Օրվա լրահոսը

«ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Սակայն իր հոգեւոր ուսմունքի պատճառով այդքան տուժելուց հետո՝ ԱՄՆ-ում որոշ ժամանակ անց գտնվելուց հետո նա դադարեց լինել կրիշնայական: Դիտարկմանը, թե կրիշնայականությունն ուղղակի ԱՄՆ-ում ապաստան ստանալու պատրվա՞կ էր՝ Արա Հակոբյանն այսպես արձագանքեց. «Կարող է նման մեկնաբանություն լինել, բայց երբ ես 16 տարեկան էի, ու ԿԳԲ-ն ինձ ձերբակալում էր՝ այն ժամանակ չէի մտածում, թե հետագայում ես դա կօգտագործեմ Ամերիկա գալու համար: 10 տարուց ավելի տեւեց իմ պայքարը՝ կրոնական գաղափարներին հետեւելու իրավունքի համար»:

ՎԱՏՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՆՔԱՆ «Որքան էլ քննադատենք մեր տնտեսական վիճակը եւ մեր երկրի կառավարության տնտեսական քաղաքականությունը, պետք է հաստատել, որ Հայաստանը ոչ երկրորդ, ոչ էլ տասներորդ վատագույն տնտեսությունը ունեցող երկիրն է: Աշխարհում կան տասնյակ երկրներ, որոնք ոչ միայն ունեն վատ տնտեսություն, այլեւ նույնիսկ կարելի է ասել՝ ընդհանրապես տնտեսություն չունեն: Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր համաձայնվում

ԸՆԴԴԵՄ ԱՊՕՐԻՆԻ ՏՈՒՅԺԵՐԻ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել «Կոշ» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրեն տույժի ենթարկելու որոշումների դեմ հայցերից: Երեկ ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց դատական նիստը, որն, ի դեպ, առաջինն է Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելուց հետո: Նիստը հետաձգվեց պատասխանող կողմի չներկայանալու պատճառով, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 22-ին: Նիկոլ Փաշինյանը «Ա1+»-ին ասաց,

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ

Քաղաքակիրթ աշխարհը վաղուց սահմանել է քաղաքական ուժերի երկխոսության տեղն ու ձեւը: Դրա համար կա խորհրդարան: Քաղաքական ուժերի դերակատարությունն արդարացված է, եթե նրանք ունեն ժողովրդի քվեն կամ ներկայացնում են ժողովրդի մի հատվածի շահերը: Քաղաքական ուժ լինելն ինքնին բավարար չէ պետական քաղաքական կյանքի մասնակից լինելու համար: Պետք է ընտրությունների արդյունքում խորհրդարանի մաս կազմել եւ այնտեղ էլ զբաղվել

Մարզպետը գոհ է իր աշխատանքից

Իսկ Արարատի արտեզյան հորերը ցամաքում են Երեկ Արարատում, իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ամփոփեց մարզի վերջին մեկ տարվա տեղաշարժը: Ասաց, որ այս տարին, ի տարբերություն նախորդ տարվա, բարեհաջող էր ծիրանի բերքի հարցում: Ըստ պաշտոնական տվյալի, մթերվել է 21 տոննա ծիրան, որից 7 հազարը արտահանվել է: Իսկ ՌԴ

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ»

Չի թաքցնում իր կարծիքը Ստյոպա Սաֆարյանը – Դուք, որպես ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը կողքից նայող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ի՞նչ եք մտածում՝ ինչի՞ մասին են խոսելու աշխատանքային խմբերը: – Ամիսներ առաջ էինք մենք ասում, թե չենք հասկանում, թե իրենք ինչ են անում, որովհետեւ կողմերի պատկերացումները, ակնկալիքները, իրենց միջեւ անվստահությունը այնպիսի մի մակարդակի վրա են, որ անհասկանալի է, թե

ԱՐՏԱՀԵՐԹԻ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է

Վստահ է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը «Ընտրական օրենսգրքում» առաջարկված փոփոխությունների քննարկման փուլում, որոնցից մեկը վերաբերում էր հենց ԿԸՀ-ի եւ ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը, իշխանության ներկայացուցիչները ջանք չէին խնայում՝ համոզելու, որ ապակուսակցականացված հանձնաժողովները միայն կօգնեն ավելի ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելուն: Բայց անվստահությունը, որը կար ընտրական հանձնաժողովների, մասնավորաբար՝ Կենտրոնականի նկատմամբ, էլ ավելի մեծացավ՝ նոր ԿԸՀ-ի ձեւավորման առիթով

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է

Այսօր ես Հայաստանում չեմ տեսնում իշխանություններ, տեսնում եմ միայն դրսից նշանակված ժամանակավոր վարչակազմ: Եվ այդ վարչակազմի օրակարգում չկան Հայաստանի եւ հայության ներսից ծագող հարցեր. «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: «Ընդհանրապես որտեղի՞ց ի հայտ եկավ օտարալեզու դպրոցների հարցը: Մենք չունենք այդ խնդիրը, դրա լուծման համար նախադրյալներ չկան: Հայաստանում

Վիկտորիան ծննդաբերել է

Հայտնի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիան, երեկ առավոտյան ծննդաբերել է Լոս Անջելեսում: Ծնվեց Բեքհեմների չորրորդ երեխան. նա աղջիկ է: Դեվիդն ու Վիկտորիան արդեն 3 որդի ունեին՝ Ռոմեոն, Քրուզը եւ Բրուքլինը: Ծնողները դեռ չեն հայտնել, թե ինչ է նորածնի անունը:

Ռիհաննան՝ «Արմանիի» համար

Երգչուհի Ռիհաննան կգլխավորի իտալական Էմպորիո Արմանի բրենդի հաջորդ արշավը: Գովազդային լուսանկարները արվել են անցյալ շաբաթ Նյու Յորքում, եւ արդեն օգոստոս ամսին կզարդարեն առաջատար ամսագրերի գլխավոր էջերը: Նշենք, որ երգչուհին նախկինում էլ գովազդում էր «Նիվեա» ընկերություն արտադրանքը: Ըստ Ջորջո Արմանիի, իր ընկերությունը նմանատիպ սեքսուալ արտաքինով գովազդային մոդելի կարիք ուներ:

ՈՐՏԵ՞Ղ ԶՈՎԱՆԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ամեն տարի ամռանը մայրաքաղաքի երեխաների առջեւ մի խնդիր է ծագում. որտե՞ղ լողալ, զովանալ երեւանյան կիզիչ արեւի պայմաններում: Իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում այս հիմնախնդիրը չի լուծվել: Քաղաքային իշխանությունները եւ սանիտարա-բժշկական ծառայությունները խստորեն արգելում են (բնականաբար՝ երեխաների իրավունքները պաշտպանելով) քաղաքային ջրավազաններում անչափահասների լողալը, իսկ վերջիններս եւ, ինչու չէ, նրանց ծնողները՝ հայկական բնավորությանը հատուկ, ձգտում են եւ

ՍԵՔՍԸ՝ ՍՊՈՐՏԱՁԵՎ

Շուտով՝ մարդիկ սեքսի են գնալու «Սեքսն օգտակար է մարզիկների համար», «սեքսն առողջարար է» եւ «սեքսը մարզում է մարմինը» արտահայտությունները շատ են հնչում, բայց ով կմտածեր, որ դա իսկական դոգմա կդառնա եւ Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոշի սեքսը դարձնել սպորտաձեւ։ Նախօրեին միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ կոմիտեն քննարկումների

ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ՝ ՀԱՄԵՍՏ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը միայն մեկ ներկայացուցիչ ունի Հունաստանի Ռետիմնոն քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում՝ Տիգրան Սիմոնյանը: Նա չորս տուրից հետո վաստակել է 3,0 միավոր եւ առայժմ 24-րդն է: Իսկ ահա Սամարայում ավարտված Լեւ Պոլուգաեւսկու անդրանիկ հուշամրցաշարում Ռուսաստանի Գեորգիեւսկ քաղաքից հայ գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը համեմատաբար հաջող մեկնարկից հետո աստիճանաբար զիջեց դիրքերը եւ, ի վերջո, պայքարն ավարտեց մրցաշարային աղյուսակի

ՏԻԳՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՈՉ-ՈՔԻՆ

Իսպանիայի Վիլյա-դե-Բենասկ քաղաքում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարի 7-րդ տուրում միանձնյա առաջատար, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանն առաջին կես միավորը կորցրեց: Մինչ այդ բոլոր մրցակիցներին հաղթած Տիգրանը չնայած սեւերով ոչ-ոքի արեց պերուացի գրոսմայստեր Խուլիո Գրանդա Սունիգայի հետ, սակայն պահպանեց միանձնյա առաջատարի դիրքերը: Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչներից Կարեն Մովսիսյանը եւ Զավեն

Մրցասպարեզում կանայք են

Միլիոնավոր ֆուտբոլասերներ են հետեւում Գերմանիայում ընթացող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությանը, իսկ Հայաստանում այդ մասին պատկերացում գրեթե չունեն: Այս օրերին Արգենտինայում ընթանում են ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղերը: Բայց անգամ դա, կարծես, առանձնակի չի ոգեւորում հայ ֆուտբոլասերին: Գուցե «շոուն», հարավամերիկյան ֆուտբոլը կամ էլ մեր մենտալիտետն արդեն այն չէ: Թվում է, թե մեր ակումբների խաղամակարդակի հետ կապված, ժողովուրդն

Ապրենք մինչեւ օգոստոսի 1-ը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Սպորտ էքսպրեսի» թղթակցին տեղեկացրել է, որ Հնդկաստան կատարած այցի ընթացքում եղել է Չեննայ (նախկին Մադրաս) քաղաքում, որտեղ ծնվել է շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը, եւ կարեւոր հանդիպուրներ ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունների ժամանակ Չեննայի քաղաքապետը ՖԻԴԵ-ի նախագահին է հանձնել եկող տարվա գարնանը, ենթադրաբար՝ ապրիլ-մայիսին, աշխարհի չեմպիոնի թագի

ԴԱԺԱՆ ՊԱՅՔԱՐ Է ԱԿՆԿԱԼՎՈՒՄ

Հուլիսի 17-ին Չինաստանի Նինբո քաղաքի «New Century Grand Hotel» հինգ աստղանի հյուրանոցում մեկնարկում է շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի առաջարկով մասնակցում է նաեւ Հայաստանի ընտրանին: Նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականների կազմերը (4-ական հիմնական խաղացող եւ 1-ական պահեստային): Այսօր հրապարակում ենք մյուս երկրներինը (անհասկանալի կերպով կայքերում

«Օպերատորը հարսնացու է, ռեժիսորը՝ փեսացու»

Կամ վավերագրություն՝ ըստ ռեժիսոր եւ օպերատոր Պավել Կոստոմարովի «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում արդեն երկրորդ անգամ Հայաստանում է ռուս հայտնի ռեժիսոր եւ օպերատոր Պավել Կոստոմարովը: Առաջին այցելությունը անցյալ տարի էր՝ կրկին «Ոսկե ծիրանի» առիթով, երբ նրա «Երկուսով» ֆիլմը ճանաչվեց փառատոնի լավագույն վավերագրական կինոնկար: Երեկ ռեժիսորը վարպետության դաս անցկացրեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում:

150 ՔԱՆԴԱԿ՝ ԱՐՑԱԽԻՆ

Ֆլորենցիայում ստեղծագործող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հայաստանյան դիտարկումները Հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը, որ վերջին տարիներին ապրում ու ստեղծագործում է Ֆլորենցիա քաղաքում, մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է, մի քանի անգամ այցելել է նաեւ Արցախ: «Առավոտի» հետ հանդիպման առիթը հուլիսի 15-28-ը Շուշիում նրա նախաձեռնությամբ անցկացվելիք «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումն է, որին մասնակցելու համար այսօր

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆԱՑ ՍԱՌԵՑՆԵԼ ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եթե Եվրամիության նախագահությունը 2012թ. հուլիսին միակողմանիորեն անցնի Կիպրոսի հունական հատվածին՝ Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ-ի հետ: APA-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա առաջարկել է մասնատված կղզու հիմնախնդիրն ամբողջապես լուծել մինչեւ 2012թ. հուլիսը, երբ ԵՄ-ում ռոտացիոն նախագահությունը կանցնի Կիպրոսի Հանրապետությանը: «Եթե դա տեղի չունենա, իսկ Կիպրոսը ձգձգի կարգավորման բանակցությունները եւ ԵՄ նախագահությունն

ԻՐԱՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Իրանն ուժեղացնում է համացանցի ֆիլտրացիոն համակարգը՝ արգելափակելու համար այն հազարավոր նոր վեբ-կայքերը, որոնք Իսլամական Հանրապետության իշխանությունների քիմքին հարմար չեն: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքսի»՝ գրել է բրիտանական The Guardian-ը: Դա Թեհրանի կողմից յուրատեսակ պատասխան է նոր ծառայությունների մշակման ամերիկյան ծրագրերին, որոնք հնարավորություն կտան «խոսքի սահմանափակ ազատությամբ» երկրներում մուտք գործել արգելափակված կայքեր: Հիշեցնենք, որ ներկայումս Իրանում արգելափակված

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԱԶԱՐ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Հուլիսի 7-ին Աշխաբադի Աբադան ծայրամասային թաղամասում տեղակայված ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 1382 մարդ է զոհվել, որոնցից մեկ երրորդը՝ երեխաներ: Newsru-ի փոխանցմամբ, այդ մասին պնդումներ է արել «Թուրքմենստանի խրոնիկա» իրավապաշտպան կազմակերպությունը: Այդպիսով, Թուրքմենստանի իշխանությունների եւ իրավապաշտպան կազմակերպության տվյալները՝ պայթյունների արդյունքում զոհերի թվի մասին, ավելի քան 90 անգամ տարբեր են. իշխանությունները հաղորդում են 15 զոհի

Եգիպտոսում 700 ոստիկան պաշտոնանկ կարվի

BBC-ի մատուցմամբ, եգիպտական ոստիկանության գրեթե 700 բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք առնչություններ ունեն փետրվարյան հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ դրանց մասնակիցների սպանություններին, պաշտոնանկ կարվեն: Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մանսու Իսավիի ասելով, այդ միջոցառումը վերաբերելու է ոստիկանության 505 գեներալի եւ 164 ավագ սպաների: Վերջիններիս հեռացումը համակարգից՝ կսկսվի օգոստոսի 1-ին: Երկրի վարչապետ Իսամ Շարաֆը հայտարարել է, որ ոստիկանների պաշտոնանկությունը մի

Քարզայի հուղարկավորության ժամանակ պայթյուն է եղել. կան զոհեր

Աֆղանական Կանդահար քաղաքում, երկրի նախագահ Համիդ Քարզայի եղբոր՝ Ահմադ Վալի Քարզայի հուղարկավորության ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ նահանգային խորհրդի մի պաշտոնյա: BBC-ի մատուցմամբ, նախնական տվյալներով ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Որեւէ խմբավորում դեռ չի ստանձնել իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Հաղորդվում է, որ պայթուցիկը պայթել է քաղաքային մզկիթի

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ

Հիգշաբթի օրը Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի շենքի առջեւ կբարձրացվի Հարավային Սուդանի Հանրապետության պետական դրոշը: Մինչեւ երեկ ՄԱԿ-ում ծածանվում էին 192 անդամ պետությունների դրոշները, հիմա արդեն դրանց թիվը մեկով կավելանա: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Հարավային Սուդանի պետական դրոշը հաստատվել էր դեռ 2005թ.-ին, այդ երկրում մահմեդականներով բնակեցված՝ հյուսիսային եւ քրիստոնյաներով բնակեցված՝ հարավային հատվածների միջեւ քաղաքացիական արյունալի պատերազմին

ԱՐՑԱԽԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ

Panorama.am-ի մատուցմամբ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած «Դինամիկ համակարգեր, ոչ գծային վերլուծություն եւ դրանց կիրառումները» միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին: «Միջազգային գիտաժողովների անցկացումը մեր հանրապետությունում դարձել է բարի ավանդույթ: Ճշգրիտ գիտությունների նկատմամբ մեր երկրում կա առանձնահատուկ հարգանք եւ ընդգծված հակում: Արցախը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ: Եվ ամենեւին էլ պատահական

ՇԱԽՄԱՏ՝ ՆՈՐ ՈՒՍՏԱՐՈՒՑ

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն՝ ՀՀ տարրական դասարաններ ունեցող դպրոցներում նոր ուսումնական տարվանից կդասավանդվի շախմատ առարկան։ Ըստ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում շախմատի դասավանդման համար նախատեսվել է շաբաթական երկուական դասաժամ։

Դպրոցը չի կատարում իր գործառույթը

Ըստ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, դա են փաստում միասնական քննությունների արդյունքները Զարուհի Մկրտչյանը բժշկուհի էր ուզում դառնալ, բայց հայրը՝ Սերժիկը, նրան առաջարկեց Պոլիտեխնիկի քիմիականը: Աղջիկը բուհն ավարտեց կարմիր դիպլոմով: «Մտածում էի՝ քիմիան զարգանալու տեղ ունի: Էն ժամանակ քիմիական ինստիտուտ կար, բայց քանդեցին, ծախեցին»,- ասաց Ս. Մկրտչյանը: Նա հիմա էլ եկել է աղջկան սատարելու, ով քիմիայի

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԷՐ, ՎՐԱՍՏԱՆԸ՝ ԲԱՑԱԿԱ, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՈՉ ԱԿՏԻՎ

Հարցազրույց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ Պուլովոյի աստղադիտարանի տնօրեն Ալեքսանդր Ստեպանովը (ձախից) եւ Եվրոպական աստղագիտական ընկերության  նախագահ Թերի Կուրվոզյեն: Հուլիսի 4-8-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, EAS) հերթական համագումարը: Մասնակցում էին եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ եւ այլ հյուրեր: Հայաստանից համագումարին մասնակցեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, որը նաեւ

Հայաստանը եւս 18 դեսպան ունեցավ

Նրանք սփյուռքահայ լրագրողներն են 18-ից 18-ը՝ գերազանց: Այս արդյունքը անսպասելի հիացրել եւ հպարտացրել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Սփյուքահայ լրագրողներն էին այդ գնահատականին արժանացել՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացներից հետո: Նախաձեռնությունը սփյուռքի նախարարությանն էր: Դասընթացն ավարտվեց երեկ, քննություն հանձնողները եւ քննական հանձնաժողովը սփյուռքի նախարարությունում՝ նախարար Հրանուշ Հակոբյանի ձեռքից ավարտական վկայականներ ստացան: «Կեցցեն սփյուռքի լրատվամիջոցները,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031