Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Իտալիայում եւ Վատիկանում

Փետրվար 18,2012 23:42

Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Փետրվարի 8-ին Վատիկանում նրան ընդունեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը:

Տիկին Հակոբյանն այս առիթով Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ պրն. Ճեմպերճյանի հետ այցելեց նաեւ Հռոմի Լեւոնյան Ք. Վարժարանը, ուր ի պատիվ հայրենի մեծարգո հյուրի վարժարանի տեսչությունը «սիրո սեղան» էր պատրաստել, որին ներկա եղան նաեւ Հռոմի հայ համայնքի խորհրդի ներկայացուցիչներ, «Ռադիովատիկանի» հայերեն հաղորդումների անձնակազմը, ինչպես նաեւ հոգեւորականներ ու վարժարանի ուսանողներ:
ՀՀ սփյուռքի նախարարուհուն ողջույնի խոսք ուղղեցին Վարժարանի տնօրեն Հ. Գեւորգ ծայրագույն վարդապետ Նորատունկյանը եւ Մոնրեալից Հռոմ ժամանած Գեւորգ ծայրագույն վարդապետ Եղիայանը:

Իտալիայում ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ քաղաքական եւ այլ պաշտոնական անձանց հետ, ներկա եղավ մի շարք ձեռնարկների:

Այսօր երեկոյան Հրանուշ Հակոբյանը կմասնակցի Իտալիայում ՀՀ դեսպանության ջանքերով կազմակերպված համերգին, որը տեղի կունենա Տրիեստի՝ Տարտինիի անվան երաժշտանոցի մեծ սրահում: Համերգին ելույթ պիտի ունենան հայազգի դաշնակահարուհի Անի Մարտիրոսյանը եւ «Ծաղկազարդ» երգչախումբը: Իսկ վաղը՝ փետրվարի 11-ին, նախարարը կմասնակցի  Հայոց ցեղասպանության 100-ամյա  տարելիցին նվիրված միջազգային դասախոսական հանդիպմանը:

ՀՀ սփյուռքի նախարարի փոխանցմամբ՝  Հայաստանից Իտալիա են գնացել նաեւ մի շարք գործարարներ, ովքեր հանդիպելու են Տրիեստի գործարարների հետ և փորձելու են համատեղ ծրագրեր մշակել:

ՀՀ Սփյուռքի նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829