Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՔՍՈՒԱԼ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Նոյեմբեր 17,2009 00:00

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 47-ամյա Մաթեւոս Հեպինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետի նախկին պետը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մաս):
Նախաքննությունն իրականացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Հեպինյանը 2009թ. հունիսին գտնվել է Իջեւանի իր հարեւան Զ. Ե.-ի բնակարանում։ Հարեւանուհու անչափահաս երեխաները՝ 8-ամյա Է. Ս.-ն եւ 10-ամյա Է. Ս.-ն նույնպես տանն էին։ Մ. Հեպինյանը ճաշել է նրանց տանը, օգտագործել ոգելից խմիչք։ Ըստ գործով ձեռք բերված ապացույցների, հարեւանուհին Մ. Հեպինյանին խնդրել է բարձրանալ տանիք՝ հեռուստացույցի ալեհավաքը տեղափոխելու: Զ. Ե.-ն տանիք է ուղարկել որդուն՝ Է. Ս.-ին: Մ. Հեպինյանը, օգտվելով տղայի անօգնական վիճակից՝ իջեցրել է երեխայի կիսատաբատը, վարտիքը, սեքսուալ գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Լսելով ձայներ՝ տանիք է բարձրացել նույն շենքի բնակիչ Հ. Ղ.-ն, որն էլ ականատես է եղել հիշյալ դեպքին։ Վերջինս դեպքի մասին տեղեկացրել է Զ. Ե.-ին, սակայն երեխայի մայրը չի հավատացել։
Մեկ այլ դրվագով, Մ. Հեպինյանը 2009թ. մայիսին իր սենյակ է կանչել եւ ծխախոտ գնելու համար գումար է տվել անչափահաս Է. Ս.-ին, իսկ երբ վերջինս ծխախոտը գնել եւ բերել է սենյակ, փրկարարը ծխախոտը վերցնելու ժամանակ «քաշել է աղջկա ձեռքից եւ գցել անկողնու վրա, ապա օգտվելով նրա վիճակից, սկսել է ձեռք տալ Է. Ս.-ի ոտքերին եւ հետեւին, ընթացքում իջեցրել է երեխայի շրջազգեստը: Այդ պահին միջանցքից Է. Ս.-ին կանչել է իր ընկերուհիներից մեկը, որից հետո միայն Հեպինյանը բաց է թողել Է. Ս.-ին, եւ նրան հաջողվել է փախչել»:
Ցուցմունք տված երեխաները պնդել են իրենց նկատմամբ կատարված ոտնձգությունների փաստը: «Լվացվելու ընթացքում բաղնիքի առաստաղից ձայներ լսեցի, կարծեցի, որ հարեւանների երեխաներն են բարձրացել տանիք եւ ջրի բաքի խողովակն են կտրում: Անմիջապես դուրս եկա եւ հարկի միջանցքում պատին ամրացված աստիճաններով բարձրացա շենքի տանիք: Երբ կիսով չափ տանիքի ներսում էի, շրջվեցի ձախ՝ իրենց տան ջրի բաքի կողմ, որտեղից ձայներ լսվեցին: Բաքի մոտ նկատեցի մեր հարկի բնակիչ Մաթեւոսին, ով մեջքով կանգնած էր ինձ, իսկ մեջքով դեպի նրան կանգնած էր իրենց հարեւան Զ.-ի 8 տարեկան որդին: Նրանք կանգնած են մոտավորապես 30 մետր հեռավորության վրա: Ես դանդաղ եւ զգույշ քայլերով փորձեցի մոտենալ նրանց, որպեսզի Մաթեւոսը չնկատի: Երբ մոտեցա նրանց, տեսա Է.-ին, ում տաբատն իջեցված էր, իսկ Մաթեւոսն էլ…», ցուցմունքում նկարագրել է ականատես հարեւանը: Ի դեպ, այս հարեւանն աննկատ հեռացել է տանիքից, որպեսզի վերցնի իր բջջային հեռախոսը: Ապա վերադարձել է, որպեսզի հեռախոսի տեսախցիկով տեսանկարահանի: Սակայն չի հասցրել տեսախցիկը միացնել, քանի որ Մ. Հեպինյանը նկատել է իրեն:
Երեխաներից մեկը Իջեւանի ոստիկանության բաժնում ցուցմունք էր տվել, որ Մաթեւոսն իրեն մերկ աղջիկների նկարներ է ցույց տվել, տարել է իր սենյակ, որտեղ, ըստ երեխայի, «անընդհատ ձեռք է տվել մարմնին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել