Օրվա լրահոսը
«ՊՈԵՏԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Բացի ռեժիսորից, Իրան էին հրավիրվել նաեւ օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: Քանի որ Հարություն Խաչատրյանը շուտ էր վերադարձել փառատոնից, մրցանակը ստացել է եւ իր հետ Հայաստան կբերի Ռուբեն Գեւորգյանցը:
Օպերայում կարգերը վերացրել են
Մեներգիչներն էլ իրենց խմբի պրոֆեսիոնալ ղեկավար են պահանջում «Առավոտը» վերջերս անդրադառնալով Ազգային օպերային թատրոնում մեներգիչների որակավորման գործընթացին, կարծես կանխատեսել էր, որ որակավորում-մրցույթը վերածվելու է ձեւական միջոցառման, մտահոգություն ստեղծելով մեներգիչների պրոֆեսիոնալ տարբերակումներ ձեւավորելու գործում: Մենք չսխալվեցինք. ավելին, ոչ թե չփոխվեցին մի շարք երգիչ-երգչուհիների կարգերը, այլ ինչ-որ մեկի «հանճարեղ» մտահղացմամբ ընդհանրապես վերացվեց կարգ հասկացությունը, փոխարենը չառաջարկելով որեւէ
«ՇԱՏ ԲԱՆԵՐ ԿՈԾԿՎԱԾ ԵՆ»
Թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը՝ իրենց պատմության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրքին հայերի հետ միասին մասնակցել են նաեւ թուրք մտավորականներ: Դրանց թվում է եղել թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը: Նա այն հազվագյուտ մտավորականներից է, ովքեր ընդունում են 1915 թվականին հայերի հանդեպ թուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանությունը: Աթթիլան Հայաստանում
ԵԳԻՊՏՈՍԸ՝ ՊԱՂԵՍՏԻՆԸ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Արաբին (նկարում) Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտպանել Պաղեստինի անկախ պետության հռչակման գաղափարը: BBC-ի փոխանցմամբ, այդպիսի հայտարարություն եգիպտացի նախարարն արել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ պաղեստինյան ինքնավարության երկու հակամարտող ուժերը՝ ՖԱՏԽ-ն ու ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի միջնորդությամբ հաշտության մասին պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ ժամանակավոր կառավարություն ձեւավորելու եւ համընդհանուր ընտրություններ անցկացնելու շուրջ:
ՏՐԻՊՈԼԻՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՎՐԱ
Բրիտանիան երկրից վտարել է Լիբիայի դեսպանին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քադդաֆիի՝ ագրեսիվ տրամադրված կողմնակիցների ամբոխը ջարդուփշուր էր արել Տրիպոլիում բրիտանական դեսպանատունը: Լոնդոնում Լիբիայի դեսպան Օմար Ջելբանին 24 ժամ ժամանակ է տրվել՝ լքել Միացյալ Թագավորության տարածքը: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե բրիտանական դեսպանատունն ամբողջովին այրվել է: Հարձակումների են ենթարկվել նաեւ
ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԲՈՅԿՈՏԸ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դադարեցրել է իր պաշտոնական լիազորությունների կատարման բոյկոտն ու, ինչպես փոխանցում է BBC-ն, մայիսի 2-ին նախարարների կաբինետի նիստ է անցկացրել: Աղբյուրը հիշեցնում է, որ Ահմադինեջադը ապրիլի 22-ից ի վեր աշխատանքի չէր ներկայանում, ինչը, ըստ դիտորդների, իշխանության համար նախագահի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի միջեւ ծագած պայքարի սրման դրսեւորում էր: Այդ հարաբերությունները
Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաներ կանցկացվեն
Վրաստանի «Ժողովրդական խորհուրդը» մայիսի 21-ին զանգվածային բողոքի ակցիաներ կանցկացնի, որոնք կսկսվեն միանգամից 3 վայրում՝ Վարդերի հրապարակում, Հավլաբարում եւ Մեծ համերգասրահի մոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend-ը՝ վկայակոչելով ընդդիմադիր կազմակերպության ղեկավար Նոնա Գաբրինդաշվիլիին, երեկ հրավիրված ճեպազրույցում մասնակցել են նաեւ ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Գաբրինդաշվիլիի ասելով, հետո ակցիայի մասնակիցները
ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՍՊԱՆՎԱԾ Է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Պակիստանում ամերիկյան զորքերի՝ ծովային հետեւակի հատուկ ստորաբաժանման իրականացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Նրա մարմինը գտնվում է ամերիկացիների ձեռքում: Վաշինգտոնը նաեւ հայտարարել է, որ անցկացնում է սպանվածի ԴՆԹ-ի հետազոտություն, իսկ նրա անձը նույնականացնելու հարցում հատուկ ծառայություններն օգտագործել են հատուկ տեխնոլոգիաներ: Այդ մասին հաղորդում
ԵՊՀ ՆՈՐ ՌԵԿՏՈՐ՝ ՀՈՒՆԻՍԻՆ
ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Ի տարբերություն Թատերականի, ԵՊՀ-ում պարտադիր են գիտությունների դոկտորի աստիճանը, պրոֆեսորի գիտական կոչումը եւ առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձը: Մրցույթը կկայանա հունիսի 21-ին՝ ԵՊՀ-ում:
ՀԱՅՀՈՅՈՂ ՏՆՕՐԵՆԻՑ ԱԶԱՏՎԵՑԻՆ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ապրիլի 30-ից դադարեցվել է Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները: Ավելի վաղ, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչեւ մարտի 7-ը դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի հրամանով
ՓՈԽԵ՞Լ Է ԱՆՁՆԱԳԻՐԸ
Չարբախում գտնվող թիվ 52 դպրոցի տնօրեն Լյուբա Բլեյանը, ի թիվս այլ տնօրենների, ցանկանում է հավաստագրվել: «Առավոտի» տեղեկություններով, չնայած տիկին Լյուբան, ըստ ներկայացրած փաստաթղթերի ծնվել է 1949 թվականին, սակայն թաղամասում այլ բան են խոսում նրա տարիքի վերաբերյալ. ասում են՝ փոխել է անձնագիրը, որպեսզի կարողանա վերապատրաստվել եւ մասնակցել հավաստագրման իրավունքի ձեռքբերման քննություններին: Երեկ տնօրենի հետ կապվել չհաջողվեց,
Կադրային փոփոխությունները՝ աշնանը
Կամ ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը՝ Բժշկականի ռեկտոր ՀՀ բուհերի ռեկտորների ընտրությունների ապրիլյան մարաթոնը եզրափակվեց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությամբ: Այս բուհում եւս ռեկտորի թափուր պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել ընդամենը մեկ թեկնածու՝ բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության նախկին փոխնախարար Դերենիկ Դումանյանը: Պարոն Դումանյանը վերջին 1,5 ամսվա ընթացքում բուհի ռեկտորի պաշտոնակատարն էր: Ապրիլի 30-ին
ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ
Հարցազրույց Հոլանդիայի Լեյդեն քաղաքի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչ Մարտիրոսյանի հետ: – Գիտություններ կան, որոնք ազգություն չեն ճանաչում, օրինակ՝ ֆիզիկան, աստղագիտությունը, քիմիան եւ այլն: Այլ է վիճակը հայագիտության պարագայում: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է այսօր հայագիտությունն ու հայերենագիտությունը հրապուրիչ դարձնել օտարազգիների համար: – Չեմ կարծում, թե մենք պետք է մտածենք հայագիտությունն ու հայերենագիտությունը օտարազգիների համար
ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ՎԱՍՏԱԿԸ
Հիրավի, մեծ ու անուրանալի է Ռադիկ Մարտիրոսյանի ավանդն ինչպես մեր երկրի կրթության ու գիտության զարգացման գործում ընդհանրապես, այնպես էլ Երեւանի պետական համալսարանի կյանքում՝ մասնավորապես: Ռ. Մարտիրոսյանի՝ որպես գիտնականի կայացման գործում կարեւոր դեր է խաղացել նրա ուսումնառությունը ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում (1961-1964թթ.)՝ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ա. Մ. Պրոխորովի ղեկավարությամբ:
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՌԱՑՈՂԻՆ
Շաբաթ՝ մայիսի 30-ի երեկոյան ՀՀ սփյուռքի նախարարությունից հաղորդագրություն է ստացվել, որ նախարարությունում կայացել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին խորհրդի 28 անդամներից մասնակցել է 20-ը: Ու թեեւ նիստից երկու օր առաջ՝ ապրիլի 29-ին հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը հայտարարել էր, որ այս հոգաբարձուների հետ համագործակցությունը նպատակահարմար չէ եւ ինքը հրաժարական է
Երեխաների երազանքների գյուղը
Գերմանական փողեր՝ հանուն Սյունիքում ներդաշնակ կյանքի Դեռեւս 2009 թվականին ենք տեղեկացրել, որ Սյունիքի մարզի «Շիկահող» արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոց ստեղծելու նպատակով Գերմանիան Հայաստանին 4 միլիոն եվրո է տրամադրել: Ծրագրով տարածաշրջանի գյուղերում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ կիրականացվեն, որ անտառը չտուժի: Սյունիքի մարզում ստեղծվելիք կենսոլորտային պահպանվող տարածքը միակը կլինի Հայաստանում, արգելոցի հարակից Սրաշեն, Ճակատեն, Ծավ, Շիկահող եւ
Ո՞ՒՄ ԹՈՒՐԸ ԿԿՏՐԻ
«Թրամարտ»՝ «Իջեւան» պատմաերկրագիտական թանգարանի եւ քաղաքի թիվ 4 դպրոցի միջեւ «Իջեւան» պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը ապրիլի 16-ին անցնում էր քաղաքի թիվ 4 դպրոցի մոտով: Դպրոցի մերձակայքում տրակտորը հողահարթեցման աշխատանքներ էր կատարում: Նարիմանը 4 տարի աշխատել է պատմական հուշարձանների պահպանության ընկերությունում, ուստի հպանցիկ հայացք գցելուն պես հասկացավ, որ տրակտորը դամբարան է բացել: Հաջորդ օրը նա
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011թ. առաջին եռամսյակի տվյալներով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 1/5-ով՝ 22,1%-ով. 92 955 զբոսաշրջիկի փոխարեն այս տարի մեր երկիր է այցելել 113 515-ը: Ինչ վերաբերում է հայերին, որոնք զբոսաշրջության նպատակով մեկնել են երկրից, ապա նրանց քանակն ավելացել է 27,6%-ով. նախորդ տարվա առաջին եռամսյակում
ԳԵՏՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է
Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Սաշիկ Արզումանյանը մայիսի 1-ի առավոտյան մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս՝ սունկ հավաքելու, եւ չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանին պատկանող ուսապարկը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գագիկ Մատինյանը հայտնեց, որ մայիսի 2-ին, ժամը 13-ի դրությամբ, հայտնաբերվել է
Մանկապարտեզներից եւ երթուղայիններից հետո կանցնեն նպաստներին
Երեկ Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 152 մանկապարտեզում ստուգման օրը արձանագրվել է 35 հավելագրված երեխա: Սույն հիմքով տնօրենն ազատվել է աշխատանքից: Ստուգված մանկապարտեզներում արձանագրվել են նաեւ ընդունելության կարգի խախտումներ, առանձին մանկապարտեզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանված նորմերին: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը խիստ վերահսկողության եւ պատժամիջոցների կիրառման պահանջ է դրել բոլոր այն
ԻՆՉՊԵՍ ԽԹԱՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվերը մարտ ամսի տնտեսական ակտիվության վերաբերյալ հստակ վկայությունն են այն փաստի, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից: 2009-ին գրանցված 14,3 տոկոս անկումից հետո, որն աշխարհում երկրորդ ամենամեծ անկումն էր, կարելի էր ակնկալել, որ երկու տարի անց, երբ համաշխարհային տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամից, մեր տնտեսությունը կաճեր առնվազն 5-6
ԹԱՓՈՒՐ ՏԵՂ ԿԱ, ԲԱՅՑ ՌԵԶԵ՞ՐՎ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ
Աշխատավորի օրվա տոնին ընդառաջ՝ գյուղատնտեսության նախարարությունը բավականին ինքնատիպ կերպով շնորհավորեց իր աշխատակիցներին: Հենց ապրիլի 30-ին 100-ից ավելի աշխատակից տեղեկացավ, որ իրենց բաժինը վերակազմավորվել է եւ իրենք, որպես մասնագետ, առայժմ կադրերի ռեզերվում 6 ամիս պետք է սպասեն: Բանն այն է, որ այս նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական ու բուսասանիտարական տեսչությունները լուծարվել են, որի փոխարեն ստեղծվել է
Լոլիկը որպես ցիտրո՞ւս են մաքսազերծում
Երեկ կառավարության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել թվով 30 ջերմոցային ձեռնարկություն: Նրանք դժգոհում էին, որ անհավասար պայմաններում են իրենց ապրանքը ներկայացնում վաճառքի, քանի որ հարեւան Թուրքիայից ներկրվում է ջերմոցում աճեցված լոլիկ, որը տարօրինակ պայմաններով է մաքսազերծվում ու վաճառվում է չափազանց էժան գնով, իսկ իրենք տեղական ջերմոցներում լոլիկ աճեցնելով չեն կարողանում նույն գնով վաճառել: Այս ձեռնարկությունները
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԵՂԾ ԴԵՂԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն
Դեղոլորտի մասնագետները համոզված են, որ դեղերի շուկան ազատականացնելու՝ ՀՀ կառավարության որոշումը դեղերի շուկայում քաոս է ստեղծելու: Վերջերս ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներ ընդունեց հայաստանյան դեղերի շուկայի որակական բովանդակությունը առավելագույնի հասցնելու, դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիությունը ապահովելու, դեղերի շուկան ազատականացնելու նպատակով: Եթե առաջին երկու հարցերը դեղերի շուկայի բարելավման առումով խիստ սկզբունքային են, եւ, կարելի է ասել,
Դատապարտյալների հանձնման առանձնահատկությունները
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ուսումնասիրվել են 2009-2010թթ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության միջազգային-իրավական համագործակցության պրակտիկայի եւ այդ ոլորտում դատախազական հսկողության վիճակի վերաբերյալ ամփոփումը եւ 2009-2010թթ. վիճակագրական տվյալները: Քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով իրավախախտներին հանձնելու հարցումները կարգավորվում են այլ պետությունների հետ գործող միջազգային պայմանագրերի դրույթներով, մասնավորապես. «Հանցագործների հանձնման մասին» 1957թ. Եվրոպական կոնվենցիայով եւ «Քաղաքացիական,
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ
Ուսումնասիրվել են այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունն ուսումնասիրեց եւ անցյալ շաբաթ ամփոփեց 2009-2010թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում եւ տարածքային ստորաբաժանումներում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման օրինականության ուղղությամբ կատարված աշխատանքները: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային
Նրանք «կստիպե՞ն» դատավորներին արդարադատ լինել
Այսօր Հայաստանում մամուլի դեմ 12 դատական գործ կա: Ընդ որում՝ դրանց թիվը կտրուկ շատացավ այն բանից հետո, երբ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվեցին՝ հանվեցին Քրեական օրենսգրքից եւ ներառվեցին Քաղաքացիականում: Եթե նախկինում որեւէ մեկին զրպարտած կամ վիրավորած լրատվամիջոցի դեմ դատական հայցով հանդես եկողները քիչ էին, քանի որ ԵԽ անդամ պետությանը պատիվ չէր բերում բանտերում լրագրող ունենալը, եւ
«ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏ ԱՐԱԳ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԳՏՆԵԼ»
Ըստ Սուրեն Սուրենյանցի, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանն իրար շատ լավ են ճանաչում եւ կարող են արժանի գործընկերներ լինել: – «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հանդես եկավ մի շարք պահանջներով, դրանց կատարումը արդյոք իրատեսական եւ հնարավո՞ր է: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա հնչեցին այդ պահանջները եւ ոչ՝ հայտնի ակցիայի ժամանակ: – Ընդհանրապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական
ԲԱՐԵՂԱՄՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեկ «Սեւան» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում դեռեւս 2008թ. մարտի 1-ին, հենց հիվանդանոցում ձերբակալված, ապա կալանավորված եւ «իշխանության ներկայացուցչի»՝ ոստիկանի նկատմամբ, իբր, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով ու բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա 6 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանը: Հիշեցնենք, որ «Սեւան» ՔԿՀ-ի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման
Անտարբերության մատնված պետական տոն
Կոմկուսը նշեց Մայիսի 1-ը Մայիսի 1-ի՝ Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տոնական շքերթ էր կազմակերպել: Ամբողջ օրը տեղացած հորդառատ անձրեւը կոմունիստների տոնական տրամադրությանն ու տրամադրվածությանը չխանգարեց: Առավոտյան 11-ից Մարտիրոս Սարյանի արձանի մոտակայքում հավաքվել էին «ստաժավոր» կոմունիստները եւ կուսակցության երիտասարդ համակիրները՝ Երեւանից ու մարզերից: Տոնական պաստառներով, նվագախմբի ու հորդառատ անձրեւի ուղեկցությամբ


















































