Օրվա լրահոսը
Հին Երեւանի կենդանի առասպելը…
Ես հին երեւանցի եմ եւ ինձ իրավունք եմ տալիս խոսել մի երեւույթի մասին, որ դուրս է մնացել իշխանությունների, ի մասնավորի՝ քաղաքապետարանի ուշադրությունից։ ԵՍ չեմ անդրադառնալու մեր չքնաղ (իր բազմաթիվ թերություններով հանդերձ) Երեւանի՝ իրար հրմշտող բարձրահարկ շենքերի, կանաչ տարածությունների վերացման եւ այլ տհաճ երեւույթների մասին։ Դրանք շատ են։ Դրանց մասին ասվում, խոսվում է անդադար, անընդմեջ։ Խոսքս
Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ բաց նամակով իրենց վրդովմունքն են արտահայտել օրերս Գյումրիում կատարված շտապօգնության բժշկի սպանության առիթով: Նամակը ներկայացնում ենք մեր ընթերցողին: Հունիսի 27-ին Հանրային հեռուստատեսությամբ եւ ապա՝ «Լրաբերի» թողարկումից, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Գյումրիում մասնագիտական պարտականություններ իրականացնելիս (անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելիս) հիվանդի հարազատի կողմից վայրենաբար ծեծի ու խոշտանգման է
ԱՐԱԳԱԾՈՏՆԸ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է
Վերջին 1-2 տարում նորոգվել եւ նորոգվում են Արագածոտնի մարզի առողջապահական հաստատությունները: Շուտով կսկսի գործել Ապարանի բժշկական կենտրոնը, որը նորոգվում է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում-2» վարկային ծրագրով: Ծրագիրը ենթադրում է ինչպես նորոգում, այնպես էլ՝ նորագույն սարքավորումներով հագեցում: Իսկ մարզի Կոշ գյուղում համաբուժարան է կառուցվում՝ «Արմենակ եւ Աննա Թադեւոսյանների անվան բուժարան» հիմնադրամի բարերարությամբ: Այստեղ լինելու են
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ ԽՈՍՈՂՆԵՐԻՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ
Հունիսի 21-ին եւ 22-ին «Նախընտրական Արարատ» հրապարակմամբ ներկայացրել ենք Արարատի մարզի Արարատ քաղաքում հուլիսի 3-ին կայանալիք քաղաքապետի ընտրության թեկնածուներ՝ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի եւ գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի փոխադարձ մեղադրանքները: Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբ Թովմասյանը կրկնել է մեղադրանքները: Ըստ Թովմասյանի, Աբրահամ Բաբայանն իր պաշտոնավարման տարիներին Արարատում հասարակական կառուցապատում իրականացնելու համար աճուրդ է
Սյունիքի գյուղերում՝ գյուղտեխնիկայի պակաս
Արդյունքում՝ մարդիկ անմշակ են թողնում հողերը Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրով Հայաստան ներկրված «Բելառուս 82» տրակտորներից 2-ը տրամադրվեց Սյունիքի մարզին: Տեղ եւ Բռնակոթ գյուղերը 8 մլն արժողությամբ գյուղտեխնիկան ձեռք են բերել 4 մլն դրամով, մնացած գումարը կառավարությունն է փոխհատուցել: Նախապես որոշված էր գյուղտեխնիկան տրամադրել Խնձորեսկ գյուղին; Սակայն, համայնքի ֆինանսական սղության եւ գյուղտեխնիկայով
ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅՈՒՆ
Այս անգամ շահագործվում է մանկատան սաների անունը Անցած շաբաթավերջին Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչներին է այցելել մի ժպտադեմ տիկին, ցույց տվել ինչ-որ հասարակական կազմակերպության անդամ լինելը ապացուցող մի վկայական, ըստ որի՝ ինքը տիկին Սիրանույշն է ու փող է հավաքում Գյումրու Ֆրիդրիխ Նանսենի անվան մանկատան համար: Բնակիչներից մեկի պատմելով, «բարեգործ» տիկինը, իր ձայնին արժանահավատ տոն տալով,
ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ
Հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 42-ամյա Արթուր Ո.-ն: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի սրճարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Արթուր Ո.-ի գլխին ապակյա շշով հարվածել է նախկինում դատապարտված՝ 43-ամյա Հովհաննես Ա.-ն:
ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ԴԱՏԸ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վերահսկողություն իրականացնող դատախազ Հովսեփ Սարգսյանը «Առավոտին» հայտնեց, որ հուլիսի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է մանկապղծության համար մեղադրվող սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հավանաբար, անդրանիկ դատական նիստը դռնբաց կլինի: Զոհերի շահերից ու իրավունքներից ելնելով (թիվը 10 է)՝ դատական նիստերը կլինեն դռնփակ:
ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄՈՎ
Ուղեղի ցնցումով եւ գլխի գագաթային շրջանի սալջարդով հիվանդանոց էր տեղափոխվել 43-ամյա Հրայր Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Բերման ենթարկված 41-ամյա Արթուր Գ.-ն խոստովանել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ բռունցքով եւ քարով հարվածել է Հրայր Հ.-ին:
ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ
Երեւան-Սեւան ճանապարհի 52-րդ կմ-ին գտնվող գազալցակայանից ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ պայթյուն է տեղի ունեցել: 29-ամյա Մանվել Ղ.-ի «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բալոնը պայթել է, ինչի հետեւանքով գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
ՎԱՐՈՐԴԻ ՄԱՀԸ
Ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 48-ամյա Սամվել Սարգսյանի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհին շրջվել է: Պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներից հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Ինչո՞ւ էր լռում 1-04-ը
Երբ անցած տարվա հոկտեմբերին Աբովյանի գազիֆիկացման մասնաճյուղի աշխատակիցները իմ բնակարանում նոր հաշվիչ եւ ազդանշանային սարք տեղադրեցին, զգացի գազի ծախսի կտրուկ բարձրացում: Ծանոթներիս խորհրդով, որոնք նույն ճակատագրին էին արժանացել ավելի վաղ, զանգեցի 1-04 եւ խնդրեցի ստուգել գազի արտահոսքի առկայությունը: Ամիսներն անցնում էին, բայց փոփոխություն չէր նկատվում: Ի վերջո, կանգնելով հաշվիչի մոտ, անզեն աչքով անգամ նկատեցի, որ
«ԹԻԹԵՌ ՆԿԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԵԿԵԼ»
Երեկ դատարանում ասաց «Հայ Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, հրավիրվել էր նախնական դատական նիստ: Դատարան էին դիմել «Հայ Ջուր» ՓԲԸ-ի «Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության» տնօրինության 40 աշխատակիցներ, որոնք պահանջում էին աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին այս տարվա ապրիլի 14-ի հրամանները անվավեր ճանաչել, վերականգնել իրենց
ԷԼԵԿՏՐԱԿԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է
«Երեւանի տրանսպորտային համակարգի հենասյունը պետք է դարձնել էլեկտրատրանսպորտը: Ներմուծված վառելիքի փոխարեն սպառել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան, որի շնորհիվ հնարավոր կլինի էապես կրճատել օդի աղտոտվածությունը»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, իրենք նման բովանդակությամբ նաեւ բաց նամակ են հղել վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին: Պարոն Պողոսյանի խոսքերով, տրոլեյբուսները հոգեվարքի մեջ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼ ԵՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ԱՆՏԵՍԵԼ
Ամեն հորդառատ անձրեւից հետո Երեւանի փողոցներով գետեր են հոսում, որովհետեւ անձրեւատարները հին են եւ չեն հասցնում ջրահեռացումն իրականացնել: Նման փողոցների թիվը գնալով ավելանում է: Անձրեւատարների աշխատանքի համար պատասխանատու մարմիններն են «Երեւան ջուրն» ու Երեւանի քաղաքապետարանը: Այս մասին «Առավոտն» արդեն հրապարակում ունեցել է (10.06.2011), որտեղ նշել էինք, որ այս խնդրի առնչությամբ կներկայացնենք նաեւ «Երեւան ջուր» ընկերության
ՄԵԾ ԹԱՂԵՐԻՑ ՉԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ՝ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
Չնայած այս գյուղի բնակիչներն էլ օր ու գիշեր մի փոր հացի համար են աշխատում «Առավոտը զարթնում եմ, մտնում եմ գոմ, մաքրում եմ, հետո անասուններին եմ կերակրում: Գոման տյուս եմ կյամ, քյամ ճտներին կերակրում: Հետո օտելու մի պան սարքում, հայաթնիյը մաքրում, պատառ շունչ քաշում, հետո էլի գործ-մործ: Մեկ էլ հենա գիշեր ա ու քնելու ժամ ա:
ԵՐԱ՞ՇՏ Է ՍՊԱՍՎՈՒՄ
«Հայաստանում ծիրանի բերքը այս տարի չի գերազանցի 20-25 հազար տոննան»,- կանխատեսում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով, չնայած ծիրանի ցածր բերքին, շարունակվում է արտահանումը. «Կարելի է արտահանել, երբ բերքի ավելցուկ է լինում, բայց այս տարի դեռ մի բան էլ պակասուրդ է»: Բերբերյանի համոզմամբ, հենց արտահանման արդյունքում էլ շուկայում ծիրանի գները բարձրացել են. «Այս
ԳՈՒԴ ԲԱՅ, ՇԵՎՔԵԹ…
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը մոտակա ժամանակներս կթողնի իր պաշտոնը Հայաստանում: «Ռեգնում» լրատվականի տեղեկություններով՝ Շայդուլինը նոր պաշտոն կստանա «Ռուսական երկաթուղի» ընկերության կենտրոնական ապարատում: Նրա ներկայիս պաշտոնի նոր հավակնորդի անունը դեռ հայտնի չէ: Շայդուլինը «Հարավկովկասյան երկաթուղին» ղեկավարում է 2008-ի դեկտեմբերի 9-ից:
ՀԵԼԼՈ, ՔՐԻՍՏԻՆ…
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը երեկ որոշում է կայացրել Ֆրանսիայի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Քրիստին Լագարդին ԱՄՀ-ի նախագահի պաշտոնին նշանակելու մասին: Այդ մասին, ըստ tert.am-ի՝ հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հիմնադրամի պաշտոնական հայտարարությունը: ԱՄՀ ղեկավարի պաշտոնին առաջադրվել էին երկու թեկնածու՝ Լագարդն ու Մեքսիկայի Կենտրոնական բանկի ղեկավար Ավգուստին Քարստենսը: Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր
«Մեր վերմակի սահմաններում ենք ոտք գցում»
Վերականգնվող էներգիայի տեխնիկական պոտենցիալը մեծ է, արտադրությունը՝ փոքր Հայաստանի էներգետիկ համակարգը, բնական ռեսուրսները կարող են բավարարել էներգիայի պահանջարկի մինչեւ 20%-ը: Հայաստանի վերականգնողական էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամար Բաբայանի խոսքով, միայն էլեկտրաէներգիայի 32%-ն է սեփական ռեսուրսների հաշվին Հայաստանն ապահովվում: «Միայն փոքր ՀԷԿ-ը էներգիայի արտադրության 6%-ից ավելին է կազմում: Բայց թվային տվյալները հստակ չեն այն առումով,
ՏԱՍԸ ՏԱՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ուղիղ տասը տարի առաջ «Ավստրիական ավիաուղիները» մուտք գործեց Հայաստանի շուկա: Այս տասը տարիների ընթացքում Երեւան-Վիեննա-Երեւան երթուղին եղել է Հայաստան եկողների եւ մեր երկրից մեկնողների համար ամենագրավիչ երթուղիներից մեկը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Վիեննայից հետո ուղեւորին հնարավորություն է տրվում մեկնել իր նախընտրած ցանկացած ուղղությամբ: Ներկայումս Երեւան-Վիեննա եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ են իրականացվում շաբաթը վեց անգամ:
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ-Ն՝ ՈՉ
ԱՄՆ պետդեպարտամենտին հիասթափեցրել են հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նյուլանդը: Արձանագրելով, որ Կազանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, Նյուլանդն ասել է, թե՝ այնուհանդերձ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են,
Արտահե՞րթ, թե՞ հերթական
Ասում են՝ հերթական ընտրությունները միշտ կեղծվում են, իսկ արտահերթի ժամանակ կեղծիքների համար բարենպաստ մթնոլորտ չի լինի: Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացն ամբողջովին ձախողված չէ: Նրա համոզմամբ, ժամանակ դեռ կա, ու «իշխանությունները պետք է
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՆՔ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
Համոզված է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը – Կազանի հանդիպումից առաջ ոմանք կարծիք հայտնեցին, թե փաստաթուղթը, որը կստորագրվի, բոլորովին հայանպաստ չի լինելու, բայց ոչինչ էլ չստորագրվեց: – Ղարաբաղի հարցի հետ կապված ինքս երբեք բարձրաձայն չեմ խոսել, ելույթներ չեմ ունեցել, եւ դա իմ սկզբունքն է եղել այս տարիներին: Որովհետեւ համոզված եմ՝ դա ոչ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿԱԼԱՆԵՑԻՆ
Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», Նոր Նորքի եւ Ավանի ոստիկանության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքելու պահին ձերբակալել էին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդուն՝ Բորիս Ասատրյանին, ով կասկածվում էր դանակահարություն կատարելու մեջ։ Երեկ Նոր Նորքի քննչական բաժնի քննիչը միջնորդել էր Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի Բ. Ասատրյանի նկատմամբ։ Դատավոր Արմեն
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
«Առավոտի» տեղեկություններով, երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի կողմից հետախուզում է հայտարարվել Կոմիտասի 62 շենքի 28-ամյա բնակիչ Դավիթ Իսպիրյանի նկատմամբ։ Այս տարվա հունիսի 24-ին, ժամը 01.30-ի սահմաններում, հրազենային վնասվածքներով Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել «Ավանգարդ» տաքսի ծառայության տնօրեն Արթուր Ղալումյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ բաժնի պետ
ԳՈՒՑԵ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ Է՞Լ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ ԱՐԵԼ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում «չափազանց պրիմիտիվ» գնահատեց ՀԱԿ այն կանխատեսումը, թե Կազանի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ստիպված պիտի լիներ կա՛մ ստորագրել զիջողական փաստաթուղթ եւ ունենալ խնդիրներ սեփական երկրում, կա՛մ ժամանակ շահելու համար հարկադրված պիտի լիներ Հայաստանում կազմակերպել որեւէ արտահերթ ընտրություն. «Պարզապես հաշվարկված չէր, որ կա նաեւ երրորդ ճանապարհ: Եվ
«Ժողովուրդն այլեւս հուսախաբվելու ռեսուրս չունի»
«Ավազակապետությունը պետք է կործանվի, երկխոսության ճանապարհով, թե առանց երկխոսության՝ դա արդեն տեխնիկական բնույթի է, մարդիկ հարցնում են՝ ե՞րբ պետք է լինի իշխանափոխություն, իշխանափոխությունը կախված է Ազատության հրապարակում կոնկրետ էդ մարդկանց թվից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը պատրաստ է իշխանափոխության բոլոր սցենարներին՝ «երկխոսությամբ կհեռանա իշխանությունը՝ լավ, չի հեռանա երկխոսությամբ՝ ուրեմն կհեռանա առանց երկխոսության»:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է
Վստահ է ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը – Չնայած Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների հուսավառ հայտարարություններին՝ որոշ հայ փորձագետներ, նաեւ Դուք, կանխատեսում էիք, թե Կազանում չի լինի որեւէ բեկում: Չի՞ սխալվում նա, ով այս գործընթացի վերաբերյալ չի անում լավատեսական հայտարարություններ: – Իմ կանխատեսումը հիմնավորված էր: Դովիլի հայտարարությունից հետո թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից
ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵ՞ՐՋ
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը մտավախություններ ունի թուրք-ադրբեջանական դիվանագիտական թայմ-աուտից: – Կազանում տեղի ունենալիք հանդիպման շուրջ բավականին դրական մթնոլորտ էր ստեղծված, մինչդեռ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այդ հանդիպման ընթացքում եւ դրանից հետո՝ հօդս ցնդեցրին լավատեսության բոլոր փշրանքները: Ի՞նչ տպավորություն թողեց այս ամենը Ձեզ վրա: – Ով չափից դուրս սպասելիքներ ուներ Կազանի


















































