Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ԿԻՍԱԲԱՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Դատապարտյալներն իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում են նախագահին եւ դատախազին Սերգեյ Մկրտչյանն ու Կարեն Հովհաննիսյանը կալանավորվել են 1998թ. նոյեմբերի 15-ից: Նրանք դատապարտվել են 13 տարվա ազատազրկման: Ինչպես դատապարտյալներն են տեղեկացնում, իրենք պատիժը կրել են 11 տարի 6 ամիս: Նրանք երկուսն էլ ներկայումս գտնվում են արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դատապարտյալներն օրեր առաջ դիմել են հանրապետության

Դեղերի շուկան դժվար թե կարգավորվի

Մեր պետությունն այսօր ի վիճակի չէ ամբողջությամբ կարգավորել դեղերի գները, պետք է սկսել հիմնական դեղերի ցանկից, որտեղ ընդգրկված է ավելի քան 300 դեղ, եթե այդքանը չբավարարի՝ գուցե եւ անհրաժեշտություն լինի ավելացնել հիմնական ցանկը: Երեկվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ դեղերի շուկայում պարբերաբար արձանագրվող

«Կուզենայի մայրիկիս երջանիկ տեսնել»

Ասում է ՄԻԱՎ վարակով ապրող 11-ամյա Հերմինեն ՀՀ-ում երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի եւ ՁԻԱՀ-ի առաջին դեպքեր արձանագրվել են 2001-ին: Այդ տարում նաեւ ՁԻԱՀ-ից երեխա է մահացել: Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վիճակագրական տվյալների՝ 1988-ից մինչ 2010-ի փետրվարի 28-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 381 դեպք, որից 149-ը՝ 2009-ին: Վարակվածներից 17-ը երեխաներ են: ՄԻԱՎ վարակի դեպքերի

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ՝ ՔԻԹ ՋԱՐԴՈՂ

Եռաբլուրի կամարների «էլիտար» մարմնավաճառներն ամեն կերպ իրենց «իմիջը» բարձր են պահում Մարմնավաճառների մենեջմենթի գաղտնիքները Մարմնավաճառների շուկան Հայաստանում այն բացառիկ շուկաներից է, որը, անկախ ճգնաժամից, դոլարի կուրսից եւ լողացող տարբեր քաղաքականություններից, անընդհատ աճում ու զարգանում է: Հետեւելով մեր երկրում մարմնավաճառների շուկայի զարգացմանը՝ կարելի է փաստել, որ այն չափազանց ակտիվ է տարվա բոլոր եղանակներին եւ կախված պահանջարկից՝ 

Բյուջեի կատարումը բավարար է

ՀՀ 2010թ. պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 103.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 106.2 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության՝ դրանք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար՝ 68.3 եւ 57.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 14.3%-ով, ծախսերի գծով՝ 12.6%-ով: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների

Հերթական խարդախները

Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է «Սաշա եւ Սրբուհի» ՍՊԸ-ի կատարած անօրինական գործարքները, ինչի հետեւանքով պետությանը հասցվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Սաշա եւ Սրբուհի» ընկերության փաստացի ղեկավարը մայրաքաղաքի բնակիչ Կարապետ Քաշանյանն էր։ Հենց նա էլ ձեւավորել էր հատուկ խումբ՝

Հատուցման եւ չհատուցված գումարների համադրումը

Հայաստանի բնակչության վերարտադրությունը 70-ական թվականների կեսերից ժողովրդագրական խոշոր փոփոխությունների է ենթարկվում, իսկ 80-ական թվականների վերջերից սկսած՝ բազմաթիվ գործոնների ազդեցության հետեւանքով դարձավ կրիտիկական՝ բնական աճ գոյություն չունի, մեխանիկական աճը հաճախ բացասական է կամ զրոյական։ Մի կողմ թողնելով Հայաստանի բնակչության վերարտադրության շատ ուշագրավ հարցեր՝ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա։ Վերջին տասնամյակների ընթացքում սոցիալ-տնտեսական, քաղաքական

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴՐՍՈՒՄ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՏՏ ոլորտի հայ մասնագետներն աշխատում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար 3-րդ տարին է՝ «Մայքրոսոթտ» ընկերությունը Հայաստանում իրականացնում է կառավարման համակարգում տեղեկատվական համակարգերի փոխհամատեղելիությանը (interoperability) վերաբերող միջոցառում:  Ի՞նչ է փոխհամատեղելիությունը եւ ի՞նչ է տալիս քաղաքացուն ու պետությանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «կլոր-սեղանի» ժամանակ այս եւ այլ հարցերն էին քննարկում ոլորտի մասնագետները: «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն

Գրիշա Սարգսյանը՝ վեցի պե՞տ

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո սկսվեցին խոսակցությունները, թե ով կզբաղեցնի թափուր մնացած աթոռը։ Շաբաթ օրը պարզվեց, որ Ալիկ Սարգսյանի առաջին տեղակալ է դարձել նրա սանիկը՝ ոստիկանության վեցերորդ վարչության պետ Հունան Պողոսյանը։ Այժմ թափուր է վեցի պետի աթոռը, եւ խոսակցություններ կան, թե այդ աթոռը զբաղեցնելու է ՀՀ ռազմական ոստիկանության Արմավիրի

ԱՅՍ «ՃԱՇԸ» ԴՈՒՔ ՄԻԱՍԻ՛Ն ԵՔ ԵՓԵԼ

Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց երկուսի թիմակիցներին հիշեցնում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: – Արդյոք ուղղակի զուգադիպությո՞ւն էր, որ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը՝ կառավարության գործունեության վերաբերյալ, համընկավ նրա թիմակիցների ակտիվացած քննադատությանը՝ ե՛ւ կառավարության, ե՛ւ նաեւ վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ: – Կարծում եմ՝ զուգադիպություն չէ: Բայց այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում՝ քաղաքական

ՊՆԴԵԼ Է ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 28-ին ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց հետ: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ

ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋԸ

«Կարծում եմ, պետք չէ հակասություններ փնտրել, պետք է առաջ նայել,  համախմբվել նախագահ Սերժ Սագսյանի շուրջը եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումը, որը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն կմասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- հակադարձելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի երեկ տարածած հայտարարությանը՝ «Առավոտին»  ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակված ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննության ժամանակ պատասխանող կողմը՝ Երեւանի ոստիկանության ներկայացուցիչ, ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը միջնորդեց, որպեսզի լրատվամիջոցները դուրս հրավիրվեն նիստերի դահլիճից: Այս «թափանցիկ» միջնորդությունը նա բացատրեց նրանով, որ դատական նիստին ներկա գտնվելով՝ ԶԼՄ-ները միակողմանի են ներկայացնում, ուստի առաջարկեց. «Թող

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Համալիրի սեփականատեր ռուսաստանյան «ԲԱՄՕ» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ է մտնում համանուն նախագծման ինստիտուտը, ալյումինե կոնստրուկցիաներ պատրաստող ընկերությունը, ապակիների գործարանն ու շինարարա-մոնտաժման աշխատանքներ կատարող «ԲԱՄՕ-Կոնստրակշին» ընկերությունը, երեկ աննախադեպ խոշոր ծավալի 4 պայմանագիր է կնքել «Կապիտալ գրուպ» ընկերության հետ: Ինչպես «Առավոտը» տեղեկացավ «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Հովիկ Մուրադյանից, ըստ պայմանագրի, «ԲԱՄՕ»-ն պատրաստվում է իրականացնել

«Զավզակելուց առաջ՝ ուսումնասիրել հարցը»

Խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՆԱՏՕ-ի «Ռոութ-Ռոզ» սեմինարի ժամանակ ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն մանրակրկիտ բացատրեց, թե ինչպես եղավ, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Համանախագահը հայտարարեց, որ Հայաստանի նախագահ դառնալուց անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը ինքն իրեն հայտարարեց Հայաստանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչ եւ ասաց, թե ինքը բանակցություններում կներկայացնի նաեւ Արցախը, քանի

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ասելով, «հայկական կողմը» անհամաձայնություն է հայտնել «Մադրիդյան սկզբունքների» 4 կետերի առնչությամբ, բայց պարզ չէ, թե «հայկական կողմն» ո՞վ է՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ ՀՀ իշխանությունը եւ ինչո՞ւ է այդ մասին նոր հայտարարվում: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը խարսխվելու է

«ԿՆԵՐԵՔ՝ ՉՍՏԱՑՎԵՑ»

Ըստ Շահեն Պետրոսյանի՝ Քոչարյան-Սարգսյան զույգը պարտավոր է ասել այդ արտահայտությունը «Ղարաբաղցիները քնից շատ ուշ են արթնացել, եթե նման հայտարարություններ են անում: Իրենք են իրենց իրավունքների պաշտպանության համար մանդատը տվել Ռոբերտ Քոչարյանին, իսկ հիմա հոխորտալու առիթ առանձնապես չկա. ասացին՝ ինչ ուզում եք՝ արեք, սրանք էլ արեցին՝ ինչ ուզում էին: Նախեւառաջ իրենք պետք է իրենց մեղքն ընդունեն,

ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔՈՒՄ Է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է իրեն վերագրվող այն հայտարարությունը, թե երկու տարի առաջ Հայաստանը համաձայնել է, սակայն, ինչպես այսօր է պարզվում` ոչ ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներին: «Պետք է տալ այնպես, ինչպես ասվում է, այլ ոչ թե մեկնաբանել, ինչպես դա արեցին լրագրողները Լեռնային Ղարաբաղում: Կա

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ չորրորդ ԱՌԱՆՑ ՎԿԱՆԵՐԻ Եվ ես ժպտալով Նինային ասացի՝ «փաստորեն, հնդեվրոպացիներին ջրի ես ուղարկում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «թող մի քիչ կենցաղային դժվարություններին վարժվեն» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էդ թաթար բիձուկը որ դեմդ դուրս գա՝ հանկարծ ավելպակաս չխոսես», եւ ես զարմացած հարցրի՝ «ավելպակաս ի՞նչ պիտի

Մարտի 27

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ

Կնոջ համար ընկերուհին մեծ նշանակություն ունի:  Այդ պատճառով նման ընտրությունը զգուշությամբ պետք է կատարեք:  Առաջարկվող թեստի միջոցով կկարողանաք այդ հարցին պատասխանել: 1. Դուք բավական լավ գիտեք ձեր դրական հատկությունները, օրինակ՝ գեղեցիկ արտաքին, շարմ, խելք: Իսկ ձեր ընկերուհին ձեր համեմատությամբ ինչպիսի՞ն է: Նա պակաս գրավիչ է-3: Նա ավելի գրավիչ է-1: Նա նույնքան գրավիչ է, որքան ես-2:

Փողոցը՝ բեմահարթակ

Երեւանյան փողոցները շատ թափառաշրջիկ երաժիշտների «ինքնարտահայտման» վայրն են «Ես չեմ ուզում ռեստորաններում սրա-նրա համար նվագել՝ ինձ համար հաճելի է իմ ժողովրդի համար նվագել»,- ասում է 54-ամյա Արմենը (անունը փոխված է): Նրան հաճախ կարող եք տեսնել Հանրապետության հրապարակի անցումում՝ կիթառը ձեռքին: Արմենը տարբեր մասնագիտություններով է աշխատել, բայց հիմա ընտրել է գումար վաստակելու այս եղանակը: «Զագատովկա եմ

«Իմ ամենաթանկ նվերը 20 տարեկան է»

Ցանկանում ես թանկ նվե՞ր, թե՞ թանկ հիշողություններ «Տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի, մի բուռն սիրավեպ սկսվեց իմ եւ մի երիտասարդի միջեւ: Համալսարանից տուն էի վերադառնում, երբ կարմիր «07»-ով մի երիտասարդ իմ դիմաց արգելակեց, մեքենայից իջավ, մոտեցավ ինձ եւ ասաց. «Այսօր գիշերը, երբ ձեր հայաթի բեսեդկայի լույսը միացնեմ-անջատեմ, դուրս կգաս, ձեր շենքի հարկում քեզ կսպասեմ,

ԱՐՄԱՎԻՐԻ «ՎԱՆ ԳՈԳԸ»

Տասը տարեկան արմավիրցի Դավիթ Սահակյանին շրջապատում դիմում են «Վան Գոգ» մականունով Ասում են, երբ սկսեց նկարել, իր վրձնահարվածներով Վան Գոգի ոճն էր հիշեցնում: «Նրան ոչ ոք չի ասել՝ այսպես նկարիր, դա իր միջից էր, հետո միայն ես նրան ցույց տվեցի Վան Գոգի նկարները»,- ասում է Արմավիրի արվեստի դպրոցի, ինչպես նաեւ Դավիթի ուսուցչուհի Նելի Նիկոյանը: «Վան

Հայկական պատմություն

Մայրը համոզել է աղջկան՝ գնալ մեղքի ճանապարհով Հայկն ու Աննան (անունները փոխված են) ընդամենը վեց ամիս էր, ինչ ամուսնացած էին: Նրանց սիրավեպը սկսվեց աշխատանքի վայրում եւ ավարտվեց ամուսնությամբ: Հայկը բանկի թիկնապահներից էր, իսկ Աննան՝ շարքային աշխատակցուհի: Ամուսնությունից հետո կյանքն էլ ավելի քաղցրացավ, երբ Աննան Հայկին հայտնեց, որ երեխա են ունենալու: «Հայկը շատ էր ուրախացել: Հենց

Ամուսնությունը՝ որպես դժոխք

37-ամյա Էմմա Կարապետյանը զղջում է, որ 15 տարի առաջ չփորձեց պաշտպանել իրեն իր ամուսնուց: 22 տարեկանում իր բարեկամուհու տանը Էմման հանդիպում է Սամվելին (անունները փոխված են): Սամվելը համակրում է Էմմային: Մի քանի անգամ հանդիպելուց հետո Էմման Սամվելից ամուսնության առաջարկություն է ստանում: Առաջարկությունն ընդունվում է: Ամուսնանալուց անմիջապես հետո նորապսակները տեղափոխվում են իրենց նոր բնակարան: «Սամվելն ինձ

«ԱՄՈՒՍԻՆՍ ԻՆՁ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԷՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ»

Եվ դա, ըստ Կարինե Պետրոսյանի, սարսափելի է 1994 թվականն էր: Կարինե Պետրոսյանը եւ Էդմոնդ Սարգսյանը (անունները փոխված են) ծանոթացել էին իրենց ընդհանուր ընկերուհու միջոցով: Ծանոթությունից օրեր անց Կարինեն տեղի էր տվել ընկերուհու հորդորներին՝ համաձայնելով հանդիպել Էդմոնդի հետ. «Առաջին իսկ հանդիպումից  Էդմոնդը ինձ դուր էր եկել: Նա շատ կիրթ  եւ հետաքրքիր անձնավորություն էր: Միակ բանը, որ

Գարունը նաեւ չարագործ է

Սրտաբանը, ալերգոլոգը եւ թոքաբանը խորհուրդ են տալիս սիրահարվել, լողանալ եւ տաք հագնվել «Մարտի առաջին կեսից առողջությունս կտրուկ վատանում է. սիրտս սկսում է անկանոն աշխատել, հաճախակի գլխացավեր եմ ունենում, դժվար եմ շնչում եւ այդ ամենը կապում եմ գարնան հետ»,- պատմում է 49-ամյա Վոլոդյա Զարգարյանը: Նա այն բազմաթիվ մարդկանցից է, որոնց առողջությունը կտրուկ անկում է ապրում գարնանը:

Նույնիսկ Xerox-ը կարող է լինել չբերության պատճառ

Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում  չբերությամբ տառապող երիտասարդների թիվն ավելացել է: «Մոտավորապես 4 տարի երեխա չէինք ունենում: Սկզբնական շրջանում մտքովս չէր էլ անցնում, որ պատճառը ես եմ: Եթե այդ մասին չպատմեր ամուսնուս բժիշկ ընկերը, մինչ օրս չէի էլ իմանա: Պատճառը հորմոնալ խանգարումներն էին: Դա էլ՝ օրական 5-6 ժամ պարային դահլիճում անցկացնելու հետեւանքն էր: Մասնագիտությամբ բալետի

ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Բայց սեփական երեխա ունենալու հնարավորությունը Հայաստանում մեծացել է Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով երեխաները՝ եռյակ (երկու աղջիկ, մեկ տղա), ծնվել են 2004-ի փետրվարի 5-ին՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Այդ ժամանակ արտամարմնային բեղմնավորումը կատարվում էր դասական եղանակով, կնոջ ձվաբջիջը օրգանիզմից դուրս՝ փորձանոթային պայմաններում բեղմնավորվում էր ամուսնու սպերմատոզոիդի հետ եւ ստացված սաղմը տեղադրվում

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031