Օրվա լրահոսը

Բոնուս ստացողներին կոպտել են ու ճանապարհել

Հարկային տեսչություններում ամեն ինչ արել են՝ հնարավորինս քիչ մարդկանց բոնուս վճարելու համար Բազմաթիվ մարդիկ այսօր տոպրակներով չշահած ՀԴՄ կտրոններ ունեն, որոնց դիմաց մեր պետությունը խոստացել էր բարեխիղճ սպառողներին բոնուսներ վճարել: Թե ինչ կարգով էին սպասարկում հարկային տեսչությունները մի քանի հազար դրամի ակնկալիքով եկած խեղճ տատիկ-պապիկներին՝ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է: Սակայն վերջին օրերին որոշ տեսչություններ, հաշվի

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԸ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ ԷԺԱՆ Է

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները վստահ են, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ՝ մեծ հնարավորություններ կստեղծվեն հայկական գյուղատնտեսության զարգացման համար: Հայ-թուրքական սահմանի բացմանն ընդդիմացողների հիմնական փաստարկներից մեկն էլ այն է, որ սահմանի բացմամբ թուրքական ապրանքատեսակները կհեղեղեն հայկական շուկան՝ լրջորեն հարվածելով տեղական արտադրությանը, մասնավորապես՝ գյուղատնտեսությանը: Մտահոգվելու տեղիք, անշուշտ, կա, քանի որ Եվրամիության 27 երկրներին գյուղմթերք մատակարարող Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանային

Ընդդիմությունը լավ աշխատեց

Կարծում է ԿԸՀ-ի ընդդիմադիր անդամը «Գործող իշխանություններն ընդհանրապես պատասխանատվություն չեն զգում ընտրական գործընթացների նկատմամբ». Հայաստանում տհաճ ավանդույթի վերածված այս ճշմարտության մեջ հերթական անգամ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայացած լրացուցիչ պատգամավորական ընտրությունների ժամանակ համոզվել է ԿԸՀ-ում ընդդիմադիր ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: Երեկ «Դուպլեքս» ակումբում նա հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում ականատես է եղել Ընտրական օրենսգրքի, Սահմանադրության բազմաթիվ

ՎԱԳՐԱՁԵՎ ԹՌԻՉՔ ԵՂԵԼ Է

Ըստ Ստեփան Զաքարյանի, անցած տարի սկիզբ առած հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն ուղղված գործընթացը հենց վագրաձեւ թռիչք էր: – ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ժամանակին խոսելով մեր երկրի տնտեսության զարգացան եւ այլ հարցերի մասին՝ հայտարարեց, թե վագրաձեւ թռիչքներով ենք առաջ գնում: Ի՞նչ եք կարծում, Վագրի տարում ինչպիսի՞ «թռիչքներ» են մեզ սպասվում եւ ընդհանրապես՝ մեր երկրի ներքին եւ

ՆՈՐԻՑ ՀՆՉԱԿՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը երեկ հայտարարություն է տարածել, որով կրկին հաստատում է, որ ճանաչում է 2009 թ. դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՍԴՀԿ Հայաստանի կառույցի արտահերթ համագումարը եւ նրա ընդունած որոշումները: Հիշեցնենք, որ խոսքը Գեւորգ Պերկուպերկյանի ղեկավարած ՍԴՀԿ-ի մասին է: Հայտարարության առիթ է հանդիսացել հունվարի 9-ին կայացած մյուս ՍԴՀԿ-ի համագումարը: «Կենտրոնական վարչությունը մերժում է իրենց վարքագծով սեփական

ԴԱՏԱՐԱՆԻՆ ՉԵՆ ՃՆՇԵԼ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել էր. «Ցանկացած ցույց կամ բողոքի ակցիա, ներառյալ ՀՅ Դաշնակցության այսօրվա միջոցառումը, որը նպատակ ունի ազդելու ՀՀ Սահմանադրական դատարանի վճռի վրա, անընդունելի է, քանի որ Հայաստանի դատական համակարգը իշխանության անկախ մարմին է»: Հիշատակելով նրա այս պնդումը՝ «Առավոտը» ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ համարո՞ւմ է արդյոք, որ դատարանի դիմաց

«Լուրջ, հիմնավորված որոշում էր»

Հակասական գնահատականներ ՍԴ որոշմանը ՍԴ շենքից դուրս եկող ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին երբ խնդրեցինք գնահատել դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ ասաց. «Ես չեմ կարող մամուլին այդ բառապաշարով պատասխաններ տալ»: Սակայն քիչ անց արդեն բարձրախոսով դիմելով ցուցարարներին՝ Վահան Հովհաննիսյանն ասում էր, թե ճիշտ է՝ չհասան իրենց մաքսիմում ծրագրին, այն է՝ արձանագրությունները հակասահմանադրական հռչակելուն, բայց՝ «մեր

ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ԽՈՉԸՆԴՈՏՎԵՑ

Խտրական մոտեցում ցուցարարների հանդեպ Երկու օր շարունակ ՀՅԴ-ի եւ այլ 14 կուսակցությունների բողոքի ցույցը ՍԴ առջեւ չէր խոչընդոտվում, եւ ոստիկանությունը Հայաստանի իրականությունը հաշվի առնելով՝ աննախադեպ հարգանքով էր վերաբերվում ցուցարարներին: «Ժառանգության» երիտասարդների եւ մի շարք հ/կ-ների ներկայացուցիչների նախաձեռնությամբ իրականացվեց նաեւ հայ-թուրքական արձանագրությունների եւ մադրիդյան սկզբունքների խորհրդանշական այրում: Բայց բավական էր, որ երեկ ՍԴ առջեւ հայտնվեին մի

ՀԱԿ-ՈՒՄ ԵՐԵԿ ԱՆԿԵՂԾԱՑԱՆ

Դրանից պարզ դարձավ, որ կարելի է օրինախախտումը տեսնել ու լռել, եթե դա քաղաքական եւ մարտավարական տեսանկյունից նպատակահարմար է: Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում ասուլիս էին հրավիրել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը: Համարելով, որ ընտրատեղամասերում Զուրաբյանի

ՔՐԵԱԿԱՆԻ ՊԵՏԻ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԱՐՔԸ

Բավական էր, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ՍԴ առջեւ պարզեր պաստառ, որում պատկերված էին ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ ոստիկանապետը, գլխավոր դատախազն ու ԱԱԾ պետը՝ նրա վրա հարձակվեց ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Վաչիկ Ներսիսյանը, պաստառը պոկեց ձեռքից, պատռեց եւ վազելով փախավ: Ներկա բազմաթիվ ոստիկաններից եւ ոչ մեկը չարձագանքեց

Հունվարի 12

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

ՇՈՒԿԱ՞Ն Է ԼՍԱՐԱՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ

Երաժիշտները մտահոգված են Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը Ամանորի հեռուստաեթերից հերթական անգամ հիասթափվել է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը դժգոհեց, որ երաժշտական ծրագրերը եթերում չափից շատ են. «Գերակշռում է ռեստորանային, ցածրաճաշակ եւ ցածրորակ երաժշտությունը, անթույլատրելի է եթերն ամբողջովին լցնել այդ կարգի երաժշտությամբ, որովհետեւ այլ կարգի երաժշտություն սիրող մարդկանց համար այլ տարբերակ չի մնում»: Ամանորի եթերից

Հայտարարված է  պահպանակների փաթեթավորման մրցույթ Նյու Յորքի բնակիչները պահպանակների փաթեթավորումը ձեւավորելու հնարավորություն են ստացել: Բնակիչների կողմից ձեւավորված բեղմնականխման միջոցները սոցիալական ծրագրի շրջանակներում կբաշխվեն բնակչությանը, որը միտված է հիշեցնելու անվտանգ սեռական հարաբերությունների կարեւորության մասին: Ասվում է, որ նախընտրությունը տրվելու է այն դիզայներներին, ովքեր կկարողանան ձեւավորման մեջ ոչ միայն արտացոլել Նյու Յորք քաղաքին բնորոշ առանձնահատկությունները, այլեւ կաջակցեն

ԼԱՉԱՌ ՎԱՍԻԼԻՍԱ ԵՎ ԽԵՂՃՈՒԿՐԱԿ ԿՈՇՉԵՅ

Կամ Ամանորի էրոտիկ ներկայացում՝ փոքրիկների համար Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը այս տարի եւս չանտեսեց փոքրիկ հանդիսականին: Թատերասերների դատին հանձնվեց Ամանորի ներկայացում՝ ըստ Յուրի Բոգանովի «Կոշչեյն ամուսնանում է» պիեսի: Այն բեմադրել էր նույն թատրոնի դերասանուհի Իրա Հարությունյանը, ում թատրոնի ղեկավարությունը արդեն քանի տարի վստահում է Ամանորի ներկայացումները: Ի. Հարությունյանն առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է: Նրա բեմադրած

Կարեւորը հավատն է

Երեւանի «Հատիս» ակումբի բասկետբոլիստուհիները հունվարի 7-ին Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումը սեփական հարկի տակ 69:80 հաշվով տանուլ տվեցին աշխարհի ու Եվրոպայի ուժեղագույն ազգային լիգաներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության առաջնության 3-րդ տեղում ընթացող Օրենբուրգի «Նադեժդային»: Մրցակից թիմի վարպետության մակարդակը, ինչպես ասում են, անզեն աչքով էլ նկատելի էր: Սակայն, ի պատիվ մեր աղջիկների, «Հատիսը» արժանի պայքար

Երեկ վճռորոշ հանդիպման օր էր

Բուրսայում այս օրերին ընթանում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցելու իրավունք վերապահված է հողագնդի 10 ուժեղագույն գերտերություններին, որոնց մեջ ՖԻԴԵ-ն ընդգրկել է նաեւ Հայաստանը: Երեկ յոթերորդ տուրի օրն էր, որում մեր օլիմպիական կրկնակի չեմպիոն թիմը հանդիպում էր հաղթողի գլխավոր հավակնորդ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Ո՞ր թիմը կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը: Հարցի պատասխանն իմանալու համար

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԱՆԵԺՆԵՐՈՒՄ

Հունվարի 16-ին Մոսկվայում մեկնարկելու է ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 18-րդ խաղարկությունը: Մի քանի տարվա դադարից հետո այս անգամ մեր հանրապետությունը կրկին ներկայացնելու է Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը»: Հիշեցնենք, որ 2005 թվականին մեր չեմպիոնն Ադրբեջանի «Նեֆթչիի» հետ հանդիպումից առաջ ինքնակամ լքեց մրցաշարը, ինչից հետո Հայաստանը ԱՊՀ գավաթի խաղարկություններում ներկայացնում էր փոխչեմպիոնը: «Փյունիկի» ղեկավարությունն

Բախումը պատմական արմատներ ունի

Հայ-հունական միջադեպերի մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը: Դեկտեմբերին հայ եւ հույն հոգեւորականության միջեւ տեղի ունեցած հերթական միջադեպը պատմական արմատներ ունի: Երեկ լրագրողների հետ «Հայելի» ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը հավաստիացրեց, որ նման միջադեպեր եղել են թե՛ Քրիստոնեություն ընդունելուց առաջ, թե՝ հետո. «Յուրաքանչյուր նման

ՀԴՄ ՍԱՐՔ, ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐ

Կամ Ակսել Բակունցի տուն-թանգարանի հոգսերը Գորիսի Մաշտոցի փողոցի 41 տան հանրահայտ դարպասների առջեւ նույնքան հայտնի մի մեծ ընկուզենի կա: Այն տնկել է 6-ամյա Ակսել Բակունցը, հոր՝ Ստեփան դայու հետ միասին: Նախորդ դարի 40-ականներին, իբրեւ թե փողոցը բարեկարգելիս, ընկուզենու արմատները բացվում են, քաղաքի կոմունալ բաժինն էլ սղոց է բերում, որ ծառը կտրի: Գրողի մայրը՝ Բախչագյուլ տատը

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Տաջիկստանում փետրվարի 28-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրությունների նախօրեին երկրի իշխանությունները ինտերնետային պրովայդերներից պահանջել են արգելափակել այն կայքերը, որոնք հայտնի են որպես երկրի իշխանությունների դեմ քննադատություն պարունակող եւ գրաքննությունից ազատ բանավեճերին տեղ հատկացնող կայքեր: «Կառավարության ցուցումով ինտերնետային որոշ ռեսուրսների մուտքը, մասնավորապես՝ centrasia.ru կայքը արգելափակվել է»,- երեկ այդ մասին «Reuters»-ին հայտնել են Telecom Technology ընկերությունում:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ

Հյուսիսային Կորեան հերթական անգամ ԱՄՆ-ին կոչ է արել խաղաղության պայմանագիր կնքել: 1950-53 թվականներին Կորեական պատերազմի ժամանակներից ի վեր այդ երկրների միջեւ ստորագրվել է միայն հաշտության համաձայնագիր, իսկ խաղաղության պայմանագիրը, Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ընդգծմամբ, թույլ կտա արագացնել Կորեական թերակղզում միջուկային խնդրի լուծումը: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, թե անցյալ տարվանից ընդհատված վեցկողմյա բանակցությունները կարող

ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՄԵՐԺԵԼ Է ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻՆ

Առաջիկա կիրակի օրը՝ հունվարի 17-ին Ուկրաինայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որի ֆավորիտ թեկնածուները երկրի նախկին եւ ներկա վարչապետներն են՝ Վիկտոր Յանուկովիչն ու Յուլիա Տիմոշենկոն: Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակի շանսերն այս ընտրություններում դիտորդները եթե ոչ բացառում, ապա շատ ցածր են գնահատում: «Reuters»-ը տեղեկացնում է, որ ընտրություններից 6 օր առաջ Վիկտոր Յանուկովիչը մերժել է իր

Խորվաթիայի նորընտիր նախագահը ընդդիմադիր գործիչ էր

Անցած կիրակի Խորվաթիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Պետական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած պաշտոնական տվյալներով, ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է ընտրվել ընդդիմադիր գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Իվո Իոսիպովիչը՝ ստանալով ընտրողների 60,29 տոկոսի քվեն: 52-ամյա Իոսիպովիչը, որը նաեւ իրավաբանական գիտությունների դոկտոր ու հայտնի կոմպոզիտոր է՝ դարձել է Խորվաթիայի երրորդ նախագահը: Ընտրություններին մասնակցած մյուս անկախ թեկնածուն՝

Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին արգելապատնեշ կկառուցի

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն կիրակի օրը հաստատել է Եգիպտոսի հետ սահմանին այդ երկրից՝ Սինայի թերակղզով դեպի Իսրայել ապօրինի արտագաղթի դեմ պայքարելու նպատակով, արգելապատնեշներ կառուցելու մասին նախագիծը: «Newsru-Israel»-ի փոխանցմամբ, նախատեսվում է, որ արգելապատնեշի շինարարության առաջին փուլում սահմանազատող պատնեշներ կկառուցվեն Գազայի հատվածի եւ հրեական կուրորտային Էյլաթ քաղաքի հետ հարող սահմանային հատվածներում: Անվտանգության պատի կառուցումը, որը ձգվելու է

Վրացական խճանկար

Վրաստանի ազգային գվարդիայի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Կոբա Կոբալաձեն, որը կալանավորվել էր 2009թ. մայիսին՝ Վրաստանում իշխանությունը տապալելու նպատակով Մուխրովանիի խռովության կազմակերպման ու նախապատրաստմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով, ազատ է արձակվել Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճից: «BBC»-ի մատուցմամբ, դատարանը Կոբալաձեի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից հաստատված է համարել միայն գեներալի կողմից ապօրինի հրազեն պահելու եւ կրելու մեղադրանքը, որի համար նրան դատապարտել

Հերքում են անհերքելին

«Նոյյան տապանը», հղում անելով Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» թերթին, տեղեկացնում է, որ Նյու Յորքի Մանհեթըն թաղամասի դպրոցներից մեկում թուրք աշակերտին առաջարկել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին շարադրություն գրել, ինչին ի պատասխան նրա ծնողները բողոքի նամակ են ուղարկել դպրոցի տնօրինությանը, Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսարան: Ինչպես գրում է «Մարմարան», շարադրությունից առաջ աշակերտներին ցուցադրել են հայերի

Գարնանային արձակուրդներ չեն լինի

Երեկվանից հանրապետության դպրոցներում վերսկսվել են դասերը: Այդ առիթով երեկ ՀՀ ԿԳ նախարարությունը տարածել էր հետեւյալ հայտարարությունը. Համաձայն միջնակարգ հանրակրթական դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի՝ սույն թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում (անկախ կազմակերպաիրավական ձեւից) ուսումնական գործընթացը վերսկսվել է: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչեւ հունվար ամսվա ավարտը: Հայաստանի

ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐԴԱՑԵԼ

ԳԹԿ-ի պարզաբանումները՝ տարբեր առարկաների ուղեցույցներում տեղ գտած փոփոխությունների մասին «Խոզի գրիպի» համաճարակի պատճառով, կրթական գործընթացի դադարեցմանը զուգահեռ, ինչ-որ առումով խաթարվեց նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) գործունեությունը: Մասնավորապես տարբեր առարկաների գծով պետական ավարտական միասնական քննությունների ուղեցույցների՝ հանրակրթական դպրոցներին բաշխման գործընթացը փոքր-ինչ հետաձգվեց: «Առավոտը» զրուցեց ԳԹԿ տարբեր մասնագետների հետ՝ պարզելու, թե ստեղծված իրավիճակում ԳԹԿ-ն ինչպե՞ս է

«Ընդդիմադիր շարժումը օր օրի մեծանալու է»

ՍԴՀԿ համագումարում հավաստիացրեց ՀՀ հիմնադիր նախագահը Իր ծննդյան 65-ամյակի օրը՝ հունվարի 9-ին, Հայաստանի հիմնադիր նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալով Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարում՝ հայտարարեց, որ ընդդիմադիր շարժումը Հայաստանում չի մարելու, այլ «օր օրի մեծանալու է»: Շարժումը մարելու միակ ձեւը Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է իշխանությունների հաջողությունները, իսկ գործող իշխանությունները, նրա

Ինչպես որ կանք

Աշխարհը թեւակոխել է աշխարհաքաղաքական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ այլ բուռն զարգացման, ավելի ճիշտ՝ «թռիչքաձեւ» զարգացման մի ժամանակաշրջան, երբ անհրաժեշտություն է զգացվում տարանջատել ճշմարտությունը եւ ոչ ճշմարիտը՝ սուտը, օբյեկտիվը՝ սուբյեկտիվից, «լրջախոսությունը»՝ «զազրախոսությունից»: Ըստ իս, առկա են ճշմարտության տարբեր տեսակներ: Ա. բացարձակ ճշմարտություն- իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն, հասարակությանը մատչելի եւ հասկանալի բացատրություն, որը հասանելի կլինի բոլոր խավերին: Բ. պարտադրված

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031