Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱ՞Ն ԳՆԵՑ

Նոյեմբեր 27,2009 00:00 Share

Մեզ հասած տեղեկություններով, օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր մտերիմներից մեկի՝ Գեւորգ Հովհաննիսյանի անվան տակ գնել է Բայանդուրի «Շիրակ թռչնաֆաբրիկան»: Տեղեկացնենք, որ մոտ 6 տարի առաջ այն պարսիկների հետ համատեղ փորձեց աշխատեցնել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը, սակայն կարճ ժամանակ անց նրան այդպես էլ չհաջողվեց պահպանել գործազուրկ շիրակցիների համար ստեղծած աշխատատեղերը:
Ի դեպ, ֆաբրիկայում աշխատողները փաստում են, որ իրենց բավականին բարձր աշխատավարձ են վճարել, տրանսպորտը անվճար է եղել, իսկ թե ինչո՞ւ է մեծ եկամուտներ ունեցող ֆաբրիկան փակվել, աշխատակիցների հիշելով, պատճառը ալան-թալանն է եղել. հասնողը ֆաբրիկայի գույքը կրել ու տարել է. նույնիսկ գործարանի պահակը կարճ ժամանակ անց BMW մակնիշի մեքենա է գնել: Թե այժմ Ծառուկանն ի՞նչ կարտադրի թռչնաֆաբրիկայում, քանի՞ աշխատատեղ կստեղծի՝ դեռեւս անհայտ է, միայն հայտնի է, որ տնօրեն կարգել են Ախուրյանի, այնուհետեւ Գյումրիի կադաստրի նախկին պետ Գեւորգ Շահինյանին, որին 2 ամիս առաջ մի շարք խախտումների համար հեռացրին կադաստրի համակարգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30