Օրվա լրահոսը
«ՍՈՆԻԻ» ԳՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում է գտնվում 19-ամյա Գրիգոր Մաթեւոսյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Գ. Մաթեւոսյանը մեղադրվում է անցյալ տարվա հոկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում «Սոնի» տեսակի մագնիտոֆոն գողանալու, տուժող Արթուր Մկրտումյանին 20 000 դրամի չափով վնաս հասցնելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, այդ չարաբաստիկ «Սոնին» իբր գողացվել էր մեքենայից:
ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ
Նոյեմբերի 19-ին, ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Աղայան 94/5 շենքի բնակարանում հրազենային կրակոցներով սպանել են Վանաձորի Թումանյան 94/5 հասցեի բնակչուհի՝ 42-ամյա Համեստուհի Այվազյանին: Դեպքի առիթով մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով: Կատարած օպերատիվ հետախուզական քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է Վանաձորի բնակիչ Մանվել Ավետիսյանը: Նա
ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ՀՐԴԵՀԻ ՃԱՐԱԿ
Նոյեմբերի 22-ին, ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բրազիլիայի հրապարակին հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներ են այրվում: Ամբողջությամբ այրվել են «Սամանդ» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան եւ «Հոնդա» մակնիշի առանց պետհամարանիշի ու «Մերսեդես» մակնիշի 18 ՍՍ 195 պետհամարանիշով ավտոմեքենաների առաջնամասերը:
ՄԽՐՃՎԵԼ ԷՐ ՈՏՔԻՆ
Երեկ, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տան բնակչի ոտքն է մխրճվել գետնից ցցված երկաթյա ամրան, որը կտրելուց հետո միայն հնարավոր կլինի տուժածի հոսպիտալացումը: Փրկարարների ուժերով ամրանը կտրվել է եւ տուժածը՝ 71-ամյա Վ. Ջավադյանը, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԵՆ
Վերաքննիչ դատարանի քրեական եւ քաղաքացիական գործերով մասնագիտացված դատավորների անունները դեռ հայտնի չեն: «Առավոտի» տեղեկություններով, քրեական գործերով մասնագիտացված դատարանի առաջխաղացման ցուցակում առաջարկվել է 2 դատավոր՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից (Գագիկ Ավետիսյան եւ Մնացական Մարտիրոսյան), 1 դատավոր՝ Շենգավիթ համայնքի դատարանից (Կարինե Ղազարյան), 1 դատավոր՝ Կոտայքի մարզից (Մեսրոպ Մակյան), 1 դատավոր էլ՝ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների
ԳԼԽԻՆ՝ ԿՐԱԿՈՑՈՎ
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Շահումյան եւ Դաշտ գյուղերի միջեւ տեղակայված գազալցակայանի ետնամասում, գլխին ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Գեւորգ Այվազյանը: Վերջինս երկար տարիներ զբաղեցրել է Էջմիածնի էլցանցի տնօրենի պաշտոնը եւ քաղաքում հայտնի է «Ճուտ» մականունով: Թե ում հետ է պարտք ու պահանջ ունեցել նախկին տնօրենը, որոնք էլ կարող էին
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԷՐ ԵՂԵԼ
Երեկ առավոտյան, ժ.7.30-ի սահմաններում, Կիեւյան կամրջից իրեն նետել էր 24-ամյա Մուկուչ Հովհաննիսյանը: Նա Արմավիրի մարզից էր: Մեկ այլ դիակ էլ հայտնաբերվել էր մայրաքաղաքի «Մարիաննա» նավ-ռեստորանի մոտ. տնտեսագիտական համալսարանի ուսանող Գոհար Խաչատրյանն էր: Ոստիկանությունը երկու դեպքով էլ ճշտում է նրանց մահվան հանգամանքները:
ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ Նոյեմբերի 19-ին Ղարաբաղի ՊԲ զորամասերից մեկում հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ.
Չհասցրեց մաքրել վրաերթի հետքերը
Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության եւ Երեւանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ուրբաթ՝ նոյեմբերի 17-ի երեկոյան Կոմիտասի պողոտայում Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ Սեդա Սերգոյանին վրաերթի ենթարկած անձին: Հայտնաբերվել է նաեւ «ՋԻՓ Լինքոլն» մակնիշի 06 OS 613 համարանիշի այն ավտոմեքենան, որի վարորդը վրաերթ կատարած՝ 53-ամյա, նախկինում դատապարտված, Երեւանի
ԿՐԱԿՈՑ՝ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ
«Տեսա՞ր ինչ եղավ» գործը տեղափոխվել է ռազմական ոստիկանություն Նոյեմբերի լույս 20-ի գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում մի քանի երիտասարդ վիճաբանում ու հայհոյում են: Շտապ նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի գիշերային հերթափոխը՝ քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ: Նշված վայր հասնելուն պես հնչում է մեկ կրակոց,
«Վա՜յ, միամիտ ստացվեց»
Մի քանի օր առաջ բջջային կապի 3-րդ օպերատորի՝ «Օրանժի» բաժանորդներին մեկ այլ օպերատորից՝ «Բիլայնից» sms հաղորդագրություն եկավ՝ գովազդային բովանդակությամբ: «Բիլայնն» «Օրանժի» բաժանորդներին համոզում էր, որ միանան «Hi Line» որակյալ ինտերնետին ու նվեր ստանան՝ 2 մեգապիկսել արագություն առաջին ամսում, կամ USB մոդեմ ու անվճար շարժական ինտերնետ: Այս sms-ը խիստ տարօրինակ էր այն առումով, որ «Օրանժը», ունենալով
ԱԱԾ-ն գիտե՞ր, թե՞ նոր իմացավ
Վայոց ձորի բնակիչները մեկ շաբաթ ահուդողի մեջ են եղել Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատի մարզի Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 սահմանախախտ է հայտնաբերվել եւ ձերբակալվել: Սույն հաղորդագրության մեջ նաեւ ասված էր, որ հայ-թուրքական պետական սահմանը խախտելու մասին տեղեկությունը ԱԱԾ-ն ստացել է նոյեմբերի 21-ին եւ լուրը ստանալուն պես
ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Ապահովագրական ընկերությունները կարող են գյուղացիներին համոզել, որ տրակտորներն ու սայլերն էլ ապահովագրեն, ինչ է թե՝ հաճախորդ ունենան: Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը, որը սկսվել է մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 18-ից, մեծ խուճապ է առաջացրել հատկապես մարզերում: Այս պահին Կենտրոնական բանկը խուսափում է տվյալներ ասել, թե քանի մեքենա է ապահովագրվել՝ պատճառաբանելով, թե տվյալների բազան դեռ ստեղծված չէ
«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ»՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ»
Մանկական «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի հաղթող, Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանի հետ բեմում ելույթ ունեցողները «Կյանքի խոսք» եկեղեցուն կից գործող «Լայֆ» պարային համույթի մանկական խմբի երեխաներն էին: «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը facebook-ի իր էջում ու իր բլոգում Վլադիմիրից առավել շնորհավորում ու «մեծարում» է «Լայֆին»: Ա. Սիմոնյանը «Մեր երեխաները՝ «Եվրատեսիլի» հաղթողի հետ նույն բեմում» վերնագրի
Պանթեոնները կբարեկարգվեն
Նոյեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային շրջայց կատարեցին Կոմիտասի անվան այգու Պանթեոնում, այնուհետեւ այցելեցին քաղաքային պանթեոն: Կոմիտասի անվան զբոսայգու տարածքից առանձնացված Պանթեոնը գտնվում է բարվոք վիճակում. Երեւանի քաղաքապետարանի կողմից այստեղ ամենօրյա պահպանություն եւ խնամք է իրականացվում: 2011 թ. Երեւանի քաղաքապետարանի ծրագրով Կոմիտասի անվան այգու Պանթեոնի տարածքում նախատեսվում է
Մայրերն անհանգստացած են
Բաց նամակ ՀՀ նախագահին Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ են դիմում Հայաստանում ապրող ներկա եւ ապագա մայրեր, ովքեր պատրաստվում են ապահովել մեր հասարակության առողջ աճը՝ զավակներ պարգեւելով հանրապետությանը: Քանի որ ԱԺ կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին արդեն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի վավերացման արդյունքում մենք վտանգված ենք համարում մեր եւ մեր
ՇԵՅԽՆ ՈՒ ՕԼԻԳԱՐԽՆ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ
Սասուն Միքայելյանից, ազատությունից բացի, հողն էլ են խլում Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մի քանի տասնյակ բնակիչներին երեկ Երեւան էր բերել ՀՀ գործադիրի փետրվարի 25-ի որոշումը, որի համաձայն, գյուղի մոտ 100 բնակչի պատկանող հողերը համարվել են հանրային գերակա շահ: Կառավարության շենքի մոտ հավաքված գյուղացիները վարչապետից պահանջում էին չեղյալ համարել այդ որոշումն ու վերադարձնել իրենց հողերը: Ըստ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԾՆՆԴՅԱՆ 68-ԱՄՅԱԿԸ
Երեկ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն էր: Նրա 68-ամյակը: Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի իղձերն ու արժանապատվությունը տարատեսակ ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել սահմանամերձ շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը,
Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց Չարենցավանի ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատաքննությունը: Երեկվա դատական նիստում հանդես եկավ ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանի փաստաբանը: Նրա ճառն ավելի շատ ուղղված էր ոչ թե իր պաշտպանյալի պաշտպանությանը, այլ ուղղված էր ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին
«ԽԱՆԴԵԼ ՊԵՏՔ ՉԷ»
Այսպես է վերաբերվում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հարեւան Վրաստանի հաջողություններին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը համոզված է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումներին որեւէ կերպ չի անդրադառնա Հայաստան-ՆԱՏՕ հետագա հարաբերությունների վրա, որոնք, ի դեպ, մեր իշխանավորներն իրենց ամենատարբեր հայտարարություններում շատ թանկ են գնահատում: Իսկ գագաթաժողովի հռչակագրի նախագծում առկա եւ
ՀԱՐՑ ԼԻՍԱԲՈՆԻ ԲՈՅԿՈՏՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՂՆԵՐԻՆ
ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն «Առավոտին» ասաց. «Մի շարք քաղաքական գործիչներ՝ Ստեփան Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Արտակ Դավթյանը, Արամ Սաֆարյանը եւ այլք՝ ճիշտ համարեցին Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը բոյկոտելը: Հիմքն այն էր, որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան
Քվեարկության օրը ԿԸՀ-ին չեն ենթարկվում
Տեղամասային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ երեկ այս սենսացիոն խոստովանությունն արեց ԿԸՀ անդամը: Երեկ իր աշխատանքները սկսեց «Հայաստանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքը» եւ միջազգային հեռանկարը» համաժողովը, որին մասնավորապես մասնակցում էին ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ փորձագետներ: Նրանց տեսակետներին կանդրադառնանք վաղվա համարում: Իսկ առայժմ մեջբերենք այն ելույթը, որը համաժողովի ընթացքում ունեցավ 1999-ից ԿԸՀ-ում ՀՅԴ-ն ներկայացնող եւ տարբեր ժամանակահատվածներում նաեւ
«ԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿԱԴՐՎՈՂԸ ՉԵՄ»
Ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ պարզաբանում. «Ես իշխանությունների ընդդիմախոսն եմ»: – 2009թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ զեկույցի ԱԺ-ում քննարկումից հետո մեկնաբանությունների տեղիք տվեց այն, որ ՀՀԿ-ից նույն պատգամավորը, որն անցած տարի քննադատում էր Ձեր զեկույցը՝ այս անգամ դրվատալից ելույթ ունեցավ, թե էլ չկան «այն հայհոյանքները, որ նա տեղում
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԱՆԿԱԽ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
Այս հայտարարությունն է հնչել Լիսաբոնում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կողմից Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրում նշված է, որ Եվրաատլանտյան տարածքի խաղաղության առումով Հարավային Կովկասում եւ Մոլդովայում պահպանվող երկարատեւ տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են դաշինքի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ. «Մենք բոլոր կողմերին կառուցողական ներգրավվածության, հակամարտությունների խաղաղ լուծման համար քաղաքական կամքը ուժեղացնելու եւ ընթացիկ բանակցային ֆորմատները հարգելու կոչ ենք անում:
ԼՐՏԵՍՆԵՐԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Կիրակի օրը Վայոց ձորից Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում մի քանի տեղ ուղեկալներ էին դրված. հայ ու ռուս սահմանապահները, ՀՀ ոստիկանների հետ համատեղ զինված, մեկ առ մեկ ստուգում էին բոլոր մեքենաների ուղեւորներին՝ պահանջելով փաստաթղթեր: Միկրոավտոբուսների վարորդներին էլ հարցուփորձ էին անում, թե՝ ուղեւորների մեջ կասկածելի մարդ չե՞ն նկատել: Սուրենավան գյուղի «պոստի» մոտ իրավապահները կանգնեցրին Վայքից եկող միկրոավտոբուսը,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներորդ ԱՐՁԱՆՆԵՐ ԵՎ ՄԱՐԴԻԿ Եվ Օֆիկը մի քիչ մտածեց ու Լենային ասաց՝ «որ մարդկային չըլնեի, հետդ ըսենց հավասարի պես չէի խոսա», եւ Լենան ժպտալով Օֆիկին ասաց՝ «մեռնեմ համեստ ջանիդ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու Լենայի վրա գոռաց՝ «գնա՝ դախլիդ հետեւը կայնի» եւ կարմրատակած ավելացրեց՝ «չես տենո՞ւմ, որ մարդիկ կայնել՝ կոֆե են
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
Պատվելի գործի սկզբնաղբյուրը
Հին Արեւելքի բուրմունքները Շատերի կողմից սիրված դիմահարդարման միջոցները բավականին հին պատմություն ունեն: Դրանք ստեղծվել են շատ դարեր առաջ: Դիմահարդարման միջոցների հայրենիքն է համարվում Հին Արեւելքը՝ Եգիպտոսը, Միջագետքը, Ասորեստանն ու Բաբելոնը: Հենց Արեւելքում է, որ արեւի կիզիչ ճառագայթներից, քամուց ու փոշուց, ինչպես նաեւ միջատների խայթոցներից պաշտպանվելու համար մարդ արարածը հղացավ մաշկը յուղով պատելու միտքը: Այնուհետեւ սովորական
«ԲԱՐՑՈՎԿԱՆԵՐՈՎ, ԽԱԼԱԹՆԵՐՈՎ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՄԻ ԱՅՑԵԼԵՔ»
Խորհուրդ է տալիս հաղորդավարը Օրերս ONE ակումբում իրարանցում էր. ակումբով մեկ շրջում էին մարկիզուհիներ, պալատական կանայք, կովբոյներ, զորոներ, թզուկներ, հարս, փեսա, բժշկուհի, մինչեւ անգամ ամուսիններ՝ նախնադարից: Առիթը՝ զգեստների ցուցադրությունն էր: Միջոցառման կազմակերպիչ, «Face control»-ի հաղորդավար Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ ցուցադրությունը «Ատեքս» նորաձեւության կենտրոնի, ONE ակումբի եւ «Երեւան» հեռուստաընկերության համատեղ նախաձեռնությունն է. «Քանի որ առջեւում Ամանորն
Նրանց տեղը սպորտն է
Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ասել է. «Կանայք այնքան սեքսուալ ու հիասքանչ են, որ նրանց տեղը միայն սպորտն է»: Այս խոստովանությանը ավելացնելու բան չկա: Կինը սպորտում անկրկնելի է: Մարդիկ, սովորաբար, հիանում են գործող մարզուհիների գեղեցկությամբ: Բայց կա նաեւ մարզաշխարհի հետ անմիջական առնչություն ունեցող կանանց մի նեղ շրջան, որոնցից շատերն իրենց գեղեցկությամբ կհաղթեն անգամ օլիմպիական ու աշխարհի