-16-ը Սյունիքի մարզի տարածաշրջաններում անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին աստղագիտություն առարկայից Կապանի տարածաշրջանում մասնակցություն չի գրանցվել: Ինֆորմատիկա առարկայից էլ միայն մեկ հաջողված արդյունք է եղել` Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտի կողմից: Իսկ ՆԶՊ առարկայից առավելագույն արդյունքներ ցուցաբերել են աղջիկները: Կրթության ոլորտի պատասխանատուները բացասական են համարում այն, որ Կապանի մի շարք դպրոցներ արդեն

«Աստված օլիգարխներին անտեր է թողնելու»,- կանխատեսում է Աշոտ Մանուչարյանը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը դեռեւս 2010-ին կանխատեսումներ էր արել, որ 2012-ի խորհրդարանում ներգրավելու են երիտասարդ կադրերի: Իսկապես մենք տեսանք, որ հիմա դա օրակարգային հարց է եւ բուռն քննարկվում է: Նրա մյուս կանխատեսումն այն էր, որ օլիգարխներն են սկսելու ապստամբություն: Aravot.am-ը պարոն Մանուչարյանից հետաքրքրվեց, թե ո՞ր օլիգարխների մասին է խոսքը: Ըստ նրա, Հայաստանում իրականացվում է

ՀԱԿ համակարգողն այցելեց բնապահպաններին

Մաշտոցի այգում կրպակների կառուցման դեմ պայքարող բնապահպաններին այսօր այցելել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ու Կոնգրեսի երիտասարդների մի խումբ: Epress.am-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը պատմել է, թե ինչի մասին զրուցել ակցիայի մասնակիցների հետ: «Ակցիայի մասնակիցները ինձ ներկայացրեցին բոլոր ապօրինությունները, որ այստեղ արվել են և նաև որոշակի տարօրինակ բաներ: Oրինակ, որ այդ ապօրինությունները վիճարկել

Եթե Ծառուկյանն աղքատ լիներ, նրա կողքին կլինեի՞ք (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ երիտասարդ անդամներից մեկից՝ ԲՀԿ-ի կրթական-քաղաքական ծրագրերի կենտրոնի ղեկավար Գեւորգ Մանուկյանից հետաքրքրվեց՝ այսօր շատ կուսակցությունների անդամներ հավաքվում են կուսակցության շուրջը ոչ այնքան գաղափարների համար, այլ նյութական շահերից դրդված, ԲՀԿ երիտասարդները գաղափարների՞ համար են հավաքվում, թե՞քանի որ պարոն Ծառուկյանը հարուստ է՝ հարստության շուրջ են հավաքվում: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե դուք որտեղից

Փառատոն` մերկ տղամարդկանցով

Ամեն տարի փետրվարի երրորդ շաբաթ օրը Ճապոնիայում տոն  է. տեղացիները յուրօրինակ փառատոն են կազմակերպում, որն անվանվում է «Խադակա Մացուրի»,  այսինքն՝ «մերկ տղամարդկանց» տոն: Այս փառատոնը ճապոնիայում անցկացվում է VIII դարից սկսած: Փառատոնի շրջանակներում ճապոնացի տղամարդիկ հագնելով «ֆունդոս» կոչվածը, ինչը միայն նրանց ազդրերն է ծածկում, դուրս են գալիս փողոց, որպեսզի մասնակցեն մաքրման ծիսական արարողությանը: Այդ յուրահատուկ

Թութակը ԲՀԿ անդամներին խուճապի է մատնել

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել ԲՀԿ-ականների հետ՝ Գյումրիի Անի թաղամասում: Թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ թեժ ընտրապայքար է սպասվում: Ուստի, ինչպես տեղեկացրել ենք, այս օրերին Գյումրիի Անի թաղամասում  ԲՀԿ-ականներն արդեն տնետուն ընկած՝ իրենց համար ճշտումներ են անում՝ ԲՀԿ-ի՞ թեկնածուի օգտին են մարդիկ ձայն տալու, թե՞

«Արայի» սեփականատիրոջը սպանե՞լ են (Տեսանյութ)

«Հետքը» այսօր հրապարակել է «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի  նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանա Չադենկովայի եւ Արթուրի Skype- ով զրուցը, որից ակնհայտ է դառնում, թե նրանք ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորությունը: Լսեք ձայնագրության 15-րդ րոպեից: Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում

SOS. Թեղուտ։ Այլընտրանք է մշակվում

Ինչպե՞ս զարգացնել տնտեսությունը, առանց բնությանը վնաս հասցնելու: Մի խումբ բնապահպաններ հարցի պատասխանը գտնելու մտադրությամբ հանքարդյունաբերության կենտրոններում տնտեսության զարգացման այլընտրանքային ծրագիր են մշակում։ Քանի որ շահագործվող հանքերը նախկինում մեծամասամբ զարգացած գյուղատնտեսական կենտրոններ են եղել, բնապահպանները շեշտը դրել են գյուղատնտեսության զարգացման վրա։ «Գյուղատնտեսություն՝ հետեւաբար սննդի մշակում, տուրիստական ենթակառուցվածքներ, նաեւ ձկնարդյունաբերության, անտառային բարիքների վերամշակման, թեթեւ արդյունաբերություն հետ կապված

Երիտասարդներին սովորեցնելու են փողկապ կապելուց բացի պայքարել

Այսօր «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում ՀՅԴ երիտասարդականի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԵՄ կրթական ակումբի բացումը: Առաջին հյուր բանախոսը արեւելագետ Գեղամ Մանուկյանն էր: Նա նշեց, որ ակումբում ուսուցողական դասեր են անելու եւ առաջին հերթին երիտասարդությանը սովորեցնելու են անարդարության եւ անօրինականութան դեմ պայքար. «Լինի փողի, կապիտալի, դասախոսների, դրա դեմ պետք է ըմբոստանալ եւ առաջին հերթին այդ օրինակը պետք

Թումանյանին կտեսնենք գիրք կարդալիս, քայլելիս, ժպտալիս. Վաղը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, այս տարի համընկնում է Բարեկենդանի տոնի հետ: Այդ առթիվ Թումանյանի թանգարանը անակնկալներ է պատրաստել իր այցելուների համար: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքով` փետրվարի 19-ին թանգարանում Թումանյանի պատրանքային կերպարն է լինելու, այն կոչվում է «Պատրանք Վերնատանը»: Հյուրերը անակնկալ կերպով այդ օրը կտեսնեն Թումանյանին գիրք կարդալիս, քայլելիս, ժպտալիս…

Ռեֆերիի կյանքին սպառնալու համար արգենտինացի բռնցքամարտիկը հեռացվել է IBF-ից

Փետրվարի 11-ին Բուենոս Այրեսում ֆիլիպինցի Ջոել Կասիմերոյի հետ մարտի ժամանակ ռեֆերի Էդդի Կլաուդիոյի կյանքին սպառնալու համար արգենտինացի բռնցքամարտիկ Լուիս Ալբերտո Լասարտեն որակազրկվել է եւ հեռացվել կազմակերպությունից: Վեցերորդ ռաունդում կանոնները խախտելու համար ռեֆերին Լասարտեից մեկ միավոր էր հանել, ինչին ի պատասխան արգենտինացին սպառնացել էր. «Վստա՞հ ես, որ ռինգից կենդանի դուրս կգաս», – գրում է «Fightnews.ru»-ն: Ի

Ֆուտբոլային ակումբի նախագահը սպառնում է ցած նետվել կամրջից

 Ազիզ Յիլդիրիմը, որը «Ֆեներբախչե» ՖԱ նախագահն է եւ Թուրքիայում ֆուտբոլային կոռուպցիոն սկանդալի գլխավոր գործող անձը, սկսված դատալսումներում հերքում է իր հասցեին ներկայացված մեղադրանքները: «Ինձ մեղադրում են ոչ թե պայմանավորված խաղեր կազմակերպելու, այլ անօրինական տնտեսական շահույթ ստանալու մեջ: Դրանք պայմանավորված խաղեր չեն: Եթե այդպես լիներ, պետք է դատվեն նաեւ ուրիշ մարդիկ: Ասում են, իբր ես 76

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728