Օրվա լրահոսը
Կարայանի նոր գիրքը
Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր։ Այս անգամ առիթը արձակագիր, հրապարակախոս Ռոբերտ Կարայանի «Մարդազարդի տոն արարենք» գրքի շնորհանդեսն էր։ Հեղինակին շնորհավորեցին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը, անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, ով նաեւ իր հրաշալի երգով հիացրեց բոլորին, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը եւ այլք: Կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ռ.
Ձեռնարկ՝ ցեղասպանության մասին
Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանություն» մեթոդական էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսը: Նպատակն է օգնել ուսուցչին` տարբեր տարիքի երեխաներին Հայոց ցեղասպանության մասին դասավանդելու եւ պարզաբանելու հարցում: Ձեռնարկը բաղկացած է երկու մասից` 1-5 եւ 6-9 դասարանների համար: «Ձեռնարկում հեղինակը կիրառել է բավական մանկավարժորեն ընդունելի սկզբունքներ, ձեւեր, մեթոդներ, եւ սա, անշուշտ, կօգնի
ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց
Երեկ իր դիմումի համաձայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է աշխատանքից: Այնուհետեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ նշանակվել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Ա. Սիմոնյանի վարկանիշը կտրուկ ընկել է, նա այլեւս չունի «վերեւների» այն հովանավորությունը, ինչ ուներ ժամանակին: Ուստի «Առավոտը» փորձեց պարզել, այս իրավիճակի արդյո՞ւնքն էր ռեկտորի հրաժարականը, թե՞ կային
ՈՉ ՄԻ ԿՐՃԱՏՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
Երեկ ծրագրերի մասին խոսելիս հայտարարեց նորընտիր ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը Երեւանի քաղաքապետն (ձախից) ու նորընտիր ռեկտորը՝ ընտրությունից հետո: Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր վերընտրվեց, այն էլ միաձայն, Հովհաննես Թոքմաջյանը: Ոչ միայն քվեարկության արդյունքից, այլեւ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի վերաբերմունքից երեւում էր, որ նա ցանկալի թեկնածու է: Նիստը նախագահում էր բուհի խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետ
ՇՆԵՐԸ՝ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հունվարի 20-ին տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում թափառող շները դարձել են իսկական պատուհաս: Պարզվում է, Նոյեմբերյանը մարզում միակ «տուժածը» չէ: Մարզի գյուղերի շրջակայքում գիշերները, մանուկների պես, հեծեծում են շնագայլերը: Իսկ մարզկենտրոն Իջեւան քաղաքի կենտրոնական մասերում, օրը ցերեկով շրջում են թափառող շների խմբեր: Դատելով անցուդարձից, դրանք երկյուղ են պատճառում կանանց եւ հատկապես երեխաներին:
ԱՐԹՈՒՐ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՍՐՍԿԵԼ ԵՆ
Օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանին, իր իսկ վկայությամբ, փոխանակումից առաջ ադրբեջանցիները ինչ-որ բան են սրսկել: Նա երկյուղ ունի, որ դա կարող է ճակատագրական լինել իր համար: Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի խոսքով՝ Արթուրի առողջական վիճակը վատ չէ, նա բուժում է ստանում Երեւանում, Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ապրիլի 27-ին եւ 28-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ Կապանի «Ճանշին» ձեռնարկության ասֆալտի գործարանում, զոդման աշխատանքների ժամանակ, թթվածնի բալոնների պայթյունների արդյունքում զոհվել են Սյունիքի մարզի Եղեգ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Իսահակ Մայիլյանը, Կապանի բնակիչ՝ 68-ամյա Ռուբիկ Սարգսյանը: Վերջինիս դեպքում, ըստ Սյունիքի մարզային փրկարարական վարչության, պայթյունն այնքան ուժգին է եղել,
Եղվարդում խոզեր են սատկել
Վերջին 10 օրերին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում խոզերի շրջանում անկում է արձանագրվել: Ըստ գյուղապետ Սպարտակ Զաքարյանի՝ 10 օրում 10 գլուխ խոզ է սատկել: Եղվարդի բնակիչները ասում են, որ կենդանիների մոտ նկատվում է կերից հրաժարում, թուլություն: «Եղվարդում մոտ 100-150 գլուխ խոզ կա, 10-ն արդեն սատկել է, խոր փոս ենք փորել ու թաղել: Գյուղում վերջին
ԳԱՎԱՌԱԿԱՆ ԿԵՆՑԱՂՈՎ՝ ԷԼԻՏԱՐ ԹԱՂԱՄԱՍ
Արդեն 20 տարի առանց կոյուղու ապրող բնակիչներն առայժմ միայն խոստումներ են ստանում Էջմիածնի՝ էլիտարի համարում ունեցող Անդրանիկ թաղամասի բնակիչների էլիտար կյանքն այդպես էլ չի դասավորվում: 20 տարի առաջ, երբ քաղաքի ունեւոր խավն այդ թաղամասում հողակտորներ գնեց ու տան հիմք փորեց, չէր էլ պատկերացնում, որ հետագա կյանքի ողջ ընթացքը եւս անցնելու է փոս փորելով: Բայց արդեն՝
ԳԱՅԼԸ ԽԵՂԴԵԼ Է 10 ԳԱՌ, ՄԵԿԻՆ ԷԼ ԱՌԵՎԱՆԳԵԼ
Ապրիլի լույս 29-ի գիշերը, լուսադեմին, Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում գայլը մտել է գառների ցանկապատված պահատեղ եւ խեղդել դեբեդավանցի Ալբերտ Մովսիսյանի 10 գառը, մի գառ էլ առեւանգել: Ալբերտի 17 գառներից 11-ը զոհ է դարձել գիշատիչ կենդանուն: Ալբերտ Մովսիսյանի տունը գյուղի կենտրոնում է, սակայն անասունների պահատեղը Դեբեդավանի ծայրին գտնվող կիսակառույց շենքի մոտ է: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանը
Լոռեցիները նախարարին չտեսան
«Նպաստը մեքենայատերն է ստանում, մենք էլ մնում ենք եսիր» ՄԻ քանի օր շարունակ Լոռու մարզպետարանը պաշտոնապես ծանուցում էր, որ ապրիլի 29-ին, ժամը 11-ից, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը Լոռու մարզպետարանում կկատարի քաղաքացիների ընդունելություն: Իրականում, սակայն, այլ բան եղավ: Նախարար Արթուր Գրիգորյանի այցը եւ բնակիչների հետ խոստացված հանդիպումը մեծ ոգեւորության առիթ էր դարձել:
«ՇՆՈՐՀՔՈ՛Վ ԱՇԽԱՏԵՔ»
Սփյուռքահայ գործարարները դժգոհում են, որ Հայաստանն արտահանում է այստեղ չվաճառված ապրանքները Ֆրանսահայ գործարար Ժակ Ավդոյանը այն գործարարներից է, ով այս օրերին Հայաստանում է Սփյուռքահայ գործարարների համաժողովին մասնակցելու համար: Արդեն երկու տարի է, ինչ ֆրանսահայ այս գործարարը հայկական արտադրության խմիչք ու պահածոներ է ներկրում: Նրա պատմելով, բավական չէ, որ ամիսներով սպասում են, թե երբ է իրենց
«Դրամով չես կրնա լուծել ամեն ինչ»
Պոլսահայ համայնքի խնդիրները՝ ըստ թուրքական «Hurriyet Daily News» թերթի հայազգի լրագրող, գրող Վերջիհան Զիֆլիօղլու: – Թուրքական մամուլում հիմնականում լուսաբանում եք փոքրամասնությունների, հայկական համայնքի ու սփյուռքի կյանքը: Ստամբուլում հայկական կրթություն ստանալ նախընտրողները շա՞տ են: Ի՞նչ խնդիրներ են ծառացած պոլսահայ համայնքի առջեւ: – Ես հայկական դպրոց եմ աշխատել, իմ աշակերտությանս տարիներուն դպրոցներում բավականին աշակերտներ կային, դպրոցները չգոցվեցան,
Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԿԻՍԱԲԱՑ ԴՌՆԵՐԸ
Ըստ ՍԴՀԿ ատենապետի՝ լուսավոր ապագա, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի՝ անդունդ Նախորդ օրը հանրահավաքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց երկխոսության կիսաբաց դռան մասին, ինչպես ինձ, այնպես էլ հանրահավաքի մասնակիցներից շատերի մոտ անհասկանալի եւ անբացատրելի զգացողություններ առաջացան: Հետո, ավելի «սառը» դատողությամբ հասկացա, որ «վերեւների» եւ «ներքեւների» միջեւ անջրպետ է առաջանում: Եվ հարցը բնավ էլ մտածողությունը, պատկերացումները կամ ավելի
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՔԵՅԴԱՆԱՈՒՆ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդանաուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը եւ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Հանգամանալից վերլուծվել է Հայաստանում արմատավորված լայնածավալ կոռուպցիայի հաղթահարման,
ՏՈԼՄԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԷԼ ՉԵՆ ՀԱՎԱՏԱ
«Արմինֆո»-ի հաղորդմամբ, մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական իշխանություններն արգելել են այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Եթե թույլ չեն տալիս, ապա ինչ-որ մի բան ունեն թաքցնելու: Նույն պատճառով արդեն վերջին մոտ վեց տարվա ընթացքում ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջեւան: Մենք
ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵՆ ԽՈՍԵԼ Է «ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԱՍԻՆ
«Մենք ակնկալում ենք, որ մոտալուտ ընտրությունները, որոնք կկայանան 2012թ., կլինեն ազատ եւ արդար, կհամապատասխանեն Եվրոպական Միության չափանիշներին»,- երեկ Երեւանում հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում: Նա կարեւորել է, որ ընտրական գործընթացների անցկացումը համապատասխանի օրենսդրությանը՝ միաժամանակ շեշտելով, որ կարեւոր է ոչ միայն
Երեք պահանջների մեկնաբանություն
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 26-ին ՀՀ գործող նախագահին, իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին առաջադրեց երեք քաղաքական առաջնահերթ պահանջներ, որոնք ամփոփում են համաժողովրդական բնույթի կամ տարբեր խմբերի համար կենսական նշանակության ու մինչ օրս իրենց լուծումները չստացած «Ժառանգության» բարձրաձայնած 21
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ ԳՆԱԼՆ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է»
Համոզված է ԱԺ եւ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը – 2011թ. փետրվարի 17-ին կոալիցիոն նոր համաձայնագրի ստորագրումը մինչեւ այսօր էլ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Կան կարծիքներ, ըստ որոնց՝ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո ԲՀԿ-ն որոշ չափով զիջել է դիրքերը եւ կորցրել ինքնուրույնությունը: Դուք համաձա՞յն եք այս տեսակետին: – Բացարձակապես համաձայն չեմ նման տեսակետների հետ: Նախ ասեմ,
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԽՄԲԱԳՐԵՑ ԻՐԵՆ
Դա նրան ստիպեցին անել ներքաղաքական նոր իրողությունները Ընդամենը մեկ-երկու օր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել իշխանական կոալիցիայի ու Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսություն սկսելու հարցում միջնորդի դեր ստանձնելու հանձնառությամբ: Երեկ նա այդ առնչությամբ մի նոր հայտարարություն է արել՝ նկատի ունենալով ապրիլի 28-ին Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է
«Մի քիչ շատ պրիմիտիվ ա, որովհետեւ էդ պատվիրողի ականջները երկար երեւում ա, մի օր կքաշեմ, դեմքը լրիվ կտեսնեք»,- ըստ news.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով օրերս մամուլում հրապարակված այն լուրին, որ ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը «Շանգրիլա» խաղատանը իրենց ծեծել է։ Նա նաեւ նշել է, թե ամոթալի ոչինչ
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ԱՄԵՆԱՏԱՐԵՑ «FACEBOOK»-ՑԻՆ
Անգլիացի 103-ամյա Լիլիան Լոուն վերջերս է գրանցվել «Facebook»-ում, բայց արդեն բավական հայտնի է դարձել: Նա հավակնում է ճանաչվել այս սոցցանցի ամենածեր օգտագործողը: Լիլիանը «FaceBook» է մտնում շաբաթական 2 անգամ՝ ընտանիքի եւ ծոռների հետ շփվելու համար: Ըստ «Pew Research Center»-ի տվյալների, մեծ տարիքի մարդկանց քանակը «FaceBook»-ում արագ տեմպերով աճում է:
Փրկությունը մասնագիտացման մեջ է
Lատվիայի լրագրողների միության նախագահ Դայնյուս Ռադզյավիչյուսը երեկ հայաստանցի լրագրողների հետ զրուցեց լրագրության լավ ու վատ կողմերից եւ լրագրողների ապագայից: Գնահատելով լրագրության վիճակը ամբողջ աշխարհի մակարդակով՝ նա նկատեց, որ ընդհանուր առմամբ վիճակը նույնն է բոլոր երկրներում: Ըստ նրա, այժմ սկսվել են ավելի քիչ էքսպերիմենտներ եւ ներդրումներ արվել ոլորտում, հետաքննական լրագրությունը, նրա համոզմամբ, ավելի վատ վիճակում է:
Էմմին չի խորշի Ադրբեջանից
«Եվրատեսիլում» այս տարի Հայաստանը ներկայացնող Էմմին դեմ չէ մրցույթի շրջանակներում համերգներով եւ փրոմոտուրերով հանդես գալ նաեւ Ադրբեջանում, եթե այդ երկրից, իհարկե, համապատասխան հրավեր ստանա։ News.am-ին այս մասին հայտնել է ինքը՝ երգչուհին՝ անդրադառնալով «Կոմսոմոլսկայա Պրավդա-Ուկրաինա»-ի այն հրապարակմանը, որտեղ «Եվրատեսիլի» ադրբեջանցի մասնակիցներ Էլը եւ Նիկկին, պատասխանելով հարցին՝ կայցելեի՞ն արդյոք Երեւան, եթե մրցույթը կայանար Հայաստանում, պատասխանել են. «Մենք
Ավտովթար՝ Կապանում
Երեկ, ժամը 19-20-ի հատվածում, Կապանի օդանավակայանի հարեւանությամբ՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին, ավտովթար է եղել, եւ մեքենան հրդեհվել է: Ըստ ականատեսների՝ ավտոմեքենան արագ էր ընթանում, վարորդը կորցրել է կառավարումը, ու մեքենան շուռ է եկել: Սյունիքի մարզային փրկարարական վարչության հերթապահությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժ. 19.42-ին: Ինչպես տեղեկացնում են վարչությունից՝ Կապանի բնակիչ Արա Ավանեսյանին պատկանող «ՎԱԶ 2107»
VIP-երի ցուցակը
Ամեն օր նոր մանրամասներ են շրջանառվում արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսի հետ կապված: Պարզվում է՝ արդեն կազմվել է VIP հյուրերի ցուցակը, որոնց մեջ, իհարկե, լինելու են բազմաթիվ հայտնի դեմքեր: Ինչպես եւ սպասվում էր, հարսանիքին ներկա են լինելու «Շերլոկ Հոլմսի» տնօրեն Գայ Ռիչին, երգիչ Ջոս Ստոնը, դերասան Ռոուեն Աթքինսոնը, Էլթոն Ջոնը, Դեւիդ եւ Վիկտորիա
«Միսս Ռուսաստանին» ձերբակալել են
Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող նախկին «Միսս Ռուսաստան» Աննա Մալովային ձերբակալել են նյույորքյան խանութներից մեկում գողություն կատարելիս։ Ինչպես գրել է «New York Post» պարբերականը, նախկին գեղեցկուհին փորձել է խանութից դուրս բերել «Strawberry» ապրանքանիշի հագուստ ու մի քանի զույգ կոշիկ։ Մալովային տեղի ոստիկանները բռնել են գողացած հագուստը խանութից դուրս բերելիս։ Նրան մեղադրում են մանր գողություն կատարելու եւ գողոնը
ԱՊՐԻԼԻ 29-Ը՝ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Թատրոնի միջազգային ինստիտուտի եւ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերրի ծննդյան օրվա (1727-1810): 1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որեւէ
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵԼ
Գերմանիայի դաշնային հետախուզության տվյալներով, իսլամիստները սպառնում են սպանել Գերմանիայում ապրող 24-ամյա թրքուհի Սըլա Շահինին, ով «Playboy»-ի համար մերկացած առաջին մահմեդական կինն է։ Համացանցի ծայրահեղ իսլամիստական ֆորումներում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես է պետք պատժել գերմանաբնակ թրքուհուն, ով խայտառակել է մուսուլմանուհու կերպարը: Asekose.com-ը նշում է, որ «Playboy»-ի մայիսյան համարում նկարվելուց հետո Սըլա Շահինի մայրն այլեւս նրա


















































