Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ համակարգողն այցելեց բնապահպաններին

Փետրվար 18,2012 21:09

Մաշտոցի այգում կրպակների կառուցման դեմ պայքարող բնապահպաններին այսօր այցելել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ու Կոնգրեսի երիտասարդների մի խումբ:

Epress.am-ի հետ զրույցում Լևոն Զուրաբյանը պատմել է, թե ինչի մասին զրուցել ակցիայի մասնակիցների հետ:

«Ակցիայի մասնակիցները ինձ ներկայացրեցին բոլոր ապօրինությունները, որ այստեղ արվել են և նաև որոշակի տարօրինակ բաներ: Oրինակ, որ այդ ապօրինությունները վիճարկել դատարանով հնարավոր չէ, որովհետև պատշաճ հայցվոր չեն համարում որևէ մեկին, ով կկարողանա բողոքարկել այս ապօրինի շինարարությունը: Սա շատ ողջունելի ակցիա է, որը ցույց է տալիս, որ իսկապես քաղաքացիական հասարակությունը՝ հատկապես անկախ որևէ քաղաքական կողմնորոշումից, ակտիվանում է, հզորանում է:

Ես կարծում եմ, որ դա ածանցյալ է  Շարժման  չորս տարվա այս համառ պայքարին: Չորս տարի շարունակ ռեժիմի ռեպրեսիաները Շարժումը վերցրել է  իր վրա, այդ ոստիկանության բռնությունները,  ապօրինությունները,  կոպտությունը: Այդ ամբողջը մենք չորս տարի տարել ենք  մեզ վրա, և նաև շնորհիվ մեր պայքարի և իրավաբանական մեր բոլոր այս գործողությունների,  մենք ստեղծել ենք մի իրավիճակ, երբ որ այսօր ոստիկանությունը արդեն  ստիպված է հաշվի նստել մարդկանց իրավունքների հետ», – ասել է  Լևոն  Զուրաբյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829