Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղագիտություն առարկայից մասնակցություն չի եղել

Փետրվար 18,2012 21:59

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյան

Փետրվարի 13-16-ը Սյունիքի մարզի տարածաշրջաններում անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին աստղագիտություն առարկայից Կապանի տարածաշրջանում մասնակցություն չի գրանցվել: Ինֆորմատիկա առարկայից էլ միայն մեկ հաջողված արդյունք է եղել` Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտի կողմից: Իսկ ՆԶՊ առարկայից առավելագույն արդյունքներ ցուցաբերել են աղջիկները:

Կրթության ոլորտի պատասխանատուները բացասական են համարում այն, որ Կապանի մի շարք դպրոցներ արդեն որերորդ տարին է՝ օլիմպիական երեխաներ չեն տալիս: Փոխարենն ուրախալի փաստ են համարում գյուղական դպրոցների երեխաների ձեռքբերած հաջողությունները, որոնց աշակերտները հասել են առանց կրկնուսույցների մոտ մասնավոր պարապմունքների հաճախելու:

Այս տարի ավելացել է գյուղական դպրոցներից օլիմպիադային մասնակցող գյուղական դպրոցների աշակերտների թիվը: Ցուցաբերած արդյունքներով առավել աչքի են ընկել Գեղիի, Արծվանիկի, Օխտարի, Աճանանի եւ Շղարշիկի դպրոցների աշակերտները:

Կապանի տարածաշրջանից տարածքային փուլին մասնակցել է 708 աշակերտ, իսկ ամբողջ մարզից շուրջ 2500 դպրոցական: Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանի` ամենաշատ մասնակցությունը գրանցվել է անգլերեն, ռուսաց լեզու եւ հայոց լեզու առարկաներից:

Պարոն Հարությունյանը կողմ չէ օլիմպիադայի անցկացման նոր ձեւերին, բացի այդ գտնում է նաեւ, որ պետք է քչացնել անցկացվող առարկաների թիվը, հենվել հիմնականում բնագիտական առարկաների վրա, ներկայիս օլիմպիական հարցաշարերում քչացնել թեստային հատվածները, դժվար լուծելի խնդիրներ առաջադրել եւ այլն:

Տարածքային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները կմասնակցեն դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին, որը կանցկացվի փետրվարի 25-ից մարտի 14-ը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829