Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր լծակները թուրքերի ձեռքում են»

Նոյեմբեր 11,2009 00:00 Share

\"\"Հայ-թուրքական հարաբերություններում ընթացող գործընթացի
վերաբերյալ նման կարծիքի է ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը երեկ ասուլիսում տեղեկացրել է, որ իրենց կուսակցության կողմից կատարված մարզային շրջագայությունների ընթացքում պարզել են, որ մարդկանց կեսից ավելին ընդհանրապես տեղեկություն չունի հայ-թուրքական հարաբերություններից:
Ըստ Ա. Նռանյանի, հենց մարզերում բնակվողների անտեղյակությունից ու սոցիալապես անապահով վիճակից օգտվելով էլ նրանց փորձում են համոզել՝ «հանձնվել թուրքերին»: Ըստ պատգամավորի, հայ-թուրքական հարաբերությունները այսօր ընթանում են այնպես, ինչպես Թուրքիան է ուզում. «Հայաստանը բոլոր լծակները տվել է Թուրքիային»: Ա. Նռանյանը հավաստիացրեց, որ իշխանական կուսակցություններում այսօր էլ կան պատգամավորներ, որ դեմ են հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, սակայն բավարար քաջություն չունեն արտահայտվելու:   
ՀՅԴ ներկայացուցիչը քննադատեց նաեւ 2010-ի բյուջեն, նշելով, որ այն կազմելիս մեր կառավարությունը հույսը դրել է արտերկրից եկող արտոնյալ վարկերի վրա: Նա նշեց, որ լավատեսությամբ չի տրամադրված եւ դրական միտումներ չի տեսնում ոչ 2010-ի պետական բյուջեում, ոչ էլ մեր պետության վարած տնտեսական քաղաքականության մեջ: Չնայած դրան, պատգամավորը վստահ է, որ հաջորդ տարվա բյուջեն կընդունվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել