Օրվա լրահոսը

«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ԲՈՑԵՐԻ ՄԵՋ

Երեկ, ժամը 06.22-ին, հրդեհ էր բռնկվել Երեւանի Աբովյան փողոցի 22ա շենքի բակում: Այրվել է Ա. Առաքելյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 19 ՏՕ 454 պետհամարանիշի ավտոմեքենան:

ԶՈՀ՝ ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել ենք, որ Ղարաբաղում իշխանությունների եւ բրիտանական «The Halo Trust» կազմակերպության համատեղ ջանքերով շարունակվում են ականազերծման աշխատանքները, սակայն այս տարի ականների պայթյունից զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու քաղաքացի: «Առկա» գործակալության տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 5-ին Ղարաբաղի Մարտունի քաղաքի մատույցներում հակատանկային ականի վրա պայթել է «Մոսկվիչ-2140» ավտոմեքենա, ինչի հետեւանքով մեքենայի վարորդ, Մարտունու բնակիչ Վլադիմիր

ՀՀ նախագահի «մահափորձի նախապատրաստման» գործը

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, երեկ ժ.16-ին «շարունակվեց» Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հայտնի գիտնական Արգամ Այվազյանի եւ Զորավար Անդրանիկ թանգարանի գիտական խորհրդի կողմից գրախոսված «Թուրք թուրանական ծավալապաշտությունը եւ 70 նահատակ ազգերը» ուսումնասիրությունը վաճառվել է նաեւ պաշտպանության նախարարությունում: Ինչպես «Առավոտում» (30.10.09թ.) տեղեկացրել ենք, Ավետիս Կալայջյանը (քրեական գործի

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հայրենադարձների «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին չի բացառում «էքստրեմալ» լուծումները – «Առավոտը» տեղեկացրել է, որ Վրաստանի թե առաջին, թե երկրորդ ատյանի դատարաններում 10 տարվա ազատազրկման դատապարտվեց «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը, իսկ նրա հայրն ու անչափահաս եղբայրը խոշոր չափի գումար-տուգանքի ենթարկվեցին: Ինչո՞ւ պարտվեցիք դատարանում: – Եթե հարցը դիտարկենք միայն Վահագն Չախալյանի անձի եւ

ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ

2010թ.-ին չեն շարունակվելու ավանդների փոխհատուցման վճարումները: Երեկ նման հայտարարություն արեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պողոսյանն ու պարզաբանեց. «Ես հասկանում են, թե ավանդների փոխհատուցման վճարումներն ինչ նշանակություն ունեն դրա իրավունքն ունեցող անձի համար, բայց ավանդի գումար չնախատեսելը չի նշանակում՝ անուշադրության ենք մատնում ավանդատուների շահերը, պարզապես կարծում ենք, շատ ավելի վիրավորական կլինի ու անպատվաբեր,

ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՎ ԲՈՒՐՈՒՄ Է

Երեւանի բնակչությունն այսօր համառորեն որոշ ստորգետնյա անցումներից չի օգտվում, քանի որ դրանք իրենց նպատակին ծառայելու փոխարեն հասարակական զուգարանի են վերածվել եւ տարիներով չեն մաքրվում: Երեւանի հենց կենտրոնում, Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում գտնվող անցումը նույնպես այդ բախտին է արժանացել: ՀՀ կառավարության 3-րդ շենքի մոտ գտնվող այս անցումից անցորդները չեն օգտվում եւ, չնայած

ԱՆՈՐՍԱԼԻ ԱՆԱՍՆԱԳՈՂԵՐԸ

Չկա ամիս, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում անասնագողություն չլինի: Որպես կանոն, այս գողությունների հետքերը տանում են Ադրբեջան: Ամեն անգամ տեղեկացնելով անասնագողության մասին, արձանագրում ենք այն տարօրինակ իրողությունը, որ սահմանագոտում արածող մոլորված անասունները պայթում են ականների վրա, իսկ ահա անասնագողերը հաջողությամբ հատում են սահմանը եւ անցնում Ադրբեջան: Նոյեմբերի լույս 4-ի գիշերը գողացել են Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ

Գյուղական 19 համայնք ջրազրկում են

Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավումը Շիրակի մարզի բնապահպանության վրա էժան չի նստում: Դեռեւս հուլիսին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելիս՝ հպարտորեն շեշտեց, որ այսուհետեւ արթիկցիները ճանճերով համեմված ջուր չեն խմի, քանի որ պետությունը Ասիական զարգացման բանկի վարկավորմամբ $1 248 759 է ծախսում այս համայնքի ջրամատակարարման բարելավման համար: Չանցած 2 ամիս՝ Գյումրիի

ՄԻ ԴԵՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պետական կառույցի անգործության արդյունքում տուժում են քաղաքացին, գործարարը, բժիշկը «Առավոտի» ստացած բողոքը արտառոց էր այնքանով, որ եւ բողոքողը, եւ բողոքում ներկայացված փաստերը պարզաբանողը օգտվեցին «Առավոտի» էթիկայի կանոնների 7-րդ կետից եւ խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Սակայն բողոք-պարզաբանում շրջանակում ձեւավորված իրականությանը արժե եւ պետք է մեծ ուշադրություն դարձնեն պատկան կառույցները: Իտալական «Փֆայզեր» ընկերությունը արտադրում է «դոստինեկս» դեղը:

ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԳԾԱՏԵՐԵՐԻ

Երեկ վաղ առավոտից ավտոբուսային եւ միկրոավտոբուսային մի շարք երթուղիների, մասնավորապես՝ թիվ 15, 2, 123, 65 եւ այլն, վարորդներ հրաժարվել են գիծը սպասարկել եւ գործադուլ են հայտարարել: Սովորաբար վարորդները գործադուլ են անում՝ գծատերերի սահմանած բարձր վարձավճարների դեմ, սակայն երեկվա գործադուլը, ինչպես «Առավոտին» տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, ոչ թե ընդդեմ, այլ հանուն գծատերերի էր: Վերջերս աշխատանքի պետական տեսչությունը

«Օրանժը» եկավ

Երեկվանից Հայաստանում իր գործունեությունը սկսեց Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Շուրջ 1 տարվա ընթացքում ընկերությունը կատարել է ավելի քան 100 միլիոն եվրոյի ներդրում եւ այսօր ունի մոտ 300 աշխատակից: Երեկ, գործունեության մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում ընկերության ղեկավարները ներկայացրին, թե հատկապես ինչ առավելություններով ու նորույթներով են պատրաստվում գրավել հայ սպառողին: Նախ, «Օրանժ» ընկերության

ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԸ ԿԿԱՆԽԱՐԳԵԼԵՆ

Արդեն 4 տարի է, ինչ մեր երկրում գործում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը: Սակայն «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունը ցույց տվեց, որ դեռեւս այդ ոլորտում շատ անելիքներ կան եւ օրենսդրությունը շատ թերություններ ունի: «Մեր իրականության մեջ շատ տարածված է «գնա մեռի՝ արի սիրեմ» հայտնի արտահայտությունը, երբ տեղի են ունենում վթարներ, խլում են

1 մլն 500 հազար դրամ տուգանք՝ «Ալեքս Գրիգին»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ քննարկել է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքերը: Մասնավորապես, «Մանուկյան եւ գործընկերներ» ընկերությունը դիմում է ներկայացրել հանձնաժողով, որտեղ նշել է, որ «Ալեքս Գրիգը» արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» եւ «Ռուսկիյ Բրիլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին:

ՃԳՆԱԺԱՄԸ ԱԶԴԵԼ Է, ԲԱՅՑ ԱՅԴՔԱ՞Ն

Գործարարները, օգտվելով ճգնաժամի պատրվակից, մի քանի անգամ կրճատել են հարկային վճարումները Չնայած Հայաստանում գործող բոլոր միջազգային կազմակերպությունները մեր կառավարության հետ միաբերան պնդում են, որ իբր մեր երկիրը ճգնաժամը շատ լավ է հաղթահարել, որ իրոք մենք Աստծո տված ժողովուրդ ենք եւ կարողացել ենք մազապուրծ լինել համաշխարհային տնտեսական աղետից, այնուամենայնիվ, Պետեկամուտների կոմիտեի՝ օրերս հրապարակած 300 խոշոր հարկատուների

ԱԶԱՏ, ԱՆԿԱՇԿԱՆԴ, ԲԱՐՎՈՔ

 NEWS.am-ի թղթակիցը Մարդու իրավունքների պաշտպանին հարցրել է, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի մտքին, թե ՄԻՊ-ն իր զեկույցներով քննադատելով Հայաստանում մարդու իրավունքների վիճակը՝ ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին: Ի պատասխան՝ Արմեն Հարությունյանն ասել է. «Եթե մենք կարողացանք Ղարաբաղի օմբուդսմենին եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի լիիրավ անդամ դարձնել, եթե ես կարողացա այդ մարմնի կառավարման խորհրդի

ԿԵՍԳԻՇԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ ԴԱՆԻԵԼ ԴԵՖՈ

Թերեւս դժվար է որոշել՝ ո՞ր ձեւակերպումն է ավելի ճիշտ. երբ նայեցի լուսնին՝ սայթաքեցի, ընկա ու կոտրեցի ո՞տքս, թե՞, երբ սայթաքեցի, ընկա, կոտրեցի ոտքս եւ տեսա լուսինը: Անշուշտ, դժվար է որոշել, եթե հատկապես դեռեւս գնալու ճանապարհ ունես եւ կեսգիշերին ցանկանում ես կարդալ Դանիել Դեֆո, որի գիրքը, չգիտես ինչու, գրապահարանի ամենավերջին շարքում էր: Գիրքը վերցնելուց՝ ընկնում ես

ՆԱՏՕ-ն պաշտպանում է գործընթացը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռոբերտ Սիմոնսին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով» 2009 թվականին նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր: Հյուրի խնդրանքով

«ՍԱՀՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԻ ՆԱ, ՈՎ ՓԱԿԵԼ Է»

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը կարծում է, որ արձանագրությունները չվավերացնելու դեպքում տուժող կողմը Թուրքիան է լինելու: – Հայ-թուրքական սահմանի բացումը որքանո՞վ վտանգավոր կամ օգտակար կարող է լինել մեր տնտեսության համար։ – Սահմանի բացումը իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերելու, որոնց լուծմանը մենք պետք է պատրաստ լինենք մինչեւ

ՀԱԿ-Ը ԱՈՒԴԻՏ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում տեղի ունեցած «Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով լսումները կրկին ապացուցեցին, որ Հայաստանում պետական մակարդակով ջանքեր են գործադրվում՝ ոտնահարելու ազատ խոսքը»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի՝ երեկ տարածած հայտարարության մեջ: Կոնգրեսի համոզմամբ, ի հեճուկս հասարակության եւ միջազգային կազմակերպությունների քննադատությանը, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008թ. վճռի, որով հաստատվեց, որ

ՉԻ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՏՊԱԳՐՎԵԼ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, շարունակվեց լսվել «Գինդ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Օգոստոս» գործակալության: Հիշեցնենք, որ «Գինդ»-ը երկու պահանջով էր դատարան մտել՝ պարտավորեցնել «Օգոստոս» գործակալությանը՝ վճարել պարտք գումարը, որն իբր գոյացել է տպագրության ընթացքում, եւ արգելել «Օգոստոս» գործակալությանը տպագրելու «Չորրորդ իշխանություն» թերթը: Դատավոր Խանդանյանն էլ որոշում էր կայացրել արգելել

ԿԱՐՈՅԻ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի «զոհին» տեղափոխել են վերակենդանացման բաժին «Յուվեցի Կարոյի»՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի գործերը գնալով վատանում են եւ երկու պատճառով: Նախ՝ հոկտեմբերի 5-ից՝ Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպից հետո, Արտաշատի հիվանդանոցում գտնվող եւ պատգամավորի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Արթուր Զադոյանի առողջական վիճակն է վատթարացել:

«ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻ ԱՍԱԾԸ ՄԵՐ ԱՉՔԸ ՄՏՑՆՈՒՄ»

Աշոտ Բլեյանը՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Դեռ սեպտեմբերի սկզբին, հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմանը հաջորդած առաջին օրերին, «Առավոտին» տված հարցազրույցում Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստան- Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ավելի հեշտ կկարգավորվեն, եթե դիտարկվեն մեկ փաթեթում. «Մեզ պետք է հետաքրքրի հարցադրումների ոչ թե ձեւական, այլ էական կողմը: Ես գիտեմ, որ նոր

ԱՌԻԹԸ ԿԱ՝ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԻՆ ԳՈՐԾԵՐԸ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (ձախից) ակտիվ մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրգործի շրջանակներում գործի վարույթն իրականացնող ՀՔԾ-ն պահանջել է ս.թ. սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Արարատի մարզի Ոստան գյուղ տանող ճանապարհին՝ գերեզմանատան մոտ, տեղի ունեցած միջադեպին վերաբերող գործի նյութերը: Հիշեցնենք, որ դրան անմիջական մասնակցություն էին

ԱՖՂԱՆՑԻ ՈՍՏԻԿԱՆԸ ՀԻՆԳ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆԵԼ

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, չորեքշաբթի օրը հինգ բրիտանացի զինվորական է զոհվել եւ եւս հինգը վիրավորվել է Աֆղանստանի Գելմենդ գավառում՝ տեղի ոստիկանի կողմից արձակված կրակոցներից: Բրիտանական ոստիկանության ներկայացուցչի ասելով, զինվորների սպանության շարժառիթները հայտնի չեն: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, թե զինվորների սպանությունը «մեծ կորուստ» է: Հիշեցնենք, որ 2001թ.-ից ի վեր Աֆղանստանում զոհվել է 229 բրիտանացի զինծառայող:

ՄԱԿ-Ի ԶԵԿՈՒՅՑԻ ՀԵՏ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ՄԱԿ-ի զեկույցում 2008-2009թթ. ձմռանը Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձություններին տրված գնահատականը որակել է որպես՝ կանխակալ: Զեկույցում, որի հեղինակը հարավ-աֆրիկյան նախկին դատավոր Ռիչարդ Գոլդսթոունն է (նկարում), ե՛ւ Իսրայելը, ե՛ւ պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը մեղադրվում են հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ: Ինքը՝ Գոլդսթոունը, համարում է, որ իր զեկույցը պարզապես ճիշտ չի մեկնաբանվել: Նախատեսվում

ԱՐՋՆ «ԱՇԽԱՏԵԼ» Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգում արջի հարձակման զոհ է դարձել երկու իսլամիստ խռովարար: «BBC»-ի մատուցմամբ, կատաղած արջն իր «զոհերի» վրա հարձակվել է այն բանից հետո, երբ նրանց հայտնաբերել է իր որջում: Տեղի ոստիկանները հայտարարել են, թե եւս երկու ծայրահեղականների հաջողվել է փախչել «դատաստանից», բայց նրանցից մեկը արջի հետ «մենամարտում» լուրջ վնասվածքներ է ստացել: Ոստիկանների ասելով,

ՎԻԵՏՆԱՄՈՒՄ 85 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Հարավ-արեւելյան Ասիայում գրանցված «Միրինե» փոթորիկի հետեւանքով տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում Վիետնամում առնվազն 85 մարդ է զոհվել: «BBC»-ի մատուցմամբ, ավերվել է ավելի քան 2500 տուն, որտեղից մարդկանց դուրս բերելու համար Վիետնամի իշխանություններն օգտագործել են նաեւ բանակի ուժերը: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, մանավանդ որ՝ նոր զոհերի մասին տեղեկություններ իշխանությունները շարունակում են ստանալ:

Գրիգոլ Վաշաձեն ինքն է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Պետդումայում օրենսդիրները քննարկել են Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին ՌԴ քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը, թեեւ ՌԴ Սահմանադրությունը հստակ սահմանել է, որ Ռուսաստանի քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Այդուհանդերձ, երեկ հայտնի դարձավ, որ Վաշաձեն ինքն է հրաժարվել Ռուսաստանի իր քաղաքացիությունից: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», Վրաստանի արտգործնախարարը երեկ հայտարարել է, թե ինքն

Թեհրանում էլի բախումներ են եղել

Երեկ Թեհրանում նշվել է ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման 30-րդ տարելիցը, որի առնչությամբ բողոքի զանգվածային ցույցեր էին կազմակերպել ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր ուժերը. առաջինը՝ Միացյալ Նահանգների, իսկ երկրորդը՝ Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ: Ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հերթական անգամ բախումներ են գրանցվել ընդդիմության առաջնորդներ եւ նախագահի նախկին թեկնածուներ Միր Հոսեին Մուսաֆիի եւ Մեհդի Քարրուբիի

Իսրայելը մեղադրում է Թուրքիային եւ նրա վարչապետ Էրդողանին

Իսրայելի եւ Թուրքիայի առանց այդ էլ վատթարացած հարաբերություններին սպառնում են լարվածության նոր դրսեւորումներ: Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ամոս Յադլինը (նկարում) հայտարարել է, թե ահաբեկչական «Հզբոլլահ» կազմակերպությունը զենք, այդ թվում՝ հեռահար հրթիռներ է ստանում Իրանից՝ Թուրքիայի տարածքով: «News.am»-ը, վկայակոչելով իսրայելյան ISRA գործակալությանը, փոխանցում է, թե Յադլինը դրանում մեղադրել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին. «Էրդողանը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031