Օրվա լրահոսը
Հարկային այցելելու կարիք չի լինի
Հայկական գրեթե բոլոր բանկերը խոշոր հարկատուներ են. 2010-ին բանկերը բյուջե են փոխանցել 12,9 մլրդ դրամի հարկեր։ Ինչպես տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի մամուլի հաղորդագրությունից, երեեկ կայացել է բանկերի ղեկավարների եւ ՊԵԿ-ի նախագահի հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել են մաքսային-հարկային բարեփոխումների ծրագիրը եւ ՊԵԿ-ի մշակած նոր մարտավարությունը։ Վերջինիս համաձայն՝ յուրաքանչյուր գործարար ՊԵԿ-ում կունենա իր «անձնական» գրասենյակը. խոսքը նոր
Պետությունը պարտավոր չէ փոխհատուցել
ՀՀ կառավարությունը պարտավորություն չունի խորհրդային տարիներից անավարտ մնացած կոոպերատիվների անդամներին իրենց կրած վնասների դիմաց փոխհատուցել: Ի պատասխան «Առավոտի» երեկվա հրապարակման՝ «Անավարտ կոոպերատիվների անդամները կառավարությունից խոստացված փոխհատուցումն են պահանջում»՝ տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը. «Պետությունը, հաշվի առնելով, որ դրամական ռեֆորմի հետեւանքով քաղաքացիները որոշակի վնաս են կրել, որոշել է դրամական օգնություն տրամադրել:
ՄԻՍ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ, ԾՆՈՒՆԴ ՉԵՆ ԱՆՈՒՄ, ՀՅՈՒՐ ՉԵՆ ԿԱՆՉՈՒՄ
ՄԱԿ-ը պարզել է, որ այսպես են շատ մարդիկ ապրում Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեր բնակչության ծերացման մասին մի լուրջ հետազոտություն էր արել եւ եկել էր այն եզրակացության, որ 5-6 տարի հետո Հայաստանը դառնալու է 20 տոկոսանոց ծերացող երկիր: Այդ հետազոտությունն արվել էր 2009-ին, ընդ որում՝ Հայաստանում առաջին անգամ, որտեղից պարզ պատկերացում կարելի է կազմել, թե
ՄԱՐԻ ՌՈԶՆ ՈՒ ՎԵՐՖԵԼԸ
Մայիսի 16-ին Երեւանում հանդես կգա հայտնի դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո)՝ «Մուսա լեռան 40 օրը» մոնոներկայացումով, ըստ Ֆրանց Վերֆելի համանուն վեպի: Ինչպես «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել են Թատերական գործիչների միության մամուլի ծառայությունից, թատերական վարկածի, ինչպես նաեւ ներկայացման ռեժիսոր-բեմադրիչը ինքը՝ Մարի Ռոզն է: Ուշագրավ է, որ դեռ 1987 թվականին նա կարողացել է կատարել 20 դեր՝
«ԱՊՕՐԻՆԻ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
«Հայաստանում վիճակն այդքան էլ վատ չի մամուլի հետ կապված, իհարկե, դեռեւս լավանալու կարիք կա, բայց ազատ չգնահատելու հիմքեր էլ չկան»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Freedom House-ի «Մամուլի ազատությունն աշխարհում-2011» զեկույցի մասին, կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ունի 65 տուգանային միավոր եւ դասվել է անազատ մամուլ ունեցող երկրների շարքը:
Յուրացվել է խոշոր գումար
Բանկաառեւտրային մութ գործարքներ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, խարդախություն, յուրացում կատարելու եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ: Ուսումնասիրելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի գրության հիման վրա նախապատրաստված նյութերը՝ դատախազությունը պարզել է, որ «Անելիք
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է
ՌԴ քաղաքական որոշ շրջանակներ սկսել են քարկոծել Հայաստանում իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը: Հայաստանյան ներքաղաքական՝ մասնավորապես ու հիմնականում հենց Հայ ազգային կոնգրես-իշխանություն հնարավոր երկխոսության ու համագործակցված քայլերի համատեքստում տեղի ունեցող զարգացումներին ընդգծված խանդով են վերաբերվում ոչ միայն հենց հայաստանյան, այլեւ ռուսական քաղաքական որոշակի շրջանակներ: Այս վերջինների՝ ռուսական ու հատկապես «Կրեմլին մոտ կանգնածի» համբավ ունեցող շրջանակների այդ
ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՐԳԵՑ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ՀՀՇ վարչության անդամները, այդ թվում նախօրեին ազատ արձակված քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը երեկ Մյասնիկյանի արձանի մոտ էին: Նրանք ծաղիկներ են դրել եւ հարգել են 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը: «Ա1+»-ի մատուցմամբ, Արամ Բարեղամյանը կարծիք է հայտնել, որ իր վաղաժամկետ-պայմանական ազատ արձակումը պայմանավորված է միմիայն ժողովրդի հետեւողական պայքարով. «Իշխանություններն արդեն հաշվի են
«ՀԱԿ-Ը ԳՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՆՑՔ»
«Իշխանությունը ժողովրդից խլած, Հայաստանն ասպատակության ենթարկող իշխող ռեժիմը նախանձախնդիր կերպով շարունակում է իրականացնել երկրի եւ ժողովրդի թալանը: Առկա կառավարման համակարգի կողմից շարունակաբար իրականացվող քաղաքականության հետեւանքով առաջացել են Հայոց պետության կորստի, երկիրը հայաթափելու եւ հայրենիքի մի մասն օտարին հանձնելու վտանգներ, որոնք կանխելու համար պահանջվում են արմատական լուծումներ: Այնինչ, այսօր ժողովրդի արյուն հեղած ոճրագործ ռեժիմին երկխոսության, գործակցության
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱ՞Հ
«Փոխշահավետ քայլերի հերթագայությունը երկխոսություն չի նշանակում»,- ըստ tert.am-ի՝ երեկ մամուլի ասուլիսում անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի երկխոսության ձեւավորման թեմային՝ ասել է քաղաքագետ Արմեն Աղայանը: Քաղաքագետի կարծիքով՝ «Սերժ Սարգսյանը իշխանությունը չի պատրաստվում հանձնել որեւէ մեկին, այդ թվում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ եթե կազմակերպվեն արդար ընտրություններ, հարցականի տակ կդրվի նաեւ իշխանության ներկայությունը: Կա պայմանավորվածություն՝ ես՝ քեզ, դու՝ ինձ,
Իշխանությունը բարյացակամ չէ
ՀԱԿ-ն է պահանջկոտ Երեկ lragir.am-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանելով այն հարցին, թե՝ ինչո՞վ է պայմանավորված Կոնգրեսի այն մարտավարությունը, որով նա ապրիլի 28-ի հանրահավաքից հետո ՀԱԿ-ի՝ տուն գնալու որոշումից դժգոհ մարդկանց համոզում էր հրաժարվել նստացույց անելուց, նախ ասել է, թե ստեղծված իրավիճակը շատ բնական էր, որի մասին ՀԱԿ-ը ժամանակին զգուշացրել էր.
ԱՐՏԱՀԵՐԹԻ ԹԵՄԱՅՈՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
«Պաշտոնապես» հայտարարում է Գալուստ Սահակյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություններ է անում, եւ հետո ամբողջ քաղաքական դաշտն սկսում է քննարկել այդ հայտարարությունները, ընդ որում, ինչը զարմանալի է, իրենց լիդերի հայտարարությունները նույնքան հետաքրքրված քննարկում են նաեւ ՀԱԿ անդամները՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե իրենք եւս բոլորիս պես առաջին անգամ հենց հանրահավաքում են լսել դրանք: Իր հերթին հայտարարություններ
ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ «ԴԱՍԱԿԱՆ» ՁԵՎՈ՞Վ
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը վստահեցնում է, որ ավազակապետությունը պատասխան է տալու: – Հնարավո՞ր է, որ երկխոսության կիսաբաց դռների քաղաքականության արդյունքում վերանայվի «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամությունը ՀԱԿ-ին, քանի որ ժամանակին սկզբունքային անհամաձայնություններ ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հետ՝ կուսակցության վարչությունն այնուհանդերձ որոշում կայացրեց ՀԱԿ-ին անդամակցելու մասին՝ ոգեւորված ավազակապետություն կազմաքանդելու հեռանկարով: –
ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ
Երեկ Երեւանում, կեսօրին, Հրազդանի կիրճում Mercedes մակնիշի 05 ՕՏ 587 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Իտալիայում ուսանող 19-ամյա Անանիա Հարությունյանը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշներին եւ մայթեզրից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնվել Հրազդան գետում: Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, գետում հայտնված վարորդին
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԲԵՆ ԼԱԴԵՆԸ՝ FACEBOOK-ՈՒՄ
Ուսամա բեն Լադենի մահվան կապակցությամբ «Facebook»-ում բացվել է էջ, որը մի քանի ժամում հավանել է (Like) ավելի քան 265 հազար օգտագործող: Ամեն րոպե էջը հավաքում է հազարավոր նոր like-ներ, իսկ օգտագործողներն էջի պատին տարածում են նորության մասին հղումներ: Բեն Լադենը սպանվել էր ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում:
ՀՈԳԵԲԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԸ՝ ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
Կամ՝ Էլդա Գրինի «Ձեռքերը» Հոգեբան, արձակագիր Էլդա Գրինի «Ձեռքերը» ժողովածուն բացառիկ նշանակություն ունի հայ գրականությունը՝ աշխարհին ճանաչելի դարձնելու առումով: Այն ներառում է պատմվածքի հայերեն ու ռուսերեն բնագրերը, արեւմտահայերեն փոխադրությունը, 32 լեզվով թարգմանությունները: Դրանք կատարվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներից եւ հրատարակվում են առաջին անգամ՝ բացառությամբ երեքի, որոնք նախապես տպագրվել էին մամուլում: Մշակութային կարեւոր իրողություն է
Հնարավոր է համբուրվել ինտերնետով
Տոկիոյի էլեկտրահաղորդակցությունների համալսարանի Կաջիմոտո լաբորատորիան ստեղծել է մի սարք, որը հաղորդում է ֆրանսիական համբույրի զգացողությունները: Այն բաղկացած է սարքային մասից, որը տեղադրվում է բերանում, իսկ ծրագրային ապահովումը գրանցում է լեզվի շարժումներն ու ուղարկում դրանք միացված սարքին, որը կրկնում է շարժումները: Ըստ pcnews.am-ի՝ Կաջիմոտոյի մասնագետները նախատեսում են հետագայում հնարավոր դարձնել նաեւ համի, շնչառության եւ համբույրի այլ
«Թանկարժեք» երեխաները
Նախորդ տարի հոլիվուդյան ամենասիրված աստղային զույգի` Բրեթ Փիթի եւ Անջելինա Ջոլիի 6 երեխաների ծախսը 10 միլիոն դոլար է կազմել. գրում է dni.ru-ն: Միայն երեխաների ճանապարհածախսը կազմել է 5 միլիոն դոլար, որովհետեւ աստղային ընտանիքը տարվա ընթացքում տասնյակ ճամփորդություններ է կատարել: 36 հազար դոլար վճարել են երեխաների ուտելիքի համար: Իսկ նրանց ուսման ծախսը կազմել է մեկ միլիոն
Գլյուկոզան չի վստահում ռուսներին
Ռուս երգչուհի Գլյուկոզան երկրորդ երեխային է սպասում. այս մասին գրում է show.oboz.ua կայքը: Գլյուկոզան դեռ չի պարզել երեխայի սեռը, սակայն արդեն որոշել է, թե ինչ է անվանելու իր փոքրիկին. եթե տղա ծնվի՝ Նիկոլայ, իսկ եթե աղջիկ՝ ապա Վերա: Երգչուհին ասել է, որ ծննդաբերելու է Իսպանիայում, քանի որ բացարձակապես չի վստահում ռուս բժիշկներին: Նշենք նաեւ, որ
ԱԴԱՄԱՆԴԵ ՄԱՆԻԿՅՈՒՐ՝ ՊՃՆԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Cherish…Me» ընկերությունը ադամանդների համար գտել է նոր կիրառություն: Մանիկյուրի վարպետները թանկարժեք քարերի սիրահարներին առաջարկում են դրվագապատել իրենց եղունգները թանկարժեք ադամանդներով: Սա կարող է դառնալ ադամանդների կիրառության երկրորդ քայլը՝ բացի ոսկերչության ոլորտում դրանց ավանդական օգտագործումից, վստահ են ընկերության ներկայացուցիչները: Եղունգները փայլուն քարերով զարդարելը թանկ հաճույք է: Ադամանդե մանիկյուրը արժե 51 հազար ամերիկյան դոլար, փոխարենը պճնամոլները կկարողանան
ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է
Իսկ դրա հետքերով գնալը՝ ժամանակի կորուստ Գրագողություն երեւույթը միշտ էլ եղել է, բայց այժմ այն ավելի է շատացել, քանի որ 21-րդ դարի մարդու համար ինֆորմացիա ստանալը, փնտրելը, ձեւափոխելը, օգտագործելն ավելի հեշտ է. ինտերնետը, համակարգիչը «copy-paste» գործողության միջոցով մի քանի վայրկյանում հնարավորություն է տալիս «տիրանալ» ուրիշի «սեփականությանը», խախտել հեղինակային իրավունքներն ու անպատիժ մնալ: Որքան շատանում են
Եզրափակիչը՝ մայիսի 11-ին
Մայիսի 11-ին կայանալիք ֆուտբոլի Հայաստանի «Անկախության գավաթի» եզրափակչի մասնակիցները հայտնի են: Մեկ շաբաթ առաջ Երեւանի «Միկան» «Բանանցի» հետ լարված պայքարում առաջինը նվաճեց վճռական խաղի ուղեգիրը, իսկ ապրիլի 27-ին «Ուլիս»-«Շիրակ» խաղում գյումրեցիները պայքարից դուրս մղեցին գավաթային մրցակցությունում իրենց ճանապարհին հանդիպած վերջին թիմին: Այսպիսով, եզրափակչում միմյանց դեմ են դուրս գալու գավաթային ամենահաջողակ ու եզրափակիչների ամենաանհաջողակ թիմերը՝ «Միկան«
7-րդ տեղում
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Աստանայում ընթացող «Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությունում գրավեց 7-րդ տեղը՝ վերջին խաղում 2:0 հաշվով հաղթելով Ուզբեկստանի իր հասակակիցներին:
«Հայկական շախմատի հրաշքը»
Այսպես է կոչվում շախմատային մեկնաբան, լրագրող, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի նոր գիրքը, որում շախմատի համաշխարհային օլիմպիադաների օրինակով ներկայացվում է հայկական շախմատի վերջին երկու տասնամյակների պատմությունը: Հեղինակը, որ համաշխարհային օլիմպիադաներում Հայաստանի հավաքականների մրցելույթների անմիջական վկան է եղել, ամփոփել է դրանց հանգուցային պահերը, իսկ գրքի երկրորդ մասում առանձին լուսաբանել անցած տարի Խանտի Մանսիյսկում անցկացված
Արոնյանը կրկին 3-րդն է, իսկ Դանիելյանը մոտենում է տասնյակին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա ցուցակը: Հայաստանի լավագույն գրոսմայստեր, հավակնորդների մրցաշարի մասնակից Լեւոն Արոնյանը 2808 միավորով եզրափակում է աշխարհի ուժեղագույնների եռյակը: Նրանից առաջ են միայն Վիշվանաթան Անանդը՝ 2817 ու Մագնուս Կարլսենը՝ 2815: Նշենք, որ միայն այս երեք գրոսմայստերներն են, որոնց անհատական վարկանիշը գերազանցում է 2800-ի նշագիծը: Մեր հանրապետությունից Top-100-ում
«Ուլիսն» առաջին պարտությունը կրեց
Հանգստյան օրերին կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության յոթերորդ տուրի հանդիպումներում հաջողությունը հյուրընկալվողների կողմն էր, որոնք առավելության հասան երկու խաղում, մեկում հասան ոչ-ոքիի եւ միայն մեկում պարտվեցին: Դիլիջանի «Իմպուլսը» մրցակցի դաշտում մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Ուլիսի» դարպասը եւ դա եղավ ընթացիկ առաջնությունում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի առաջին պարտությունը: Հյուրի կարգավիճակում հանդես եկող «Միկան» նույնպես նվազագույն՝
«ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ»՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Երեկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» բաժնի «Ա» խումբը ֆակուլտետի մեծ դահլիճում ներկայացրեց Արմեն Սանթրոսյանի «Ճառ ասենք, թե զանգ կախենք» ներկայացումը, ըստ Խնկո-Ապոր «Մկների ժողովը» առակի: Նախաձեռնությունը պատկանում էր դասախոսներ Մհեր Հովհաննիսյանին, Արտաշես Հովհաննիսյանին եւ Ալեքսանդր Քոչարյանին: Բեմադրող ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանին հարցրինք՝ մինչեւ դերասանը կերպարի մեջ լիովին չի մտնում,
«ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Բացի ռեժիսորից, Իրան էին հրավիրվել նաեւ օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: Քանի որ Հարություն Խաչատրյանը շուտ էր վերադարձել փառատոնից, մրցանակը ստացել է եւ իր հետ Հայաստան կբերի Ռուբեն Գեւորգյանցը:
Օպերայում կարգերը վերացրել են
Մեներգիչներն էլ իրենց խմբի պրոֆեսիոնալ ղեկավար են պահանջում «Առավոտը» վերջերս անդրադառնալով Ազգային օպերային թատրոնում մեներգիչների որակավորման գործընթացին, կարծես կանխատեսել էր, որ որակավորում-մրցույթը վերածվելու է ձեւական միջոցառման, մտահոգություն ստեղծելով մեներգիչների պրոֆեսիոնալ տարբերակումներ ձեւավորելու գործում: Մենք չսխալվեցինք. ավելին, ոչ թե չփոխվեցին մի շարք երգիչ-երգչուհիների կարգերը, այլ ինչ-որ մեկի «հանճարեղ» մտահղացմամբ ընդհանրապես վերացվեց կարգ հասկացությունը, փոխարենը չառաջարկելով որեւէ


















































