Օրվա լրահոսը
Իտալիան ԵՄ-ին առաջարկում է միասնական բանակ ստեղծել
Բրիտանական «The Times»-ին տված հարցազրույցում Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին (նկարում) հայտարարել է, թե Իտալիան մտադիր է նոյեմբերի 19-ին կայանալիք գագաթաժողովում Եվրամիությանը միասնական բանակ ստեղծելու առաջարկ անել: Նա շեշտել է, որ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Լիսաբոնի համաձայնագրի համաձայն, եթե եվրոպական երկրները ցանկանան, ապա կարող են ռազմական միություն կնքել: Նախարարի ասելով, նման ռազմավարական կարեւորության միություն մի
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ՞ ՄՊՀ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Նոյեմբերի 12-13-ը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Նա հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի հետ: Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում ռուսաց լեզվի տարածվածության եւ դասավանդման հետ կապված հարցեր: Հայաստանի շուրջ 40 դպրոցում առկա են ռուսական դասարաններ, գործում է նաեւ ռուսերենի խորացված ուսուցմամբ եւ համապատասխան ծրագրերով շուրջ 60
Բոհը, մաֆիան եւ տգիտությամբ փայլող օրենքը
Կեղծ գիտնականների մաֆիան շարունակում է Հայաստանում ավերել գիտությունը: Մաֆիականությունը հատուկ էր խորհրդային գիտավարչական համակարգին, որում իր առանցքային դերն ունեին Կենտկոմի նոմենկլատուրայով ընտրված ակադեմիկոսները: Այն ավելի գռեհիկ եւ անբարոյական բնույթ էր կրում գիտությունների հանրապետական ակադեմիաներում, որոնց կազմավորման գործում հիմնական տուրքը տրվում էր խնամի-բարեկամական կապերին: Սակայն այդ տարիներին տեղական մաֆիականության համար զգալի զսպվածության գործոն էր հանդիսանում գիտական
«ԼԱՎ Է ԱՆԵԿԴՈՏ ՊԱՏՄԵՆ, ՔԱՆ ԿՐԱԿԵՆ»
«Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այսպես է մեկնաբանում day.az-ի քաղաքական «հումորները»: Երեկ Հայաստանում մեկնարկեց ՌԴ հեռուստատեսության օրերը: Երկօրյա այցի ընթացքում «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի (ՌՀԱՀ) անդամները եւ ՌԴ մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ հայաստանյան գործընկերների, պաշտոնատար անձանց, կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն երկու երկրների հեռուստաընկերությունների միջեւ նոր
Իսկ դու գիտե՞ս, թե ինչ ես ուզում
Երբ չգիտես, թե ինչ ես ուզում, նշանակում է ընդհանրապես ոչինչ չես ուզում Բայց հնարավո՞ր է ընդհանրապես ոչինչ չցանկանալ, միգուցե բարձրաձայնելն է վիրավորական: Եվ ո՞րն է այդ անպատվաբեր ցանկությունը. դե իհարկե՝ մի փոր հացը: Այսօր՝ մի, վաղը՝ երկու, հետո՝ երեք… Հետո գալիս է զատվելու ժամանակը եւ սկսվում ոտքով ետ հրելը աղքատության փոսից դուրս գալու փորձ անող
ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ
Աննպատակ կյանքի էջերից Կարծում եմ չկա մի մարդ, ով չունի նպատակներ: Ընդ որում, տարիքի հետ նպատակները թե քանակական եւ թե որակական առումով խոշորանում են: Սակայն նպատակներ ունենում են ոչ միայն անհատները, այլեւ մարդկանց խմբավորումները՝ ընտանիքները, կուսակցությունները, պետությունները, կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ այլն: Օրինակ, «կանաչների» նպատակն է՝ զերծ պահել Երկիր մոլորակը բնապահպանական աղետներից, կրոնական կազմակերպությունները
ԱՐԱԲԱՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԼԵՀԱՀԱՅՈՑ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ
Հորդանանում՝ նույնանուն գետի արեւելյան ափին, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի նախաձեռնությամբ, Վիգեն Կարապետյանի աջակցությամբ դրվել է հայկական եկեղեցու հիմքը: Հորդանանի հաշեմենյան թագավորությունը եկեղեցու շինարարության թույլտվություն վաղուց էր տվել, սակայն միջոցներ չէին գտնվում: Եկեղեցին կկոչվի Սուրբ Կարապետ՝ ի հիշատակ Վիգեն Կարապետյանի հոր՝ Կարո Կարապետյանի: Իսկ Լեհաստանի մայրաքաղաքում լույս է տեսել հայկական «Ավետիս» թերթի անդրանիկ համարը, խմբագիրն է Արմեն
«Մեր գյուղապետերին՝ կամ ասած, կամ չասած»
Արագածոտնում պարտքեր են կուտակում այն համայնքները, ուր վերջին 20 տարում համայնքապետը չի փոխվել: Արագածոտնի մարզխորհրդի վերջին նիստում մարզպետարանի վարչության պետերը խոսեցին գրադարանների լուծարումից, ապօրինի շինություններից, հարկերի հավաքագրումից, «խոզի գրիպից»: Մարզպետարանի տեղական ինքնակառավարման վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը դժգոհեց, որ գյուղապետերը փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացնում մարզպետարան: Ըստ նրա, 18 գյուղապետ ավագանու նիստերի արձանագրություններն ընդհանրապես չի ներկայացրել մարզպետարան:
ԱՌԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ
Տավուշի մարզի Արճիս գյուղն էլ է տուժել ճգնաժամից Տավուշի մարզի 1391 բնակիչ ունեցող Արճիս գյուղը հարեւան է Լոռու մարզին: Բնակավայրը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին է, բարձունքի վրա: Գյուղը 123 հեկտար վարելահող, 50 հեկտար խաղողի, 47 հեկտար դեղձի բերքատու, 54 հեկտար նոր հասունացող այգի ունի, 8 հեկտար՝ մոռի ցանք: Արճիսցիներն ընթացիկ տարում 8 տոննա դեղձ են
Չի արձագանքել ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Երեւանի 16-րդ թաղամասի 32/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 79-ամյա Ամալյա Շահնազարյանի դին: Կորածի դին գտնվեց Արագածոտնի մարզից տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վարդաբլուր գյուղի
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 14-ին ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի դիմացի սարալանջի «Քաշին ձոր» կոչվող տարածքում սպանություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 14-ին, ժ.13.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված Մխիթար Հ.-ն որս կատարելու ժամանակ իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տիպի 7,62×39մմ տրամաչափի հրացանից անզգուշությամբ
ՊԷԿ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կալանավորեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Վահե Դավթյանին: Նա այս տարվա հոկտեմբերի 9-ին գտնվելով հարբած վիճակում, Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբից իր ծանոթուհուն տուն տանելու ճանապարհին Գայի պողոտայով ավտոմեքենան վարել է թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ: Վթարի հետեւանքով մահացել էր տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանը
Սեփականատերը մտնում է իր բնակարան՝ պատուհանով
Արաբկիր համայնքի 51 փողոցի 3-րդ շենքի 124 բնակարանի տերը՝ մաթեմատիկոս Հովհաննես Ասատրյանը, իր սեփական բնակարան չի կարողացել մտնել այն պահից, երբ 2003-ին գնել է այն: Նախ, խնդիրներ առաջացան նախկին հարեւանների հետ, որոնք «առանձնացրել» էին ընդհանուր օգտագործման համար նախատեսված միջանցքը: 2007թ. հարեւանն իր այդ բնակարանը վաճառեց եւ Հովհ. Ասատրյանի նոր հարեւանը՝ ոստիկանության բժշկուհի Արմինե Հովհաննիսյանն էլ
ՍԵՔՍՈՒԱԼ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 47-ամյա Մաթեւոս Հեպինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետի նախկին պետը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մաս): Նախաքննությունն իրականացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Հեպինյանը 2009թ. հունիսին գտնվել
Ծնողների աչքը վախեցել է
Նոյեմբերի 7-ին Արաբկիր համայնքի թիվ 8 մանկապարտեզի մի սան, մի քանի օր տանը ջերմելուց հետո, աղիքային ինֆեկցիայով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս հանգամանքը նշյալ մանկապարտեզի ծնողների շրջանում խուճապ է առաջացրել: Նրանք, աչքի առաջ ունենալով մոտ 2 ամիս առաջ Սիսիան քաղաքի մանկապարտեզներից մեկում շուրջ 20-25 երեխայի թունավորման դեպքը, մեզ հետ զրույցում անհանգստություն էին հայտնում, որ
ՎՃՌԱԲԵԿԸ՝ ՀՕԳՈՒՏ ԹԵՂՈՒՏԻ
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման նախագիծը դեռ վեճերի առարկա է, իսկ «Վալլեքսը» շարունակում է ծառատունկը Հայաստանի վճռաբեկ դատարանը փոխել է Թեղուտի գործով վարչական դատարանի վճիռը, «Արմինֆոյին» տեղեկացրել է փաստաբան Հայկ Ալումյանը եւ հավելել, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է հոկտեմբերի 30-ին, սակայն որոշման տեքստն ստացվել է միայն նոյեմբերի 14-ին: Հիշեցնենք, որ ամռանը մի շարք հ/կ-ներ ընդդեմ
H1N1-ի պատվաստանյութը մահացո՞ւ է
Օրերս լրատվամիջոցներից մեկով լուր հրապարակվեց, որ Չինաստանում «խոզի գրիպի» դեմ արվող պատվաստանյութ ստացած 2 քաղաքացի մահացել է: Իսկ մի շարք եվրոպական երկրների քաղաքացիներ, մեր տեղեկություններով, պատվաստանյութի ներարկումից հետո ծանր բարդություններ են ունեցել: Սա իսկական խառնաշփոթ է առաջացրել ոչ միայն արտերկրի, այլեւ մեր քաղաքացիների շրջանում, ուստի «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից: Նա
5 ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ
Մանկաբույժներն ահազանգում են, որ 4 պատվաստանյութի հետ ներարկվող հեմոֆիլուսային վարակի դեմ պատվաստանյութը մեր երկրում այնքան էլ էֆեկտիվ չէ: Այս տարվա սեպտեմբերից ՀՀ առողջապահության նախարարությունը որոշեց 0-1 տարեկան երեխաներին արվող 5 պատվաստանյութերը, որոնք դիֆտերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ B-ի եւ հեմոֆիլուսային վարակի (HIB) դեմ են, միացնել իրար եւ մանուկներին պատվաստել հնգավալենտ պատվաստանյութով, ինչպես արվում է մի
ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ «ԲԱՐԻՇԵ՞Լ» ԵՆ
Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվել է բացել «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետը։ Քննարկմանը ներկա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը չպետք է կորցնի տարանցիկ երկիր լինելու իր կարգավիճակը: «Վերին Լարսի» բացումը կարող է նպաստել նաեւ Հայաստանի առեւտրային կապերի ակտիվացմանը, քանի որ այն մեր երկրի համար հանդիսանում է արտաքին տրանսպորտային ուղի: Ռուսաստանի եւ
Գոմում թխվածք է թխել ու վաճառել
Կոտայքի մարզի Զովունի գյուղի գոմերից մեկում հայտնաբերվել է հրուշակեղենի ապօրինի արտադրամաս: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, արտադրությունը չի համապատասխանել հիգիենայի անգամ ամենատարրական նորմերին: Գյուղի բնակիչ Արտյոմ Պողոսյանը արդեն իսկ հասցրել է իրացնել գոմում պատրաստված քաղցրավենիքի բավականին մեծ մասը: Հարկային տեսուչների այցի պահին արտադրամասում արձանագրվել է եւս 250կգ պատրաստի արտադրանք: Մեկ այլ ապօրինի գործունեություն հայտնաբերվել է Քանաքեռավանում, որտեղ
«Մոտ ապագայում խաղողագործությունը կվերանա»
Ըստ «Գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանի, եվրոպական շուկայում հայկական խաղողի ոչ մի տեսակ լավագույնը չի համարվում «Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում թուրքական շուկա ենք մտնելու շատ վատ վիճակում: Մեր գործարարների 95% -ին հետաքրքրում է քանակը, իսկ որակով բացարձակապես հետաքրքրված չեն: Այսօր Հայաստանի գրեթե բոլոր գործարանները արտադրում են «Արենի» գինի՝ անկախ նրանից՝ ունե՞ն այդ հումքը, թե՝
ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՈԼՈՐՏ ԵՆ ԳՏԵԼ
Այս անգամ մեր պաշտոնյաների ուշադրությունը գրավել են երթուղային գծեր շահագործողների խախտումները Օրերս մի քանի երթուղիների վարորդներ գործադուլ էին արել, ինչ է թե՝ Աշխատանքի պետական տեսչությունն իրենց գծատերերին սկսել է «նեղել» եւ պահանջել, որ գործունեություն ծավալեն օրենքի շրջանակներում: Թե ինչու են վարորդները բողոքի ակցիա անում, հատկապես որ տեսչության պահանջը բխում է հենց իրենց շահերից՝ հասկանալի է.
ԱՎԱԶԱԿԱՊԵՏԻՆ ՀԱՎԱՏԱԼԸ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է
Երեկ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական ուժերի եւ անհատների տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Եղան նաեւ այնպիսինները, որոնք շուրջ երկու տարի ընթացող համաժողովրդական շարժման ներկա հանգրվանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, միգուցե եւ իրավացիորեն, գնահատեցին որպես «հուժկու վերլուծություն»: «Հայ կամավորականների
ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ԱՐՋԻ ՊԵՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալության խնդրանքով մեկնաբանել է իր հասցեին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքները. «Տեր-Պետրոսյանի մեծամտությունն ու ինքնահիացումը ծանր տպավորություն են թողնում: Ընդ որում, նրա ելույթը համեմված էր վերլուծականության հավակնություններով, թեեւ այդ ամենի մասին խոսել են բոլորը, ով չի ալարել: Իհարկե, չափազանց ձանձրալի ելույթ էր: Ենթադրում
…ԵՎ ՄԻ ԽԱՌՆԻՐ ՄԵԶ ԻՄԻՏԱՏՈՐՆԵՐԻՆ
Նամակ բարեկամիս՝ Աննա Իսրայելյանին Բարեւ, Աննա ջան: Մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ընդունիր իմ եւ մեր ջերմագին բարեւները քեզ եւ «Առավոտին»: Ու մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ասեմ նաեւ, Աննա ջան, որ ես մեկն եմ նրանցից, ում քո «Չառաջադրվեցին մարդիկ, ովքեր կփոխեին ՀՌԱՀ-ը» հոդվածում («Առավոտ», 12.11.2009թ., N219 (3574), էջ 3) չասեմ մեղադրանք, բայց, համենայնդեպս, հանդիմանանք
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հրապարակեց «Օգոստոս» գործակալության դեմ «Գինդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ կայացրած իր վճիռը: Ինչպես եւ սպասվում էր, դատարանը բավարարեց «Գինդ» տպարանի հայցը, ըստ որի՝ «Օգոստոս» գործակալությունից հօգուտ տպարանի պետք է բռնագանձել մոտ 2 միլիոն 6 հարյուր հազար դրամ: Բացի այդ, դատարանը վճռեց արգելել «Չորրորդ իշխանություն»
ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵ՞Տ
Ապպո Ջաբարյանը USA Armenian Life Magazine-ում գրում է, թե նոյեմբերի 3-ին ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը դրամահավաքի կապակցությամբ եղել է Լոս Անջելեսում: Ըստ lragir.am-ի, մի քանի մասնակիցների փոխանցմամբ, Ղուկասյանն ասել է, թե իր այցելության նպատակը մարաթոնի մասին խոսելն է, սակայն նա հիմնականում կենտրոնացել է հայ-թուրքական արձանագրությունների վրա: Նա ընդունել է,
ՍՏԵՂԾԵԼ ԱՆԳԼՈ- ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ
«Կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է իրենց հայտարարություններում ավելի հավասարակշռված ու կոռեկտ լինեն, այդ հայտարարություններն անհեթեթ են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլնի ու Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հայտարարություններին ի պատասխան՝ այսպես արձագանքեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը հայտարարել է, որ
ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Պատգամավորի որդուն, հետո նաեւ զինվորականների ծեծող սպան նշանակվել է նոր պաշտոնի «Մեր իրականության դրսեւորումներից է՝ Հայաստանում նորմալ մարդը կարող է տարիներով գործ չգտնել, բայց մարդկանց վրա հարձակվող «գամփռները» միշտ պետքական են»,- այս նախաբանով մեր զրուցակիցը հայտնեց այն տեղեկությունը, որ Միշա Թադեւոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի Դավիթաշենի ծառայության հրամանատար: Մեր զրուցակցի անունը չենք հրապարակում՝
«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՔ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ»
Երեկ ընդդիմությունն ու ԱԺ նախագահը աշխատեցին միասին «Առավոտը» շաբաթ օրվա իր համարում արդեն գրել էր, որ ՀՅԴ խմբակցությունը դիմել էր ԱԺ նախագահին՝ ԱԺ Կանոնակարգի համաձայն, քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել իր առաջարկը՝ «Մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Այս նախագիծը երեկ արտահերթ կարգով ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգում, փոխարենը մերժվեց «Ժառանգության» առաջարկը՝ մարտի 1-2-ի իրադարձությունների եւ