Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԱՅԼ «ՄԵՐՍԵԴԵՍ» ԷԼ

Նոյեմբեր 27,2009 00:00

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին, «Մերսեդես» մակնիշի 55 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետեւանքով 69-ամյա վարորդը, Երեւանի Անդրֆեդերացիայի 18 հասցեի բնակիչ Ս. Կութանյանը եւ ուղեւորները՝ Երեւանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի 2/2 հասցեի բնակիչ՝ 26-ամյա Ա. Կութանյանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սունդուկյան 18 հասցեի բնակիչ՝ 54-ամյա Հ. Հովհաննիսյանը, Խարկով քաղաքի բնակիչներ Հակոբ (39-ամյա) եւ Արսեն (15-ամյա) Կութանյաններն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳ նախարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել