Օրվա լրահոսը
Վանաձորի բյուջեն էլ նվազեց
Լոռու մարզկենտրոն Վանաձորի ավագանին երեկ հաստատել է համայնքի 2010 թվականի բյուջեն՝ 2 119 800 000 դրամ, ինչը 18 միլիոն դրամով պակաս է այս տարվա բյուջեից. պատճառը պետության կողմից տրամադրվող դրամաշնորհների կրճատումն է: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Արթուր Սուքիասյանի, 2010-ի բյուջեն ավելի իրատեսական է. «Եթե կարողանանք այս բոլորն իրականացնել, հաջորդ տարի հնարավորություն կունենանք ավելի
Անինտերնետ Տավուշ
Արդեն մի շաբաթ է, ինչ չի գործում Տավուշի մարզպետարանի երկրորդ հարկում գտնվող էլեկտրոնային կառավարման համակարգը: Ավելի ստույգ՝ լոկ մի համակարգիչ է գործում, այն էլ՝ մարզպետարանի աշխատողի համար: Մինչդեռ այստեղ գործող ինտերնետ կապը՝ շուրջ մեկ տասնյակ համակարգիչներով, ծառայում էր ոչ միայն մարզպետարանի աշխատակիցներին, այլեւ բոլոր տավուշցիներին: Ինտերնետ կենտրոնի խափանվածության պատճառը, ըստ Տավուշի մարզպետարանի լրատվության եւ հասարակության
Արա Գեւորգյանը՝ ամենահամերաշխ մարդ
Երեկ «Համերաշխություն» շարժումը «Տարվա ամենահամերաշխ մարդ» կոչումն է տվել հայտնի երգահան Արա Գեւորգյանին: Շարժման նախագահ Սարգիս Առաքելյանը հանդիսավորությամբ երաժշտին է հանձնել վկայականը եւ հուշամեդալը, որից հետո Արա Գեւորգյանը հայտարարել է. «Այսօր իմ խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհի մարդկությանը եւ, իհարկե, մեզ: Իմ խոսքից աշխարհը միանգամից չի խաղաղվելու, բայց ամենակարեւորն այն է, որ սա անում է
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է
Անցյալի իրողությունների վերլուծությունը հիմք է պնդելու, որ Վրաստանի մայրաքաղաքում հայկական եկեղեցու փլուզման մեջ կա մարդկային գործոն: «Առավոտի» նոյեմբերի 20-ի համարում՝ «Փլվել է հայկական եկեղեցի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ նոյեմբերի լույս 18-ի գիշերը փլվել է Վրաստանի մայրաքաղաքի Աբո Թբիլելիի փողոցում գտնվող, 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր հայկական եկեղեցին: Ըստ պաշտոնական վարկածի՝ անձրեւաջրերից: Ընդ որում,
ՄԱՀ՝ ՎԵՐԵԼԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱԻՆ փրկարարական ծառայության տեղեկացմամբ, Խաղաղ Դոնի փողոցի 19-րդ շենքի վերելակի դռների արանքում մնացած 34-ամյա կնոջը վերելակը բարձրացրել է, սեղմել առաստաղին, ինչի հետեւանքով նույն շենքի բնակչուհի Ա. Կիվրիկյանը մահացել է:
ՄԵԿ ԱՅԼ «ՄԵՐՍԵԴԵՍ» ԷԼ
Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին, «Մերսեդես» մակնիշի 55 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետեւանքով 69-ամյա վարորդը, Երեւանի Անդրֆեդերացիայի 18 հասցեի բնակիչ Ս. Կութանյանը եւ ուղեւորները՝ Երեւանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի 2/2 հասցեի բնակիչ՝ 26-ամյա Ա. Կութանյանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սունդուկյան 18 հասցեի բնակիչ՝ 54-ամյա Հ. Հովհաննիսյանը, Խարկով քաղաքի բնակիչներ Հակոբ (39-ամյա) եւ Արսեն (15-ամյա) Կութանյաններն ստացել
ՏԵՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է
Ուջան գյուղի մերձակայքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 09 ՏԼ 898 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վարորդը՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 41-ամյա բնակիչ Ա. Հովհաննիսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորը, նույն գյուղի 16-ամյա բնակիչ Դ. Ռուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի
ՊԱՇՏՊԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԻՄԵԼ Է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, արձագանքելով «Առավոտի» երեկվա հրապարակմանը՝ «ՀՀ քաղաքացուն սպառնում է 22 տարվա ազատազրկում», տեղեկացրեց, որ Պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշին՝ կապված ՀՀ քաղաքացի Մեսրոպ Նորայրի Բաղդասարյանի հետ: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը մեղադրվում է «օկուպացված» Աբխազիայի սահմանը հատելու մեջ: Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսվում է տուգանքից մինչեւ 22 տարվա
Սկանդալային լուսանկարից հետո
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել էր արդեն երկար ժամանակ համացանցում հայտնված մի լուսանկար՝ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկվածների «առանձնատնից»: Լուսանկարում ոչ միայն «Հոկտեմբերի 27-ի» եւ «Դրոյի» գործով ցմահ ազատազրկվածներն են, այլեւ՝ դրսից մեկը: «Արդյո՞ք խախտվել է տեսակցության կարգը» «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն ասաց. «Մամուլում հրապարակված լուսանկարի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական
Նիստը հետաձգվեց
Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սպասվում էր, որ երեկ կհարցաքննվի զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Փաշինյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց դատական նիստը, քանի որ պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի ապացույցների հետազոտումից հետո հարցաքննվի մեր գործընկերը:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Մասիսի դատարանը պատրաստ չէր նիստին Պատահական չէ, որ դատարանն ատամնաբուժարանի եւ հագուստի սրահի կողքին է: Ասում են, որ դատարաններում մարդիկ կորցնում են իրենց վերջին ատամն ու շորը: Փաստաբանը «հարգալից վերաբերմունք» է ցույց տալիս դատարանի նկատմամբ. մաքրում է սեղանը: Նախորդ օրը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիս քաղաքի նստավայրում Գեւորգ Բալյանի նախագահությամբ լսվեց
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱ՞Ն ԳՆԵՑ
Մեզ հասած տեղեկություններով, օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր մտերիմներից մեկի՝ Գեւորգ Հովհաննիսյանի անվան տակ գնել է Բայանդուրի «Շիրակ թռչնաֆաբրիկան»: Տեղեկացնենք, որ մոտ 6 տարի առաջ այն պարսիկների հետ համատեղ փորձեց աշխատեցնել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը, սակայն կարճ ժամանակ անց նրան այդպես էլ չհաջողվեց պահպանել գործազուրկ շիրակցիների համար ստեղծած աշխատատեղերը: Ի դեպ,
ԱՂՔԱՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿԱՂՔԱՏԱՆԱՆ
Երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ասուլիսում հայտնել է, որ 2010-ի ընթացքում 2-3%-ի սահմաններում մարդկանց կենսամակարդակը ցածր կլինի: Սա վերաբերել է հատկապես այն քաղաքացիներին, որոնք ապրում են նպաստների եւ թոշակների հույսին: Հաշվի առնելով, որ այս տարի մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ թանկացել են, թոշակառու-նպաստառու խավը կապրի ավելի աղքատ: Չնայած այս հանգամանքին,
ԱԽԹԱԼԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ Է
«Ախթալա գետակի համար այլեւս գետ բառը հնարավոր չէ օգտագործել, քանի որ այնտեղ կյանք առհասարակ չկա եւ այն վերածվել է ուղղակի թունավոր նյութերի ամբարի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: «Ախթալա գետակում, որի մոտ կա պոչամբար, ծանր մետաղների պարունակությունը նորմայից բարձր է մոտ 900 անգամ: Պատճառը պոչամբարից արտահոսքն է:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ ՍԻՐՏԸ ՎԱՏԱՑԵԼ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Արեւմտյան» մասնաճյուղին պատկանող «Գյումրի 200 կվ» բարձր լարման օդային հենասյուներից՝ մոտ 150 մետր մետաղական անկյունակներ գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Այդ կապակցությամբ նույնպես հարուցվել է առանձին քրեական գործ: Ըստ նախաքննության
Պաշտոնյաների փոխանակում՝ քաղաքապետարանում
Վերջերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կադրային փոփոխություններ անել քաղաքապետարանում, իսկ ավելի ճիշտ՝ բաժնի պետերի փոխանակումներ: Մշակույթի բաժնի պետ, պատմաբան Գրիգոր Աղանյանին տեղափոխել է տուրիզմի բաժին, տուրիզմի բաժնի պետ, նախկին ընդդիմադիր Արտաշես Կարապետյանին էլ բերել է մշակույթի բաժին: Քաղաքաշինության բաժնի երկարամյա պետ Հրայր Կարապետյանի պաշտոնն էլ հրամցնելով իր խորհրդականին՝ Ռաֆիկ Հակոբջանյանին, Վարդան Ղուկասյանը Կարապետյանին
ՎԱՂԱԺԱՄ ԹԱՂՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Ծխախոտամոլները հսկայական գումար են վճարում արտադրողներին, որ վերջիններս հնարավորինս շուտ վնասեն իրենց առողջությունը, դարձնեն սրտանոթային եւ թոքի քաղցկեղով հիվանդ եւ կրճատեն իրենց կյանքի տեւողությունը: Տեղական արտադրության ծխախոտի միջին գինը Հայաստանում 220 դրամ է, արտասահմանյան արտադրության ծխախոտներինը՝ 350 դրամ: Ծխախոտամոլները օրական ծխում են 1.5-2 տուփ, կան մոլի ծխողներ, որոնց օգտագործած ծխախոտի քանակն օրական անցնում է 60
ՏՀՏ-Ն ՄԱՔՍԱՅԻՆԻ ՀԵՏ ԼԱՎ Է
«Առավոտի» նոյեմբերի 18-ի համարում հրապարակված «Մաքսայինը խոչընդոտում է գործարարներին» հրապարակման մեջ անդրադարձել էինք այն խնդրին, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները ապրանքների ներկրման կամ վերաարտահանման ժամանակ մաքսայինի հետ մշտապես խնդիրներ են ունենում: Խնդրի վերաբերյալ զրուցել էինք «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ: Հոդվածի առնչությանբ պարոն Վարդանյանը «Առավոտին» ուղարկել էր հետեւյալ պարզաբանումը.
Զրոյական ԱԱՀ-ն մեր պետությանը ձեռնտու չէ
«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին երեկ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Նշենք, որ նախագծով առաջարկվում էր ԱԱՀ զրոյական դրույքաչափ կիրառել ՀՀ տարածքում արտահանման նպատակով արտադրված ապրանքների իրացման նկատմամբ, ինչը կառավարությունը համարում է անընդունելի։ Երեկվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Խոպանի» հողերը ձեռքներից առել են
Երեկ նախագահի նստավայրի մոտ մի խումբ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բանն այն է, որ նրանք տասնամյակներ շարունակ վարձակալական հիմունքով օգտագործել են Աջափնյակ համայնքի «խոպան» կոչվող տարածքները, եւ այսօր աճուրդային կարգով բերրի հողատարածքները վաճառվել են, նրանց հավաստմամբ, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին եւ նրա եղբորը՝ Սամվել Կարապետյանին: Այս մասին գրում է «Ա1+»-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, բնակիչները
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՉԵՆ ԳՆԻ, «ՕՐԱՆԺԻՆ» ԷԼ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԻ
«ՎիվաՍելը» չի պատրաստվում բջջային մյուս օպերատորների հետ փոխհամաձայնեցման, այլ կերպ ասած՝ MNP ծառայության պայմանագիր կնքել: «ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «խոզագրիպի» դեմ պայքարի իր մեթոդներն ունի: Ձեռքերն անընդհատ օճառով լվանալու՝ բժիշկների խորհուրդներից բացի, նա մեր ազգաբնակչությանն առաջարկում է այնպիսի մեթոդ, որը թույլ կտա ոչ միայն «խոզագրիպով», այլ ընդհանրապես որեւէ գրիպով չվարակվել. «Պետք է աղաջուրը քթով
«Ժամանակը քիչ է, հարկավոր է աշխատել արագ»
Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վիճակի մասին մոտ չորսուկես տարի առաջ ահազանգում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: 2005 թ. հունիսին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով գտնվելով Թբիլիսիում՝ Վրաստանի պետական այրերի հետ հանդիպման ժամանակ շարունակ խոսել է նաեւ այդ երկրի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների մասին: Վերջերս
ՕՏԱՐՆԵՐԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼԸ ՀՀ-ՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ
Կառավարությունը նաեւ այսպես է նախապատրաստվում Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացմանը ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանը, Արա Նռանյանը եւ Վահան Հովհաննիսյանը օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին, ըստ որի՝ «ՀՀ սահմանամերձ շրջաններում (սահմանից մինչեւ 25 կմ խորությամբ) միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք, ՀՀ իրավաբանական անձինք, որոնց հիմնադիրներից են օտարերկրյա քաղաքացիներն ու օտարերկրյա կազմակերպությունները,
ԼԻՆԴԲԼԱԴԸ ՋԱՆՔԵՐ ԿԳՈՐԾԱԴՐԻ
Նոյեմբերի 25-ին Շվեդիայի խորհրդարանում ՀԺԿ նախկին խոսնակ Ռուզան Խաչատուրյանը շուրջ 1 ժամանոց հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գյորան Լինդբլադի հետ, որը նաեւ ղեկավարում է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը: Ռուզան Խաչատուրյանն «Առավոտին» Ստոկհոլմից հայտնեց. «Լինդբլադը շատ լավ տեղյակ էր Հայաստանում տիրող վիճակից եւ մտահոգված էր»։ ՀԺԿ նախկին խոսնակը նրան է փոխանցել դեռեւս բանտում գտնվող
ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Հիմա, երբ արդեն սկսել եմ հստակ տեսնել մեր անհանգիստ ու շարունակ ծովագնաց հոգիների երթը, որոնք միշտ ձգտում են լինել առաջինը հավասարների մեջ, մոռանալով, սակայն, որ մարդկային ճակատագրերը հաճախ տնօրինում է պատահականությունը եւ ոչ թե օրինաչափությունը՝ մեր ակնկալած, հասկացա նաեւ, որ մարդուն եւ ժողովուրդներին առաջնորդում են ոչ թե գիտելիքները միայն, այլ ցեղի ներսում հաստատված ավանդույթները չժանգոտվող:
Պատգամավորի մեքենաները՝ տուգանային հրապարակում
ՀՔԾ-ն որոշել է ստուգել Կարո Կարապետյանի «ինոմարկաները» «Առավոտի» տեղեկություններով, օրերս Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր հատվածներից ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ են բերել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր «Յուվեցի Կարոյի»՝ Կարո Կարապետյանի թվով հինգ ավտոմեքենաները՝ «VW» մակնիշի 050 ՍԼ 25 համարանիշով, «BMW» մակնիշի երկու՝ 444 ՍՍ 44 եւ 222 ՕԼ 22 համարանիշներով ավտոմեքենաները, նաեւ
«ՄԵՆՔ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ»
«Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը – Շաբաթ օրը տեղի ունենալիք ՀՀԿ համագումարից առաջ բավականին հետաքրքիր զարգացումներ են լինում, վարչապետին դարձրիք հանրապետական, անկուսակցական նախարարներին դարձրիք հանրապետական: Ինձ թվում է՝ Հանրապետականի համար նոր մի փուլ է սկսվել. մի երկու տարի առաջ գործարարներն ու օլիգարխները դարձան ՀՀԿ անդամ, հիմա ավելի
«ԼՂ-ՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԱՅԼԵՎՍ ԼՌԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»
Կարծում է ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը – Ի՞նչ է նշանակում ԼՂՀ խորհրդարանի նախորդ օրը տարածած հայտարարությունը՝ տեւական լռությունից հետո: – Հավանաբար այն, որ Ղարաբաղում սկսել են հասկանալ՝ այլեւս լռել չի կարելի: Հավանաբար այն, որ մարդիկ սկսել են զգալ քաղաքական եղանակային վատ պայմանների՝ մառախլապատ մթնոլորտի ազդեցությունը սեփական քաղաքական հոդերի վրա։ Այս նվնվացող քաղաքական հոդացավը
ՍՏԱԼԻՆՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Ստոկհոլմում գտնվող ՀԺԿ նախկին խոսնակ Ռուզան Խաչատուրյանը նոյեմբերի 25-ին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գյորան Լինդբլադի (նկարում) հետ: Եվ ինչպես «Առավոտին» հայտնեց Ռուզան Խաչատուրյանը՝ զրույցի ընթացքում Լինդբլադը մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները գործում են ստալինյան մեթոդներով, եւ Հայաստանը, ինչպես նաեւ հետխորհրդային այլ պետություններ՝ հեռու է
Նոյեմբերի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել