Օրվա լրահոսը
ՀԱՅՈՑ ԱՂԲ
Ըստ հայ-գերմանական հետազոտության, Հայաստանում կուտակվող աղբի 40%-ը անվերահսկելի է, աղբահավաք տեխնիկայի 80%-ը՝ հին ու մաշված, աղբ վերամշակողներ չկան: Գերմանական Մագդեբուրգի համալսարանը, Հայաստանի համայնքների միությունը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը համատեղ իրականացրել են Հայաստանում կենցաղային կոշտ աղբի վերամշակման բազային ուսումնասիրություն, որի արդյունքները հրապարակվեցին երեկ՝ Երեւանում: «Առավոտի» հետ զրույցում Լոգիստիկայի եւ համակարգերի նյութական մշակման Մագդեբուրգի համալսարանի գիտաշխատող
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՆԻՍՏԸ ՉԷՐ ՁԱՅՆԱԳՐԱՌՎՈՒՄ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը [Իջեւանի նստավայր] նախորդ օրը ավարտեց N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Մաղաքյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատավոր Զոյա Զաքյանը խորհրդակցական սենյակում մնալով 10 րոպե, հրապարակեց Հայկին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը: Նույնքան պատժաչափ էր պահանջել նաեւ մեղադրողը: Դատավճռի հրապարակումից հետո Հայկ Մաղաքյանի մայրը՝ Սոֆյա Ստեփանյանը, նրա հարազատները երկար ժամանակ
ԱԶԱՏԱԶՐԿԵ՞Լ, ԹԵ՞ ՉԱԶԱՏԱԶՐԿԵԼ
Դատարանների ավելորդ մարդասիրությունը Վերջին տարիներին Ճանապարհային ոստիկանության ծառայությունը զգալի կազմակերպչական եւ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ է իրականացրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ, ինչի արդյունքում՝ չնայած 2008-2011թթ. հանրապետություն մուտք գործած լրացուցիչ 75 հազար ավտոմեքենաներին, ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումը պահպանվել է: Այսպես, 2010թ.-ին հանրապետությունում արձանագրվել է 1974 ճանապարհատրանսպորտային պատահար (2009թ.՝ 2002), որի հետեւանքով զոհվել
ՍԵՐՎԵՐՆ ԷՐ ԽԱՓԱՆՎԵԼ
Երեկ մայրաքաղաքի մի շարք համայնքների բնակիչներ զրկված են եղել ինտերնետ կապից: Ինտերնետի բաժանորդների ներկայացմամբ, իրենք մոտ 2 ժամ ինտերնետ կապ չեն ունեցել: Այս առնչությամբ, ինտերնետի մատակարար «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն «Առավոտին» պարզաբանեց, որ խափանվել է իրենց սերվերներից մեկի ծրագիրը, սերվերը վերաբեռնելուց հետո խնդիրը լուծվել է. «Սա ազդել է մեր բաժանորդների
Գետնանցումը անանցանելի է
Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի դիմացի ստորգետնյա անցումն անձրեւային եղանակներին անանցանելի է: Անցումը տեղումներից հետո լցվում է ջրով եւ չի ծառայում բուն նպատակին: Այստեղից օգտվելու համար մարդիկ պարզապես նավակ պետք է ունենան: Անցումում լցված ջրի բարձրությունը գրեթե հասնում է կես մետրի: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտների ծնողները «Առավոտի» հետ զրույցում նշում
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԿՀԱՄԲԵՐԵ՞Ն՝ ՄԻՆՉԵՎ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱ
Գիշատիչների «սեփականատերը» շունչը պահած դրան է սպասում «Հրազդանի կենդանաբանական այգու կենդանիները սոված են: Փող է պետք: Կարո՞ղ եք օգնել»: Երեկ ամբողջ օրը այգու աշխատակիցներն ընկած Երեւանով մեկ մարդկանցից գումար էին խնդրում: Չնայած, ինչպես տնօրեն Արմենակ Ավետիսյանն է ասում, դա անում են կենդանասիրությունից ու նրանց վատ վիճակից դրդված, թեեւ, ինչպես տնօրենն է վստահեցնում, օրվա հավաքածը չի
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Մեծարգո պարոն վարչապետ 2010թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1258-Ն որոշմամբ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ, եւ տարածք ձեռք բերող է սահմանվել «Ավագ Շին» ՍՊԸ-ն: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այդ որոշումն ընդունվել է՝ խախտելով 2005թ. նոյեմբերի 15-ին ընդունված Նախադպրոցական կրթության
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԸՆՏՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Մայիսի 26-ին Երեւանի «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի շքասրահում տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Առողջ սնունդ՝ առողջ սիրտ» ծրագրի արդյունքների ամփոփման եւ առաջին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ուրախությամբ հայտնում ենք, որ ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած բազմաթիվ հայրենական արտադրողներից «Աշտարակ Կաթ» ընկերության ցածր յուղայնությամբ «Կովիկ» ապրանքանիշն առաջինն է, որ արժանացավ այսուհետ իր փաթեթավորման վրա «Առողջ սիրտ»
Փոխնախարարը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց
Որպեսզի նոտարները սովորական գործարքի համար քաղաքացիներից ավելորդ մեծ գումարներ չվերցնեն, կառավարությունը երեկվա նիստում հստակեցրեց մատուցվող վճարովի ծառայությունների սակագներն ու գանձման կարգը: «Վճարովի ծառայությունները շատ ընդհանրական են ձեւակերպված, որոնք բացառում են կոնկրետ ծառայության համար որոշակի հստակ գումար գանձելու հնարավորությունը: Առաջարկում ենք յուրաքանչյուր ծառայության համար նախատեսել առանձին սակագին»,- բացատրեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը: Ըստ նրա, մինչ այժմ
ԿՈՐՑՐԱԾԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այսօր այսպիսի խնդիր կա Երեկ կայացած Առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) 4-րդ համագումարում ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Մեր առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները մեզ թույլ չեն տալիս հանգիստ նայել մեր շուրջը տեղի ունեցողին. դա համարժեք է իրադարձությունների հետեւից վազելուն: Այսօր մենք բոլորս՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների ներկայացուցիչներս,
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՍԵՐ
«Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է»,- եզրահանգել են Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի փորձագետները՝ չորեքշաբթի օրը հրապարակած հերթական զեկույցում: Ինստիտուտի մասնագետները, մասնավորապես, պնդում են, որ խաղաղասիրության մակարդակը ավելանում է մարդկանց եկամտի, կառավարության թափանցիկ աշխատանքի ու լավ կառավարման հետ: Ըստ այդմ, Հայաստանը անցած տարվա ընթացքում 4 կետով բարելավել է դիրքերը եւ այժմ զբաղեցնում է 109-րդ հորիզոնականը՝ 153 երկրների
Վերջնական գնահատականը՝ մայիսի 31-ին
Լեւոն Զուրաբյանը տեսնում է իշխանության պատրաստակամությունը ՀԱԿ-ի երեք պահանջները կատարելու ուղղությամբ: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշմանն ու Կոնգրեսի հետագա քայլերին՝ կարծիք է հայտնել, որ ամեն ինչ վկայում է, որ իշխանությունները պատրաստ են կատարել Կոնգրեսի բոլոր 3 պայմանները՝ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման շուրջ երկխոսություն
Հստակ մեսիջ՝ Ադրբեջանին
Այդպես է գնահատում երեք նախագահների հայտարչարությունը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես կարծում եմ, որ համանախագահների հայտարարությունը բավականին հստակ էր, եւ այն ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Այն իր մեջ պարունակում էր որոշակի ազդակներ, կար հստակ մեսիջ՝ ուղղված Ադրբեջանին: Թերեւս առաջին կարեւոր կետն այն է, որ համանախագահները մեկ անգամ եւս իրենց համոզմունքն են հայտնում այն
ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ պրն Ռադիկ Մարտիրոսյանին Կրկնօրինակը՝ «Առավոտ» թերթի խմբագրությանը Ազգային ակադեմիայի մեծարգո պարոն նախագահ Նամակը հասցեագրելով Ձեզ՝ դիմում եմ նաեւ Ազգային ակադեմիայի նախագահությանն ու մեր Ակադեմիայի բոլոր հարգելի անդամներին: Նամակը գրելուց առաջ, անշուշտ, երկար եմ մտածել՝ գիտակցելով նաեւ, որ թերեւս ես իրավունք չունեմ առաջարկելու այն, ինչը առաջարկելու եմ: Սակայն ելնելով այն պարզ
ՄԻ ՃԱԿԱՏ ԷԼ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԿՈՂՄԻՑ
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «քավորությամբ» ստեղծված Ժողովրդահայրենասիրական ուժերի եւ անհատ քաղաքացիների միավորումը, որին միացել է նաեւ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, երեկ երկրորդ համաժողովն է գումարել: Ընդունված հռչակագրում մասնավորապես ասվում է, որ միավորումը պատրաստվում է ձեւավորել «ազգային ճակատ» եւ «անզիջում պայքարով տեսանելի ժամանակահատվածում հասնել այնպիսի լայն ու հզոր հասարակական շարժման, որն ի զորու կլինի վերջ
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄԱՆ ԱՄԻՍ
Մեր օրերում, ինչպես նաեւ մեզանից առաջ, կար եւ կա մի տարօրինակ տեսակետ, թե՝ Աստծո հետ եղիր մտերիմ, իսկ հրեշտակների հերն էլ անիծած: Այնինչ, պարզվում է, որ դա խորը մոլորություն է՝ մարդու հերթական սխալը, քանի որ մարդ արարածը զարմանալիորեն շարունակ մոռանում է, որ իր խոսքն ու գործը, իր կերպն ու ստվերն անգամ ենթակա են քննության, եւ
Համաներումն այլեւս ուժի մեջ է
ԱԺ այդ որոշմանը միակ ձեռնպահ քվեարկածը Տիգրան Թորոսյանն է, որը համարում է, թե «ընդունված փաստաթուղթն արդարացի չէ»: Մինչ խորհրդարանի գարնանային նստաշրջանը երեկ կավարտեր աշխատանքները՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ազդարարեց, որ համաներում հայտարարելու մասին որոշումն արդեն իսկ հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրում», ուստի մտնում է ուժի մեջ: Նշենք, որ համաներման վերջնական տեքստում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ,
ՄԱՐՏԻ 1-Ի ԴԱՍԵՐԸ
ԱԺ-ում գրեթե լիակատար անտարբերության պայմաններում երեկ քննարկվեց «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ եզրակացությունը: Ընդամենը մի քանի րոպե տեւած քննարկում, հն չած մեկ հարց, ոչ մի ելույթ՝ այս պայմաններում երեկ ԱԺ-ն օրվա ավարտին քննարկեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը՝ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքի եւ արդյունքների մշտադիտարկման վերաբերյալ: Մինչդեռ
ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է
Վլադիմիր Կարապետյանը մտահոգված է, որ ԼՂՀ հարցում միջազգային ճնշումը մեծացել է Ֆրանսիական Դովիլ քաղաքում երեկ գումարված Մեծ ութնյակի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: Փաստաթղթում նախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին կոչ են արել՝ «բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ
ՆՍՏԱՑՈՒՅՑ ՉԻ ԼԻՆԻ
Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի հյուր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ մայիսի 27-ին համաներումն ուժի մեջ կմտնի, եւ անմիջապես ձեռնամուխ կլինեն Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատմանը:
Եվս մեկ աստղ
Օրերս Հոլիվուդում հայտնվել է Սայմոն Ֆուլերի աստղը: Մարդ, ով 2001 թվականին զարգացրել է բրիտանական «Pop Idol» շոուն: Այն գնել են 120 երկրներ, այդ թվում, նաեւ ԱՄՆ-ն, որտեղ նախագիծը ստացել էր «American Idol» անվանումը: «Երբ ես նայում եմ այս աստղին, նրանում ոչ թե տեսնում եմ իմ անունը, այլ այն բոլոր մարդկանց անունները, ում հետ աշխատել եմ,
«Միշայի հետ ամեն ինչ այլ է»
Սիրված երգչուհի Քրիստինա Օրբակայտեն երեկ դարձավ 40 տարեկան: Ինչպես նշում է dni.ru կայքը՝ երգչուհին տարեդարձը շատ մեծ չի նշելու. նա նեղ, մտերմիկ երեկույթ է կազմակերպել, նախատեսված միայն հարազատների համար: Քրիստինան իր ամուսնու՝ Միխայիլ Զեմցովի հետ որոշել է մեկնել Եվրոպա: Երգչուհին նաեւ ասել է, որ բիզնեսմենը նրա միակ ամուսինն է, քանի որ Քրիստինայի հարաբերությունները Վլադիմիր Պրեսնյակովի
ՁԱԽԼԻԿՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ
Աշխարհի բնակչության մոտավորապես 10%-ը ձախլիկ է Նախկինում՝ հատկապես խորհրդային տարիներին ձախլիկ լինելը համարվում էր թերություն: Ձախլիկ երեխաներին զոռով աջլիկ էին դարձնում, որպեսզի երեխան որեւէ միջավայրում արատավոր չընկալվի եւ չկոմպլեքսավորվի, սակայն ժամանակակից գիտությունն ապացուցեց, որ ձախլիկությունն ամենեւին էլ թերություն չէ, դա ապրելակերպ է: Այն ոչ սովորույթ է, ոչ հիվանդություն, ոչ էլ մանկավարժական դաստիարակության վրիպում, եւ չի
«Գանձասարի» հարցը համարենք փակված
Անչափ զգայուն հայկական ֆուտբոլում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, առավել եւս, եթե դա իր մեջ բացասական հետեւանքների վտանգ է պարունակում, լայն քննարկման թեմա է դառնում ֆուտբոլասերների շրջանում: Եվ եթե անգամ պարզվում է, որ խնդիրն արդեն հարթված է, ոչ բոլորն են դրան միանգամից հավատում: Այլ բան է, որ հայկական ֆուտբոլի ներկայով ու ապագայով անկեղծորեն անհանգստացողները նման դեպքերում
ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԵՎ ՈՒՍՄԱՆՈՎԸ
BBC-ն տեղեկացնում է, որ Լոնդոնում բնակվող ռուսաստանցի բիզնեսմեններ Ալիշեր Ուսմանովը եւ Ռոման Աբրամովիչը տեղ են զբաղեցնում Մեծ Բրիտանիայում բնակվող ամենահարուստ մարդկանց առաջին եռյակում: Համաձայն «Sunday Times Rich List 2011»-ի կազմած վարկանիշային ցուցակի, այդ երկրի ամենահարուստ մարդը նույնպես արտասահմանցի է՝ հնդիկ մագնատ Լակշիմ Միտալը, որ մետաղաձուլական ձեռնարկությունների սեփականատեր է: Ցուցակում երկրորդը «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ալիշեր
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Թե շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարում անակնկալ անհաջողության մատնված գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այժմ ինչո՞վ է զբաղվում, ոչինչ հայտնի չէ: Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցներն էլ նրա մասին ոչինչ չեն հաղորդում: Երեկ «Առավոտը» Հայաստանի լավագույն շախմատիստի մասին հետաքրքրվեց միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից: «Առանձնապես շատ բան չգիտեմ, – ասաց նա: – Իմ իմանալով՝ Լեւոնը հիմա հանգստանում
Հաջող են հանդես գալիս
Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Բեյրութում անցկացված շախմատի բաց առաջնությունում, որին մասնակցում էր 68 շախմատիստ, ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր, պայքարն ավարտեց երկրորդ հորիզոնականում: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ մրցաշարում հանդես են եկել նաեւ սփյուռքահայ շախմատիստներ, որոնք, սակայն, մրցանակային տեղեր չեն զբաղեցրել: Նրանցից պաղեստինցի Րաֆֆի Ճիգիրյանը վաստակել է 5,5, լիբանանցիներ Ժիրայր Օգնայանը՝ 5,0, Դանիել Պետրոսյանը՝ 3,5, Հրակ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
«Առավոտ» օրաթերթը, «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ն եւ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, «Հայաստան» մարզական միությունը «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի ավանդական 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ՝ նվիրված Առաջին Հանրապետության տոնին եւ ՀՀ Անկախության 20-րդ տարելիցին: Մասնակցության կարգը. Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցումներ: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն միայն
Մի քիչ սիրավեպ, մի քիչ դրամա, մի քիչ էլ՝ թրիլեր
«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի ռեժիսոր, ամերիկաբնակ Գոռ Կիրակոսյանը նոր՝ «Կորել եւ գտնվել է Հայաստանում» ռոմանտիկ կատակերգական լիամետրաժ ֆիլմ է նկարահանում: Ֆիլմի մի մասն արդեն նկարահանվել է, իսկ շարունակությունը արվելու է Հայաստանում, որի կապակցությամբ օրեր առաջ Գոռը ֆիլմի պրոդյուսերների՝ Վալերիա ՄըքՔեֆրիի եւ Մարալ Ջերաջեանի հետ ժամանել է Հայաստան: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը հայտնեց,
Չուբարյաններն ընդդեմ «Ֆանտոմասի թիմի»
Քաղաքապետի անվան տակ սպառնում են քաղաքացիների սեփականությանը Երեկ առավոտյան ժամը 9-ից Նալբանդյան 106 հասցեում՝ անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի արվեստանոցում աժիոտաժ էր: Նախօրդ օրը անհայտ անձինք քանդակագործի դստերը՝ գեղանկարչուհի Անուշ Չուբարյանին սպառնացել են, որ ամենաուշը երեկ առավոտյան ժամը 9-ին քանդելու են նրա արվեստանոցը: Նշենք, որ 106/1 հասցեում, անմիջապես բնակելի շենքերի հարեւանությամբ, «Ավագ Շին» ՍՊԸ-ն բարձրահարկ շենք


















































