Լրահոս
Օրվա լրահոսը

H1N1-ի պատվաստանյութը մահացո՞ւ է

Նոյեմբեր 17,2009 00:00

Օրերս լրատվամիջոցներից մեկով լուր հրապարակվեց, որ Չինաստանում «խոզի գրիպի» դեմ արվող պատվաստանյութ ստացած 2 քաղաքացի մահացել է: Իսկ մի շարք եվրոպական երկրների քաղաքացիներ, մեր տեղեկություններով, պատվաստանյութի ներարկումից հետո ծանր բարդություններ են ունեցել: Սա իսկական խառնաշփոթ է առաջացրել ոչ միայն արտերկրի, այլեւ մեր քաղաքացիների շրջանում, ուստի «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից: Նա տեղեկացրեց, որ իրենք էլ այս առնչությամբ հարցում են արել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), որպեսզի պարզաբանումներ ստանան, դրանից հետո միայն ինքը կկարողանա հստակ պատասխան տալ: Իսկ մինչ այդ նա  խորհուրդ տվեց այցելել www.who.int կայք եւ տեղեկանալ ԱՀԿ-ի դիրքորոշումներին՝ այս գրիպի պատվաստանյութի վերաբերյալ: Այստեղ գրված է, որ ընդհանուր առմամբ պատվաստանյութ պետք է ստանալ ընդամենը մեկ անգամ, իսկ 6 ամսականից մինչեւ 10 տարեկան երեխաների տարիքային խումբը դեռ պետք է ուսումնասիրվի:
ԱՀԿ-ի փորձագետները պարզել են, որ պանդեմիայի դեմ պատվաստանյութեր ստացած մարդիկ անսովոր կողմնակի էֆեկտներ սովորաբար չեն ունենում: Սա վերաբերում է նաեւ հղի կանանց, քանի որ փորձը ցույց է տվել, որ ստացված պատվաստանյութերից նրանց մոտ ոչ մի բարդություն չի առաջացել, սակայն, միեւնույն ժամանակ, նրանք հայտնում են, որ պանդեմիաների դեպքում ինչպես միշտ թիրախային խումբ են հանդիսանում երիտասարդները, որոնց 1-10%-ը հղի կանայք են:
Ինչ վերաբերում է «խոզի գրիպի» պատվաստանյութին, ապա ԱՀԿ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ այն պետք է հասանելի լինի նաեւ  հարավային կիսագնդի երկրների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել