Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները հույս էին հայտնում, որ գոնե այս անգամ գեներալ «Շերիֆի» ազգականը պատասխանատվության կենթարկվի

Փետրվար 19,2012 12:43

Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.20-ի սահմաններում Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Սասուն Գրիգորյանը, վարելով «ԲՄՎ 520» մակնիշի 06 ՍԼ 864 համարանիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ուղևոր, 21-ամյա Լևոն Աղամիրյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի և ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի քննիչ Արտակ Թարվերդյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի տուգանային հրապարակ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ «ԲՄՎ»-ի վարորդ Ս. Գրիգորյանը ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր, վերջերս ԲՀԿ–ական դարձած, «Շերիֆ» մականվամբ  Գրիգոր Գրիգորյանի եղբորորդին է։ Իսկ Վեդիում Գ. Շամշյանին պատմել են՝ «սա էլ որերորդ դեպքն է, որ «Շերիֆի» ազգականը ավտովթարների և քրեական պատմությունների մասնակից է լինում, սակայն գեներալ հոպարի միջամտությամբ ջրից չոր է դուրս գալիս»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829