Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստաընկերությունը փոխում է իր արտոնագրով սահմանված ուղղվածությունը

Փետրվար 18,2012 23:41

Լուսանկարը՝ https://reporter-arm.livejournal.com-ից

«12» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գագիկ Եղյանը «Երկիր» օրաթերթին  այսօր հայտնել էր. «12»-ը դառնում է սպորտային ալիք: Ովքեր կկարողանան աշխատել, կմնան, ովքեր չէ, ուրիշ տեղ աշխատանք կփնտրեն»:

Նշենք, որ այս հեռուստաընկերությունը  2010 թվականի դեկտեմբերի 16-ին ստանալով ՀՌԱՀ բոլոր անդամների «6» գնահատականները` հաղթել էր թիվ 15 մրցույթում, որը սահմանված էր ընդհանուր ուղղվածության եւ տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու համար:

Ըստ այդմ՝  «12» հեռուստաընկերությունն այժմ պատրաստվում է խախտել իր արտոնագրի պայմանները՝  դառնալով սպորտային ալիք: Գուցե օրենքի բացն է, բայց նման ուղղվածության հեռուստաընկերություն ընդհանրապես սահմանված չէ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով:

Հետաքրքիր է, թե հեռուստաոլորտում այս մի հերթական խախտման վրա «աչքերը փակելու» եւ արդարացնելու համար ի՞նչ պատճառաբանություն կներկայացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Համենայնդեպս՝ ՀՌԱՀ-ը որեւէ կերպ չի արձագանքում այն փաստին, որ դարձյալ խախտելով արտոնագրի պայմանները՝ իր մրցութային փաթեթին էլի միայն «6» գնահատականների արժանացած «Ար» հեռուստաընկերությունն այդպես էլ լիովին չի գործում իբրեւ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական ու ճանաչողական ուղղվածության հեռուստաընկերություն:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Հենց այս տողերը գրելու ընթացքում «Ար»-ը ցուցադրում էր «Մի անգամ Ամերիկայում» կինոնկարը, եւ մասնավորապես այն կադրերը, թե ինչպես են մի արհմիութենական ակտիվիստի վրա բենզին լցնում. շատ մանկապատանեկան եւ ու անչափ գիտակրթական է, իսկ դաստիարակչական նշանակության մասին խոսելն իսկ ավելորդ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829