Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱ՞Լ ՍԵՌԱԿԱՆ ԱԼԵՐԳԻԱՅԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ

Հետօրգազմային սեռական ալերգիայի նախանշաններից են կոկորդի ցավը, հոգնածության մեծ զգացումը, առատ քրտնարտադրությունը, աչքերի գրգռվածությունը եւ արցունքահոսությունը: Ըստ գիտնականների՝ դա հազվադեպ ալերգիա է: Առաջին անգամ նկատվել է Պրահայի հիվանդանոցներից մեկի հոգեբուժարանի եւ նյարդասեքսոլոգիայի բաժինների գլխավոր բժիշկ Մարսել Հոլդինգերի կողմից: Իր ամբողջ պրակտիկայի ընթացքում նա ընդամենը հանդիպել է 5 նման դեպք: Նա փորձել է երեւույթը մանրամասն բացատրել:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼԱՑԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ

Երաժշտությամբ պարբերաբար զբաղվելը փոխում է ուղեղի գործառույթներն ու կենսաբանությունը: Եվ կարող են օգտագործվել ճանաչողական հմտությունների զարգացմանն ուղղված թերապիայում: Սա իրականում անվտանգ ու աննախադեպ հեշտ միջոց է գիտակցությունն ու մտածողությունը խթանելու համար: Գիտնականներն անընդհատ ապացուցում են, որ երաժիշտներն ունեն կառուցվածքային առումով խիստ զարգացած ուղեղ՝ այն մարդկանց համեմատ, ովքեր երբեւէ չեն զբաղվել երաժշտությամբ: Երաժիշտները հաճախ են օգտագործում

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ՝ 30-ԻՑ ՀԵՏՈ

Կանայք իրենց առավել երջանիկ են զգում 30 տարեկանին մոտ հասակում՝ հաստատել են հետազոտողները: Այս ժամանակաշրջանում նրանք իրենց զգում են հաջողակ՝ աշխատանքում եւ ինքնավստահ են, ինչպես նաեւ առավել մեծ հաճույք են ստանում սեքսից: Սակայն երջանկությունը հարատեւ չէ, եւ արդեն 30 տարեկան կանանց սկսում են անհանգստացնել կնճիռների առաջացումն ու ճերմակող մազերը: «28 տարեկանը մի հասակ է, երբ

Տխուր պատմություն

Արտակ Փայտյանի «Մենություն» ֆիլմը ռոմանտիկ դրամա է՝ տիրոջը կորցրած շան մասին: Ֆիլմը հենց սկզբից դիտողին տրամադրում է ներդաշնակ երաժշտությամբ: Առայժմ անհայտ հանգամանքներում տիրոջը կորցնելով, գլխավոր հերոսը՝ շունը, պահում էր հավատամությունը նրա նկատմամբ: Փնտրում է տիրոջը փողոցներում, պուրակներում, հավատարմորեն սպասում բնակարանի դռան մոտ, արձագանքում բարձրացող վերելակին եւ նույնիսկ չի ուտում հարեւանի մատուցած կերը: Իր փնտրտուքների ժամանակ

ԱՆԸՆԴՀԱՏ ՆԻՀԱՐԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ՝ ԱՆՈՐԵՔՍԻԱ

Գեր լինելու մասին հիվանդագին համոզվածությունը երբեմն ավարտվում է մահով Նյարդային անորեքսիան կամ, որ ավելի ճիշտ է, հոգեկան անորեքսիան, ախորժակի հիվանդագին բացակայությամբ ընթացող հոգեկան հիվանդություն է: Այն արտահայտվում է սննդից հրաժարումով, քաղցի զգացումի դեմ տառապալից պայքարով, նիհարելու ձգտումով եւ այլն: Կարճ ժամանակի ընթացքում հիվանդությունը հանգեցնում է արագահաս նիհարելուն, հյուծվելուն, իսկ երբեմն՝ նույնիսկ մահվան: Հիվանդության հիմնական պատճառը

Ֆրանսիա չեն մեկնում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ մարզաձեւի ազգային հավաքականի մարզչական կազմի հայտարարած նախնական պայմանավորվածության համաձայն, կաշվե ձեռնոցի մեր առաջատար ներկայացուցիչները այս ամսին պետք է մեկնեին Ֆրանսիա եւ այդ երկրի ընտրանու հետ պատասխան համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնեին, որից հետո պիտի ընկերական հանդիպում կազմակերպվեր: Սակայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվությամբ՝ ֆրանսիական կողմից մինչեւ վերջերս պատասխան հրավեր չի եղել: Ավելին, նրանք ընկերական

Ֆրանսիա չեն մեկնում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի եւ մարզաձեւի ազգային հավաքականի մարզչական կազմի հայտարարած նախնական պայմանավորվածության համաձայն, կաշվե ձեռնոցի մեր առաջատար ներկայացուցիչները այս ամսին պետք է մեկնեին Ֆրանսիա եւ այդ երկրի ընտրանու հետ պատասխան համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնեին, որից հետո պիտի ընկերական հանդիպում կազմակերպվեր: Սակայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվությամբ՝ ֆրանսիական կողմից մինչեւ վերջերս պատասխան հրավեր չի եղել: Ավելին, նրանք ընկերական

Զավենը երեկ խաղում էր քառորդ եզրափակչում

Երիտասարդ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Բելգորոդում հաջող է հանդես գալիս շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարում: Հայաստանցի շախմատիստը, որ արդեն մտել է քառորդ եզրափակիչ, ռուսաստանցի գրոսմայստեր Սանան Սյուգիրովի հետ առաջին պարտիայում սեւ խաղաքարերով ոչ-ոքի էր արել, իսկ երեկ երկրորդ  հանդիպմանը խաղում էր սպիտակներով:

Երկիշխանություն հաստատվեց

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարի 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: Այն բանից հետո, երբ միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 33-րդ քայլում ոչ-ոքի արեց Իսպանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Ալեքսեյ Շիրովի հետ, իսկ նրան հետապնդող ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը հաղթեց Պավել Էլյանովին (մյուս պարտիաներում նույնպես խաղաղ արդյունքներ գրանցվեցին): Հետաքրքրական

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին՝ դադարեցնել այս տարվա նոյեմբերի 8-ին Սեւան քաղաքում ծնողների սպանության մեջ մեղադրվող  Արման Թորոսյանին որպես «Եհովայի վկա» ներկայացնելը: ՄԻՊ-ը հայտնում է, որ այս գործով ընթանում է նախաքննություն, ինչից հետո միայն պարզ կլինեն դեպքի մանրամասները:

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Հանրապետական վարչապետի քայլերը (նկատի ունեն նոյեմբերի 4-ի կառավարության նիստում վարչապետի կողմից հնչեցված խիստ գնահատականները եւ պահանջները) կառավարության «Բարգավաճ Հայաստանին» հարվածելու միտում ունեն, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասել է, թե նման միտում չի տեսնում, քանի որ վարչապետը կառավարության նիստում քննադատել է նաեւ «Օրինաց երկիր», Հանրապետական կուսակցություններին անդամակցող

ՀԱՕԿ-Ը 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ԱՊՀ եւ բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավար անձանց մասնակցությամբ համաժողովով սկսվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանի անցկացման պաշտոնական մասը: Դրան նախորդել էին նույն շրջանակներում հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպված մասսայական ամենաբազմաբնույթ մարզական միջոցառումները, որոնք հնարավոր դարձան նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի

Լավ, ի՞նչ անենք

Երեւի դժվար կլինի զարմացնել նոտարների կողմից եւ դատարաններում կատարվող անարդարությունների փաստերով, սակայն այն, ինչի մասին կխոսվի հոդվածում, կարող է նաեւ զայրացնել: Գործն արդեն անցել է բոլոր դատական ատյանները, եւ հրապարակման նպատակն այն չէ, որ ընթերցողը կրկին հիշի հայրենական նոտարներին ու դատական համակարգը կամ էլ ճնշում գործադրվի դատարանի վրա: Նպատակն այլ է: Հրապարակվելու են գործով տարբեր

«ԹՐՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

Ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլի հայկական «Ժամանակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ զրույցի ժամանակ: Մեր ընթերցողին ենք ներկայացնում «Ժամանակի» բացառիկ հարցազրույցը Թուրքիայի վարչապետի հետ: – Վերջին տարիներուն մեր երկրին մէջ ապրուեցաւ մշտական բարեփոխումներու մթնոլորտ մը ու մեր ժողովրդավարութիւնը հասաւ նոր հարթութեան մը: Վերջին հանրաքուէի արդիւնքը կը ստեղծէ այն ակնկալութիւնը, որ այս թափը աւելնալով

ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն համաձայնել են Իսրայելի եւ Պաղեստինի ազգային վարչակարգի միջեւ ուղիղ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության շուրջ: Այդ մասին, 1news.az-ի մատուցմամբ, ասված է երեկ երկու երկրների առաջնորդների աշխատակազմերի տարածած համատեղ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երկու տարի դադարից հետո, այս տարվա սեպտեմբերի 2-ին Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդների միջեւ ուղիղ բանակցությունները

ԻՐԱՔՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ

Իրաքի նախագահ, էթնիկ քուրդ Ջալալ Թալաբանին (նկարում) պահպանել է պետության առաջնորդի իր պաշտոնը: Ինչպես փոխանցում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ- ին, Իրաքի խորհրդարանում նրա թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում 325 պատգամավորներից պաշտպանել է 195-ը: Խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը չի մասնակցել մարտի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ սունիների համայնքի աջակցությունը ստացած «Ալ-Իրաքիա» դաշինքի պատգամավորների մեծ մասը: Քվեարկությունից քիչ առաջ նրանք

ՄԵԴՎԵԴԵՎՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՐ

Ուրբաթ օրը Սեուլում պատասխանելով լրագրողների՝ Ռուսաստանի ներքին եւ արտաքին  քաղաքականությանը վերաբերող հարցերին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնաբանել է նաեւ հուլիսին ԱՄՆ-ում ռուս լրտեսների ցանցի ձերբակալության շուրջ սկանդալը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, նա, ըստ էության, խոստովանել է, որ նախօրեին «Կոմերսանտ» թերթում ռուս լրտեսներին ամերիկյան իշխանություններին հանձնած գործակալի մերկացման վերաբերյալ  հրապարակումը համապատասխանում է իրականությանը: Մինչ այդ, պաշտոնական Մոսկվան եւ

Մյանմայից օտարերկրյա լրագրողներ են վտարվել

Մյանմայի իշխանությունները ձերբակալել են ավստրալիացի երկու լրագրողների եւ նրանց վտարել են երկրից: Ինչպես փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, լրագրողների նկարահանող խումբն այդ երկրում նպատակ է ունեցել նկարահանումներ անել Հարավ-Արեւելյան Ասիայում անկախ ԶԼՄ-ների մասին վավերագրական ֆիլմ պատրաստելու համար: Ավստրալիայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարությունները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ եւ Մյանմայի իշխանություններից բացատրություն են պահանջել: Մյանմայում,

«Ալ-Քաիդան» Եվրոպայում նոր առաջնորդ ունի

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը Եվրոպայում այդ կազմակերպության նոր ներկայացուցիչ է նշանակել: Վերջինս հայտնի է Սաֆիր ալ-Ադել (նկարում) կամ «Արդարադատության սուր» ծածկանունով: «Ալ-Քաիդայի» միջազգային գործողությունների իրականացման նոր ղեկավարն արդեն Եվրոպայում ահաբեկչությունների շարք պատրաստողի համբավ ունի: Իհարկե, ահաբեկչության այդ փորձերը կանխվել էին, բայց դրանք լրջորեն անհանգստացրել էին եվրոպական եւ ամերիկյան հատուկ ծառայություններին: Հենց Սաֆիր

G20-Ը ԿԱՐՈՂ ԷՐ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽ ԴԱՌՆԱԼ

Հինգշաբթի երեկոյան հարավկորեական լրատվամիջոցները «տարօրինակ դավադրության» մասին տեղեկություններ էին տարածել: Ըստ այդմ, Հյուսիսային Կորեան, իբր, ծրագրել է օդապարիկի օգնությամբ կենսաբանական կամ քիմիական զենքի գործադրմամբ հարձակման ենթարկել Սեուլում տեղի ունեցող G20-ի գագաթաժողովը կամ լողացող ականներ «տեղադրել» հարավկորեական  ջրերում: Հյուսիսային Կորեան, ի դեմս սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Կիմ Կյոկ Սիկի, ծրագրել է օդապարիկներին ամրացված 20 տարբեր տեսակի

«Առավոտը», կապանցիները, քաղաքապետարանը

Այս տարվա հունիսի 17-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի տարբեր փողոցներում տեղադրված «Կապանի համայնքային լրատու» տեղեկատվական ցուցանակներում պետք է քաղաքի ավագանու որոշումները լինեին, սակայն կապանցիները համայնքի ավագանու որոշումները պոկում կամ առանց պոկելու դրանց վրա փակցնում են իրենց բնակարանների վաճառքի հայտարարությունները: Այն ժամանակ Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Արզումանյանը «Առավոտին» ասել էր, որ մեր ահազանգից

Վլադիմիրը, Մահմուդը, Հրանուշը, Սեյրանը…

Այս տարվա մայիսի 12-ին, հուլիսի 7-ին եւ հոկտեմբերի 5-ին գրել ենք ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանի մասին: Չիբուխչյանը 16 գրքի հեղինակ է: Նա գիրք-ներբողներ է գրել Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի, Պետրոս Մեծի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ընդունած Ջոն Էվանսի, Ալֆրեդ Նոբելի, Վլադիմիր Ժիրինովսկու, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Սփյուռքի

«ԷՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿԱՐՏՈԼ ԾԱԽԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՌՆՈՒՄ Է»

Լոռու մարզի թե գյուղերի, թե քաղաքների բնակիչները տուժել են անձրեւներից, երաշտից, կարկուտից Հոկտեմբերի 5-ին «Բերքի տոնը՝ առանց բերքի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այս տարի Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն, քանզի տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր: Պարզվում է, գյուղացին վերջնականապես է հիասթափվել հողից եւ գյուղից: Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Լեջան գյուղի բնակիչ

ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ Lexus-Ը

Մոսկվայի հարավ-արեւմուտքում անհայտ անձը առեւանգել է Lexus-Lx-570 մեքենան, որը պատկանում է Հայաստանի դեսպանատանը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններից, մեքենան գողացել են նախօրեին՝ Կախովկա փողոցի «Պրինց» առեւտրի կենտրոնի կայանատեղիից: Նյութական վնասը կազմել է 2 մլն 900 հազար ռուբլի: Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 158 հոդվածի 4-րդ մասով (կողոպուտ):

ՈՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

75-ամյա թոշակառու Անզոր Իսախանովը 2002թ. ապրիլից չունենալով որեւէ նկատողություն՝ աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտում՝ որպես հյուսն-ապակեգործ: 2009թ. հուլիսի 7-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը սրտի հիվանդության պատճառով եղել է ժամանակավոր անաշխատունակ: Սակայն պարզվել է, որ հուլիսի 15-ին ազատել են աշխատանքից: «Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՄԻ պաշտպանի ստուգումներով հայտնաբերվել է, որ իմ նկատմամբ կատարվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ

Երեկ վարչական դատարանում դռնփակ նիստով լսվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի: Իրավապաշտպանները պահանջել էին իրենց տրամադրել 2009թ. զինված ուժերում մահացածների թիվն ու տվյալները: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, միայն անցյալ տարի զինված ուժերում մահացել է 18 զինծառայող, իսկ այս տարի 9 զոհ է եղել: Վարչական դատարանում ՊՆ-ն ներկայացրել

ՄԻՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 3 անց 54 րոպեին, իր   բջջային հեռախոսին է զանգել Նիկոլ Փաշինյանի կինը եւ հայտնել, որ  ամուսնու վրա հարձակվել են դիմակավոր անձինք եւ վերջինս անհետացել է: Նա չի ցանկացել Պաշտպանին ասել իրեն դեպքի մասին տեղեկացնողի ով լինելը: Ահազանգից հետո Ա. Հարությունյանը

Հալածում են նաեւ Երեւանո՞ւմ

Անցած տարվա հունվարի 14-ից «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանի բողոքին: Վերջին անգամ այս տարվա հունիսի 17-ին՝ «Գայլը գառի պահապա՞ն» եւ օգոստոսի 20-ին՝ «Հալածանքները շարունակվո՞ւմ են» հրապարակումներով: Հիշեցնենք, որ տիկինը պնդում է, թե դարձել է Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի եւ նրա ազգական, Հովտաշատի գյուղապետ Սիմոն

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Քրեական հետապնդում ու հերքում են պահանջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի դրույթները ճիշտ օգտագործելու համար: Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, տեղի կունենա արագացված կարգով դատավարություն՝ «Հայք» օրաթերթի նախկին լրագրող Արման Գալոյանի դեմ: Լրագրողը, որն այժմ թղթակցում է «Ժամանակ Երեւան» թերթին եւ «Լրագիր» էլեկտրոնային կայքին, մեղադրվում է

ԴԻՄՈՒՄ ԿԳՐԻ՞

Երեկ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցները անկեղծորեն զարմացան, երբ փորձում էինք ճշտել՝ հավաստի՞ է, արդյոք, ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի՝ հրաժարականի դիմում գրելու մասին տեղեկությունը: «Առավոտի» հետ զրույցում ծառայությունից ասացին. «Մենք առաջին անգամ ենք նման բան լսում»: Սակայն ծառայության պատասխանատուները հաստատեցին, որ պարոն Խաչիկյանն իսկապես վատառողջ է: Ըստ նրանց՝ Վ. Խաչիկյանը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031