Օրվա լրահոսը
ՄԵՐԺՈՒՄ ԵՆ, ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՒ
Անկախ հանձնաժողովի դեմ դատապարտյալների դժգոհություններն աճել են Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող՝ 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Համազասպ Բագրատյանը 5-րդ օրն է, ինչ անժամկետ հացադուլ է հայտարարել: Նա դիմել էր իր նկատմամբ համաներում կիրառելու խնդրանքով, սակայն համաներումը չտարածվեց նրա նկատմամբ: Հ. Բագրատյանը դիմել է ՀՀ նախագահին, տեղեկացնելով, որ հացադուլը կդադարեցնի իր գործի նկատմամբ նրա անմիջական
ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
«ՀՀ կարմիր գրքի հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ երեկ բնապահպանության նախարարությունում նախարարը եւ բնապահպանական հ/կ-ները քննարկում էին կազմակերպել: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հավաստմամբ, նախագծի ընդունումը կնպաստի գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակմանը եւ իրագործման միջոցով կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը, ու չնայած Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսագողությանը, պարոն Մանվելյանը պահպանման գործում առաջընթաց է
Ավանդները կիսով չափ փոխհատուցվել են
Եվս 3 տարի պետք կլինի, որպեսզի բոլոր հաշվառված անձանց խնայբանկի ավանդները վերադարձվեն: «Ավանդների փոխհատուցման ծրագրով, 2006 թվականից սկսած, պետբյուջեից հատկացումներ են եղել: 2006-ին եւ 2007-ին հատկացվել է 1 միլիարդ դրամ, 2008-ին այդ թիվը 300 միլիոնով ավելացել է, իսկ այս տարի՝ 6 միլիոնով: ՀՀ նախագահի հետ քննարկելուց հետո եկանք այն որոշման, որ առաջիկա տարում այս ծրագիրը
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ ՔՇՈՒՄ ԵՆ ՈՒ ՄԵՐԺՈՒՄ
Տարբեր չինովնիկների դռներն ընկած մի փախստականի պատմությունից ակնհայտ է դառնում, թե որքան անտարբեր են վերաբերվում մեր իշխանավորները նրանց խնդիրներին: Սրանք «Պրագայի» տանիքից պոկված թիթեղի կտորներն են: Մեր երկրում փախստականներին աջակցող բազմաթիվ կառույցներ կան: Բացի Փախստականների եւ միգրացայի վարչությունից, նրանց խնդիրները լուծելու համար մի շարք պետական եւ միջազգային ծրագրեր են իրականացվում, որոնց կազմակերպիչները հսկայական միջոցներ են
15 հեռուստաալիք՝ «բջջային հեռուստատեսությամբ»
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Բջջային հեռուստատեսություն» ծառայության միջոցով, պատրաստ է այսուհետեւ բաժանորդներին հասանելի դարձնել հայաստանյան եւս երեք հեռուստաընկերության հաղորդումները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունն արդեն հնարավորություն է ընձեռում դիտել հայաստանյան 15 հեռուստաալիքի ծրագրեր: Ավելի վաղ՝ այս տարվա նոյեմբերի 12-ին, երբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ազդարարեց «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը փորձնական ռեժիմով գործարկելու մասին, ծառայությունն առաջարկում էր 12 հեռուստաալիքի հեռարձակում: Մասնավորապես՝ «Հ1», «հ2», «Արմենիա»,
Նախընտրում են մասնավոր սերտիֆիկատը
Հայ գործարարներն իրենց վատորակ ապրանքների համար էժան սերտիֆիկատ են ձեռք բերում մասնավոր կազմակերպություններից: Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի մարզերում եւ Երեւանում անցկացրած մոնիտորինգի արդյունքները հաստատել են, որ վաճառվող ապրանքատեսակների մեծամասնության վրա բացակայում է սերտիֆիկատը: Երեկ այս մասին հրավիրած ասուլիսում հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ նրա, «Ապրանքները սերտիֆիկացնելու կուլտուրան, որը նաեւ օրենքի
ԲԱՎԱԿԱՆ ՉԷ՝ ԱՊՕՐԻՆԻ է, ՀԵՏՆ ԷԼ՝ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏ
Բացի այն, որ հացի փռում խիստ հակահիգիենիկ վիճակ է, հացն էլ տեղափոխվում է մեքենայի բեռնախցիկում՝ առանց արկղերի: Ձկան վաճառքն իրականացվում է կեղտոտ ու գարշահոտ պայմաններում: Իջեւանում հակահիգիենիկ պայմաններում գործող հացի փռերն ու ձկան վաճառքի կետը «վրիպել են» ոչ միայն հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, այլեւ Տավուշի մարզի պաշտոնյաների ուշադրությունից: Չնայած հացի որակի վերահսկողության վերաբերյալ մեր կառավարության
Ձգձգված հակամարտությունները վտանգավոր են
Այս պնդումը կարմիր թելի պես անցնում էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի երեկվա նիստի ելույթների միջով: Նախապես հերթագրված 57 հոգուց երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում ելույթ ունեցան 35-ը: Եվ գրեթե բոլոր այդ ելույթներում անպայման կրկնվում էր երկու թեմա՝ նախ, Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, եւ երկրորդը՝ ձգձգվող հակամարտությունները վտանգավոր են: Մի քանի մեջբերումներ ներկայացնենք այդ ելույթներից: Ուկրաինայի ԱԳ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտենում են այն ժամանակին, երբ պետք է կայացնեն դժվար որոշումներ: Երեւանի ժամանակով ժամը 19-ին երեկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի «Հելլինիկոն» համալիրի «Սոկրատես» սրահում հավաքված բազմաթիվ լրագրողների համար կարդաց իր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների իր գործընկեր ներկայացուցիչների՝ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ-Ն
Հունաստանի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը երեկ Աթենքում գումարված ԵԱՀԿ ԱԳ նախարարական նիստի ընթացքում ԶԼՄ-երին է տարածել մի հաղորդագրություն, որտեղ մասնավորապես Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ նշված է. «Այն, ինչպես եւ կանխատեսվում էր, փայլուն արդյունքների չհանգեցրեց»: Ըստ հաղորդագրության՝ «Ժխտական մթնոլորտն արդեն նախապես ստեղծված էր հենց նախագահ Ալիեւի կողմից»՝ իր նախապես արված հայտարարությամբ: Եվ Հունաստանի
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է
Երեկ հանդիպել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները: «Մտքերի փոխանակում է եղել նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում՝ քաղբանտարկյալների
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ` ԵՐԹ
«ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» երեկ դիմել է ՀՀ քաղաքացիներին եւ հիշեցնելով, որ դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշելու է Մարդու իրավունքների օրը՝ կոչ է արել «Հայաստանի բոլոր ազատ քաղաքացիներին՝ դեկտեմբերի 10-ին, ժ. 13:00-ին, մասնակցել Մարտիրոս Սարյանի արձանի մոտից ի պաշտպանություն մարդու իրավունքների կազմակերպվող երթին եւ միասնաբար «Ո՛չ» ասել» մեր երկրում առկա անարդարությանն ու
ՄԵՐ «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍԽԱԼԸ»
«Եթե մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախանալու օրինականությունը, մեծագույն սխալ ենք կատարում, որովհետեւ միջազգային հանրությունը շատ է սիրում, երբ նրա հետ խոսում ես իրավունքի լեզվով։ Իսկ մենք այսօր քաղաքական բանակցություններ ենք վարում, քաղաքական խնդիրներ ենք ուզում հարթել»,- խոսելով Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին՝ 7or.am-ին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ
ԴԵՌ ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ԵՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած ցմահ ազատազրկվածները դեռ 2005-ին էին պահանջել վերանայել իրենց գործերը: Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ ազատազրկման դատապարտված երկու կալանավորներ՝ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը: Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՀ ոստիկանության պաշտոնական աղբյուրները երեկ «Առավոտին» փոխանցեցին, որ «փախստականները» դեռ հայտնաբերված չեն, ու նրանց որոնումները շարունակվում են: Ավելին, ՀՀ ոստիկանությունը
«ԿԱՐԵՎՈՐԸ ՄՅՈՒՍ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՏԵՂՆ ԻՄԱՆԱԼՆ Է»
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ ներհայաստանյան խնդիրների մասին – Մահվան դատապարտյալների խցում հանրությանը հայտնի մարդկանց խմբակային լուսանկարի հրապարակումից հետո ծառայողական քննություն սկսվեց, եւ տարաբնույթ մեկնաբանություններ եղան: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ի՞նչ է մտածում այս առիթով: – Ես կարծում եմ, որ որեւէ սարսափելի կամ ցնցող բան տեղի չի ունեցել: Կալանավորներին այցելել կամ բանտախցերում լուսանկարվելը օրենքով արգելված գործողություններ չեն: Իրավապաշտպանները
ՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՈԳԻՆ
Երեկ, Երեւանի ժամանակով ժամը 17.15-ին, Աթենքի «Հելլինիկոն» մարզական համալիրում, որտեղ անցնում է ԵԱՀԿ նախարարների խորհրդի հերթական նիստը՝ սկսվեց հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ, որը տեւեց շուրջ կես ժամ: Հանդիպումից հետո կողմերը լրագրողների համար մեկնաբանություններ չարեցին: Նախարարները բաժանվեցին ձեռքսեղմումով: Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ եւ ԱԳ նախարար Գեորգիոս Պապանդրեուն երեկ
Դեկտեմբերի 1
ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ինքնակրթությամբ: Ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի,
Սկսվել է «Երկունք» մատենաշարի տպագրությունը
Վանաձորի «Սիմ» տպագրատունը օրերս լույս ընծայեց Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» մատենաշարի առաջին հատորյակը: Այն կրում է «Սիրո ձեր ժամանակը» վերնագիրը: Ներկայացված են Վանաձորի 22 հեղինակների արձակ գործեր: Հեղինակները տպագրվել են տարիքային հերթականությամբ՝ ավագից կրտսեր: Առաջինը արձակագիր Վալտեր Թորոսյանն է, ժողովածուն եզրափակվում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԵՆ
ՄԻԱՎ վարակի համաճարակն այսօր վերաճել է գլոբալ ճգնաժամի եւ դարձել զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2008թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում էր մոտ 33,4 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: 1988թ. մինչեւ 2009թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 808 եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 200 դեպք: Հաշվարկային
«Իմ արվեստը հեղափոխական է, ոչ թե բողոքական»
Հարցազրույց երիտասարդ կինոռեժիսոր Արմեն Ռոնովի (Մկրտչյան) հետ Արմեն Ռոնովը ծնվել է 1971 թ., Երեւանում: 1996-ին ավարտել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, ապա մեկնել Իտալիա, ուսում ստացել Միլանի հեղինակային կինոյի ակադեմիայում: Ռոնովի ֆիլմերը միջազգային փառատոներում արժանացել են հատուկ մրցանակների, մինչդեռ Հայաստանում դրանք միայն մասնագիտական ոլորտի մարդկանց են հայտնի: – Արմեն, ի՞նչն է պատճառը, որ ձեր ֆիլմերը դժվարությամբ են
ԵՐԿՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՒՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պետք չէ անտեսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որը, ներթափանցելով օրգանիզմ, ախտահարում է իմունային համակարգը, նպաստելով իմունային անբավարարության զարգացմանը: Ում ախտորոշում են ՄԻԱՎ, անվանում են ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական: ՁԻԱՀ-ը ձեռքբերովի անբավարարության համախտանիշն է՝ ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, երբ իմունային համակարգի թուլացման հետեւանքով մարդու օրգանիզմը դառնում է խոցելի զանազան վարակային եւ ուռուցքային
«Չունենք կոնֆլիկտներ լուծելու մշակույթ»
Կամ քննարկումներ Վանաձորում «Հաշտեցման պաշարներ» բրիտանական կազմակերպությունն իրականացնում է «Ղարաբաղ 2014» ծրագիրը: Օրերս կայացավ այդ տպագրված համանուն գրքի վանաձորյան շնորհանդեսը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումը: Քաղաքագետ, վերլուծաբան Միքայել Զոլյանը ներկայացրեց վերոնշյալ գրքում տեղ գտած հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների տեսակետները՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր տարբերակների վերաբերյալ: Նա չշրջանցեց նաեւ գրքի թերությունները: «Գիրքը
ՉՈՐՐՈՐԴԸ՝ 102 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ
Ոսկին մերն է: Հաղթական սալտո: Չեմպիոնական շպագատ: «Բրոնզե» Հռիփսիմե Խուրշուդյանը: Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացված աշխարհի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 20-րդ առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը կանանց մրցապայքարում հանդես եկած 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էր: Եվրոպայի չեմպիոնուհին իր մարզական պարգեւների հավաքածուն համալրեց աշխարհի առաջնության միանգամից երեք բրոնզե մեդալով. պոկում վարժությունում՝ 120, հրումում՝ 147 եւ երկամարտում՝ 267
ԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵԲՅՈՒՏ
Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռականներ» ֆիլմը մրցանակի է արժանացել «Արեւելք-Արեւմուտք» միջազգային կինոփառատոնում՝ լավագույն կանացի դերի համար անվանակարգում: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է Հ. Գալստյանը, պարգեւի է արժանացել Լորանս Ռիթերը, ով ֆիլմում կատարել է մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրայի դերը: Ռիթերը մասնագիտությամբ լրագրող է եւ գրող, եւ դա նրա առաջին դերն էր կինոյում: «Սա իրոք զարմանալի դեպք է, քանի որ
«Ոճրագործության բանակի» երեւանյան պրեմիերան
Նոյեմբերի 29-ին, որ պատմությունից հայտնի է իբրեւ Հայաստանի խորհրդայնացման օր, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Ոճրագործության բանակ» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ ոչ մրցութային ծրագրում, այս տարվա սեպտեմբերից էլ՝ ֆրանսիական կինոթատրոններում եւ արդեն 400 հազարից ավելի հանդիսատես է ունեցել: Այն ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական
Վրաց-հայկական «Սայաթ-Նովա»
Բեմադրիչ Գիզո Ջորդանիայի հայաստանյան բեմադրությունը Կովկասյան ժողովուրդների լեզուներով՝ հայերեն, վրացերեն, թուրքերեն երգող Սայաթ-Նովան վերջապես իր բեմական նոր մարմնավորումը կստանա Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան կիրականացնի վրաց ճանաչված բեմադրիչ Գիզո Ջորդանիան: Հիշյալ օպերայի պրեմիերան Երեւանում կայացել է 1969թ. մայիսին՝ բեմադրող-դիրիժոր Արամ Քաթանյանի, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի մեկնությամբ: Իսկ բեմադրության գեղարվեստական ղեկավարն էր
«ԱՎՏԱՐԻՏԵՏ»՝ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Դերասան Գարեգին Չեփչյանի համոզմամբ՝ սա է տղամարդ լինելու չափանիշը Սիրված դերասան Գարեգին Չեփչյանին թատերասեր հանդիսատեսը ճանաչում է թատրոնից, իսկ ոմանք՝ նաեւ «Որոգայթ» կրիմինալ սերիալից: Գ. Չեփչյանի մարմնավորած հերոսները բացասական կերպարներ են, սակայն դրանք երբեք չեն կրկնում միմյանց: Գարեգինն ասում է, որ իրեն հարգող դերասանը չի կարող ամեն տեղ նույն ձեւով խաղալ: Ինչ վերաբերում է թատրոնում
ԻՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Իրանը սկսել է վերակազմավորել իր ռազմածովային ուժերը՝ Պարսից ծոցում ավելացնելով իր ռազմական նավերի քանակը, ռազմածովային ուժերի հրամանատարությունը փոխանցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Փորձագետները նշում են, որ Իսլամական հեղափոխության պահապանները գնալով ավելի մեծ դերակատարում են ստանում երկրի ոչ միայն զինված ուժերում, այլեւ՝ քաղաքական եւ տնտեսական կյանքում: Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն, Իրանի առաջնորդները Պարսից ծոցում նոր
ՀՈՆԴՈՒՐԱՍԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԳՈՐԾԱՐԱՐ ԼՈԲՈՆ
Հոնդուրասում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու, գործարար Պորֆիրիո Լոբոն (նկարում): Ինչպես տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը, Գերագույն ընտրական տրիբունալի առաջին պաշտոնական տվյալների համաձայն, արդեն հաշվվել է քվեաթերթիկների 61 տոկոսը եւ դրանցից 55,9 տոկոսը քվեարկված է Ազգային կուսակցության թեկնածուի՝ Լոբոյի օգտին: Լատինամերիկյան ԶԼՄ-ները կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես՝ Լատինական Ամերիկայի պատմության մեջ
Նախկին ապստամբը՝ Ուրուգվայի նախագահ
Անցած կիրակի օրը Ուրուգվայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է նախկին ապստամբ Խոսե Մուխիկան (նկարում), որին այդ կապակցությամբ արդեն շնորհավորել է գործող նախագահ Տաբարե Վասկեսը: Նորընտիր նախագահն արդեն հանդես է եկել իր համակիրների առջեւ, եւ նրա ճառը հեռարձակվել է Ուրուգվայի բոլոր հեռուստաընկերություններով: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, 74-ամյա Խոսե Մուխիկան Ուրուգվայում ձախակողմյան՝ «Ընդարձակ ճակատ-առաջադեմ հանդիպում»