Օրվա լրահոսը

«Բոլոր լծակները թուրքերի ձեռքում են»

Հայ-թուրքական հարաբերություններում ընթացող գործընթացի վերաբերյալ նման կարծիքի է ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը երեկ ասուլիսում տեղեկացրել է, որ իրենց կուսակցության կողմից կատարված մարզային շրջագայությունների ընթացքում պարզել են, որ մարդկանց կեսից ավելին ընդհանրապես տեղեկություն չունի հայ-թուրքական հարաբերություններից: Ըստ Ա. Նռանյանի, հենց մարզերում բնակվողների անտեղյակությունից ու սոցիալապես

ԽՈՐՀՈՒՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ  Բագրատ Ասատրյանի համոզմամբ, Հայաստանի տնտեսական անկման ավելի քան 18% ցուցանիշը համաշխարհային ռեկորդ է: Նրա խոսքով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որեւէ այլ երկրի տնտեսության մեջ նման անկում չկա. «Որեւէ երաշխիք չեմ տեսնում, որ հաջորդ տարի մեր երկրում կկանխվի տնտեսական անկումը, ինչպես այսօր հայտարարում են իշխանությունները: 2010-ին լավագույն դեպքում մենք եւս

Կառավարության անդամները մեղադրվում են ստախոսության մեջ

«Տնտեսական ճգնաժամը բացահայտեց մեր երկրի արատավոր համակարգը: Վերջին տարիներին Հայաստանից դուրս է մղվել նախաձեռնող բիզնես էլիտան, սահմանափակվել է մրցակցությունը, եթե այսօր մեր երկրում որեւէ տնտեսական շարժ կա, դա կապված է տրասֆերտային կապիտալի հետ»,- երեկ ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա հավաստմամբ, այս ձմեռ բնակչության մեծամասնությունը բախվելու է կոմունալ ծախսերը չվճարելու խնդրին: ՀԱԿ

ԱՄԵՆ ՏԵՂ ԿԱՆ, ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ՝ ՈՉ

Հաջողակ բիզնեսներ ունեցող տնտեսվարողները որպես հարկատու անհաջողակ են Ծաղկի ամենամեծ սրահը Հայաստանում ունի «Բրաբիոն ֆլորա սերվիսը»: Այս ընկերությանն է պատկանում նաեւ «Բրաբիոն VIP»-ը, «Բրաբիոն» հարսանյաց սրահը, «Բրաբիոն» սգո ծառայությունը, «Մամա ֆլորա» պարտեզ-կենտրոնը, 4000 քմ տարածքով «Աբիո» առեւտրի համալիրը, որը դարձյալ իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում: Ընկերությունը, բացի բոլորիս հայտնի ծաղկային բիզնեսից, զբաղվում է նաեւ

«ԱՐԱԶԸ ԲԱՑՎԻ, ԱՐԱԶԻՑ ՁՈՒԿ ԲՌՆԵՆՔ»

Երազում են մարգարացիք, բայց եւ համոզված են՝ «Էս սահմանը երբեք չի բացվի» «Մեր այգին, մեր խաղողի այգին հենց Արազի բերանին էր, մամաս մենակ էր այդ այգին պահում: Ասում էի՝ «մամա, բա դու չե՞ս վախենում թուրքերից, ասում էր՝ չէ, բալա ջան, թուրքերն էն կողմն են, այստեղ «զաբոր» կա, գիծ կա»,- բացատրում էր մանկավարժ, այժմ թոշակառու տիկին

Խախտվել է Սահմանադրության 27-րդ հոդվածը

Վստահ են հ/կ-ների ներկայացուցիչները Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Վանաձորի մամուլի ակումբ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հայաստանի հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. Նոյեմբերի 10-ին «Չորրորդ իշխանություն» օրաթերթը լույս չի տեսել: Դրա փոխարեն կրպակներում հայտնվել է ձեւավորմամբ ու

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԽԱ՞ՂՆ Է ԽԱՂՈՒՄ

«Հայ-թուրքական արձանագրությունները ներառում են նախապայմաններ, որոնցից մեկն արդեն այնքան ակնառու է, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունները դա էլ չեն ժխտում: Դա, իհարկե, Արցախի խնդիրն է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ի՞նչ է ցանկանում Թուրքիան՝ հարցին պատասխանելով, ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը հիշեցնում է, որ Թուրքիան 1952 թ.-ից հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ

ՀՄԱՅԱԿՆ ՈՒ ՎԼԱԴԻՄԻՐԸ

Թիվ 10 ընտրատարածքում հավակնորդների մեջ դերասանների պակաս չի զգացվում «Ես նման հանգամանքներին նայում եմ երեւացող ծիծաղով եւ մարդկանց աչքերից թացքված արցունքներով». գոգոլյան այս մեջբերումը թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի արձագանքն է նույն ընտրատարածքում առաջադրված Վլադիմիր Կոստանյանի դիտարկմանը, որ Հովհաննիսյանի «Հիմնական գործը եղել է՝ փախեփախ անելով տարբեր թիմերից ու ճամբարներ փոխելով, պախարակել երկրի

«ԺԱՄԵՐԸ»՝ ՄԱՐԳԱՐԱՅՈՒՄ

Արմավիրի մարզի Մարգարա գյուղում եկեղեցի չկա: Լուսանկարում (աջից) պատկերված է «պաշտոնապես ճանաչված» եկեղեցին, որը գյուղացիները «ժամ» են կոչում, իսկ նրա տարածքը՝ «ժամի հայաթ»: Երկրորդ խաչը այս շինության գլխին է (տե՛ս լուսանկարը՝ ձախից): Փոքրիկ մատուռ է, որը սարքել է տանտերը, ով ասաց, թե իրենց տանը սուրբ կար, ինքը սարքեց մատուռը, որ «սուրբն իրա տեղն ունենա»: Կարդացեք

Նոյեմբերի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն այսօր ձեր օգտին է: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք խոհանոցային գործերով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հոգեկան հանգստի կարիք ունեք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կտրուկ որոշումներ մի կայացրեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Զուգընկերոջ նկատմամբ կոպիտ մի եղեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ձեզ կզարմացնի

ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԽՆԱՄՎԱԾ ՄԱՇԿ ՈՒՆԵՆԱԼ

Առջեւում ձմեռ է, իսկ մեր մաշկը հենց այս ժամանակահատվածում է առանձնահատուկ խնամքի կարիք զգում: Դրա համար անհրաժեշտ է հետեւել այն սկզբունքներին, որոնք համարվում են առողջ մաշկի գրավականը: Եկեք հիշենք, թե ամռանը ինչ ազդեցությունների է ենթարկվել մեր մաշկը. արեւի ճառագայթները եւ տաք օդը իրենց վնասակար դերն են ունեցել մաշկի վրա: Դրան ավելացել է նաեւ փոշին, որն

Ընդդեմ գենդերային բռնության

Ամենուր պարբերաբար անդրադառնում, միջոցառումներ են կազմակերպվում գենդերային բռնության դեմ եւ ամեն տարի աշխարհում ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը միավորում կանանց դեմ բռնությանը «ՈՉ» ասելու համար: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի եւս նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը հայտարարված է «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության», որի նախաձեռնողն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության» ծրագիրը, ըստ

Հաճախ ժպտացեք, մարդիկ

Կամ «Ժպիտների պատկերասրահը»՝ Վանաձորում Այս տարվա ընթացքում Դիլիջանի թիվ 6 գիշերօթիկ դպրոցի տարածքում կազմակերպված միջազգային ուսանողական ֆորումի ժամանակ, ամառային ակտիվ եւ բազմաբովանդակ հանգստից զատ, կրթամշակութային դասընթացների շրջանակներում երիտասարդներն անցան «Համայնքային առաջնորդության դասընթաց»: Ֆորումը ֆինանսավորում է նաեւ մասնակիցների ներկայացրած ծրագրերը: «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հ/կ-ի անդամ Էմմա Էդարյանի «Ժպիտների պատկերասրահ» ծրագիրը նույնպես դրամաշնորհ շահածների

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ ՆՍՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ

Այլապես կհայտնվեք գրպանահատների ուշադրության կենտրոնում Հայաստանում գոյություն ունեն գրպանահատների խմբավորումներ, որոնք երթուղային տաքսիներից օգտվող հասարակության հաշվին բավականին լուրջ բիզնես են ծավալում: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ այդ խմբավորումների ղեկավարն իր «աշխատակիցների» համար օրվա «պլան» է սահմանում, եւ անկախ նրանից, թե այդ օրը երթուղային տաքսիներում գողերը որքան դրամապանակ են հաջողացնում թռցնել, իրենց «շեֆին» պետք է «նալոգ» տան:

«Եթե հավաքականի համար փորձ չունեմ, չեմ համաձայնի»

Երեկ «Ռէժինե» հյուրանոցում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել հերթական անգամ Հայաստանի չեմպիոն հռչակված «Փյունիկ» ակումբը: Ասուլիսին ներկա էին «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, թիմի ավագ Սարգիս Հովսեփյանն ու ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը: Նրանք արդեն պատմություն դարձած առաջնության մասին իրենց տպավորությունները ներկայացրին լրագրողներին, ինչպես նաեւ տեղեկացրին առաջիկա ծրագրերի մասին: Փյունիկցիների գնահատմամբ, «Մրցաշրջան-2009»-ն ընդհանուր առմամբ հաջողված

Չորսով՝ վեց մեդալ

Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի պատանեկան (11-14 տարեկաններ) միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին մարզաձեւի բարձրակարգ դպրոցներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը, Հայաստանի չորս ներկայացուցիչները՝ Վլադիմիր եւ Ազատ Արզումանյան եղբայրները, Վահագն Պողոսյանը եւ Օվսաննա Ղարագյոզյանը, միանգամայն արժանապատիվ մրցելույթներ են ունեցել: Ազատը հաղթել է 3 մետր ոստնակացատկում եւ 5 մետր աշտարակացատկում եւ

Ձախով՝ երրորդը

Իջեւանցի բազկամարտիկ Արմեն Չապուրյանը Վարշավայի «Կազինո Օլիմպիկ»-ում անցկացված մարզաձեւի պրոֆեսիոնալների միջեւ «Nemiroff»-ի կազմակերպած աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես գալով +95 կգ քաշային կարգի ձախ ձեռքով մրցապայքարում՝ բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Սա Արմենի երրորդ բրոնզե պարգեւն է այս տարվա ընթացքում նրա մասնակցած ամենահեղինակավոր մրցումներում: Հիշեցնենք, որ Արմեն Չապուրյանը սեպտեմբերին Իտալիայում անցկացված մարզաձեւի աշխարհի առաջնությունում աջ եւ

Գաբին՝ Իսպանիայի չեմպիոն

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Մադրիդի «Լինեքս Մեջիկի» կազմում նվաճեց Իսպանիայի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը: Գաբիի թիմը եզրափակիչում առավելության հասավ Մոնդարիսի «Կասպարով Մարկոտեի» նկատմամբ: Գաբրիելի հետ միասին Իսպանիայի թիմային չեմպիոնի կոչումը նվաճեցին նաեւ Ալեքսեյ Շիրովը, Մայքլ Ադամսը, Ֆաբիանո Կարուանան, Իվան Չեպարինովը եւ Մանուել Պերեսը:

Գրոսմայստերները դեռ «տաքանում» են

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի՝ ուժեղագույնների խմբում հանդես եկող տասը գրոսմայստերները երեկ հանգստանում էին: Իսկ դրանից առաջ ոչ-ոքիներով ավարտված մեկնարկային երկու տուրերից հետո գրանցվեցին առաջին հաղթանակները: Երրորդում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց հունգարացի Պետեր Լեկոյին, մեկական միավոր վաստակեցին նաեւ Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը: Վերջինն այդ հաջողությունը կրկնեց նաեւ չորրորդ տուրում՝ առավելության հասնելով

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տան տնօրեն Դանիել Մարանջյանի եւ «Միասին» հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարանջյանի հետ համագործակցության արդյունքում օրերս Երեւանի թիվ 119 միջոնակարգ դպրոցի աշակերտները նվերներ ստացան: Խոսքը յոթ համակարգչի մասին է, որոնք այսօր անհրաժեշտ են եւ կարեւոր աշակերտների զարգացման, կարողությունների եւ հմտությունների կատարելագործման համար: Դպրոցում հուսով են, որ նման ձեռնարկներ ինչպես իրենց, այնպես էլ

«ՎԱՀԵՆ»՝ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ

«Միտք» վերլուծական կենտրոնը նկարահանել է «Վահե» փաստավավերագրական ֆիլմը՝ Սամցխե-Ջավախք-Ծալկայում վրացիների իրականացրած հայկական մշակութային կենտրոնների, մասնավորապես՝ եկեղեցիների անօրինական զավթումների եւ ոչնչացման փորձերի մասին: Ցույց է տրվում նաեւ հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակը հայ երիտասարդի աչքերով: Երեկ Լոռու մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի վանաձորյան շնորհանդեսը, որին հաջորդեցին հետֆիլմյան քննարկումները:  

ՀԱՅԿՈՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայում սկսվել է պայքարը «Եվ րատեսիլ-2010» մրցույթում երկիրը ներկայացնելու համար։ Ըստ tert.am-ի՝ NTV հեռուստաընկերությունն իր կայքում 2-րդ նախնական փուլի հարցում է անցկացրել, որի ընթացքում կայքի այցելուները հնարավորություն են ունեցել քվեարկել իրենց թեկնածուի համար։ Քվեարկությանը մասնակցել է 15 000 մարդ, եւ 1-ին տեղն է զբաղեցրել հայազգի Հայկո Ջեփկինը, ով հավաքել է ձայների 15,94%-ը։ Նա առաջ է

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ՝ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նոյեմբերի 8-ը նորաբաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարել էր բացառիկ բաց դռների օր, որը արվեստասերներին հնարավորություն պիտի տար ծանոթանալու ժամանակակից արվեստի հավաքածուներին՝ անվճար մուտք գործելով թանգարանի նորաբաց ցուցասրահներ: Ըստ tert.am-ի, բացման առթիվ հրապարակված տեղեկատվական բուկլետներում «Բաց դռների օրը» սահմանված է նոյեմբերի 8-ին՝ ժամը 10-22: Իրականում արվեստի կենտրոնը ժամը 22-ից մի քանի ժամ առաջ փակեց դռները: Ոչ

Վանաձորը կունենա սատիրային թատրոն

Երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանը հույս ունի, թե տոմսարկղի մոտ հերթեր կգոյանան Իր թատերասեր հասարակությամբ եւ լավագույն դերասաններով հայտնի էր դեռ խորհրդային Կիրովականը: Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում այսօր գործում է 3 թատրոն՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկականը, «Բոհեմ» կամերային եւ մարզի միակ տիկնիկային թատրոնը, որին «Առավոտը» առիթ ունեցել է անդրադառնալու: Այստեղ թատերասեր հասարակության մի ստվար մաս, անշուշտ,

ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Օտարերկրյա ունկնդրին ներկայացվեց երգահանի ժառանգությունը «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) այս տարի իրականացնելու է Կոմիտասի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ ձեռնարկներ: Քանի որ երգչախումբը նոր էր վերադարձել արտասահմանյան շրջագայությունից, զրուցեցինք «Կոմիտաս 140» ծրագրի նախաձեռնող ու համակարգող, Կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի հետ: Նրա համոզմամբ. «Կոմիտասը հատկապես

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում բուհի հիմնադրման 40-ամյակի շրջանակներում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված փառատոն՝ «Կոմիտասյան կատարումներ»: Մասնակցում էին ՎՊՄԻ-ն, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական համալսարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան: «Սա մի հակաքայլ է՝ ուղղված նրանց, ովքեր ուշադիր չեն, պատվախնդիր չեն, արժանապատվորեն չեն վերաբերվում իրենց կոչմանը եւ հայ երգին հիմնականում»,- փառատոնի գլխավոր նպատակն այսպես

ԱՆԿԱՐԱՆ ԿՍԵՐՏԱՑՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի վերջերս սկսած՝ հարեւան մուսուլմանական երկրների՝ Իրանի, Իրաքի եւ Սիրիայի հետ հարաբերությունների սերտացման քաղաքական ուղենիշը: «BBC»-ի փոխանցմամբ, երկրի վարչապետը հայտարարել է նաեւ, թե Անկարան ձգտում է երկխոսություն սկսել իր բոլոր հարեւանների հետ: Այդուհանդերձ, սկանդալային վերջին պատմությունը, երբ Թուրքիան Ստամբուլում տեղի ունեցած Եվրամիության անդամ երկրների հետ

ՏՈԿԻՈՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի քաղաքապետ Սինտարո Իսիխարան (նկարում) երկուշաբթի օրը հայտարարել է 2020 թվականի Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու իրավունքի համար պայքարելու իր պատրաստակամության մասին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, քաղաքապետը հայտարարել է, թե այդ իրավունքը նվաճելու դեպքում Տոկիոն պատրաստ է Օլիմպիական խաղերի անցկացումը կազմակերպել Հիրոսիմա քաղաքի հետ համատեղ: Ճապոնիայի օլիմպիական կոմիտեն արդեն հավանություն է տվել Տոկիոյի քաղաքապետի նախաձեռնությանը:

ՔԱՐԶԱՅԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

Աֆղանստանի վերընտրված հռչակված նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է երբեւէ կոռուպցիայի մեջ ներգրավված կամ ոչ կոմպետենտ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նախարարներին պաշտոնանկ անելու մասին: Այդ մասին երկրի նախագահն ասել է PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

ՀԻՄԱ ԷԼ «ԱԻԴԱ» ՓՈԹՈՐԻԿՆ Է ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ

«Աիդա» փոթորիկը, որը հասել է Մեքսիկական ծոց, Սալվադորում դարձել է ջրհեղեղների ու բազմաթիվ սողանքների պատճառ: Տարերային աղետի զոհ է դարձել 124 մարդ: ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, թեեւ փոթորիկը թուլանում է, այդուհանդերձ, դեռ պահպանվում է ծոցի ամերիկյան ափերին սպառնացող վտանգը, եւ չի բացառվում, որ ԱՄՆ-ի Լուիզիանա եւ Ֆլորիդա նահանգներում հորդառատ անձրեւներ տեղան: Ամերիկյան այդ շրջաններում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031