Օրվա լրահոսը

Մաքսային միասնական տարածք՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում, ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովի բացման ժամանակ հայտարարել է 2010թ. հուլիսի 1-ից միասնական մաքսային տարածք ձեւավորելու՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության մասին: «BBC»-ի փոխանցմամբ, միասնական մաքսային տարածքի ձեւավորման գործընթացը սկսվելու է արդեն 2010թ. հունվարի 1-ից: Լուկաշենկոն միաժամանակ կոչ է արել ԵվրԱզԷՍ-ի մյուս մասնակից երկրներին եւս ամեն ինչ անել, որպեսզի այդ

ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ

Արդեն քանի տարի է՝ «Այրարատ» տոնավաճառի հետնամասում ավտոկայարան է գործում, որտեղից «գազելները» ուղեւորներ են տեղափոխում Արթիկ, Գյումրի, Վանաձոր եւ այլ քաղաքներ: Այդ հատվածով անցնել չի լինում, որովհետեւ մի կողմից մարզերի համար աշխատող տաքսիների վարորդներն են «հարձակվում» անցորդների վրա ու առաջարկում էժան գնելով սպասարկել, մյուս կողմից «գազելներն» են անկանոն շարված, բացի այդ, ուղեւորներն էլ իրենց հերթին

ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏՈ՛Վ ԷԼ ՀԴՄ ԿՏՐՈՆ ԿՏԱՆ

Վերջերս կառավարությունը հավանություն է տվել մի օրենքի նախագծի, որը վերաբերում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքին: Ըստ այդ նախագծի, առաջարկվում է լրացումներ կատարել գործող օրենքում եւ 2010-ի հունվարի 1-ից պլաստիկ քարտերով գնումներ կատարելու դեպքում էլ սպառողներին տրամադրել ՀԴՄ կտրոն: Նախկինում գործող օրենքի համաձայն, ՀԴՄ կտրոնները տրամադրվում էին միայն կանխիկ դրամով գնումներ կատարելու ժամանակ, ինչի արդյունքում

ՀՀ-ՈՒՄ՝ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» 25 ԴԵՊՔ

Հանրապետությունում «խոզի գրիպի» նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նրա խոսքերով, ներկայումս հանրապետությունում «խոզի գրիպով» վարակված հիվանդների թիվը, ընդհանուր առմամբ, 25-ի է հասել: «Panorama.am»-ի փոխանցմամբ, նրանցից 23-ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում համապատասխան բուժումը ստանալուց հետո առողջացել են ու դուրս գրվել, իսկ 2-ը դեռեւս բուժվում են: Ա. Ասոյանի խոսքերով, հիվանդների

Նախօրոք 1000 դրամ են պահանջում

«Օրանժը» միեւնույն սկզբունքով է տրամադրում անվճար եւ վաճառքի հանված հեռախոսահամարները Նախքան Հայաստանում գործունեություն ծավալելը, բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ» ընկերությունը ձեռնամուխ էր եղել բաժանորդ հավաքելու յուրօրինակ գործելաոճի եւ մինչեւ նոյեմբերի 5-ն ընկերության կայքում գրանցվողներին խոստանում էր նախընտրած հեռախոսահամարները (բացի «ոսկե» համարներից) անվճար տրամադրել: Դեռ մի կողմ ենք թողնում այն հարցը, որ մարդիկ ոչ բոլոր հեռախոսահամարները

ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՆՎԵՆ

Եթե անգամ այդ երեխաներից հրաժարվել են Բելառուսում իրենց երեխային տուն-ինտերնատ (գիշերօթիկ դպրոցներ) հանձնած ծնողերին պետությունը տեղավորում է աշխատանքի՝ հիմնականում անտառներում ծառեր կտրելու, որպեսզի նրանք այդ աշխատանքի դիմաց ստացած գումարը վճարեն իրենց երեխաների խնամքն ու կրթությունն ապահովող հաստատություններին։ Այս մասին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող «Երեխաների խնամքի ռեֆորմների բարեփոխումներ» համաժողովի ժամանակ ասաց Բելառուսի կրթության նախարարության սոցիալական եւ

Տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, մետրոն էլ ծաղր է

«Ի՞նչ ենք տեսնում մեր քաղաքում՝ գերծանրաբեռնված տրանսպորտ, տրանսպորտային միավորների չափազանց մեծ խճողում, անհարմարություններ ե՛ւ տրանսպորտի, ե՛ւ սպառողների երթեւեկելու առումով, բայց արժանապատվության հարցն է այստեղ կարեւոր, ինչպե՞ս կարելի է՝ հայ մարդը ողնաշարը յոթ տակ ծալված երթեւեկի, երբ կան հնարավորություններ արժանավայել, այսինքն՝ մեծ տարողություն ունեցող տրանսպորտային տեսակներ՝ ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ, մետրո շահագործել»,- երեկ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների վերաբերյալ

Փեսան հարսի մատին փող է դնելու

Հայաստանում ոսկու գների թանկացումը, մասնագետների գնահատմամբ՝ աննախադեպ է: «Հիմա ոսկու առեւտուրն այնքան վատ է, որ եթե այսպես շարունակվի, մենք ավելի լավ է թարգենք ոսկերչությունն ու բոլորս դառնանք կոշկակարներ: Ով մտնում է շուկա ոսկի առնելու, գները լսելով, հարձակվում է վրեքներս, թե ձեր հոր գինն եք դրել, չեք տեսնո՞ւմ՝ ժողովուրդն ինչ վիճակի մեջ է, օգտվում եք առիթից,

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԵՂՄԱՑԵԼ ԵՆ ՈՒ ԲԱՐԻԱՑԵԼ

Ըստ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի, վրացիները մտավախություն ունեն, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ՝ կկորցնեն տարածաշրջանում տարանցիկ երկրի մենաշնորհը: Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի հետ, կարծես թե, իրատեսական է դառնում նաեւ «Վերին Լարսի» հսկիչ անցակետի բացումը: Սա քաղաքական գործիչները պայմանավորում են նրանով, որ Վրաստանը չի ցանկանում տարածաշրջանում կորցնել իր տարանցիկ դիրքը: Ավելին, եթե նախկինում Վրաստանը թելադրողի դիրքերից էր

ՀՐԱՅՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մեկ ամիս էլ չկա, ինչ մենք զրկվեցինք Հրայր Մարգարյանից: Չկորցրեցինք, քանի որ արդեն ամիսներ առաջ էինք կորցրել: Ոչ էլ նա հեռացավ, որովհետեւ արդեն վաղուց էր մեկուսացել թե մեզանից, թե ընդհանրապես իրական աշխարհից: Դա իր ընտրությունն էր, շուրջը եղածի հետ անհամաձայնության յուրօրինակ դրսեւորումը: Իր իսկ ստեղծած միակ՝ «Արժանապատվություն» կազմակերպության նախագահը այդպես պատկերացրեց իր արժանապատվությունը պաշտպանելու (ոչ

Գոհ է. «պոնչիկ չարեցին»

Միքայել Հայրապետյանը դժգոհ է Սարգսյան-Ալիեւ հանդիպումից Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մյունխենյան հանդիպումից, իր իսկ ձեւակերպմամբ՝ շատ գոհ է: «Ա1+»-ին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչու. «Ես շատ գոհ եմ մյունխենյան հանդիպումից, ուրախ եմ, որովհետեւ գոնե այս հանդիպման ընթացքում (ինչպես Ցյուրիխում՝ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ) մեր պետության ղեկավարներից որեւէ

«Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԳՏՆՎԵՑ ԱՆԳԱՄ ԲՋՋԱՅԻՆ TV-ՈՒՄ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իրեն ապահովագրելով՝ նախընտրել է համագործակցել միայն հեռարձակման արտոնագրի հիման վրա եթեր հեռարձակող հեռուստաընկերությունների հետ: Նոյեմբերի 12-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարեց, թե Հայաստանում առաջին անգամ ներկայացնում է «Բջջային հեռուստատեսություն», եւ կարելի է դիտել հեռուստահաղորդումներն անմիջապես հեռախոսից: Իրական ժամանակում արդեն իսկ կարելի է «Բջջային հեռուստատեսությամբ» դիտել 12 ալիքներ: Այս նախագծի նկատմամբ հետաքրքրություն է հանդես բերել նաեւ «Ա1+»-ը: Ինչպես

ՀՌԱՀ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԸՆՏՐՎԵՑԻՆ

Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն, ՀՌԱՀ անդամների կեսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկետով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին՝ կրկին վեց տարի ժամկետով, նշանակելու է հանրապետության նախագահը:

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԶՈ՞ՒՐ ԷՐ ՀԵՐՔՈՒՄ

«USA Armenian Life Magazine» շաբաթաթերթի հրատարակիչ եւ պատասխանատու խմբագիր Ափո Ջաբարյանը նոյեմբերի 25-ի համարում անդրադարձել է իր հեղինակած՝ «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ասում է, որ արձանագրությունները ոչ պրոֆեսիոնալ են եւ պարունակում են շատ սխալներ: Նա նաեւ ասում է, որ Հայաստանի ԱԳ նախարարը թույլ է եւ անպատրաստ» նոյեմբերի 14-ի հրապարակմանը: Հայտնի է, որ հատուկ հանձնարարությունների

ԿՄՇԱԿՎԻ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին: 2010 թվականին կունենանք ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համահունչ քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ: «Քաղաքացիական պաշտպանության՝ ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձեւավորումը կարեւոր դեր ունի Հայաստանի ազգային անվտանգության ապահովման գործում: Ազգային հայեցակարգի ընդունումը քաղաքացիական պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացման եւ նորագույն սպառնալիքներին դիմակայելու հիմնաքարը կհանդիսանա»,-

ԵԹԵ ՀՀԿ-Ն ՑԱՆԿԱՆԱ

Մեկնաբանելով ՀՀԿ-ԲՀԿ խմորումները եւ վարչապետի ու նախարարների՝ ՀՀԿ-ին անդամագրվելը՝ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Մամուլի ազգային ակումբում հայտարարել է, որ մի բան է գաղափարախոսության վրա ձեւավորված կուսակցությունը, այլ բան է՝ իշխանական ռեսուրսի օգտագործման կամ փողի հնարավորություններն օգտագործելու դեպքում ստեղծված կուսակցությունը. «Կարծում եմ, որ այդ տիպի կուսակցություններն անպայման ունենալու են իրենց ներքին հակասությունները, որովհետեւ քաղաքականության մեջ մի

«Տղամարդկությունը շալվար հագնելը չէ»

Կոստանյանը՝ Հմայակ Հովհաննիսյանին «Իմ ամենասիրելի եւ հարգելի թեկնածուներից մեկը՝ Հմայակ Հովհաննիսյանը, հայտարարում էր, որ իմ առաքելությունը՝ 10-րդ ընտրատարածքում ընտրությունները վիժեցնելն է: Ես նախապես առաջարկել էի բոլոր թեկնածուներին՝ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի Նիկոլը հնարավորություն ստանա ընտրապայքարին մասնակցելու: Առաջարկս, ցավոք, մնաց թղթի վրա: Խոստմանս համաձայն եւ ապացուցելու համար, որ ես իշխանության կողմից ներդրված չեմ՝ ինքնաբացարկի դիմում գրեցի»: Սա

ԼՐԱԳՐՈՂՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԵԼ Է

«Ռադիոլուրի» նախկին խմբագիր Արթուր Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու տեղեկությունը հաստատեցին նաեւ ԱՄՆ-ում: Օրերս հայաստանյան թերթերից մեկը լուր է հրապարակել առ այն, որ ՀՀ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի նախկին խմբագիր, 2008թ. սեպտեմբերի 21-ին «Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած եւ երիտասարդ Անդրանիկ Բաբայանի սպանությամբ ավարտված միջադեպի գլխավոր «հերոս» Արթուր Սահակյանը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել: Այս

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ՉԻ ԳՏՆՎԻ»

1920թ. նոյեմբերի 29-ին, ժամը 11-ին, Կարմիր բանակը մտավ Երեւան: Տարիներ անց նույն օրը, նույն ժամին պատմական Ուտիքում ծնվեց «հայկական Միրաբոն»՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Այսօր նա 60 տարեկան է: «Երբ Զեւսն Աքիլլեսին ասաց՝ ի՞նչ կյանք տամ քեզ՝ կարճ եւ փառահե՞ղ, թե՞ երկար ու անփառունակ, Աքիլլեսը նախընտրեց առաջինը՝ եթե այդ փառահեղությունը փառք կբերի իր ժողովրդին»,- տրոյական հերոսների

ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Եթե գրող, հրապարակախոս եւ «Առավոտի» մշտական հեղինակ Մերուժան Տեր-Գուլանյանը ոչ մի բան չգրեր, ապա երկու անվանում՝ «Գարուն» ամսագիր ու «Ար» հեռուստաընկերություն, միանգամայն բավարար կլիներ նրա գործունեությունը բնութագրելու համար: Այդ անունների մեջ ամփոփված են խորհրդային եւ անկախ Հայաստանի մշակութային, հասարակական կյանքի կարեւորագույն փուլերը: Նույնը, վստահ ենք, տեղի կունենա «Արարատ» հեռուստաընկերության հետ: Հասարակությունը դա՛ է սպասում պարոն

Նոյեմբերի 27

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հարազատները կաջակցեն ձեզ նոր գործեր սկսելու հարցում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք սպորտով, հետեւեք ձեր կազմվածքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից, հանգստյան օրերին մոռացեք աշխատանքի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գնացեք քաղաքից դուրս՝ ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հնարավորություն կունենաք լիարժեք լիցքաթափվելու: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Վերջապես կազատվեք այն մարդկանցից, որոնք ամբողջ շաբաթ ձանձրացնում

ԺԱՄԱՆԱԿԱԿԻ՞Ց ԵՔ

Պատասխանելով առաջարկված հարցերին՝ կպարզեք, թե ինչպիսի՞ն են ձեր հայացքները։ 1. Ի՞նչ եք երազել դառնալ. ա) օդաչու (1), բ) ինժեներ (2), գ) ոսկերիչ (1)։ 2. Ո՞ւր կմեկնեիք  հանգստանալու. ա) արկածային Ամազոնիա (2), բ) Կանարյան կղզիներ (0), գ) կմնամ տանը (1)։ 3. Ենթադրենք՝ վաղը կարող եք մեքենա գնել. ի՞նչ կնախընտրեիք. ա) շքեղ «Մերսեդես» (2), բ) հայրենական արտադրության

Կանայք, դուք տղամարդու կցորդը չե՛ք

Հայաստանում բռնության ենթարկված կանայք նախընտրում են չարտահայտվել՝ ամոթ է Հայաստանում կանանց զգալի մասի նկատմամբ ընտանիքներում կիրառվում է ֆիզիկական բռնություն, այդ մասին, սակայն, նրանց շատ քիչ մասն է նախընտրում խոսել: Այս տարի ՀՀ-ում 18-75 տարեկանների շրջանում կատարված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 66%-ը պարբերաբար ենթարկվում է հոգեբանական ճնշման եւ բռնության: ՀՀ-ում յուրաքանչյուր 5 կնոջից

«ԻՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿՈՎ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Կանխատեսումներ՝ կոնկրետ տվյալների հիման վրա «Մարդու տվյալներով՝ ծննդյան ժամ, օր, ամիս, տարի, հնարավոր է տալ հոգեբանական վերլուծությունը, տեսնել անցյալն ու ինֆորմացիա ստանալ նրա ապագայի եւ ճակատագրի մասին»,- ասում է մասնագիտությամբ պատմաբան, աստղագուշակ Աննա Հախվերդյանը: Արդեն երկար ժամանակ Աննան աստղերի միջոցով մարդկանց օգնում է տեղեկանալ իրենց կյանքի մասին եւ կանխատեսում ապագայում սպասվելիք իրադարձությունները: Ըստ նրա, դա

«ՕԿՏԱՎԱՅԻ» ԴԵԲՅՈՒՏԸ

Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Երեւանի «Օկտավա» էստրադային համույթի դեբյուտային համերգը: Համույթը ձեւավորվել է 2 ամիս առաջ, գեղարվեստական ղեկավարն է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ժողովրդական երգ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արշակ Մելիքյանը: «Երգչախմբի ստեղծման նպատակն է մշտարդի պահել հայոց հնամենի ազգագրական եւ էստրադային երգարվեստը»,- ասաց Արշակը: Հնչած 13 հայալեզու

«ԽԱՆՈՒՄԻ ԱՐԱՐՔՆԵՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հերթական անգամ բեմադրված «Խանումի արարքները» ներկայացումը (ռեժիսոր՝ Ջանիկ Ավետիսյան) հատուկ խորհուրդ ուներ: Այս անգամ այն նվիրված էր ներկայացման գլխավոր դերակատար Սոֆյա Սողոմոնյանի (Խանումա) ծննդյան 55-րդ հոբելյանին: Ներկայացման ավարտին Սոֆիա Սողոմոնյանին շնորհավորեցին եւ բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղեցին կոլեգաները, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը, երգիչ Արմեն Ներսիսյանը, Վանաձորի

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը առաջին անգամ Հայաստանում կներկայացնի Հ. Ի. Բիբերի 15 միստերիաները՝ Մարիամ Աստվածածնի կյանքից: Մենակատարներն են Գոհար Դանիելյանն ու Ֆելիքս Հարությունյանը: Կնվագակցեն Ռուզան Հովսեփյանն ու Սուսաննա Մուրադյանը: Մ. Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» կանտատը կկատարի «Շարական» անսամբլը՝ Դանիել Երաժշտի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաեւ «Գուսան» երգչախումբը՝ Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ:

ՀՈԲԵԼՅԱՆ ԵՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Տիգրան Հեքեքյանի 50-ամյակին նվիրված երեկո եւ «Եղիցի լույս» հոգեւոր երաժշտության CD-ի շնորհանդես: Երեկոյին կմասնակցեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի ինչպես ներկա, այնպես էլ նախկին անդամները:

Երազում են բարձրացնել Հայաստանի դրոշը

Հայ շատ մարզիկներ, բնակություն հաստատելով արտերկրում, շարունակում են զբաղվել իրենց նախընտրած մարզաձեւով եւ հաճախ հասնում են հաջողությունների: Այդպիսիներից են նաեւ Մհեր եւ Ռազմիկ Եղիազարյանները: 2006 թվականին նրանք մշտական բնակություն հաստատեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ էլ շարունակեցին իրենց մարզումները: Եղբայրների պատրաստվածությունը հենց սկզբից զարմացրել էր մարզիչներին: Արդեն 2007 թվականին Մհերը դարձավ Ֆրանսիայի պատանիների առաջնության հաղթող: Իսկ

ԵԹԵ «ՉԱՐԹՆԱՆԱՐ» ՀԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԸ

Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը աշխարհի առաջնությունում կատարեց ընդամենը մեկ մոտեցում եւ արժանացավ «պոկում» վարժության արծաթե մեդալի: Կորեայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում երեկ մրցում էին մինչեւ 85 կգ քաշայինները: Հայաստանն այստեղ ներկայացնում էին Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Գեւորիկ Պողոսյանը: Թե մեր ազգային հավաքականի մարզիչները եւ թե ծանրամարտի սիրահարները

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031