Օրվա լրահոսը
ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԱԾ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ դպրոցական դասագրքերի եւ վճարովի ծառայությունների մասին Իշխանության ներկայացուցիչները, կրթության պատասխանատուները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ ուսումնական հաստատություններում դրամահավաքության ցանկացած դրսեւորում պատժվելու է: Ավանդաբար սոցիալապես անապահով երեխաներին աջակցելու քողի տակ աշակերտներից դասագրքերի համար հավաքվող դրամահավաքությունից խուսափելու համար պետական հանրակրթական հաստատություններին 2010-ի պետբյուջեով հատկացվել է 120 միլիոն դրամ, իսկ ԿԳ նախարարի՝ 2010-ի
Ամեն օր ապացուցել
Հարգանքն ու սերը զուտ անհատական զգացմունքներ են Ամեն օր կարելի է հանդիպել լուրերի, որ Արեւմուտքում այս կամ այն հանրաճանաչ երգիչը, սպորտսմենը, գրողը կամ որեւէ այլ մասնագիտության համաշխարհային դեմք հարկերը չմուծելու պատճառով զրկվել է տնից, կամ ստիպված է եղել հեռանալ երկրից, կամ էլ, վատագույն դեպքում՝ նրան դատում են: Այսպիսի լուրերը մեզ մոտ հետաքրքրություն են առաջացնում, զարմանալի
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՀԱԿԱԴՐԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
Այն հեռուստահաճախականությունը, որով հեռարձակվում էր «Արարատը», «Շողակաթին» տրամադրելուն հաջորդեցին նման որոշման դեմ իրենց դժգոհությունը արտահայտող մի շարք մտավորականների հրապարակումներն ու ելույթները, թե փակվեց Հայաստանի միակ մշակութային ալիքը եւ այս հարցադրման ընդհանուր համատեքստի շրջանակում որոշակի հակադրություն ստեղծվեց մշակութայինի ու հոգեւոր-եկեղեցականի միջեւ՝ այն մեկնաբանությամբ, թե մշակույթը առավել լայն հասկացություն է անհամեմատ մեծ ընդգրկմամբ, իսկ «Շողակաթը» ավելի կրոնա-եկեղեցական
Փող՝ գումարած գիտելիքներ
Ըստ ՀՀ սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարների, Հայաստանը պետք է սփյուռքահայերի կարծիքը հաշվի առնելով բարելավի բիզնես միջավայրը եւ խրախուսի սփյուռքի բիզնես-ծրագիր ներդրումները: Ապրիլի 29-ին եւ 30-ին Երեւանում կանցկացվի առեւտրաարդյունաբերական էթնիկ պալատների (հայ-սիրիական, հայ-չեխական, հայ-հնդկական եւ այլն) ղեկավարների համաժողով՝ ուղղված Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացմանը: Նախաձեռնության հեղինակը հայ-կանադական պալատն է: Համաժողովի կազմակերպման եւ անցկացման հարցերը քննարկվեցին երեկ ՀՀ
ՉԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Հիվանդը պնդում է, որ տուժել է բժիշկների անտարբեր ու անփույթ վերաբերմունքի պատճառով, բժիշկները պնդում են, որ հիվանդը թաքցրել է իր հիվանդության պատմությունը: Վանաձոր քաղաքի Տավրոսի թաղամասի բնակչուհի Հրանուշ Մխիթարյանի ընտանիքն արդեն մի քանի ամիս հսկայական գումարներ է ծախսում դեղորայք գնելու եւ Վանաձոր-Երեւան ճանապարհը հաղթահարելու համար: Հրանուշ Մխիթարյանը դեռեւս 2009 թ. ապրիլին աջ ոտքի սուր ցավերով
Մեր Եռագույն ազատ, անտեր
Մինչ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն այս օրերին փորձում են նոր կոալիցիոն հուշագիր ստորագրել, Նուբարաշեն վարչական շրջանի շենքի վրա ծածանվում է բզկտված Եռագույնը: Հավանաբար, ԲՀԿ-ական թաղապետ Մհեր Հովհաննիսյանը ժամանակ չունի դրոշը փոխելու կամ էլ տեղյակ չէ՝ պետական խորհրդանիշի անարգման դեպքում ինչպիսի պատասխանատվություն է նրան սպասվում:
Մոսկվայում հայ ուսանող են սպանել
Մոսկվայում սպանել են հայ ուսանողի: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, փետրվարի 16-ի երեկոյան, Ստարի Գայ փողոցի 6-րդ տան մոտ, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է 23-ամյա տղայի դիակ: Սպանվածը Մոսկվայի բուհերից մեկի 5-րդ կուրսի ուսանող էր, ով ժամանակավորապես ապրում էր այդ փողոցում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ «սպանություն» հոդվածի հատկանիշներով: Տեղի ունեցածի
Մարզպետարանի աշխատակցի արձագանքը
«Նախ ասեմ, որ սա խիստ անձնական հարց է եւ ոչ մի կապ չունի իմ աշխատանքային գործունեության հետ: Ես ոստիկանություն եմ դիմել՝ որպես շարքային քաղաքացի»,- արձագանքելով «Առավոտում» (28.01.2011թ.) տպագրված «Շփվել է տոկոսով. երեխաների պաշտպանի դեմ» հրապարակմանը՝ գրում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բասժնի պետ Լուսինե Գինոսյանը: Անդրադառնալով իր եւ քաղաքացի Ռուզան Ադանալյանի
Որդին՝ հոր, հայրը՝ որդու դեմ
«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը կալանավորված է, քանի որ, ըստ հարուցված քրեական գործի նյութերի, մարմնական վնասվածք է հասցրել որդուն՝ Դավիթին (նա ծնոտին վնասվածք է ստացել): Ռ. Սիմոնյանը «Առավոտին» է փոխանցել իր բողոքը՝ կապված որդու վնասվածք ստանալու ժամկետի հետ: Ըստ քրգործի՝ ծնոտի վնասվածքը Դավիթը ստացել է անցյալ տարվա օգոստոսի 1-ին: Մինչդեռ Սիմոնյանը գրում է. «Եթե
«ԲԱՑ» ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներին եւ տեղաբաշխման հանձնաժողովին Մամուլում հրապարակումներ եղան ՀՀ ազատազրկված քաղաքացի Նիկոլ Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ից ավելի խիստ ռեժիմի՝ «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու մասին, եւ որ այդ տեղափոխումն օրինականացնելու համար արձանագրվել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կոշում բացասական վարքագիծ է դրսեւորել: Բանն այն է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուղղիչ հիմնարկի տեսակը կարող
ԼԵՌՆԱՊԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԱՔՈՒՆՑԻ
2011թ. փետրվարի 18-ին, ժամը 11-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (թիվ 2 նիստերի դահլիճ) տեղի կունենա դատական նիստ՝ Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի: Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Վանո Եղիազարյանի կողմից
ՀԱԿ-Ի ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները այսօրվա հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածելիս, ինչպես սովորաբար պատահում է ընդդիմության ակտիվիստների հետ նման դեպքերում, հերթական անգամ բռնության են ենթարկվել: Միջադեպերից մեկը տեղի է ունեցել Էրեբունի, մյուսը՝ Կենտրոն համայնքներում: Մի դեպքում նրանցից խլել են թռուցիկները, մյուս դեպքում՝ բարձրախոսը: Ավելի ուշ, ոստիկանները ՀՀՇ կուսակցության գրասենյակից ՀԱԿ ակտիվիստ Նարեկ Սամսոնյանին
ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է
Երեկ ՀՀ կառավարությունը քննարկեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թ. պետական ծրագիրը:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ, ծրագրում ընդգրկված են սոցիալական, մշակութային, կրթական եւ առողջապահական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն հաղթահարել հանրապետությունում առկա ժողովրդագրական ճգնաժամը եւ ժողովրդագրական երեւույթների բացասական զարգացումները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք հանրային քննարկումներ եղե՞լ են: Նախարարի բացասական
Օտար ձվից ավելի շուտ են թունավորվում
«Առաջիկա Զատկի տոնի նախորդ օրերին Հայաստանում ձվի դեֆիցիտ չի առաջանա, ինչպես եղավ Ամանորից առաջ։ Այդ նախաամանորի դեֆիցիտն էլ պայմանավորված էր ներկրողների եւ սուպերմարկետների մեքենայություններով։ Որոշ սուպերմարկետներ իրենց մոտ կենտրոնացրին ողջ ձուն, որպեսզի մյուս ապրանքներն ավելի լավ վաճառվեն»,- երեկ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Սպառողների ազգային ասոցիացիայի» ղեկավար Մելիտա Հակոբյանը։ Tert.am-ի փոխանցմամբ, նա հայտարարել
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՄԵՔԵՆԱՆ ԷԼ ԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
ՊԵԿ-ը ինչ ավտոմեքենա տեսնում է՝ որոշում է մաքսազերծել ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ ավտոմեքենաների մաքսազերծման մոլուցքն այն աստիճանի է հասել, որ այս գերատեսչությունը սկսել է մաքսազերծում պահանջել նույնիսկ օտար երկրում գրանցում ունեցող ավտոմեքենաներից: Տիգրան Մոսինյանը անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին Իտալիայից իր սեփական՝ 1999 թվականի արտադրության «Ֆիատ Մարեա» ավտոմեքենայով որոշում է գալ Հայաստան, սակայն Բագրատաշենի անցակետում մաքսավորները նրանից
ԸՆԴԴԵՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ, Ի ՆՊԱՍՏ ԱՐՏԱԳԱՂԹԻ
Վրացական պետհամարանիշներով մեքենաների վանաձորցի վարորդները երեկ այդպես էլ չմասնակցեցին Երեւանում ՀՀ կառավարության շենքի դիմաց անցկացվելիք բողոքի ակցիային. վաղ առավոտից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փակել էին Վանաձոր-Երեւան ճանապարհը՝ միայն վրացական համարանիշներով մեքենաների համար: Վարորդների հետ էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով հայտարարեց. «Սա Սահմանադրության կոպիտ խախտում է, մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքն է ոտնահարվում: Ոստիկանությունն արդեն անցել
Գյումրին Եգիպտոսի է վերածվում
Եվ այս պրոցեսն արագանում է շնորհիվ հայրենի ոստիկանների Երեկ վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները նախատեսել էին իրենց բողոքի ակցիան անցկացնել կառավարության շենքի դիմաց, սակայն վաղ առավոտյան ոստիկանները, շրջափակելով Գյումրու կենտրոնական՝ Սայաթ-Նովայի փողոցը, ոչ միայն ձախողեցին վարորդների խաղաղ երթը, այլեւ կաթվածահար արեցին ամբողջ քաղաքի երթեւեկությունը ու գյումրեցիներին ինքնաբուխ հանրահավաքի մղեցին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների այն հարցին, թե
ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՆ ԴՈՒՐՍ ՉԵԿԱ՞Վ
Կառավարությունը որոշել է խթանել հանրապետությունում գարու արտադրությունը Որպեսզի ավելանան գարու ցանքատարածությունները եւ համախառն բերքի արդյունքը, առաջիկայում Ուկրաինայից կներկրվի 2000 տոննա գարու սերմացու եւ անվճար կտրամադրվի հողօգտագործողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում ասաց, որ նախատեսել են գարու սերմացուներով աջակցել 14 000 տնտեսության. «Այս ծրագիրը ցորենի սերմաբուծության շարունակությունն է, բայց այս անգամ ունի հստակ սոցիալական ուղղվածություն:
«ԳԱԼԱ»-Ի ԱՆՏԵՆԱՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԿՈՐԴԻՆ
Երեկ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ–ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց: Այսօր ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Երեմի Հակոբյանը հրապարակեց վճիռ, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է ավելի ահագնանալ: Դատարանը բավարարեց Գյումրու
Փաշինյանի նամակները չեն ուղարկվում
Իսկ արդարադատության նախարարությունը դիտորդական խմբի հաշվետվությանը պատասխանում է «պրես-ռելիզ»-ով: Փետրվարի 14-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցի նախագահությամբ կազմված անկախ դիտորդական խումբը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նվիրված «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին աշխարհի հետ շփման՝ նամակագրության եւ ՔԿՀ-ի վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքի իրացմանը: Հաշվետվության մեջ ասվում է, որ 2011թ.-ի հունվարի 9-ի
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-2
«Շանթին» լսելը ըդիկ նույնն է, ինչ-որ մաշկիդ վրա զգաս»,- այս կարծիքը ներառված է հեռուստաընկերության մրցութային առաջարկում:« Շանթի» ղեկավար Արթուր Եզեկյանը՝ մրցութային առաջարկը ներկայացնելիս: Թիվ 2 մրցույթի միակ մասնակիցը՝ «Շանթ» հեռուստաընկերությունն իր առաջարկում ներկայացրել է բավական հավակնոտ ծրագրեր. «Մոտակա 10 տարիների ընթացքում պլանավորվում է դարձնել «Շանթը» համահայկական, միջազգային ճանաչում ունեցող հեռուստաընկերություն: Հաստատվել միջազգային հեռուստաշուկայում՝ որպես հեռուստածրագրեր
«ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ»
Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները՝ Հանրապետականը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիրը» (ՕԵԿ), ստորագրեցին կոալիցիոն նոր հուշագիր, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով: Կոալիցիոն կուսակցությունները նաեւ նշում են, որ միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռը
Մեր տագնապը՝ մեր մեջ
Եվ եղավ այնպես, որ նախքան Քրիստոս, քսանհինգ հազար տարի առաջ ժայթքեց Արարատ լեռը, եւ այսօր հազարավոր սերունդներ հետո, մենք մեր շփոթված սերնդի հայացքով նայելով լեռան ճողվածքին՝ չենք էլ ենթադրում, թե ինչ ամպ է կախված եղել հնդեվրոպական նախահայրենիքի վրա: Առավել եւս չենք ենթադրում, թե ինչ տեղի ունեցավ հավերժական թվացող ամպամածությունից հետո… Իսկ տեղի ունեցավ այն, որը
«Պատասխան եք տալու ձեր փնթի աշխատանքի համար»
ՀՌԱՀ-ին երեկ խոստացավ «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը «Անկեղծ՝ լավատեսությամբ, սպասում էի խոստացված սենսացիային: Կարծում էի, որ պիտի բացահայտված լինեին կեղծ փաստաթղթերի հեղինակները եւ դրանց մասնակիցների անունները: Ցավոք, դրանք դեռեւս հրապարակված չեն»,- ընդամենն այսպես արձագանքեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել այն փաստերը, որոնք երեկ ասուլիսում հրապարակեց «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը: Ամենակարեւոր փաստը
ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԵՎՍ ՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՈՒՄԲ
Միջազգային մամուլը փետրվարի 16-ին եւ 17-ին ողողված էր ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հայկական Armenian Power հանցախմբի բացահայտման մասին տեղեկություններով: ԱՄՆ հանձնակատար Անդրե Բիրոտտը հայտարարել է Կալիֆոռնիա նահանգում Armenian Poweer հանցախմբի բացահայտման մասին Փետրվարի 16-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազի՝ քրեական հանցագործությունների գծով օգնական Լեննի Բրեյերը իր եւ ԱՄՆ հանձնակատար Անդրե Բիրոտտի եւ իրավապահ կառույցների պատասխանատուների
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՄԲ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ կոալիցիան 2013-ին կգնա մեկ միասնական թեկնածուով: – Թեպետ ստորագրվեց կոալիցիոն նոր հուշագիրը, սակայն որոշ հարցեր մնացին. օրինակ, ինչո՞ւ այսքան ձգվեց անորոշության եւ լարվածության մթնոլորտը: – Նախ, ես դրական եմ գնահատում քաղաքական երեք ուժերի ստորագրած հայտարարությունը, ըստ որի՝ միասնական ջանքերվ պարտավորություն է ստանձնվում նախագահ Սարգսյանի
ՄԻ՛ ՆԱԽԱՆՁԵՔ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր բլոգում անդրադառնալով վրացական բարեփոխումներին՝ նշել է. «Մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից է բխում ժողովրդավարական, հարուստ ու զարգացած հարեւան ունենալը: Այդ առումով Վրաստանի հաջողությունները մեզ պետք է ոգեւորեն եւ ոչ թե խանդ ու նախանձ առաջացնեն»: Անդրադարձ կա նաեւ հայկական տարբեր բիզնեսների՝ Վրաստան տեղափոխմանը. «Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն
ՓԵՏՐՎԱՐԻ 17
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր
ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ԳԵՅԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ Բրիտանիայի նախարարը մտադիր է մյուս շաբաթ հավասարության հարցերով կառավարական լսումներ կազմակերպել՝ միասեռականների ամուսնության արգելքը երկրում վերացնելու համար: Օրինագծի ընդունման դեպքում միասեռական զույգերը հնարավորություն կունենան հարսանեկան արարողության մեջ մտցնել եկեղեցական այնպիսի տարրեր, ինչպիսիք են քահանայի օրհնությունը, շարականներ երգելը, Աստվածաշնչի ընթերցումը: Անգլիկան եկեղեցին արդեն իր դժգոհությունն է արտահայտել բարեփոխման վերաբերյալ:
ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՄԵՐ «ՄՈՒԹ» ԿՈՂՄԵՐԸ
1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9): 2. Գրեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի ձեր ամենասիրելի գույնը): 3. Գրեք 5 գեղարվեստական կինոնկարի վերնագիր՝ դրանք եւս շարադրելով ըստ ձեր նախասիրության: 4. Գրեք 5 երաժշտի (կամ՝ խմբի) անուն (դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության): 5. Նկարեք