Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ՈՒՄ՝ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» 25 ԴԵՊՔ

Նոյեմբեր 28,2009 00:00

Հանրապետությունում «խոզի գրիպի» նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նրա խոսքերով, ներկայումս հանրապետությունում «խոզի գրիպով» վարակված հիվանդների թիվը, ընդհանուր առմամբ, 25-ի է հասել: «Panorama.am»-ի փոխանցմամբ, նրանցից 23-ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում համապատասխան բուժումը ստանալուց հետո առողջացել են ու դուրս գրվել, իսկ 2-ը դեռեւս բուժվում են: Ա. Ասոյանի խոսքերով, հիվանդների առողջական վիճակը բավարար է:

Նշենք, որ հիվանդության թվի աճ հանրապետությունում չի գրանցվել նոյեմբերի 24-ից: Իսկ նոյեմբերի 23-ին հանրապետությունում «խոզի գրիպի» դեպքերը 24-ն էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30